© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 : Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 128 նախադեպի վերաբերյալ
2010թ. մարտ
Demopoulos-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի - 46113/99
Որոշում 1.3.2010 [GC]
Հոդված 35
Հոդված 35-1
Ներպետական միջոցների սպառում
Արդյունավետ ներպետական միջոց
Անշարժ գույքի հանձնաժողովից Թիվ 67/2005 օրենքի համաձայն փոխհատուցում ստանալու ձախողում կապված հյուսիսային Կիպրոսում 1974թ. անշարժ գույքից զրկվելու հետ. անընդունելի
Փաստեր՝ Գանգատարկուները, ովքեր բոլորը հունա-կիպրոսցի ծագմամբ Կիպրոսի քաղաքացիներ են, բողոքել էին, inter alia, որ իրենք զրկվել են հյուսիսային Կիպրոսի տարածքում գտնվող իրենց անշարժ գույքի օգտագործումից կամ իրենց տներ մուտք ունենալուց, քանի որ այդ տարածքը անցել էր Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (the “TRNC”) վերահսկողության տակ 1974թ.։ Թուրքական կառավարությունը վիճարկել էր նրանց բողոքները, մասնավորապես այն հիմքով, որ գանգատարկուները չէին սպառել ներպետական միջոցները, հատկապես նրանք, որոնք նախատեսված էին Թիվ 67/2005 օրենքով։
Թիվ 67/2005 օրենքն ընդունվել էր “TRNC” իշխանությունների կողմից ի պատասխան Xenides-Arestis-ն ընդդեմ Թուրքիայի (Թիվ. 46347/99, 22-ը դեկտեմբերի, 2005թ., Տեղեկատվական ծանուցում Թիվ 81) փորձնական (պիլոտային) գործով դատարանի վճռի, որը Թուրքիայից պահանջում էր ներկայացնել մի միջոց, որը կապահովեր իր տարածքում սեփականության իրավունքների խախտումների արդյունավետ փոխհատուցում։ Այն ստեղծել էր մի մարմին, որը հայտնի էր իբրև Անշարժ գույքի հանձնաժողով (IPC/ԱԳՀ), որն ուներ գույքի վերականգնում կամ փոխանակում կամ փոխհատուցման վճարում պատվիրելու լիազորություն։ Հայցվորներից պահանջվում էր ներկայացնել գործերի վերնագրերը կամ սեփականության այլ ապացույցներ։ IPC/ԱԳՀ որոշումները բողոքարկելու իրավունքը վերագրված էր “TRNC” Բարձրագույն վարչական դատարանին։ 2009թ. նոյեմբեր ամսի դրությամբ, IPC/ԱԳՀ առջև ներկայացված էր թվով 433 գործ։ Դրանցից 85-ը փակվել էին՝ մեծամասնությանը հաշտության համաձայնության միջոցով։ Ավելի քան 70 դեպքերում տրամադրվել էր փոխհատուցում։ Վերականգնում էր կարգադրվել 4 գործով, և անշարժ գույքի փոխանակման մասին համաձայնություն էր կայացվել 2 այլ գործով։
Իրավունք – Թիվ 1 Արձանագրության Հոդված 1. Գանգատարկուները պնդում էին, որ իրենցից չէր պահանջվում սպառել IPC/ԱԳՀ-ն որպես միջոց, քանի որ առաջինը այդ պահանջը չէր կարող կիրառվել նրանց նկատմամբ և երկրորդը, այդ միջոցն ամեն դեպքում արդյունավետ չէր։
(ա) Գանգատարկուների համար IPC/ԱԳՀ-ն որպես միջոց սպառելու պահանջի կիրառելիությունը – Առաջին խնդիրը ժամանակագրական էր. արդյո՞ք գանգատարկուներից պահանջվում էր սպառել մի միջոց, որը ստեղծվել էր ավելի ուշ, քան նրանք ներկայացրել էին իրենց բողոքները։ Այն իրավիճակում, որում նրանք էին, Դատարանը գտել էր, որ գանգատարկուների գործը ենթակա է բացառման այն կանոնից, որ վկայակոչման կետը՝ որոշելու, թե արդյոք ներպետական միջոցները սպառվել են թե ոչ, այն օրն էր, երբ ներկայացվել է բողոքը, քանի որ Թիվ 67/2005 Օրենքով ներմուծված միջոցները ներկայացվել էին հատկապես շտկելու նմանօրինակ այն գործերի հետ կապված դժգոհությունները, որոնք դեռ դատարանում լուծված չէին։ Դատարանը շարունակեց՝ մերժելու որպես արհեստական այն ներկայացումը, քանի որ Թիվ 67/2005 օրենքը չէր ներկայացվել “TRNC” իշխանությունների կողմից և չէր կազմում Թուրքիայի ներպետական իրավունքի մաս։ Այն նաև նկատի էր առել, որ այն փաստը, որ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովը միջպետական մի գործով վճռել է, որ “TRNC”-ում գոյություն ունեցող՝ հույն կիպրոսցիների սեփականության իրավունքների շարունակական ոտնահարման վարչական պրակտիկան չի ազատել գանգատարկուներին միջոցների սպառման պահանջից. Իրավիճակը բարելավվել էր (թե՛ նոր օրենսդրության և թե՛ ավելի բարենպաստ քաղաքական միջավայրի շնորհիվ) և կառավարությունները պետք է հնարավորություն ունենային քայլեր ձեռնարկել նմանօրինակ վարչական պրակտիկային վերջ դնելու ուղղությամբ։ Դատարանը նաև մերժել էր այն պնդումը, թե միջոցների սպառում պահանջելը օրինականություն կհաղորդեր անօրինական զավթմանը։ Միջազգային չափորոշիչներով իրավիճակի լուծումից կախված՝ խիստ կարևոր էր, որպեսզի անհատները շարունակեին ստանալ իրենց իրավունքների պաշտպանությունը տեղում և ամեն օր։ Կոնվենցիայի համաձայն անհատական գանգատի իրավունքը չէր փոխարինի գործող դատական համակարգին և քրեական ու քաղաքացիական իրավունքի իրականացման շրջանակին։ Համապատասխան տեղական մարմինը, որի համար մատչելի են խնդրո առարկա գույքը, մատյանները և գրանցումները, հաստակորեն ավելի նպատակահարմար հարթակ էր անշարժ գույքի սեփականության, գնահատման և ֆինանսական փոխհատուցման բարդ հարցերը լուծելու համար։ Նույնիսկ եթե գանգատարկունները որպես այդպիսին չէին բնակվում “TRNC” վերահսկողության ներքո, միջոցների սպառման կանոնը կիրառելի էր նրանց նկատմամբ, եթե կար որևէ մատչելի և արդյունավետ միջոց։ Այս եզրահանգումը որևէ ձևով կասկածի չէր ենթարկում միջազգային համայնքի տեսանկյունը կապված “TRNC”-ի հիմնման հետ, կամ էլ այն փաստը, որ Կիպրոսի հանրապետության Կառավարությունը շարունակում էր մնալ միակ օրինական կառավարությունը։ Ոչ էլ դա հավասարվում էր որևէ վարչակարգի անուղղակի օրինականացմանը, որն ապօրինի էր միջազգային իրավունքի համաձայն։ Համապատասխանաբար, “TRNC”-ում առկա միջոցները, և մասնավորապես IPC/ԱԳՀ ընթացակարգը կարող էին համարվել որպես “ներպետական միջոցներ” և կանոնի բացառման ոչ մի հիմք չէր եղել։
(բ) Առաջարկված միջոցի արդյունավետությունը – IPC/ԱԳՀ միջոցի արդյունավետությունը վիճարկվել էր մի քանի հիմքով՝ այդ թվում նաև նրա տրամադրած փոխհատուցման բնույթով, անկախության և անկողմնակալության ենթադրելի պակասի, փոխհատուցման մակարդակների համապատասխանության բացակայության և մատչելիության ու արդյունավետության ենթադրելի պակասի հիմքերով։
(գ) Փոխհատուցման բնույթը՝ Դատարանը մերժել էր այն ենթադրությունը, թե IPC/ԱԳՀ-ն խաբկանք էր կամ ծխածածկույթ։ Միջազգային իրավունքի դիրքորոշումը և Դատարանի եզրակացությունները ճանաչվել էին “TRNC” ներքին իշխանությունների, մասնավորապես “TRNC” Սահմանադրական դատարանի կողմից, որը պնդել էր մեկնաբանել օրենսդրությունն այնպես, որպեսզի հույն կիպրոցսի սեփականատերերին թույլատրեր վերականգնել իրենց գույքը կամ փոխհատուցում ստանալ։ Ավելին, թուրք կառավարությունն այլևս չէր վիճարկում իրենց պարտականությունն ըստ Կոնվենցիայի այն տարածքներում, որոնք “TRNC”-ի վերահսկողության տակ էին և ըստ էության ճանաչել էր հույն կիպրոսցիների միջոցներ ունենալու իրավունքները՝ Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի համաձայն նրանց իրավունքների խախտման համար։ Ամեն դեպքում ոչ մի հիմք չկար՝ եզրակացնելու, որ միջոցի համապատասխանության վրա ազդում էր անօրինականության կամ իրավունքների խախտման որևէ ֆորմալ նշումի բացակայությունը։
Քանի որ քննադատության էր ենթարկվում հույն կիպրոսցի սեփականատերերի փոխհատուցման իբրև գերմենաշնորհային մոտեցումը, Դատարանը վերահաստատել է, որ եթե restitutio in integrum հնարավոր չէր, ապա անդամ պետությունն ուներ փոխհատուցման այլընտրանքը, նույնիսկ ակնհայտորեն անօրինական և բացահայտ բռնագրավման դեպքերում։ Սկզբունքային ոչ մի տարբերություն չէր առաջանում, երբ անօրինականությունը միջազգային մակարդակում էր։ Սեփականությունը նյութական ապրանք էր, որը կարելի էր գնահատել և փոխհատուցել դրամական միջոցներով։ Նմանապես, սեփականության փոխանակումը կարող էր դիտարկվել որպես փոխհատուցման ընդունելի ձև։ Իրադարձությունից մոտ երեսուն հինգ տարի անց Դատարանի համար կամայական և անարդար լինելու վտանգ կներկայացներ որևէ պատասխանող պետության պարտականություն հարկադրելու փորձը, որպեսզի այն փոխհատուցում տրամադրեր բոլոր դեպքերում, կամ նույնիսկ բոլոր դեպքերում, բացառությամբ նրանց, երբ առկա էր նյութական անհնարինություն, առանց հաշվի առնելու այլ նկատառումներ, մասնավորապես երրորդ կողմերի դիրքորոշումները։ Դատարանն իր առաջադրանքների շրջանակում չէր կարող անվերապահ պարտականություն հարկադրել որևէ կառավարության՝ ձեռնարկել պոտենցիալ մեծ թվով տղամարդկանց, կանանց և երեխաների բռնի վտարում և վերաբնակեցում, նույնիսկ նպատակ հետապնդելով պաշտպանել Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտման զոհերին։ Դատարանը ստիպված էր Պայմանավորվող պետություններին թողնել սեփականության իրավունքների խախտման վերականգնումը, քանի որ նրանք լավագույն դիրքում էին գործնական տեսանկյունները, գերակայություններն ու բախվող շահերը ներպետական մակարդակում գնահատելու առումով, նույնիսկ այնպիսի մի իրավիճակում, որը վերաբերում էր հյուսիսային Կիպրոսին։ Հետևաբար ոչ մի խնդիր չէր ծագում կապված Թիվ 67/2005 օրենքով սահմանված փոխհատուցման լիազորության հայեցողական բնույթի վիճարկման առնչությամբ։
(ii) Անկախություն և անկողմնակալություն՝ IPC/ԱԳՀ-ն կազմված էր հինգից յոթ անդամից, ներառյալ երկու անկախ միջազգային անդամները։ Աշխատանքի ընդունման և դադարեցման կիրառելի կանոնները նման էին այն կանոններին, որոնք կիրառվում էին “TRNC”-ի դատական համակարգի անդամների նկատմամբ։ Հույն կիպրոսցիներին պատկանող գույքը գրաված անձինք ուղղակիորեն չէին ընդգրկվում որպես անդամ։ Դատարանը չէր համոզվել, որ վարչակարգի անօրինական բնույթը միջազգային իրավունքի ներքո, թուրքական ռազմական անձնակազմի շարունակական ներկայությունը կամ “TRNC”-ի Նախագահի նշանակման լիազորությունները ներգործում էին IPC/ԱԳՀ –ի անդամների անկողմնակալության կամ անկախության վրա։
(iii) Փոխհատուցման մակարդակները՝ ինչ վերաբերում է որչափությանը (quantum), ապա Դատարանը չէր համոզվել իրեն ներկայացված փաստով, թե Թիվ 67/2005 օրենքով շնորհված գումարներն ինքնաբերաբար ավելի քիչ կլինեն, քան կարելի էր համարել ողջամիտ փոխհատուցում։
(iv) Մատչելիություն և արդյունավետություն՝ Դատարանը նշել է, որ չնայած հայցվորներից պահանջվել է ողջամիտ կասկածից դուրս ապացուցել իրենց սեփականության կամ գույքային իրավունքը, ապացուցողական չափանիշների ձևակերպումը ներպետական օրենսդրությունում չէր կարելի վերցնել գործնականում դրանց կիրառությունից առանձնացնելով այն, և ակնհայտ չէր, որ այս տարրը հանգեցրել էր զգալի թվով բողոքների մերժմանը։ Պահանջը, որ հայցվորները պետք է տրամադրեին գույքի կամ սեփականության իրավունքի ապացույցներ, որոշ դեպքերում թեկուզև մեծ դժվարությամբ, անհրաժեշտ և անխուսափելի էր։ Դատարանը նաև ի գիտություն ընդունեց Թիվ 67/2005 օրենքի բյուջեին առնչվող դրույթը փոխհատուցման վճարման և հայցվորներին ու ներկայացուցիչներին հյուսիսային տարածքից մուտք ու ելք տրամադրելու երաշխիքների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ այն չհամարեց, որ IPC/ԱԳՀ ընթացակարգը անպատշաճ դանդաղ էր, դժվարին կամ անմատչելի, կամ որ գանգատարկուների բողոքները կապված տարբեր ընթացակարգային խնդիրների հետ, արդարացված էին։ Ոչ էլ այն ընդունեց այն պնդումները, թե անհիմն ճնշում է գործադրվել հայցվորների վրա բողոքները լուծելու նպատակով։ Ամեն դեպքում բողոքը հասցեագրվում էր “TRNC”-ի Բարձրագույն վարչական դատարանին, նույնիսկ եթե հայցվորները համարում էին, որ նյութական անարդարություն կամ ընթացակարգային անկանոնություն է տեղի ունեցել։
Համապատասխանաբար, Թիվ 67/2005 օրենքն ապահովում էր մատչելի և արդյունավետ շրջանակ հույն կիպրոսցիներին պատկանող գույքի նկատմամբ միջամտության վերաբերյալ բողոքների հետ կապված փոխհատուցման համար։ Քանի որ գանգատարկուները չէին կիրառել այդ մեխանիզմը, ապա նրանց բողոքները Թիվ 1 Արձանագրության հոդված 1-ի համաձայն պետք է մերժվեին՝ ներպետական միջոցները չսպառելու համար։
Եզրակացություն՝ անընդունելի (ներպետական միջոցները սպառված չեն)
Հոդված 8՝ Թիվ 67/2005 օրենքը նաև հնարավորություն էր տվել հայցվորներին, ովքեր գույք ունեին, բողոք ներկայացնել IPC/ԱԳՀ ոչ նյութական վնասների վերաբերյալ, մի կատեգորիա, որը բավարար ընդգրկուն է ներառելու տուն ունենալու ցանկացած կորստի առնչվող ասպեկտները։ Համապատասխանաբար, գույք ունեցող գանգատարկուների Հոդված 8-ին վերաբերող բողոքները նույնպես չէին ապահովել ներպետական միջոցները սպառելու պահանջը, քանի որ նրանք նմանօրինակ բողոքներ չէին ներկայացրել IPC/ԱԳՀ-ին։
Եզրակացություն՝ անընդունելի (ներպետական միջոցները սպառված չեն)։
Գանգատարկուներից մեկն ազատված էր ներպետական միջոցները սպառելու այս պահանջից, քանի որ նա գույքային պահանջ չէր ներկայացրել, ուստիև չուներ IPC/ԱԳՀ դիմելու իրատեսական հեռանկար։ Սակայն, հիմնվելով փաստերին, նրա բողոքը, թե իրեն մերժել են մուտք ունենալ իր տուն, ակնհայտորեն վատ էր հիմնավորված, քանի որ նա գրեթե իր ողջ կյանքում ապրել էր այլուր։ Փաստը, որ նա կարող էր ժառանգել և ապագայում սեփականության իրավունքը կիսել տվյալ գույքի նկատմամբ, ենթադրական և մտահայեցողական տարր էր, ոչ կոնկրետ կապ։ Հետևաբար, չէր եղել որևէ ներկա միջամտություն նրա իրավունքի նկատմամբ՝ կապված նրա տան հետ։
Եզրակացություն՝ անընդունելի (ակնհայտորեն անհիմն)։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 :
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy