© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես, հեղինակային իրավունքի մասին զգուշացումը այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Bède DJOKABA LAMBI LONGA-ն ընդդեմ Նիդեռլանդների գործով
ՎՃԻՌԸ
Գանգատ թիվ 33917/12
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ բաժանմունք)՝ Djokaba Lambi Longa-ն ընդդեմ Նիդեռլանդների գործով 2012թ հոկտեմբերի 9-ի նիստը , հետևյալ կազմով՝
Դատավորներ.
Ջոզեփ Կասադևալ, Նախագահ
Էգբերտ Մայեր,
Կորնելիու Բրսան,
Ալվինա Գյուլումյան,
Լուիս Լոպես Գուերա,
Նոնա Ցոցորիա,
Քրիստինա Պարդալոս
և
Բաժանմունքի քարտուղար Սանտիագո Քուեսադայի մասնակցությամբ,
Հաշվի առնելով 2012թ հունիսի 1-ին ներկայացված վերոնշյալ գանգատը՝
Անցկացնելով քննարկում՝
Կայացրեց հետևյալ վճիռը.
ՓԱՍՏԵՐԸ
1. Դիմողը՝ պրն Bède Djokaba Lambi Longa-ն, ծնված 1966թ, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության քաղաքացի է: Նա ներկայումս կալանավորված է Նիդեռլանդներում, Հաագայի Սխևենինգեն կալանավայրի՝ ՄԱԿ-ի քրեակատարողական բաժանմունքում: Դատարանում նրան ներկայացրեցին Ամստերդամում գործող փաստաբաններ պրն, Վ. Էյկելբումը, պրն Սխուլլերը և պրն Գ. Սլայթերը:
Ա. Գործի հանգամանքները
1. Դիմողի կալանավորումը Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետությունում
2. Դիմողի կողմից ներկայացված փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.
3. Դիմողը Կոնգոյի հայրենասերների միության (Union des patriotes congolais, ՙUPC՚) հայտնի անդամ էր: Դա մի քաղաքական շարժում էր, որ ստեղծվել էր Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության Իտուրի շրջանում: UPC-ի զինվորական թևը՝ Forces Patriotiques pour la Libération du Congo, ՙFPLC՚), զինված խմբավորումներից մեկն էր, որը վերջին տարիներին ակտիվ էր այդ տարածքում:
4. 2005թ մարտի 19-ին դիմողը UPC-ի մյուս անդամների հետ միասին՝ ներառյալ UPC-ի նախագահ կամ FPLC-ի գլխավոր հրամանատար Thomas Lubanga Dyilo-ն, ձերբակալվեցին Կինշասայում:
5. Դիմողը, կարծես, մեղադրվում էր Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն Միացյալ Ազգերի Կազմակերպության Բանգլադեշի առաքելության (Mission de l’Organisation des Nations Unies en République démocratique du Congo, ՙMONUC՚) 9 անդամի սպանության մասնակցության կամ հանցակցության մեջ:
6. Դիմողին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվեց մի քանի անգամ: Կալանքի վերջին ժամկետը Դատարանի գործի նյութերի համաձայն ավարտվում էր 2007թ հուլիսի 2-ին: Դիմողը հայտնում է, որ հետագայում իր կալանքի բոլոր երկարաձգումները թույլատրված չեն եղել և այդ ժամանակից ի վեր նա պահվել է կալանավայրում՝ առանց որևէ իրավական հիմքի:
2. Դիմողի տեղափոխումը Միջազգային քրեական դատարանի կալանավայր
7. 2006թ մարտի 17-ին Thomas Lubanga Dyilo-ն ձերբակալվեց Միջազգային քրեական դատարանի ձերբակալման կնքված սանկցիայի հիման վրա և տեղափոխվեց Հաագա: 2006թ օգոստոսի 28-ին հայտարարվեց, որ պրն Lubanga Dyilo-ին Միջազգային քրեական դատարանի դատախազի կողմից մեղադրանք է առաջադրվել մինչև 15 տարեկան երեխաներին հավաքագրելու, զինվորագրելու և թշնամական գործողություններին ակտիվ մասնակցելու մեջ օգտագործելու համար:
8. 2011թ մարտի 27-ին դիմողը Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության կալանավայրից տեղափոխվեց Հաագայի Միջազգային քրեական դատարանի՝ կալանավայր ցուցմունք տալու պրն Lubanga Dyilo-ի դատավարության ժամանակ՝ որպես պաշտպանական կողմի վկա: Դատարանի I Պալատի 2011 (տե’ս ստորև) օգոստոսի 5-որոշմամբ հայտարարվեց, որ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության իշխանությունները հարգեցին դիմողի՝ ինքնամեղադրման արտոնությունը:
9. Դիմողը 2011թ մարտի 30-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում ընկած տարբեր օրերի տվեց ցուցմունքներ:
3. Դատավարությունները Միջազգային քրեական դատարանում
(ա) Դիմողի փաստարկները առաջին ատյանի դատարանում
10. 2011թ ապրիլի 7-ին դիմողը հայց ներկայացրեց առաջին ատյանի դատարան ՙապաստանի պահանջի՝ իր դիմումին վերաբերող հատուկ միջոցառումների վերաբերյալ՚: Նա սկսեց այն բանից, որ, վախենում էր Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն վերադառնալուց հետո ենթարկվել ռեպրեսիաների՝ բռնաճնշումների երկրի կառավարության անդամների՝ ներառյալ անձամբ նախագահ Կաբիլայի կողմից: Նա նաև փաստարկեց, որ ունեցել էր առողջական խնդիրներ, որոնց համար պահանջել էր բուժում, որը հնարավոր չէր Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում:
11. 2011թ հունիսի 1-ին դիմողը ապաստանի հայտ ներկայացրեց Նիդեռլանդների իշխանություններին (տե’ս ստորև): Նույն օրը նա խնդրեց Միջազգային քրեական դատարանին ՙհատուկ միջոցառումներ՚ մասին որոշում ընդունել՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագրքի Կանոն 88(1)-ի (տե’ս ստորև), տվյալ գործին համապատասխան Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն իր վտարումը հետաձգելու վերաբերյալ ձևով:
12. Առաջին ատյանի դատարանը խնդրեց դիտարկումներ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության իշխանություններից, որոնք պնդեցին, որ շարունակելու էին դիմողին կալանքի տակ պահել ամբողջ դատավարության ընթացքում՝ ժամանակավորապես տեղափոխելով միայն իրական բանտախուց: Նրանց տեսանկյունից 19512 հուլիսի 28-ի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան և 1967թ հուլիսի 28-ի՝ դրան կից Արձանագրությունը գերակայող ուժ չունեն Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ մասնավորապես դրա 93-րդ հոդվածի նկատմամբ (տե’ս ստորև):
13. Նիդեռլանդների կառավարությունը Միջազգային քրեական դատարանի քարտուղարությունից ստացած 2011թ հունիսի 7-ի իր դիտարկումներում, փաստարկում էր, որ դիմողը գտնվել էր Միջազգային քրեական դատարանի ժամանակավոր բանտում և այդպիսով՝ ընդունող պետության իրավասությունից դուրս: Սակայն եթե ստացվել է դիմում ապաստան խնդրելու վերաբերյալ, Կառավարությունը հաշվի էր առնելու և որոշում էր կայացնելու դրա վերաբերյալ՝ ՙանկախ արդյունքից՚: Ընդունող պետությունը, այնուամենայնիվ ենթարկվեց Միջազգային քրեական դատարանի այն գնահատմանը, թե կարող էր արդյոք դիմողը անվտանգ վերադառնալ Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետություն, Միջազգային քրեական դատարանի կողմից բացահայտված անվտանգության ցանկացած ռիսկ պետք է լուծվեր իր կողմից՝ վկայի պաշտպանության իր ծրագրի ներքո: Միաժամանակ, դիմողը պետք է մնա Միջազգային քրեական դատարանի հոգածության ներքո:
14. Միջազգային քրեական դատարանի Տուժողների և վկաների ստորաբաժանումը, ի պատասխան առաջին ատյանի պալատի արձակած հրամանի, իրականացրեց ռիսկերի գնահատում դիմողի և այլ գործերում նման մտահոգություն բարձրացրած որոշակի այլ վկաների պաշտպանության միջոցառումների խնդրի վերաբերյալ: Այս գնահատումը ներառում էր դիմողի ցուցմունքի արձանագրությունների վերանայումը, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության ներկա քաղաքական իրավիճակի գնահատումը և դիմողի գտնվելու քրեակատարողական կենտրոնի տնօրենի հետ հանդիպումը (g քրեակատարողական կենտրոնը Կինշասայում): Տուժողների և վկաների ստորաբաժանումը եզրակացրեց, որ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն վերադառնալուց հետո դիմողի անվտանգությունը, հոգեբանական կամ ֆիզիկական առողջությանը վտանգ չէր սպառնալու՝ ի հետևանք Միջազգային քրեական դատարանի առջև տրված իր ցուցմունքի: Ինչ վերաբերում էր դիմողի կողմից արտահայտված այն վախին, որ նրա ցուցմունքը Կոնգոյի կառավարության ազդեցիկ դեմքերի վերաբերյալ իրեն դնում էին վտանգի տակ, երբ վերադառնար Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, Տուժողների և վկաների ստորաբաժանումը արտահայտեց տեսակետ, որ դիմողի ցուցմունքը Կոնգոյի իշխանությունների վերաբերյալ չէր բացահայտել որևէ բան, ինչը իրենց հայտնի չէր: Ավելին, ՙԿոնգոյի իշխանություններին, մասնավորապես նախագահին մեղադրելու [դիմողի] ցանկությունը, հանրությանը հայտնի իրողություն էր՚: Տուժողների և վկաների ստորաբաժանումը եզրակացրեց, որ անհավանական էր, որ դիմող ցուցմունքը ներգործություն ունենար Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության ներքաղաքական վիճակի վրա, այնպես, որ տաներ բռնաճնշումների: Ավելին, Կոնգոյի իշխանություններից ստացվել էին հավաստիացումներ, որ դիմողը ստանալու էր պատշաճ պաշտպանություն, և դիմողի անվտանգությունը բավարար չափով կապահովվեր շարունակական մոնիթորինգի միջոցով, հենց որ դիմողը վերադառնար Մակալայի քրեակատարողական կենտրոն:
15. Առկա էր բժշկական տեղեկանքը, որից պարզ էր դառնում, որ դիմողը ստացել էր իր վիճակին համապատասխան բուժում և ի վիճակի էր ճանապարհորդել:
(բ) Առաջին ատյանի դատարանի պալատի որոշումը
16. 2011թ հուլիսի 4-ին առաջին ատյանի դատարանի I Պալատը կայացրեց որոշում: Այն ընդունեց, որ Միջազգային քրեական դատարանը, համաձայն իր Կանոնադրության 93 հոդվածի 7-րդ կետի (բ) ենթակետի և Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագրքի Կանոն 192(4)-ի, ինչպես նաև Ընթացիկ ստանդարտ ընթացակարգերին համապատասխան, որոնց շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել իր Քարտուղարության և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության միջև, պարտավորություն ուներ փոխանցման հետ կապված իր առաջարկներն ամբողջովին կատարվելուց հետո վերադարձնել դիմողին Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, քանի որ դիմողն ավարտել էր ցուցմունքներ տալը: Սակայն Կանոնադրության 21-րդ հոդվածի 3-րդ կետը պահանջում էր, որ գործող օրենսդրության կիրառումը և մեկնաբանությունը համահունչ լինի միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների հետ: Առաջին ատյանի դատարանի պալատը, հետևաբար, առաջին հերթին պետք է քննարկեր դիմողի կողմից ապաստանի պահանջի հետևանքները:
17. Ոչ թե Միջազգային քրեական դատարանը, այլ Նիդեռլանդների իշխանությունները պետք է քննարկեին ապաստան խնդրելու դիմումը: Այնուամենայնիվ, Միջազգային քրեական դատարանը պետք է այդ անելու համար պատշաճ հնարավորություն ապահովեր Նիդեռլանդների իշխանությունների համար՝ այդ անելու և դիմողի համար՝ ներկայացնելու հիմնավորումներ իր պահանջի վերաբերյալ: Նիդեռլանդների իշխանությունները պետք է որոշեին, թե արդյո՞ք անհրաժեշտ էր միջամտություն դիմողի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար՝ մինչև ապաստանի հետ կապված ընթացակարգերի և այդ ընթացակարգերի որևէ բողոքարկման փուլի ավարտը:
18. Առաջին ատյանի դատարանի պալատը ցուցումներ տվեց Քարտուղարությանը, որպեսզի վերջինս դիմողին թույլ տա ողջամիտ մատչելիություն ապահովել փաստաբաններին՝ ապաստանի իր պահանջը ներկայացնելու համար, ներկայացնի զեկույց կատարման ենթակա տեղական ընթացակարգի վերաբերյալ, որպեսզի Նիդեռլանդները կարողանա չեղյալ համարել ապաստանի պահանջի վերաբերյալ պարտականությունները՝ նախքան դիմողի վերադարձը Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն (եթե ապաստան չի շնորհվել), կապ պահպանել Կոնգոյի իշխանությունների հետ, որպեսզի որոշվի Քարտուղարության կողմից անհրաժեշտ համարվող ցանկացած պաշտպանողական միջոցառման կիրառումը և կիրառման չափը, ներկայացնել համապատասխան զեկույց դրա հետևանքների վերաբերյալ և վերահսկել դիմող վիճակը Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն վերադառնալուց հետո:
(գ) Հետագա դատավարությունները Միջազգային քրեական դատարանում
19. 2011թ օգոստոսի 2-ին Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը Առաջին ատյանի դատարանի պալատ ուղարկեց վերբալ նոտա՝ վերջինիս տեղեկացնելով դիմողի հետ հարցազրույց անցկացնելու անհրաժեշտության և հետագա քննության հավանականության մասին, ինչպես նաև ինչպես նաև դատավարության նպատակ հետապնդելով: Նոտան ներառում էր հետևյալը.
ՙԱնցած վարչական և դատական վարույթները կարող են զգալի ժամանակ խլել և Նիդեռլանդները պահանջում է, որ կալանավորված վկան մնա Միջազգային քրեական դատարանի քրեակատարողական կենտրոնում այդ ամբողջ ժամանակահատվածում՚:
20. 2011թ հուլիսի 13-ին Նիդեռլանդների կառավարությունը պահանջեց բողոքարկման թույլտվություն՝ ընդդեմ վճռաբեկ դատարանի որոշման: Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը ներկայացրեց մի փաստաթուղթ, որը ցույց էր տալիս, որ այն գործ է սկսել՝ որոշման հետ կապված, որին Պալատը որոշեց վերաբերվել՝ որպես բողոքարկման թույլտվության պահանջ: 2011թ օգոստոսի 4-ին առաջին ատյանի դատարանի պալատը բավարարեց երկու պահանջներն էլ: Առաջիկա անհայտ ամսաթվով Բողոքարկման պալատը որոշեց, որ բողոքարկման թույլտվության շնորհումը Նիդեռլանդներին ultra vires (թարգմ. Լիազորությունների գերազանցում) էր և հետևաբար՝ ոչ պատշաճ:
21. 2011թ օգոստոսի 15-ի հրամանում առաջին ատյանի դատարանի պալատը մեկ վերահաստատեց, որ Նիդեռլանդները պետք է.
ՙորոշեր, թե արդյո՞ք, համաձայն ներպետական և միջազգային պարտավորությունների, վերահսկողություն էր սահմանելու վկային նկատմամբ՝ մինչև ապաստանի հետ կապված ընթացակարգերի և այդ ընթացակարգերի որևէ բողոքարկման փուլի ավարտի որոշումը՚:
Ավելին՝
ՙԸնդունող Պետությունը հորդորվեց առանց ձգձգելու քննարկել, թե արդյո՞ք այն [մտադիր էր] հետաձգել [դիմողի] մեկնումը Նիդեռլանդներից: Քարտուղարությունը [պետք է] Նիդեռլանդների իշխանությունների հետ խորհրդակցեր վկայի փոխանցումը Նիդեռլանդների ՙվերահսկողության՚ տակ, եթե Ընդունող Պետությունը [մտադիր էր] հետաձգել նրա մեկնումը՝ մինչև ապաստանի դիմումի վերաբերյալ որոշման կայացումը: Քարտուղարության և ընդունող պետության միջև պետք է ձեռք բերվեր պայմանավորվածություն փոխանցման համար ողջամիտ ժամանակահատված սահմանելու վերաբերյալ՚:
22. 2011թ օգոստոսի 26-ին Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը հետևյալ բովանդակությամբ վերբալ նոտա ուղարկեց Միջազգային քրեական դատարան.
ՙՆիդեռլանդների դիրքորոշումը հետևողականորեն եղել է այն, որ վկան [այսինքն՝ դիմողը] ապաստանի հետ կապված ընթացակարգի ժամանակահատվածում պետք է մնար դատարանի բանտում: Այս առումով, Նիդեռլանդները ուշադրություն է հրավիրում 2011թ օգոստոսի 2-ի իր վերբալ նոտային, որում սահմանված է Նիդեռլանդների կողմից կատարման ենթակա ընթացակարգը, որպեսզի հնարավոր լինի չեղյալ համարել ապաստանի պահանջի վերաբերյալ իր պարտականությունները՝ ներառյալ վարչական և դատական վարույթները: Նիդեռլանդները հայտնեց, որ այն ՙպահանջում է, որ կալանավորված վկան մնա [Միջազգային քրեական դատարանի] քրեակատարողական կենտրոնում այդ ամբողջ ժամանակահատվածում՚:
Վկան ժամանակավորապես տեղափոխվել է բանտ՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունից դատարան [այսինքն՝ միջազգային քրեական դատարան]՝ համաձայն Կանոնադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված՝ նրանց միջև կայացած համաձայնության: Ըստ այս համաձայնության՝ վկան պետք է մնա բանտում և վերադարձվի [Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն] տեղափոխման նպատակի իրականացումից հետո: Այս համաձայնագիրը ստորագրվեց [Միջազգային քրեական դատարանի] և [Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության] միջև դյուրացնելու [Միջազգային քրեական դատարանի] կողմից դատական գործի վարումը: Նիդեռլանդները չէր ըմբռնում, թե ինչպես էր փաստաթղթեր չունեցող և ապօրինի օտարերկրացիներ իր տարածք ընդունելու պարտականությունը բխելու մի երկկողմանի համաձայնագրից, որի կողմ ինքը չէր հանդիսանում: Դատարանը իր կանոնադրության և Նստավայրի մասին համաձայնագրի (թարգմ.՝ պայմանագիր դատարանի և Ընդունող Պետության միջև, որը կանոնակարգում է հիմնական սկզբունքները) համաձայն՝ չունի լիազորություն ո’չ տեղափոխելու վկային Նիդեռլանդներ, ո’չ էլ պարտադրի նման տեղափոխում Ընդունող Պետությունից: Եվ ո’չ էլ, ինչպես դա արդեն ընդունվել է [Միջազգային քրեական դատարանի] կողմից, Նիդեռլանդներն է պարտավոր իր վերահսկողության տակ ընդունել փոխադրվող վկային:
Այս առումով, Նիդեռլանդները նույնպես տեղյակ էր պահում, որ ներկա հանգամանքներում այն չունի ապաստանի դիմումի քննարկման ամբողջ ժամանակահատվածում վկային բանտում պահելու իրավասություն:
Ավելին՝ Նիդեռլանդները չէ, որ մտադրություն ունի ձգձգել վկայի մեկնումը: Նիդեռլանդները ծանուցում է, որ որոշումը մեկ անգամ ևս այդ պատասխանատվությունը դնում է դատարանի վրա՝ ապահովելու, որ վկան ունի իրական, այլ ոչ պարզապես տեսական, հնարավորություն ներկայացնելու ապաստանի պահանջ Նիդեռլանդների իշխանություններին՝ նախքան իր վերադարձը Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն: Նիդեռլանդների ըմբռնմամբ՝ այդ պարտավորությունը ենթադրում է, որ դատարանը չի ձեռնարկելու վկայի տեղափոխումը [Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն] ապաստանի պահանջին վերաբերող ընթացակարգերի ժամանակահատվածում:
Հետևաբար, Նիդեռլանդների դիրքորոշումը մնում է այն, որ վկան պետք է մնա դատարանի բանտում՝ ապաստանի պահանջով ներկայացված դիմումի քննարկման ժամանակահատվածում: Ուստի, Նիդեռլանդները չի գտնում, որ այս անգամ կարիք կա խորհրդակցել դատարանի Քարտուղարության հետ՚:
23. Ստանալով դիմողից իր որոշումը վերանայելու հայց 2011թ հուլիսի 4-ին՝ առաջին ատյանի դատարանի պալատը 2011թ սեպտեմբերի 1-ին Հրաման արձակեց՝ հետևյալ բովանդակությամբ.
ՙՔանի որ այժմ Ընդունող Պետությունը Պալատին տեղեկացրել է, որ այն մտադիր չէ ձգձգել [դիմողի] տեղափոխումը հետ՝ դեպի [Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն] և այն հրաժարվեց Ընդունող Պետության բանտ տեղափոխելու շուրջ Քարտուղարության հետ խորհրդակցություն անցկացնել Պալատի կողմից ընդունված Իրականացման Հրամանի վերանայման Հայցը դառնում է վիճելի:
Դատավորների տեսակետն այն է, որ Պալատը Քարտուղարությանը տրամադրել է հստակ ուղենիշներ, մասնավորապես այն, որ [դիմողի] մեկնումը ձգձգելը պետք է տեղի ունենա պայմանով, որ վկայի [այինքն՝ դիմողի] բանտը տեղափոխվի Ընդունող Պետություն՝ մինչև վերջինիս կողմից ապաստանի մասին դիմումի վերաբերյալ որոշում կայացնելը: Պալատը, համաձայն Կանոնադրության 21-րդ հոդվածի 3-րդ կետի, չեղյալ է համարել իր պարտավորությունները, և այժմ Ընդունող Պետությունը, որին ուղղված է դիմումը, պետք է որոշի, թե արդյո՞ք անհրաժեշտ է միջամտել՝ վերահսկողություն սահմանելու վկայի [այիսնքն՝ դիմողի] նկատմամբ՝ մինչև այն ժամանակը, երբ այդ վարույթներում որոշում կայացվեն դիմումի կամ բողոքարկման փուլի վերաբերյալ:
Հետևաբար, [դիմողի] հետ կապված՝ Քարտուղարությունը պետք վարվի այնպես, ինչպես սահմանված է Կանոնադրության հոդված 93-ի 7-րդ կետի (բ) ենթակետով և Կանոնների կանոն 192(4)-ով...
Այն դեպքում, երբ ճամփորդությունը պատշաճ է ... Քարտուղարությունը Ընդունող Պետությանը պետք է տեղեկացնի [Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետություն] [դիմողի] մեկնելու նախատեսված օրվա մասին: Եթե [Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետություն] նրա վերջնական մեկնելուց առաջ ցանկացած ժամանակ Նիդեռլանդների իշխանությունները նշեն, որ իրենք մտադիր են վերահսկողություն սահմանել վկայի նկատմամբ, ապա Քարտուղարությունը պետք է համագործակցի [դիմողին] Ընդունող Պետություն տեղափոխելու հարցում՚:
24. 2011թ դեկտեմբերի 15-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի պալատը մերժեց դիմողի հայցը՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն իր վերադարձի մասին հրամանը չեղյալ հայտարարելու և փոխարենը, անհրաժեշտության դեպքում, իրեն պայմանականորեն ազատ արձակելու վերաբերյալ: Այն ավելացրեց.
ՙԴատարանի՝ [2011թ սեպտեմբերի 1-ի] հրամանը մնում է ուժի մեջ: Պալատը վերստին իր ցուցումներն է հայտնում Քարտուղարությանը՝ նախապատրաստելու դիմողի վերադարձը, երբ նա պատրաստ կլինի ճանապարհորդոության համաձայն Կանոնադրության հոդված 93-ի 7-րդ կետի (բ) ենթակետի և Կանոնների կանոն 192(4)-ի: Նիդեռլանդների կառավարությունը՝ ինքը պետք է որոշի, թե արդյո՞ք որևէ ընթացիկ ներպետական վարույթի անցկացման նպատակով նրա նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար, անհրաժեշտ է միջամտություն:
Մինչև [դիմողի] վերադարձը [Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետություն], նա պետք է մնա կալանքի տակ՝ համաձայն Կանոնադրության հոդված 93-ի 7-րդ կետի (բ) ենթակետի, մինչև կալանքի իրավասությունը չփոխանցվի Նիդեռլանդների իշխանություններին՝ վերջիններիս խնդրանքով: Պալատը չունի որևէ իրավասություն քննելու [Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետության] կայացրած որևէ որոշում՝ երկիր վերադառնալուն պես վկային կալանավորելու վերաբերյալ, և պետք է նշել, որ 4 July 2011թ հուլիսի 4-ի որոշման մեջ Պալատը քննության է առել իր պարտավորությունները Կանոնադրության 68-րդ հոդվածի կետ 1-ի համաձայն՝ կապված Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետություն [դիմողի] հունիսին վերադարձի հետ:
4. Դիմողի կողմից ապաստանի պահանջը
25. Ինչպես արդեն նշվեց 2011թ հունիսի Ԡ-ին դիմողը Նիդեռլանդների իշխանություններին ապաստանի պահանջ ներկայացրեց իր փաստաբան պրն Սխյուլերի միջոցով: Դիմում նշվում էր, որ դիմողը, հայտարարություններ անելով Միջազգային քրեական դատարանում՝ կապելով երկրի նախագահին պատերազմական հանցագործությունների հետ, վախենում էր հետապնդումներից, եթե վերադառնար Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն:
26. Անհայտ ամսաթվով, սակայն ի պատասխան դիմողի ներկայացուցիչ պրն Սխյուլերի 2011թ սեպտեմբերի 28-ին թվագրված նամակի, Ներգաղթի և նատուրալիզացիայի ծառայությունը (Immigratie- en Naturalisatiedienst) հայտնեց, որ, քանի որ դիմողը չէր գտնվում Նիդեռլանդների իրավասության տակ, նա չէր կարող ապաստանի դիմում ներկայացնել: Հաշվի առնելով այդ՝ նրա պահանջը կընդունվի որպես պաշտպանության (bescherming) պահանջ, որը քննարկվելու է ռեֆոլմենտի (թարգմ.՝ քաղաքական ապաստան ակնկալողների հարկադրական ռեպատրիացիա այն երկիր որտեղ նրանց վտանգ է սպառնում) արգելման լույսի ներքո, որը բխում է 1951թ Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայից և Կոնվենցիայի 3-րդ հոդվածից: Իհարկե, պետք է միշտ մտքում ունենալ, որ դիմողը չէր գտնվում Նիդեռլանդների իրավասության ներքո: Հայտարարվեց, որ դիմողի հետ հարցազրույց կանցկացվի:
5. Դատավարություններ Նիդեռլանդներում դիմող ազատ արձակումն ապահովելու նպատակով
(ա) Դատավարություն շրջանային դատարանում
27. Որպես իր փաստարկի հիմք ընդունելով այն պնդումը, որ իր կալանավորումը 2000թ Օտարերկրացիների մասին Ակտի (Vreemdelingenwet 2000, տե’ս ստորև) 59-րդ բաժնի համաձայն ձեռնարկված մի միջոցառում էր՝ դիմողը բողոքարկման հայց ներկայացրեց Հաագայի շրջանային դատարան (rechtbank):
28. Շրջանային դատարանն իր որոշումը կայացրեց 2011թ հոկտեմբերի 27-ին հակադիր կողմերի դատավարությունից հետո: Այն որոշեց, որ չնայած Նիդեռլանդները պատրաստ էր քննարկել իր պաշտպանությանն ուղղված դիմողի խնդրանքը և խնդրել էր Միջազգային քրեական դատարանին շարունակել դիմողի կալանավորումը, դիմողի կալանքը այդ պատճառով չէր բերվել Նիդեռլանդների իշխանությունների իրավասության կամ վերահսկողության տակ:
(բ) Պետական խորհրդի Վարչական իրավասության ստորաբաժանման (Afdeling bestuursrechtspraak van de Raad van State) վարույթը
29. Դիմողը բողոքարկման հայց ներկայացրեց Պետական խորհրդի Վարչական իրավասության ստորաբաժանում, որն իր որոշումն արձակեց (Ազգային իրավասության համարը՝ (Landelijk Jurisprudentie Nummer, “LJN”) BW0617) 2012թ մարտի 22-ին հակադիր կողմերի դատավարությունից հետո:
30. Վարչական իրավասության ստորաբաժանումը հղում կատարեց հետևյալին Միջազգային քրեական դատարանի Քարտուղարության կողմից 2011թ հոկտեմբերի 19-ին Արտաքին գործերի նախարարություն ուղարկած նամակից.
ՙԿոնկրետ կալանավորված վկաների հարցի հետ կապված՝ Քարտուղարությունը սույնով հաստատում է այն դիրքորոշումը, որ կալանավորված չորս վկաները (մեկը կցված է Դատախազն ընդդեմ Thomas Lubanga Dyilo (ICC 01/04-10/06) [այսինքն՝ դիմողի] գործին, իսկ մնացած երեքը՝ Դատախազն ընդդեմ Germain Katanga and Mathieu Ngudjolo Chui (ICC-01/04-01/07) գործին) ներկայումս կալանավորված են Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության (ԿԺՀ) բացառիկ լիազորության ներքո՝ հետևելով համապատասխանաբար, առաջին ատյանի դատարանի I Պալատի և II Պալատի դիմում-պահանջներին՝ դյուրացնելով նրանց բանավոր ցուցմունքը դատական նիստի ժամանակ՝ համաձայն Հռոմի Կանոնադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետի: Այս անձինք ներկայումս կալանավորված են դատարանի բանտում՝ համաձայն դատարանի Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագրքի Կանոն 192(2)-ի և Կոնգոյի իշխանությունների և դատարանի միջև ստորագրված համաձայնագրի:
...
Իր կողմից, առաջին ատյանի դատարանի I Պալատը հրաման է արձակել Քարտուղարության համար, որպեսզի վերջինս խորհրդակցի նաև նիդեռլանդական իշխանությունների հետ Ընդունող Պետության վերահսկողության տակ վկային տեղափոխելու հարցի շուրջ, մինչև ապաստանի դիմումի վերաբերյալ որոշման կայացումը: Հաշվի առնելով այս նախապատմությունը (sic)՝ Քարտուղարությունը կրկին հաստատեց, որ Միջազգային քրեական դատարանի դատավորները ոչ մի փուլում չեն հրապարակել որևէ որոշում, որն Ընդունող Պետությունից կպահանջի վերահսկողություն ստանձնել չորս կալանավորված վկաների նկատմամբ՚:
Վարչական իրավասության ստորաբաժանման հիմնավորումը ներառում էր հետևյալը.
ՙ2.1.6. Վերոնշյալից հետևում է, որ օտարերկրացի քաղաքացին [այսինքն՝ դիմողը] կալանավորված է Կոնգոյի իշխանությունների հրամանով և որ այդ կալանավորումը այժմ իրականացվում է կալանավորման կենտրոնում, որը գտնվում է Միջազգային քրեական դատարանի վերահսկողության և լիազորության ներքո՝ Միջազգային քրեական դատարանի պահանջով և պատասխանատվությամբ՝ համաձայն Կանոնադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետի և [Միջազգային քրեական դատարանի Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագրքի 192-րդ կետի և Կոնգոյի իշխանությունների ու Միջազգային քրեական դատարանի միջև ստորագրված համաձայնագրի:
2.1.7. Համաձայն Միջազգային քրեական դատարանի (Իրականացման) Ակտի 88-րդ բաժնի՝ Նիդեռլանդների օրենսդրությունը կիրառելի չէ ազատազրկման նկատմամբ, որը տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանի հրամանների հիման վրա՝ Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ գտնվող Նիդեռլանդների տարածքում: Արդեն այդ պատճառով, օտարերկրացիների կալանավորումը չի կարող հիմնվել Օտարերկրացիների մասին 2000թ Ակտով սահմանված՝ Նախարարին պատվիրակված որևէ լիազորության իրականացման կամ ենթադրյալ իրականացման վրա: Հետևաբար, շրջանային դատարանն իրավացիորեն եզրակացրեց, որ օտարերկրացիների գործեր վարելու փորձառություն ունեցող դատարանները (vreemdelingenrechter) չունեն կալանավորման օրինականություն քննելու իրավասություն:
...՚
6.Հետագա իրադարձությունները
31. 2012թ սեպտեմբերի 27-ին դատարանի նախագահի պատշաճ լիազորությամբ Քարտուղարը տվեց հրատապ ծանուցում Նիդեռլանդների կառավարությանը ներկա գանգատի վերաբերյալ (դատարանի կանոնների Կանոն 40): Ի պատասխան՝ Կառավարությունը դատարանին տեղեկացրեց, որ 2012թ սեպտեմբերի 4-ին իր փաստաբան Սխյուլերի հետ խորհրդակցելով, հետ է վերցրել ապաստանի մասին իր դիմումը: Դիմումը հետ վերցնելու մասին դիմողի ձեռագիր նամակը ֆրանսերեն լեզվով և պաշտոնական արձանագրությունները կցված էին Կառավարության պատասխանին:
7. [A], [B] և [C] զուգահեռ գործերը
(ա)Ապաստանի ընթացակարգը
32. 2011թ մայիսի 12-ին Միջազգային քրեական դատարան տարբեր դատավարությունների ներկայացած երեք վկա (Դատախազն ընդդեմ Germain Katanga and Mathieu Ngudjolo Chui գործով վճիռը(ICC-01/04-01/07)) ներկայացրեցին ապաստանի պահանջ Նիդեռլանդների իշխանություններին: Քանի որ այդ նպատակով օրենքով որոշմանը չէր տրվել ժամանակային սահմանափակում, նրանք ներկայացրեցին առարկություններ ընդդեմ պետության կողմից մերժմանը (fictieve weigering): Սրանք 2011թ հունիսի 6-ին հայտարարվեցին անընդունելի: Այնուհետև, նրանք բողոքարկման դիմում ներկայացրեցին Հաագայի Շրջանային դատարան:
33. 2011թ դեկտեմբերի 28-ին Շրջանային դատարանը կայացրեց որոշում: Չեղյալ հայտարարվեց Ներգաղթի և ապաստանի նախարարի այն փաստարկը, որի համաձայն՝ 2000թ Օտարերկրացիների մասին ակտը կիրառելի չէր դիմողների ապաստանի պահանջների համար: Նման փաստարկը չէր կարող հիմնված լինել Նստավայրի մասին համաձայնագրի հետ, որի 8-րդ բաժինը հայտարարում էր Ընդունող պետության օրենսդրությունը կիրառելի, եթե այլ բան սահմանված չէ, ոչ էլ Միջազգային քրեական դատարանի (Իրականացման) Ակտը, որի 88-րդ բաժինը պարունակում էր մի դրույթ, որը Նիդեռլանդների ներպետական օրենսդրությունը կիրառելի չէր համարվում ազատազրկման համար Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ գտնվող տարածքում, ոչ էլ Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ 2000թ Օտարերկրացիների մասին ակտի կիրառումը կարող էր խոչընդոտել Միջազգային քրեական դատարանին՝ իրականացնելու իր պարտականությունները, որը, ելնելով ապաստանի պահանջի վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի և Նիդեռլանդների իշխանությունների որոշման տարբերությունից, հաշվի առնելով, որ այստեղ հստակորեն հարցը չէր վերաբերում Միջազգային քրեական դատարանին և ոչ էլ նույնիսկ 2000թ Օտարերկրացիներ մասին ակտին կամ դրա վրա հիմնված պատվիրակված օրենսդրությանը՝ ելնելով այն հանգամաքից, որ երեք վկաներն էլ գտնվում էին Նիդեռլանդների հողի վրա և այդպիսով չէին կարող ակնկալել պաշտպանություն որևէ այլ Պետությունից, որի տարածքում նա չէին և Միջազգային քրեական դատարանից, որը չունի որևէ տարածք: Հետևաբար, նախարարը հրաման ստացավ որոշում կայացնել վկաների ապաստանի պահանջի վերաբերյալ վեց ամսվա ընթացքում:
34. Այս որոշման դեմ որևէ բողոքարկում չներկայացվեց, և այն դարձավ վերջնական:
35. 2012թ հունիսի 11-ին Ներգաղթի և ապաստանի նախարարը ծանուցում ներկայացրեց [B] և [C]-ին ապաստան տրամադրելուց հրաժարվելու իր մտադրության (voornemen) մասին՝ հիմք ընդունելով այն, որ նրանք կասկածվում էին մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու մեջ՝ ՄԱԿ-ի՝ Փախստականների կարգավիճակի մասին 1951թ Կոնվենցիայի 1F հոդվածի համաձայն: Առողջության պատճառով, [A]-ի դեպքում որևէ ծանուցում չներկայացվեց:
36. [B] և [C] have ներկայացրել են իրենց գրավոր դիտողությունները (zienswijze): Նրանց դատական գործերում որոշումներն ակնկալվում են 2012թ հոկտեմբերին:
(բ)Քաղաքացիական վարույթները
37. Անհայտ ամսաթվով [A]-ն, [B]-ն և [C]-ն կանչեցին Նիդեռլանդների Պետությանը Հաագայի շրջանային դատարան, քաղաքացիական ստորաբաժանում, Նախնական միջոցառումների գծով դատավորի (voorzieningenrechter) մոտ ամփոփիչ դատավարությանը (kort geding)՝ ակնկալելով Պետության համար թույլտվություն՝ հայտարարելու Միջազգային քրեական դատարանին, որ Պետությունը պատրաստ էր Միջազգային քրեական դատարանից ընդունել գանգատները և այդ նպատակով պատշաճ և ընդունված կարգով խորհրդակցություններ (overleg) սկսել:
38. 2012թ սեպտեմբերի 26-ին Նախնական միջոցառումների գծով դատավորը արձակեց վճիռ.
ՙ3.1. Հայցվորները [այսինքն՝ [A]-ն, [B]-ն և [C]-ն] որպես իրենց հայցի հիմք վերցրել էին այն, որ Պետությունը իրենց նկատմամբ կատարում է քաղաքացիական իրավախախտում (jegens hen onrechtmatig handelt): Այս պարագայում, հաստատվում է հայցը ի գիտություն ընդունելու քաղաքացիական դատարանների իրավասություն, տվյալ դեպքում, Նախնական միջոցառումների գծով դատավորը ամփոփիչ դատավարությունում: Հայցվորների պահանջը նույնպես ընդունելի է, քանի որ գոյություն չունի որևէ այլ դատական պաշտպանության միջոց, որը կերաշխավորեր այն, ինչի նրանք ցանկանում են հասնել:
3.2. Կողմերը համաձայնության չեկան այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Պետությունն ունի պարտականություն հայտարարել Միջազգային քրեական դատարանին, որ այն պատրաստ է ընդունել հայցվորների Միջազգային քրեական դատարանից և այդ նպատակով խորհրդակցություններ սկսել Միջազգային քրեական դատարանի հետ:
3.3. Ի պաշտպանություն իրեն՝ Պետությունը հայտարարեց, որ հայցվորների կալանավորման իրավունքը կարգավորվում է Միջազգային քրեական դատարանի և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն միջև ստորագրված համաձայնագրով և որ Պետությունը չի կարող և չի իրականացնելու որևէ իրավասություն հայցվորների նկատմամբ: Համաձայն պետության՝ Նստավայրի մասին համաձայնագիրը նրանից պահանջում է միայն հայցվորների տեղափոխում Նիդեռլանդների տարածքով, Միջազգային քրեական դատարանի խնդրանքով: Որպես աջակցություն իր դիրքորոշման՝ Պետությունը, ի թիվս այլոց, Վարչական իրավասության բաժանմունքի որոշման [22-ը մարտի, 2012թ, տե’ս կետ 29-ը և 30-ը վերևում] և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՙԴատարան՚) 2009 թ հունիս 9-ի Galić գործով (թիվ 22617/07; Nederlandse Jurisprudentie – Նիդեռլանդների օրենսդրական զեկույցներ – 2010թ, թիվ 267) վճռի օգնությանը: Համաձայն Պետության՝ այն փաստը, որ հայցվորները ներկայացրել են ապաստանի պահանջ, չի ենթադրում, որ Նիդեռլանդները պարտավոր են ընդունել նրանց Միջազգային քրեական դատարանից, քանի որ ապաստանի պահանջի ներկայացումը չի շնորհում Նիդեռլանդներում մնալու իրավունք, եթե ապաստան փնտրողը (verzoeker) իրավական տեսանկյունից իրականում Նիդեռլանդներում չի գտնվում (juridisch gezien niet in Nederland verblijft): Պետության տեսակետն այն է, որ հայցվորները պետք է սպասեն ապաստանի հետ կապված վարույթների արդյունքին: Միայն դրանից հետո, համաձայն Պետության փաստարկների, կքննարկվի, թե արդյո՞ք հոդված 3-ը խոչընդոտ է հանդիսանում Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն հայցվորների վերադարձին: Պետությունն այս կապակցությամբ շեշտել է, որ ապաստանի պահանջը ընթացքի մեջ է դրվել անհրաժեշտ արագությամբ և, որ հաշվի առնելով նշված մտադրությունները ... [տե’ս վերոնշյալ կետ 35-ը], հնարավոր է, որ [B]-ի և [C]-ի կողմից ապաստանի պահանջը մերժվի: Պետությունը փաստարկ է ներկայացնում, որ, ելնելով այս իրավիճակից, ընթանում են դիվանագիտական խորհրդակցություններ, որոնք ավարտական փուլում են:
Նախնական միջոցառումների գծով դատավորը, հաշվի առնելով այս պաշտպանական փաստարկները, եզրակացրեց.
3.4. Չնայած ինքնին ճիշտ է, որ պաշտոնապես հայցվորները բանտարկված են Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետության վերահսկողությամբ, որն իրականացվում է Միջազգային քրեական դատարանի կողմից, չի կարելի, հաշվի առնելով նաև Միջազգային քրեական դատարանի դիրքորոշում, ժխտել, որ հայցվորներն այժմ կալանավորված վիճակում են: Քանի որ 2011թ օգոստոսի 24-ի որոշմամբ [որով Միջազգային քրեական դատարանը հրաման է տալիս իր Քարտուղարին խորհրդակցություններ սկսել Նիդեռլանդների կառավարության հետ], Միջազգային քրեական դատարանը իր Կանոնադրությամբ իրեն պարտավորված է համարում վերադարձնել հայցվորներին Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, սակայն ընթացքում գտնվող՝ ապաստանի հետ կապված վարույթը խոչընդոտում է Կանոնադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա ընդունված՝ նրանց վերադարձի մասին հրամանի իրականացմանը: Անկախ այն բանից (առանց հաշվի առնելու ապաստանի հետ կապված վարույթը), թե ընդհանրապես հնարավոր է, թե՝ ոչ հայցվորների անվտանգ, ապահով վերադարձը Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, մնում է փաստ, որ բողոքարկման առումով, որը կարող է ներկայացվել ապաստանի հետ կապված վարույթում, չկա այդ վարույթների արագ ավարտի հետ կապված որևէ հեռանկար: Սա նշանակում է, 2011թ օգոստոսի 24-ից հայցվորներն այլևս օրինականորեն կալանքի տակ չեն համարվում (zich niet meer in een rechtmatige vorm van detentie bevinden): Նրանք ողջամիտ ժամկետում ազատ արձակման կամ դատավարության որևէ հեռանկար չունեն և հստակ չէ, թե արդյո՞ք կարող են ունենալ իրավասու ընդդատության կողմից քննության առնված իրենց կալանքի օրինականությունը: Ո’չ Միջազգային քրեական դատարանը, ո’չ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը ի վիճակի են վերջ դնել ստեղծված իրավիճակին:
3.5. Պաշտպանության դիրքորոշումը առ այն, որ Պետություն չունի որևէ իրավասություն հայցվորների նկատմամբ, չի կարող ընդունվել: Պետական Խորհրդի Վարչական իրավասության ստորաբաժանման որոշումից, որին Պետությունը վկայակոչում է, միայն կարելի է եզրակացնել, որ հայցվորների կալանքը հիմնված չէ 2000թ Օտարերկրացիների մասին ակտով սահմանված լիազորությունների կատարման կամ ենթադրյալ կատարման վրա, որը ճշմարիտ է: Սա չի բացառում այն հնարավորությունը, որ Պետությունը իրավաբանորեն կարող է պարտավորված լինել ընդունել հայցվորներին Միջազգային քրեական դատարանից:
3.6. Պատշաճ չէ նաև համեմատությունը Galić - ի գործի հետ: Դատարանը եզրակացրեց այդ գործով, որ այն փաստը, որ Նախկին Հարավսլավիայի վերաբերյալ Միջազգային քրեական տրիբունալի (ICTY) նստավայրը Նիդեռլանդներն են, բավարար չէ դիմողի՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումը վերագրել Նիդեռլանդներին: Այս կետի վերաբերյալ Դատարանը որոշեց հետևյալը.
ՙՀաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը չի կարող եզրակացնել, որ զուտ այն փաստը, որ ICTY-ի նստավայրը և գրասենյակը Հաագայում են, բավարար հիմք չէր վերագրելու բողոքի հարցերը Նիդեռլանդների Թագավորությանը: Գալով եզրակացության՝ Դատարանը հաշվի է առել կոնկրետ համատեքստը, որի պարագայում հարցը ներկայացվել է դատարան: Դատարանը շեշտում է, որ ներկա գործը ներառում է միջազգային դատարան, որը հիմնվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, մի կազմակերպություն, որը ստեղծվել է մարդու հիմնարար իրավունքների հարգման սկզբունքի վրա և որ, ավելին, դատարանի կազմակերպումը և ընթացակարգը կանոնակարգող հիմնական իրավական դրույթները նպատակային նախատեսված էին ապահովելու բոլոր համապատասխան երաշխիքները նրանց համար, ովքեր մեղադրանքով ներկայացված էին դատարանի առջև՚:
Ի տարբերություն Galić գործի՝ որը վերաբերում էր մի կասկածյալի, ում գործը դատարան էր ներկայացված Միացյալ Ազգերի կազմակերպության կողմից հիմնված միջազգային դատարանի կանոնների համաձայն և կարող էր օգտվել այդ դատարանի (ընթացակարգային) երաշխիքներից, այս գործը վերաբերում է Միացյալ Ազգերի մեկ այլ դատարանի դատավարությունում հանդես եկող վկաներին, ինչպես նաև բացահայտ է Միջազգային քրեական դատարանի դիրքորոշումից: Այս իրավիճակում չի կարող բացառվել, որ Միջազգային քրեական դատարանի նստավայրը Նիդեռլանդների տարածքում առաջարկի բավարար կապեր՝ ենթադրելու, որ Նիդեռլանդներն ունի իրավասություն:
3.7. Վերոնշյալը կիրառելի է, մասնավորապես ելնելով այն բանից, որ Նիդեռլանդների՝ ապաստանի հետ կապված դատավարության պատճառով հայցվորները չեն կարող վերադառնալ Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետություն: Հավանական է, որ ապաստանի պահանջները վիճարկում են (doorkruisen) միջազգային իրավունքով կարգավորվող համակարգը, սակայն իրականում, Պետությունը պարտավոր է դատարանի (որի նստավայրն է Ամստերդամը) որոշման [28-ը դեկտեմբերի, 2011թ, տե’ս վերոնշյալ կետ 33] հիման վրա, որն ինքը չի բողոքարկել, քննարկել հայցվորների՝ ապաստանի պահանջները:
3.8. Մի կողմ թողնելով այն, որ պաշտպանական կողմը ճշմարիտ է, այն բանում, որ Նիդեռլանդների (իրավասության) տակ չգտնվող անձանց կողմից ապաստանի պահանջի ներկայացումը չի ստեղծում Նիդեռլանդներում մնալու իրավունք, խնդիրը մնում է այն, որ Պետությունը պետք է մտահոգություն հայտնի հայցվորների ճակատագրի նկատմամբ և չի կարող նրանց թողնել Միջազգային քրեական դատարանի վերահսկողության տակ, մինչև 2000թ Օտարերկրացիների մասին ակտով սահմանված ապաստանի հետ կապված ընթացակարգի ավարտը, որը դեռևս տեսանելի չէ: Հետևաբար, Պետությունը պետք է խորհրդակցություններ սկսի Միջազգային քրեական դատարանի հետ՝ վերջ դնելու հայցվորների անօրինական կալանավորմանը:
3.9. Վերոնշյալից հետևում է, որ հայցվորների պահանջը պետք է բավարարվի հետևյալ կերպ: Ժամանակահատվածը, որի ընթացքում Պետությունը պետք է խորհրդակցություններ վարի Միջազգային քրեական դատարանի հետ, պետք է լինի չորս շաբաթ՝ Պետության պատշաճ նախապատրաստվելու համար հնարավորություն տալու նպատակով: Այնքանով, որքանով Պետությունը մտավախություն ունի, որ հայցվորները իրենց պահանջը բավարարելուց հետո ապօրինաբար փախուստի կդիմեն (in de illegaliteit zullen verdwijnen), ինքն է պատասխանատու ձեռնարկել համարժեք միջոցառումներ՚:
39. Դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք Պետությունը ներկայացրել է բողոքարկում ընդդեմ այս վճռի, թե՝ ոչ:
Բ. Համապատասխան ներպետական օրենսդրությունը
40. Գործին առնչվող ներպետական օրենսդրության համապատասխան դրույթներն են.
1. Նիդեռլանդների Թագավորության Սահմանադրությունը (Grondwet voor het Koninkrijk der Nederlanden)
Հոդված 93
ՙՄիջազգային հաստատությունների պայմանագրերը և բանաձևերը, որոնք կարող են պարտադիր լինել բոլոր անձանց համար` իրենց բովանդակության ուժով, պետք է դառնան պարտադիր հրատարակվելուց հետո՚:
Հոդված 94
ՙԹագավորությունում ուժի մեջ մտած օրենսդրական նորմերը չպետք է կիրառելի լինեն, եթե նման կիրառումը հակասում է բոլոր անձանց համար պարտադիր համարվող միջազգային հաստատությունների պայմանագրերին և բանաձևերին՚:
2. Ընդհանուր վարչական օրենսդրական ակտ (Algemene wet bestuursrecht)
Բաժին 8.1
ՙ1. Շահագրգիռ յուրաքանչյուր կողմ (belanghebbende) կարող է բողոք ներկայացնել Շրջանային դատարան՝ ընդդեմ վարչական (besluit):...՚
3. 2000թ Օտարերկրացիների մասին ակտը
Բաժին 59
ՙ1. Անհրաժեշտության դեպքում, հասարակական կարգի կամ ազգային անվտանգության շահերից ելնելով, [իրավասու նախարարը] կարող է, վտարման նպատակով (uitzetting) կալանքի հրաման արձակել այն օտարերկրացու համար, ով.
(ա) բնակվում է ապօրինի կերպով, ...՚
Բաժին 93
ՙ1. ... [Ա] համաձայն սույն Ակտի Գլուխ 5-ի [ներառյալ Բաժին 59], որը պահանջում էր սահմանափակել որևէ մեկի ազատությունը կամ զրկել դրանից՝ պետք է, Ընդհանուր վարչական օրենսդրական ակտի Բաժին 8.1-ի կիրառման նպատակից ելնելով, հավասարեցնել վարչական որոշմանը: ...՚:
4. Միջազգային քրեական դատարանի (Իրականացման) Ակտը (Uitvoeringswet Internationaal Strafhof)
Բաժին 45
ՙ1. Միջազգային քրեական դատարանի համագործակցության հայտը, անկախ համագործակցության ձևից, ինչպես վկայակոչված է իր Կանոնադրության 93-րդ հոդվածում, պետք է ընդունվի հնարավորինս այնպես, ինչպես առաջարկվել էր ...՚
Բաժին 85
ՙ...
2. Մարդկանց տեղափոխումը [այսինքն՝ կասկածյալ չհանդիսացող անձանց], ովքեր փոխադրվել են կամ ովքեր եկել են Նիդեռլանդներ Միջազգային քրեական դատարանի պահանջով, պետք է տեղի ունենա Միջազգային քրեական դատարանի ցուցումներով (in opdracht) Նիդեռլանդների [Արդարադատության (Minister van Justitie)] նախարարության կողմից նշանակված պաշտոնյաների կողմից և հսկողությամբ:
3. Մարդկանց տեղափոխումը Միջազգային քրեական դատարանի լիազորությունից դուրս գտնվող տարածքներում (buiten de onder het gezag van het Strafhof staande ruimten), այն մարդկանց, ովքեր ազատազրկվել են Միջազգային քրեական դատարանի հրամաններով, պետք է տեղի ունենա Միջազգային քրեական դատարանի ցուցումներով Նիդեռլանդների [Արդարադատության] նախարարի կողմից նշանակված պաշտոնյաների կողմից և հսկողությամբ:
4. Այս բաժնում վկայակոչված պաշտոնյաները պետք է լիազորված լինեն ձեռնարկել ցանկացած միջոցառում, որն իրենք հարմար են համարում՝ ապահովելու տվյալ անձանց անվտանգությունը և կանխելու նրանց փախուստը՚:
Բաժին 86
ՙ1. Միջազգային քրեական դատարանի կողմից օտարերկրյա պետության իշխանություններին փոխադրվող անձանց հանձնումը պետք է տեղի ունենա Միջազգային քրեական դատարանի ցուցումներով Նիդեռլանդների [Արդարադատության] նախարարի կողմից նշանակված պաշտոնյաների կողմից և հսկողությամբ:
2. Այս բաժնում վկայակոչված պաշտոնյաները պետք է լիազորված լինեն ձեռնարկել ցանկացած միջոցառում, որն իրենք հարմար են համարում՝ ապահովելու տվյալ անձանց անվտանգությունը և կանխելու նրանց փախուստը՚:
Բաժին 87
ՙ1. Եթե վկաները, փորձագետները, զոհերը կամ այլ անձինք, անկախ ազգությունից, որոնց ներկայությունը պահանջվում է Միջազգային քրեական դատարանի նիստին, գալիս են Նիդեռլանդներ՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի կողմից հրապարակված դատարան ներկայանալու ծանուցագրի (dagvaarding of oproeping) կամ կալանավորման վերաբերյալ դատարանի սանկցիայի կամ Միջազգային քրեական դատարանի կողմից Նիդեռլանդներին ներկայացրած հաստատման կամ մերժման պահանջագրի ... ապա նրանք չպետք է ենթարկվեն դատական հետապնդման, ձերբակալության կամ իրենց ազատությունը սահմանափակող որևէ այլ միջոցառման՝ կապված, նախքան Նիդեռլանդներ ժամանելը փաստերի կամ մեղադրանքների հետ:
2. Առաջին կետում նշված անձեռնմխելիությունը պետք է կորցնի իր ուժը, եթե խնդրո առարկա անձը, սկսած այն պահից, երբ իր ներկայությունն այլևս չէր պահանջվում Միջազգային քրեական դատարանի կողմից, ունենալով հաջորդական տասնհինգ օրվա ընթացքում Նիդեռլանդները լքելու հնարավորություն, մնացել է երկրում կամ վերադարձվել այնտեղ այն լքելուց հետո՚:
Բաժին 88
ՙՆիդեռլանդների օրենսդրությունը չպետք է կիրառվի Միջազգային քրեական դատարանի հրամաններով Նիդեռլանդներում Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ գտնվող տարածքում ազատազրկումների վրա՚:
Գ. Միջազգային քրեական դատարանին առնչվող համապատասխան միջազգային իրավունքը
41. Այս բաժնում ՙԴատարան՚ բառը վերաբերում է Միջազգային քրեական դատարանին:
1. Միջազգային քրեական դատարանի Հռոմի Կանոնադրությունը
Հոդված 3
Դատարանի նստավայրը
ՙ1. Դատարանի նստավայրը պետք է հիմնվի Հետագայում, Նիդեռլանդներում (ՙընդունող Պետություն՚):
2. Դատարանը պետք է Նստավայրի մասին համաձայնագիր ստորագրի ընդունող Պետության հետ, որը պետք է հավանության արժանանար կողմ հանդիսացող պետությունների Ժողովի կողմից, իսկ այնուհետև Դատարանի անունից ստորագրվեր Դատարանի Նախագահի կողմից՚:
3. Դատարանը կարող է նիստեր գումարել այլ վայրերում, որտեղ կհամարի ցանկալի, սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով՚:
Հոդված 4
Դատարանի իրավական կարգավիճակը և լիազորությունները
“1. Դատարանը պետք է ունենա միջազգային իրավաբանական անձի կարգավիճակ: Այն նաև պետք է ունենա այնպիսի իրավունակություն, որը կարող է անհրաժեշտ է լինել իր գործառույթների և նպատակների իրականացման համար:
2. Դատարանը, ինչպես սահմանված է սույն Կանոնադրությամբ, կարող է իրականացնել իր գործառույթներն ու լիազորությունները, կողմ հանդիսացող ցանկացած Պետության տարածքում, իսկ հատուկ համաձայնագրով՝ ցանկացած Պետության տարածքում՚:
Հոդված 21
Գործող օրենսդրությունը
“1. Դատարանը պետք է կիրառի.
(ա) Առաջին հերթին սույն Կանոնադրությունը, Հանցագործությունների տարրերը և իր Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագիրքը,
(բ) երկրորդ, որտեղ նպատակահարմար է, միջազգային իրավունքի գործող պայմանագրերը, սկզբունքները և կանոնները՝ ` ներառյալ զինված հակամարտությունների վերաբերյալ միջազգային իրավունքում սահմանված սկզբունքները,
(գ) Եթե դա բավարար չէ, աշխարհի իրավական համակարգերի օրենսդրություններից բխող սկզբունքները, նպատակահարմարության դեպքում՝ սովորաբար հանցագործությունների նկատմամբ իրավասություն իրականացնող Պետությունների ազգային օրենսդրությունները՝ պայմանով, որ դրանք չեն հակասում սույն Կանոնադրությանը, միջազգային իրավունքին և միջազգայնորեն ճանաչված նորմերին և ստանդարտներին:
2. Դատարանը կարող է կիրառել իր նախորդ որոշումներում մեկնաբանված սկզբունքներն ու օրենսդրական նորմերը:
3. Սույն հոդվածին համապատասխան օրենքի կիրառումն ու մեկնաբանությունը պետք է համապատասխանի միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների սկզբունքներին և չպետք է որևէ խտրականություն դնի այնպիսի հիմքերով, ինչպիսիք սահմանված են 7-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ըստ սեռի, տարիքի, ռասսայի, գույնի, լեզվի, կրոնի և հավատի, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, ծննդի և այլ կարգավիճակի՚:
Հոդված 43
Քարտուղարություն
ՙ...
6. Քարտուղարության կառուցվածքում պետք է ստեղծի տուժողների և վկաների ստորաբաժանում: Այս ստորաբաժանումը, խորհրդակցելով Դատախազության հետ, պետք է ապահովի պաշտպանության և անվտանգության միջոցառումներ, խորհրդատվական և այլ պատշաճ օժանդակություն Դատարանի առջև հանդես եկող վկաների տուժողների և այլոց համար, ում վտանգ է սպառնում այդ վկաների ցուցմունք տալու պատճառով: ...՚:
Հոդված 68
Տուժողների և վկաների պաշտպանությունը և նրանց մասնակցությունը դատավարությանը
ՙ1. Դատարանը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցառումներ՝ պաշտպանելու տուժածների և վկաների անվտանգությունը, ֆիզիկական և հոգեբանական առողջությունը, արժանապատվությունն ու անձնական կյանքը: Ապահովելով այդ՝ Դատարանը պետք է հաշվի առնի համապատասխան բոլոր գործոնները՝ ներառյալ տարիքը, սեռը, որոնք սահմանված են 7-րդ հոդվածի 3-րդ կետով, առողջությունը և հանցագործության բնույթը՝ մասնավորապես, սակայն չսահմանափակվելով այն դեպքերով, երբ հանցագործությունը պարունակում է սեռական հողի վրա, սեռերի կամ երեխաների նկատմամբ կատարված բռնություն: Դատախազը պետք է ձեռնարկի նման միջոցառումներ, մասնավորապես, այդ հանցագործությունների հետ կապված նախաքննության և դատական կարգով հետապնդման ընթացքում: Այս միջոցառումները չպետք է վնաս պատճառեն կամ հակասեն մեղադրյալների իրավունքներին, արդար և անաչառ դատավարությանը:
...
3. Տուժողների անձնական շահերին վերաբերող դեպքերում, Դատարանը պետք է թույլ տա, որ նրանց տեսակետներն ու մտահոգությունները ներկայացվեն և եթե Դատարանը պատշաճ համարի, քննարկվեն դատավարության փուլերում և այն ձևով, որ չվնասեն կամ չհակասեն մեղադրյալների իրավունքներին, արդար և անաչառ դատավարությանը: Նման տեսակետները և մտահոգությունները, եթե դա Դատարանը պատշաճ համարի, կարող են ներկայացվել տուժողների իրավաբանական ներկայացուցիչների կողմից՝ համաձայն Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագրքերի:
4. Տուժողների և վկաների ստորաբաժանումը կարող է խորհուրդ տալ Դատախազին և Դատարանին համապատասխան պաշտպանիչ միջոցառումների, անվտանգության միջոցառումների, իրավական հարցերի և աջակցության վերաբերյալ, ինչպես սահմանված է 43-րդ հոդվածի, 6-րդ կետում:
...՚:
Հոդված 93
Համագործակցության այլ ձևեր
ՙ1. Կողմ հանդիսացող Պետությունները պետք է, այս Բաժնի դրույթների համաձայն և ազգային օրենսդրությանը համապատասխան, բավարարեն Դատարանի պահանջները՝ տրամադրելով նախաքննության կամ դատավարության հետ կապված հետևյալ օժանդակությունը.
...
(ե) Դյուրացնել որպես վկա կամ փորձագետ հանդիսացող անձանց կամավոր ներկայությունը Դատարան,
(զ) Անձանց ժամանակավոր տեղափոխումը, ինչպես սահմանված է 7-րդ կետում,
...
(ժ) տուժողների և վկաների պաշտպանությունը և ցուցմունքների պահպանում,
...
(լ) Ցանկացած այլ տիպի օժանդակություն, որ չի արգելվում պահանջվող Պետության օրենսդրությամբ՝ նպատակ ունենալով դյուրացնել Դատարանի իրավասության տակ գտնվող հանցագործությունների նախաքննությունն ու դատավարությունը:
...
7. (ա) Դատարանը կարող է պահանջել ձերբակալված անձանց ժամանակավոր տեղափոխում բացահայտման, ցուցմունք վերցնելու կամ այլ օժանդակություն ստանալու նպատակով: Անձը կարող է տեղափոխվել, եթե բավարարված են հետևյալ պայմանները.
(i) Անձը ազատորեն տալիս է տեղափոխման իր համաձայնությունը և
(ii) Պետությունը, որին տեղափոխման պահանջ է ներկայացված, ենթակա է նման պայմանների, տվյալ Պետության և Դատարանի պայմանավորվածությամբ:
(բ) Տեղափոխվող անձը պետք է մնա ձերբակալված: Երբ իրականացվեն տեղափոխման նպատակները, Դատարան պետք է առանց ձգձգելու տվյալ անձին վերադարձնի այն Պետություն, որին պահանջ էր ներկայացվել:
...՚:
Հոդված 119
Վեճերի կարգավորումը
ՙ1. Դատարանի դատական գործառույթին վերաբերող ցանկացած վեճ պետք է կարգավորվի Դատարանի որոշմամբ: ...
2. Կանոնադրության մեկնաբանությանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած վեճ Կողմ հանդիսացող երկու կամ ավելի Պետությունների միջև, որը դրա ծագումից երեք ամսվա ընթացքում չի կարգավորվում բանակցությունների միջոցով, պետք է ուղղվի Կողմ հանդիսացող պետությունների Ժողովին: Ժողովն՝ ինքը կարող է կարգավորել վեճը կամ կարող է առաջարկություն ներկայացնել վեճի կարգավորման այլ միջոցների վերաբերյալ՝ ներառյալ Միջազգային քրեական դատարան դիմելը՝ Դատարանի Կանոնադրության համաձայն՚:
2. Նստավայրի մասին համաձայնագիրը Միջազգային քրեական դատարանի և Ընդունող Պետության միջև
Հոդված 8
Դատարանի տարածքի վերաբերյալ օրենքը և լիազորությունը
ՙ1. Դատարանի տարածքները պետք է լինեն Դատարանի վերահսկողության և լիազորության տակ, ինչպես սահմանված է սույն պայմանագրով:
2. Եթե Համաձայնագրով այլ բան սահմանված չէ, ընդունող Պետության օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, պետք է կիրառվեն Դատարանի տարածքների վրա՚:
Հոդված 26
Վկաները
ՙ1. Վկաները պետք օժտված լինեն այն աստիճանի հետևյալ արտոնություններով, անձեռնմխելիությամբ և հնարավորություններով, որն անհրաժեշտ է ցուցմունք տալու նպատակով Դատարան ներկայանալու համար ... .
(ա) անձեռնմխելիությունը անձնական ձերբակալումից, կալանքից կամ ազատության որևէ այլ սահմանափակումից՝ կապված մինչև ընդունող Պետություն մուտք գործելը կատարած գործողությունների կամ մեղադրանքների հետ,
...
(ե) ցանկացած ձևի փաստաթղթեր ստանալու և ուղարկելու իրավունք Դատարանի հետ հաղորդակցություն ունենալու և իր ցուցմունքի հետ կապված իրավաբանական խորհրդատվություն ստանալու նպատակով,
(զ) ներգաղթի սահմանափակումներից կամ օտարերկրացիների համար պարտադիր գրանցուման պարտականություններից ազատում՝ ցուցմունք տալու նպատակով ճանապարհորդելիս,
(է) հայրենադարձության միևնույն հնարավորություններ միջազգային ճգնաժամի ժամանակ, ինչպեսին նախատեսված է դիվանագետների համար՝ համաձայն Վիեննայի Կոնվենցիայի:
...
5. Ընդունող Պետության կողմից վկաները չպետք է ենթարկվեն, որևէ միջոցառման, որը կարող է ազդել նրանց՝ Դատարան ներկայանալու և ցուցմունք տալու վրա՚:
Հոդված 34
Լիազոր մարմինների հետ համագործակցությունը
ՙ1. Դատարանը պետք է համագործակցի լիազոր մարմինների հետ՝ դյուրացնելու ընդունող պետությունում օրենքի իրավակիրարկումը, ապահովելու ոստիկանական կանոնակարգերի պահպանումը և կանխելու սույն Համաձայնագրով սահմանված արտոնությունների, անձեռնմխելիության և հաստատությունների ու տարածքների նկատմամբ որևէ չարաշահման իրականացումը:
2. Դատարանը և ընդունող Պետությունը պետք է համագործակցեն անվտանգության հարցերում՝ հաշվի առնելով ընդունող Պետության հասարակական կարգը և ազգային անվտանգությունը:
3. Առանց ունենալու կանխակալ վերաբերմունք՝ կապված իրենց արտոնությունների, անձեռնմխելիության և տարածքների հետ, արտոնություններ, անձեռնմխելիություն և տարածքներ ունեցող բոլոր անձանց պատավորություննե է հարգել ընդունող Պետության օրենքներն ու նորմերը: Նրանք նաև ունեն ընդունող Պետության ներքին գործերին չմիջամտելու պարտականություն:
4. Դատարանը պետք է համագործակցի առողջապահության, աշխատանքի անվտանգության, էլեկտրոնյին հաղորդակցության և հակահրդեհային հարցերով պատասխանատու լիազոր իշխանությունների հետ:
5. Դատարանը պետք է ուսումնասիրի անվտանգության բոլոր հանձնարարականները, ինչպես պայմանավորեվել են ընդունող Պետության հետ, ինչպես նաև հակահրդեհային նորմերի համար պատասխանատու լիազոր իշխանությունների բոլոր հանձնարարականները:
6. Ընդունող Պետությունը գործադրելու է իր լավագույն ջանքերը՝ Դատարանին ծանուցելու առաջարկվող կամ կիրարկվող ազգային ցանկացած օրենքի և նորմի մասին, որոնք ուղղակի ներգործություն ունեն Դատարանի և նրա պաշտոնյաների արտոնությունների, անձեռնմխելիության, տարածքների, իրավունքների և պարտականությունների վրա: Դատարանը պետք է իրավունք ունենա իրականացնելու ուսումնասիրություններ՝ առաջարկվող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի առնչությամբ՚:
Հոդված 44
Ձերբակալված անձանց տեղափոխումը
ՙ1. Ձերբակալված անձանց Դատարանի պահանջով տեղափոխումը, համաձայն Կանոնադրության և Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագրքի, ընդունող Պետության ժամանման կետից դեպի Դատարանի տարածք պետք է տեղի ունենա լիազոր մարմինների կողմից՝ Դատարանի հետ խորհրդակցելով:
2. Ձերբակալված անձանց Դատարանի պահանջով տեղափոխումը, համաձայն Կանոնադրության և Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագրքի, Դատարանի տարածքից դեպի ընդունող Պետության մեկնման կետ, պետք է տեղի ունենա լիազոր մարմինների կողմից՝ Դատարանի հետ խորհրդակցելով:
3. Ձերբակալված անձանց ցանկացած տեղափոխում Դատարանի տարածքից ընդունող Պետության տարածք Դատարանի պահանջով պետք է տեղի ունենա լիազոր մարմինների կողմից՝ Դատարանի հետ խորհրդակցելով:
...՚:
3. Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագիրք
Կանոն 16
Տուժողների և վկաների հետ կապված՝ Քարտուղարի պատրավորություները
ՙ...
2. Տուժողների, վկաների և այլոց հետ կապված, ում վտանգ է սպառնում այդ վկաների կողմից ցուցմունք տալու պատճառով՝ Քարտուղարը, Կանոնադրության և սույն Կանոնների համաձայն, պետք է պարտավորություն ունենա հետևյալ գործառույթների իրականացման համար.
(ա) Տեղեկացնել նրանց Կանոնադրությամբ և Կանոններով իրենց վերապահված իրավունքների հետ և Տուժողների և վկաների ստորաբաժանման առկայության և գործառույթների հետ,
(բ) Ապահովել, որ նրանք ժամանակին տեղյակ լինեն Դատարանի համապատասխան որոշումներին, որոնք կարող են ներգործություն ունենալ իրենց գաղտնիության դրույթներով սահմանված՝ իրենց շահերի վրա:
...
4. Քարտուղարության կողմից Դատարանի անունից Պետության հետ համաձայնություններ կարող են ձեռք բերվել տարաբնակեցման և աջակցման ծառայությունների վերաբերյալ տրավմայի կամ սպառնալիք ենթարկված տուժողների, վկաների և այլոց համար, ովքեր վտանգի տակ են այդ վկաների տրամադրած ցուցմունքի պատճառով: Նման համաձայնությունները պետք է մնան գաղտնի՚:
Կանոն 17
Ստորաբաժանման գործառույթները
ՙ1. Տուժողների և վկաների ստորաբաժանումը պետք է իրականացնի իր գործառույթները՝ համաձայն 43-րդ հոդվածի 6-րդ կետի:
2. Տուժողների և վկաների ստորաբաժանումը պետք է, ի թիվս այլ գործառույթների, իրականացնի հետևյալ գործառույթները՝ համաձայն Կանոնադրության և Կանոնագրքի և անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով Պալատի, Դատատախազի և պաշտպանական կողմի հետ.
(ա) Բոլոր վկաների, տուժողների առումով, ովքեր ներկայանում են Դատարան և այլոց ում սպառնում է վտանգ այդ վկաների կողմից ցուցմունք տալու պատճառով՝ համաձայն իրենց կոնկրետ կարիքների և հանգամանքների.
(i) Ապահովել նրանց համար համապատասխան պաշտպանական և անվտանգության միջոցառումներ և նրանց պաշտպանության համար ձևակերպել երկարաժամկետ և կարճաժամկետ պլաններ,
(ii) Առաջարկել Դատարանի մարմիններին ընդունելու պաշտպանական միջոցառումները և լիազոր Պետական մարմինների նույնպես խորհուրդ տալ այդ միջոցառումների վերաբերյալ,
(iii) Օժանդակել նրանց ձեռք բերելու պատշաճ բժշկական, հոգեբանական և համապատասխան այլ օգնություն,
(iv) Դասընթացի հնարավորություն ապահովել Դատարանի և կողմերի համար տրավմայի, սեռական բնույթի բռնության անվտանգության և գաղտնիության հարցերի վերաբերյալ,
(v) Դատախազության հետ խորհրդակցելով՝ վարքագծի կանոնների մշակում՝ անհրաժեշտության դեպքում շեշտելով Դատարանի, պաշտպանական կողմի, Դատարանի պահանջով հանդես եկող բոլոր կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների նախաքննության անվտանգության և գաղտնիության կենսական բնույթը,
(vi) Համագործակցել, երբ անհրաժեշտ է, Պետությունների հետ սույն կանոնով նախատեսված միջոցառումների ապահովման համար,
(բ) Վկաների առումով.
(i) Խորհուրդ տալ նրանց, թե որտե՞ղ կարելի է ստանալ իրավաբանական խորհրդատվություն մասնավորպես ցուցմունք տալու հետ կապված իր իրավունքները պաշտպանելու նպատակով,
(ii) Աջակցել նրանց, երբ ցուցմունք տալու նպատակով ներկայանում են Դատարան, ...՚:
Կանոն 87
Պաշտպանական միջոցառումներ
ՙ1. Դատախազի կամ պաշտպանական կողմի միջնորդությամբ կամ վկայի կամ տուժողի կամ նրա իրավաբանական ներկայացուցչի պահանջով, եթե կա այդպիսին, կամ միջնորդությամբ և անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով Տուժողների և վկաների ստորաբաժանման հետ, Պալատը, համաձայն 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, կարող է հրաման արձակել ձեռնարկելու միջոցառումներ՝ ի պաշտպանություն տուժողի, վկայի կամ այլ անձի, ում վտանգ է սպառնում այդ վկայի կողմից տրված ցուցմունքի պատճառով: Պալատը հնարավորության դեպքում, նախքան պաշտպանական միջոցառման մասին հրաման արձակելը, պետք է ձեռք բերի այն անձի համաձայնությունը, ում համար նախատեսվում է այդ միջոցառումը: ...՚:
Կանոն 88
Հատուկ միջոցառումներ
ՙ1. Դատախազի կամ պաշտպանական կողմի միջնորդությամբ կամ վկայի կամ տուժողի կամ նրա իրավաբանական ներկայացուցչի պահանջով, եթե կա այդպիսին, կամ միջնորդությամբ և անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով Տուժողների և վկաների ստորաբաժանման հետ, Պալատը, համաձայն 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, հաշվի առնելով տուժողի կամ վկայի տեսակետները կարող է կարող է հատուկ հրաման արձակել ձեռնարկելու միջոցառումներ՝ նպաստելու տրավմայի ենթարկված տուժողի կամ վկայի, երեխայի, տարեց անձնավորության կամ սեռական բնույթի բռնության ենթարկված տուժողի ցուցմունք տալուն: Պալատը հնարավորության դեպքում, նախքան պաշտպանական միջոցառման մասին հրաման արձակելը, պետք է ձեռք բերի այն անձի համաձայնությունը, ում համար նախատեսվում է այդ միջոցառումը:
2. Պալատը, ենթականոն 1-ի համաձայն ներկայացված միջնորդության կամ պահանջի հիման վրա, կարող է անցկացնել դատավարություն՝ անհրաժեշտության դեպքում փակ դռների ետևում կամ ex parte (թարգմ.՝ միակողմանի), որոշելու, թե արդյո՞ք արձակի հրաման նման հատուկ որևէ հատուկ միջոցառման համար՝ ներառելով, սակայն չսահմանափակելով հրամանով, որ իրավախորհրդատուին, իրավաբանական ներկայացուցչին, հոգեբանին կամ ընտանիքի անդամին թույլ տրվի ներկա գտնվել տուժողի կամ վկայի ցուցմունքին ...՚:
Կանոն192
Ձերբակալված անձի տեղափոխումը
ՙ1. [Հռոմի կանոնադրության] 93-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն ձերբակալված անձանց տեղափոխումը Դատարան՝ պետք է տեղափոխվի տվյալ ազգային իշխանությունների կողմից՝ կապ հաստատելով Քարտուղարության և ընդունող Պետության իշխանությունների հետ:
2. Քարտուղարությունը պետք է ապահովի տեղափոխման պատշաճ իրականացումը՝ ներառյալ Դատարանի իրավասության տակ գտնվելու ընթացքում անձի վերահսկողությունը:
3. Դատարան ներկայացող ձերբակալված անձը պետք է իրավունք ունենա բարձրացնելու հարցեր, որոնք վերաբերում են համապատասխան Պալատի կողմից իր կալանավորմանը:
4. Համաձայն [Հռոմի կանոնադրության] 93-րդ հոդվածի 7-րդ կետի (բ) ենթակետի՝ տեղափոխման նպատակն իրականացնելուց հետ Քարտուղարությունը պետք է կազմակերպի ձերբակալված անձին վերադրաձնել այն Պետություն, որից նրան պահաջել էր՚:
4. Քարտուղարության կանոնակարգը
Կանոն 96
Պաշտպանական ծրագիրը
ՙ1. Քարտուղարությունը պետք է ձեռնարկի անհրաժեեշտ բոլոր միջոցառումները՝ պահպանելու վկաների պաշտպանական ծրագիրը՝ ներառյալ աջակցվող անձանց և վկաների ցուցմունքի կամ Դատարանի հետ կապ ունենալու պատճառով վնասի կամ մահվան վտանգի տակ համարվող այլ անձանց ուղեկցման հարցում:
2. Պաշտպանական ծրագրում ներառվելու մասին դիմումը կարող է ներկայացվել Դատախազի կամ իրավախորհրդատուի կողմից:
3. Պաշտպանության ծրագրում ընդունելությունը գնահատելիս, ի լրումն 68-րդ հոդվածով սահմանված գործոնների, Քարուղարությունը, ի թիվս այլ գործոնների պետք է հաշվի առնի հետևյալը.
(ա) Ներգրավել անձին Դատարան,
(բ) Արդյո՞ք անձին կամ նոր մերձավոր ազգականին վտանգ է սպառնում Դատարան ներկայանալու պատճառով, և
(գ) Արդյո՞ք անձը համաձայն է ընդգրկվել պաշտպանական ծրագրում:
4. Պաշտպանական ծրագրում ընդգրկումը ենթակա է Քարտուղարի որոշմամբ հաստատման ենթականոն 3-ով նախատեսված գնահատումից հետո:
5. Նախքան պաշտպանական ծրագրում ընդգրկվելը՝ անձը կամ նրա ներկայացուցիչը, երբ անձի 18 տարին չի լրացել կամ այլ պատճառով նա զրկված է այդ անելու իրավունակությունից, պետք է Քարտուղարության հետ ստորագրեն համաձայնագիր՚:
5. Միջազգային քրեական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքը
42. 2009թ դեկտեմբերի 2-ի Jean-Pierre Bemba Gombo-ի (ՙՎճիռ առաջին ատյանի դատարանի II Պալատի՝ ՙ’Jean-Pierre Bemba Gombo-ին ժամանակավորապես ազատ արձակելու և Բելգիայի Թագավորության, Պորտուգալիայի Հանրապետության, Ֆրանսիայի Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Հարավային Աֆրիկայի Հանրապետության հետ դատավարություն հրավիրելու մասին Որոշման՚ դեմ Դատախազի կողմից ներկայացված բողոքարկման հայցադիմումի վերաբերյալ) գործով որոշման մեջ, Միջազգային քրեական դատարանի բողոքարկման պալատը եզրակացրեց հետևյալը (ծանոթագրությունների հղումները բաց են թողնված).
ՙ104. Բողոքարկման Պալատը ստորև ներկայացված պատճառներով որոշում է, որ առաջին ատյանի դատարանի Պալատը սխալ է թույլ տվել՝ որոշելով, որ պրն Բեմբան պետք է պայմանական ազատ արձակվի՝ առանց նաև նշելու համապատասխան պայմանները և Պետությունը, որը ցանկանում է ընդունել պրն Բեմբային և կիրարկել պայմանները:
105. Բողոքարկման Պալատի տեսանկյունից, ժամանակավոր ազատման վերաբերյալ որոշումը, ինչպես բացատրվեց արդեն վերոնշյալ կետ 59-ում, հայեցողական չէ: Եթե առաջին ատյանի դատարանի պալատը, բավարարված է, որ Կանոնադրության 58-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանները բավարարված չեն, այն պետք է ազատի անձին պայմանով կամ առանց պայմանների: Եթե այնուամենայնիվ, ազատ արձակումը կհանգեցնի Կանոնադրության 58-րդ հոդվածի 1-ին կետի (բ) ենթակետում նկարագրված վտանգներին, ապա Պալատը, համաձայն Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագրքի կանոն 119-ի, կարող է քննարկել համապատասխան պայմանները՝ նպատակ ունենալով մեղմացնելու կամ չեզոքացնելու վտանգը: Ինչպես նշվում է Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագրքի կանոն 119 (1)-ի պայմանների ցանկում, Պալատը համապատասխան հանգամանքներում կարող է նաև պարտադրել պայմանները, որոնք ինքնին չեն մեղմացնում Կանոնադրության 58-րդ հոդվածի 1-ին կետի (բ) ենթակետում նկարագրված վտանգները: Այս երկշերտ քննարկման արդյունքը միակ անբաժանելի որոշումն է, որը շնորհում է պայմանական ազատում կոնկրետ և կիրարկելի պայմանների հիման վրա: Այլ կերպ ասած՝ նման հանգամանքներում ազատում հնարավոր է միայն, եթե պարտադրվում են կոնկրետ պայմաններ:
106. Ավելին՝ Բողոքարկման պալատը համարում է, որ որպեսզի շնորհվի պայմանական ազատում անհրաժեշտ է գտնել մի Պետություն, որ ցանկություն կունենա ընդունել տվյալ անձին, ինչպես նաև կիրարկել առնչվող պայմանները: Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագրքի կանոն 119(3)-ը պարտավորեցնում է Դատարանին, ի թիվս այլ հարցերի, ստանալ համապատասխան Պետությունների տեսակետները՝ նախքան ազատազրկման սահմանափակման հետ կապված որևէ պայմանի պարտադրումը կամ փոփոխումը:
107. Ի լրում՝ Բողոքարկման պալատը նշում է, որ Միջազգային քրեական դատարանն իր գործառույթներն ու լիազորություններն իրականացնում է կողմ հանդիսացող Պետությունների տարածքներ վրա և որպես այպիսին կախված է Պետության հետ համագործակցությունից՝ կապված այն անձի ընդունման հետ, ով պայմանականորեն ազատ է արձակվել, ինչպես նաև Դատարանի պարտադրած պայմանների կիրարկման ապահովման հետ: Առանց նման համագործակցությամբ պայմանական ազատության շնորհման՝ Դատարանի որևէ որոշում արդյունավետ չի լինի:
108. Տվյալ գործի հանգամանքներում Բողոքարկման պալատը նշում է, որ առաջին ատյանի դատարանի պալատը, համաձայն Կանոնադրության 58-րդ հոդվածի 1-ին կետի, պայմանների քննարկման մասին եզրակացություն տալուց հետո, որոշեց, որ պրն Բեմբան ՙչնայած պայմանականորեն, բայց պետք է ազատ արձակվի՚: Պալատը շարունակեց՝ հստակեցնելով, որ պարտադրվող պայմանների ցանկը կորոշվի ավելի ուշ փուլում: Ավելին՝ Վիճարկելի որոշման 83-րդ կետում Պալատը մեկ անգամ ևս հայտնում է, որ ՙորևէ որոշում չի իրականացվի այն հարցի վերաբերյալ, թե ազատազրկումը սահմանափակող պայմանների ինչ խումբ կամ տեսակ պատշաճ կհամարվի պարտադրել պրն Ժան Պիեռ Բեմբային և որ Պետությունում նա պետք է պայմանականորեն ազատ արձակվի՚: Վերջապես, Վիճարկելի որոշման օպերատիվ մասում, (ա) կետում, առաջին ատյանի դատարան որոշեց պրն Բեմբային շնորհել պայմանական ազատում, քանի դեռ այլ բան որոշված չէ: Այսպիսով, տվյալ գործում Վիճարկելի որոշումը թերի է, որովհետև առաջին ատյանի դատարանի պալատը չի նշել պաշաճ պայմանները, որոնք պրն Բեմբայի պայմանական ազատումը կդարձնեին հնարավոր:
109. Այս պատճառով, Բողոքարկման պալատը որոշում է, որ առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել՝ առանց նշելու պատշաճ պայմանները, որը պայամանական ազատումը կդարձներ հնարավոր, առանց բացահայտելու Պետությունը, ուր պրն Բեմբան ազատ կարձակվեր և առանց նշելու, թե արդյո՞ք Պետությունը ի վիճակի կլիներ կիրարկելու Դատարանի կողմից պարտադրված պայմանները՚:
43. Երեք վկաներին վերաբերող (վերոնշյալ [A], [B] and [C])-ն՝ Germain Katanga and Mathieu Ngudjolo Chui գործով՝ (ՙՈրոշում Amicus Curiae գանգատի վերաբերյալ և ՙRequête tendant à obtenir présentations des témoins DRC-D02-P-0350, DRC-D02-P-0236, DRC-D02-P-0228 aux autorités néerlandaises aux fins d’asile՚ վերաբերյալ (Կանոնադրության հոդվածներ 68 և 93-ի կետ 7)՚) իր 2011թ հունիսի 9-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի IIՊալատը որոշեց հետևյալը (ծանոթագրության հղումները բաց են թողնված).
ՙ1. Ո՞րն է, ի թիվս այլ փաստաթղթերի, Կանոնադրության 68-րդ հոդվածով նախատեսված՝ վկաների պաշտպանության պարտավորությունների ճշգրիտ շրջանակը:
ա. Անհրաժեշտ առանձնահատկությունները
59. Նախադատական հանդիպման ընթացքում, Պալատը շեշտեց, որ պետք է տարբերություն դրվի Դատարանի կողմից Կանոնադրության 68-րդ հոդվածով նախատեսված՝ Դատարանի հետ համագործակցելու արդյունքում վկաների պաշտպանությանն ուղղված միջոցառումների և այն միջոցառումների միջև, որոնք այն խնդրել է ձեռնարկել, պաշտպանելու վկաներին հնարավոր կամ հավաստի մարդու իրավունքների խախտումներից՝ լայն իմաստով: Պալատը ավելացնում է, որ միջոցառումների այս երկու տեսակները չպետք է շփոթել նրանց հետ, որոնք ավելի կոնկրետ պաշտպանում են ապաստանի համար դիմած դիմողներին հետապնդման վտանգից, որին կարող են ենթարկվել, եթե վերադառնան իրենց ծագման երկիր:
60. Այս տարբերությունները կազմում են սույն որոշման տեսական հիմնավորումը: Չնայած Պալատը, այդ տերմինի լայն իմաստով, իրազեկ է, թե տվյալ երկրում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակը, ինչպես կարող է ազդել Դատարանի հետ համագործակցելու արդյունքում վկաներին սպառնացող վտանգի գնահատման վրա՝ վերոշարադրյալ երեք տիպի վտանգները չպետք է միավորվեն մեկի մեջ, որպեսզի սխալ չմեկնաբանվի Դատարանի մանդատը՝ կապված վկաների պաշտպանության հետ:
61. Պալատի տեսանկյունից Կանոնադրությունը Դատարանի առջև հստակորեն պարտավորություն է դնում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են կանխելու Դատարանի հետ համագործակցելու հետևանքով վկաների համար ծագած վտանգը: Սա Կանոնադրության 68-րդ հոդվածի մեկ և միակ մեկնաբանությունն է, որը հարցի շուրջ շրջանակային դրույթ է: Ավելին՝ չնայած Քարտուղարության Կանոնագրքի 87-րդ կանոնը և 96-րդ կանոնը հստակորեն չեն սահմանում դա, այս երկու դրույթների տրամաբանական և համատեղ ընթերցումը աջակցում է այն տեսակետին, որ Դատարանի դերը սահմանափակվում է պաշտպանելուց այն վտանգից, որին վկաները բախվում են իրենց ցուցմունքերը տալու հետևանքով:
62. Հակառակ Հերթապահ իրավախորհրդատուի փաստարկների Germain Katanga-ի պաշտպանության՝ Պալատն այն տեսակետն ունի, որ այն պատավոր չէ պաշատպանել վկաներին, ընդդեմ այն վտանգների, որոնց նրանք կարող են բախվել ոչ միայն իրենց ցուցմունքներ տալու հետևանքով, այլ նաև [Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության] կողմից մարդու իրավունքները խախտելու հետևանքով: Իր մանդատի ուժով Դատարանը պաշտպանում է վկաներին կոնկրետ այն վտանգներից, որոնք ծագում են իր հետ համագործակցելու հետևանքով, այլ ոչ այնպիսիններից, որոնք հետևանք են ծագման երկրի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտման: Կանոնադրության 23-րդ հոդվածի 3-րդ կետը Դատարանի վրա պարտավորություն չի դնում՝ երաշխավորելու կողմ հանդիսացող Պետությունների կողմից իրենց ներպետական վարույթներում միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների կիրառումը: Այն Պալատներից միայն պահանջում է ապահովել, որ Կանոնադրությունը և օրենքի այլ աղբյուրները, որոնք առաջադրված են 21-րդ հոդվածի 1-ին կետով և 21-րդ հոդվածի 2-րդ կետով, կիրառվեն այնպես, որ համապատասխանեն կամ չխախտեն միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքները:
63. Դատարանը նաև պարտավորված չէ գնահատել ապաստանի հանար դիմող վկաներին սպառնացող հետապնդման վտանգները: Այս առում, Պալատը մեկ անգամ ևս հայտնում է իր դիտարկումները նախադատական հանդիպման ժամանակ, որ ապաստանի դիմումը հաշվի առնելու չափանիշները նույնական չեն այն չափանիշների հետ, որոնք կիրառվում են Դատարանի կողմից՝ գնահատելու այն վտանգները, որոնց բախվում են վկաները Դատարանի առջև իրենց ցուցմունքը ներկայացնելու հետևանքով:
64. Հետևաբար, այն չի կարող հաստատել ընդունող Պետության փաստարկը, որ Պալատը պետք է գնհատում անցկացնի, այն վտանգների, որոնց բախվում են վկաները՝ մի շարք միջազգային գործիքներում՝ ներառյալ 1951թ հուլիսի 28-ի Ժնևի Կոնվենցիայի 33-րդ հոդվածում ամրագրված հարկադիր արտահանձնումից հրաժարվելու (‘non-refoulement’) սկզբունքի լույսի ներքո: Իհարկե, որպես իրավաբանական անձ հանդիսացող միջազգային կազմակերպություն, Դատարանը չի կարող անտեսել հարկադիր արտահանձնումից հրաժարվելու (‘non-refoulement’) սկզբունքը: Այնուամենայնիվ, քանի որ այն չի տիրապետում որևէ տարածքի, այն անկարող է իրականացնել այդ սկզբունքն իր սովորական իմաստով, ուստի անհավանական է պահել երկարատև իրավասություն այն անձանց նկատմամբ, որոնց հետապնդման կամ խոշտանգման վտանգ է սպառնում ծագման երկիր վերադառնալիս: Պալատի տեսանկյունից, իրականում միայն Պետությունը, որ տիրապետում է տարածքի, ի վիճակի է կիրառել հարկադիր արտահանձնումից հրաժարվելու (‘non-refoulement’) կանոնը: Ավելին՝ Դատարանը չի կարող կիրառել Կանոնադրությամբ սահմանված համագործակցության մեխանիզմները, որպեսզի ստիպի կողմ հանդիսացող Պետությանը իր տարածք ընդունելու անհատի, ով վկայակոչում է այս կանոնը: Ի լրումն՝ այն չի կարող, ընդունող Պետության փոխարեն, ենթադրել հարկադիր արտահանձնումից հրաժարվելու (‘non-refoulement’) սկզբունքով վերջինիս վրա դրվելիք պարտավորությունները: Այս դեպքում, հետևաբար, նիդեռլանդական իշխանությունները և միայն նրանք, եթե դրա անհրաժեշտությունը զգացվի, հարկադիր արտահանձնումից հրաժարվելու (‘non-refoulement’) սկզբունքով պայմանավորված իրենց պատականությունների չափը:
բ. Պալատի դերը
65. Ներկայումս բախվելով VWU-ի [Տուժողների և Զոհերի ստորաբաժանման] և Հերթապահ իրավախորհրդատուի միջև եղած անհամաձայնությանը՝ Պալատը դեռևս որոշում չի կայացրել ընթացիկ պաշտպանիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ երեք վկաների համար՝ Կանոնադրության 68-րդ հոդվածի իմաստով, որպեսզի կանխի այն վտանգը, որին վերջիններս կարող են բախվել իրենց ցուցմունքների արդյունքում: Պալատը նշում է, որ 2011թ մայիսի 24-ին, ի թիվս այլ քննարկումների, [Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության] իշխանությունների հետ քննարկումների հիման վրա, հրաման է արձակել VWU-ի համար՝ անցկացնելու վերջնական գնահատում վկաներին սպառնացող հնարավոր վտանգների և դրանց չեզոքացման պաշտպանիչ միջոցառումների մասին: Քննարկումների մասին զեկույցը և որպես արդյունք՝ հնարավոր առաջարկներ ներկայացվեցին Քարտուղարության կողմից 2011թ հունիսի 7-ին: Այն դեպքում, եթե անհամաձայնություն լինի վկաների կողմի և Քարտուղարության միջև այն բանից հետո, երբ կողմերն ու մասնակիցները ներկայացրել են իրենց փաստարկները, Պալատը, համաձայն Բողոքարկման պալատի վճռի, որոշում կհրապարակի՝ ներդնելու ընթացիկ պաշտպանիչ միջոցառումներ, որն ինքը համարում է, որ կարող է ընդունել իր մանդատի շրջանակներում:
66. Այնուամենայնիվ, վերոնշյալ տարբերության լույսի ներքո, այդ որոշումը չի կարող կանխակալ մոտեցում ունենալ ապաստանի շարունակական ընթացակարգին նիդեռլանդական իշխանությունների առջև: Պալատը այժմ անդրադառնալու է ապաստանի ընթացակարգին:
2. Արդյո՞ք Կանոնադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթների անմիջական կիրառումը համահունչ է միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների:
67. Ինչ վերաբերում է ցանկացած այլ անհատի, կալանավորված, թե՝ ոչ, տվյալ երեք վկաներն ունեն ապաստանի դիմում ներկայացնելու իրավունք: Ի լրումն 1951թ հուլիսի 28-ի Ժնևի Կոնվենցիայի և 1967թ հունվարի 31-ի Փախստականների կարգավիճակի վերաբերյալ Արձանագրության՝ 1948թ Մարդու իրավունքներ համընդհանուր հռչակագրի 14-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և ունենալու իրավունք: Ավելին, Միացյալ Ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան ընդունել է Հռչակագիր Տարածքային ապաստանի վերաբերյալ՝ շնորհելով ապաստան փնտրելու և ստանալու իրավունք: Պալատը նաև նշում է, որ 2000թ դեկտեմբերի 7-ի Եվրոպական Միության կողմից ընդունված Հիմնարար իրավունքների խարտիայի 18-րդ հոդվածը երաշխավորում է ապաստանի իրավունք՝ հարգելով 1951թ հուլիսի 28-ի Ժնևի Կոնվենցիայի և 1967թ հունվարի 31-ի Փախստականների կարգավիճակի վերաբերյալ Արձանագրության կանոնները և համաձայն Եվրոպական Համայնք ստեղծելու մասին և որ Խարտիայի 19(2) հոդվածը հիշեցնում է, որ ոչ ոք չի կարող հեռացվել, վտարվել կամ արտահանձնել դեպի մի Պետություն, որտեղ լուրջ սպառնալիք կա, որ նա կենթարկվի մահապաժի, խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստեցնող վերաբերմունքի կամ պատժի: Պալատը նաև նշում է, որ 1984թ դեկտեմբերի 10-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան առաջ է քաշում 1951թ Ժնևի Կոնվենցիայով սահմանված նմանատիպ կանոն և, չնայած նեղ շրջանակին, ձեռք է բերել սովորութային կարգավիճակ: Այն Պետությանը արգելել է վտարել կամ արտահանձնել անձին այլ Պետություն, որտեղ կան հիմանարար հիմքեր՝ հավատալու, որ նա կհայտնվի խոշտանգումների ենթարկելու վտանգի տակ:
68. Հարկադիր արտահանձնումից հրաժարվելու (‘non-refoulement’) սկզբունքը համարվում է սովորութային միջազգային իրավունքի նորմ և մարդու իրավունքների միջազգային պաշտպանության անբաժանելի մասն է: Բոլոր անձինք իրավասու են դրա կիրառմանը Պետության կողմից:
69. Պալատը հետևաբար չի կարող անտեսել իրավունքները, որոնք բարձրացված էին Հերթապահ իրավախորհրդատուների դիմումում: Ի լրումն ապաստանի համար դիմելու վերնշյալի իրավունքի՝ Պալատը պետք է նաև կոնկրետ ուշադրություն դարձնի արդյունավետ դատական պաշտպանության միջոց ունենալու իրավունքին, ինչպես, ի թիվս այլ փաստաթղթերի, սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածում Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածում, Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիայի 7-րդ հոդվածում և մարդու իրավունքների ամերիկյայն կոնվենցիայի 25-րդ հոդվածում: Պալատը չի կարող անտեսել սույն հիմնարար կանոնը և շեշտում է, որ որպեսզի ապաստանի ընթացակարգը լինի արդյունավետ, պետք է լինի բաց հնարավորություն դրա համար և’ օրենքում, և’ պրակտիկայում և չպետք է լինի որևէ արգելք ապաստանի պահանջով դիմումի ներկայացմանը՝ Դատարանին վերագրված գործողությունների կամ բացառումների պատճառով:
70. Ինչպես սահմանված է Կանոնադրության 21-րդ հոդվածի 3-րդ կետով, Պալատը բոլոր կանոնադրական կամ նորմատիվ դրույթները պետք է կիրառի այնպես, որ՝ ապահովի արդյունավետ դատական պաշտպանության միջոց ունենալու իրավունքը, որը հստակորեն բխում է միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքներից:
71. Համաձայն վերոնշյալի՝ երեք կալանավորված վկաները, Կանոնադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, տեղափոխվեցին Դատարան՝ ցուցմունքներ տալու: 93-րդ հոդվածի 7-րդ կետը նաև սահմանում է, որ փոխադրվող անձը պետք է մնա ձերբակալված, և երբ փոխադրման նպատակներն իրականացվել են, Դատարանն առանց ձգձգելու պետք է այդ անձին վերադրաձնի այն Պետությանը, ումից նրան պահանջել է, այս դեպքում՝ [Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետություն]:
72. Վկաներն ավարտեցին ցուցմունքների ներկայացումը երեքշաբթի օրը, 2011թ մայիսի 3-ին: Այժմ Պալատը համարում է, որ այն պետք է լուծի միայն այն հարցը, թե արդյո՞ք Կանոնադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետի անմիջական կիրառությունը չէր ներկայացնի կալանավորված վկաների ապաստանի համար դիմելու իրավունքի խախտում:
73. Նման իրավիճակում Պալատն անկարող է կիրառել Կանոնադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետը՝ Կանոնադրության 21-րդ հոդվածի 3-րդ կետով պահանջվող միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքներին համապատասխան պայմաններով: Եթե պայմանավորվածություն կա, որ վկաները պետք է անմիջապես վերադառնան [Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետություն], ապա նրանց համար անհրարին էր դառնալու իրականացնել ապաստանի համար դիմելու իրենց իրավունքը և նրանք զրկված կլինեին արդյունավետ դատական պաշտպանության միջոց ունենալու հիմնարար իրավունքից: Ավելին՝ եթե Պալատը պետք է որոշի պարտավորեցնել ընդունող Պետությանը համագործակցել Դատարանի հետ [Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետություն] վկաների անմիջական վերադարձի հարցում՝ տեղափոխելով նրանց օդանավակայան, ապա այն կստիպի Նիդեռլանդներին՝ խախտելու հարկադիր արտահանձնումից վկաների հրաժարվելու (‘non-refoulement’) սկզբունքը:
74. Ավելին՝ Պալատն այն տեսակետին է, որ ինքը մանրամասնորեն քննարկված վկաների իրավական կարգավիճակի հետ կապված որևէ կանոնի անհրաժեշտություն չունի: Այս առումով նիդեռլանդական իշխանությունները հստակորեն նշել էին մի քանի առիթներով, որ այն դեպքում, երբ ապաստանի ստանալու համար դիմումը ներկայացվում է իրենց, ինչպես արդեն եղել է տվյալ պարագայում, նրանք ստիպված են լինելու քննարկել այն: Իրոք, նրանք, ինչպես նաև Քարտուղարությունը, նաև հաստատում էին, որ Նստավայրի մասին համաձայնագրի 44-րդ հոդվածը կիրառելի է այս դեպքի համար: Պալատի տեսանկյունից անհրաժեշտ չէ նաև որոշում կայացնել վկաների անձեռնմխելիության վկայակոչված իրավական ազդեցությունների վերաբերյալ, քանի որ այն համարում է այդ փաստարկը չհիմնավորված:
...
I. Եզրակացություն և հետևանքներ
79. Վերոնշայլ բոլոր պատճառներով, Պալատը որոշում է առայժմ հետաձգել երեք կալանավորված վկաների վերադրաձը, այնքան ժամանակ, քանի դեռ Կանոնադրության 68-րդ հոդվածով սահմանված կարգով դեռևս չէր լուծվել նրանց պաշտպանության հարցը և ՙառանց հետաձգման՚ նրանց վերադարձը կխախտեր մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքները: Հետևաբար, այն Քարտուղարությանը ցուցում է տալիս տեղեկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Witness DRC-D02-P-0236 գործի կարգավիճակին և ծանուցել նրան իր որոշման մասին:
80. Տվյալ պահին Կոնգոյի իշխանությունների հրամանով կալանավորված վկաները պետք է մնան կալանքի տակ, Դատարանի հսկողության ներքո՝ համաձայն Կանոնադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետի և Կանոնագրքի 192-րդ կանոնի: Պալատը չի հաստատում Քարտուղարության այն փաստարկը, որ եթե նրանք տվել են են իրենց ցուցմունքը Դատարանին, ապա նրանց շարունակական կալանքը այժմ չուներ որևէ իրավական հիմք:
81. Պալատի տեսանկյունից, վերևում վկայակոչված գործիքները Դատարանին լիազորում է վկաներին պահել իր հսկողության տակ: Այդ դրույթները պետք է շարունակվեն կիրառվել այնքան ժամանակ, մինչև Դատարանը որոշում ընդունի այն կարևոր հարցի շուրջ, թե արդյո՞ք Կանոնադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն նախատեսաված վկաների վերադարձը կարող է իրականացվել առանց հակասելու Կանոնադրության 68-րդ հոդվածով սահմանված Դատարանի այլ պարտականություններին և առանց խախտելու երեք վկաների՝ միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքները՚:
Դ. Միջազգային այլ համապատասխան օրենսդրությունը
1. Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանը
44. Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանը հիմնվել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի S/RES/827 բանաձևով,1993թ մայիսի 25-ին: Այս բանաձևին կցված էր Դատարանի Կանոնադրությունը, որը պարունակում էր հետևյալ դրույթը.
Հոդված 15
Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագիրք
ՙՄիջազգային Դատարանի դատավորները պետք է ընդունեն ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագիրք՝ նախնական դատական լսումների, առաջին ատյանի, բողոքարկման փուլերի դատավարութունների անցկացման, ապացույցների ընդունման, տուժողների և վկաների պաշտպանության և այլ համապատասխան հարցերի համար՚:
45. Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագիրքը, որն ընդունվեց համաձայն այդ դրույթի, իր համապատասխան մասում, սահմանում է հետևյալը.
Կանոն 90-ի bis
Կալանավորված վկայի տեղափոխումը
ՙ(Ա) Ցանկացած կալանավորված անձ, ում անձնական ներկայությունը որպես վկա պահանջվել է Դատարանի կողմից, պետք է ժամանակավորապես տեղափոխվի Դատարանի կալանավայր՝ Դատարանի որոշած ժամանակահատվածում վերադառնալու պայմանով:
(Բ) Փոխադրման թուլտվությունը պետք է տրվի Դատավորի կամ Դատական Պալատի կողմից հետևյալ պայմաններին բավարարումը նախնական ստուգելուց հետո.
(i) այն ժամանակահատվածում, երբ Դատարանը պահանջում է վկայի մասնակցությունը, կալանավորված վկայի ներկայությունը չի պահանջվում տվյալ Պետության տարածքում ընթացող որևէ քրեական դատավարությանը, որին պահանջ է ներկայացվել,
(ii) վկայի տեղափոխումը չի գերազանցում այն Պետության կողմից նրա կալանավորման ժամկետը, որին պահանջ է ներկայացվել,
(Գ) Քարտուղարությունը փոխադրման թույլտվությունը պետք է փոխանցի Պետության ազգային իշխանություններին, որի տարածքում կամ որի վերահսկողության կամ իրավասության տակ է գտնվում կալանավորված անձը: Տեղափոխությունը պետք է կատարվի տվյալ ազգային իշխանությունների կողմից՝ կապ պահպանելով ընդունող Պետության և Քարտուղարության հետ:
(Դ) Քարտուղարությունը պետք է երաշխավորի տեղափոխման պատշաճ իրականացումը՝ ներառյալ վկայի վերահսկողությունը Դատարանի կալանավայրում: Այն պետք է արագ արձագանքի որևէ փոփոխության, որը կարող է տեղի ունենալ՝ կապված այն Պետության կալանքի պայմանների հետ, որին պահանջ է ներկայացվել և որը հնարավոր է կարող է ազդել վկայի կալանքի տևողության վրա կալանավայրում, և հնարավորինս արագ պետք է տեղեկացնի համապատասխան Դատավորին կամ Պալատին:
(Ե) Դատարանի կողմից որոշված՝ ժամանակավոր տեղափոխման ժամկետի ավարտին կալանավորված վկան պետք է վերադարձվի այն Պետության իշխանություններին, ում պահանջ է ներկայացվել, եթե այդ Պետությունը, այդ ժամանակահատվածում չի ընդունել անմիջապես ուժի մեջ մտնող՝ վկային ազատ արձակելու հրաման:
(Զ) Եթե Դատարանի կողմից որոշված ժամանակահատվածի ավարտին կալանավորված վկայի ներկայությունը շարունակում է անհրաժեշտ մնալ, ապա Դատարանը կամ Պալատը կարող է երկարաձգել ժամկետը Ենթականոն (Բ)-ում նշված նույն պայմաններով՚:
2. Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի Զինված ուժերի համաձայնագրի կարգավիճակը
46. Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի (NATO) անդամ-պետությունները ստորագրել են համաձայնագիր (Համաձայնագիր 1951թ հունիսի 19-ին, Լոնդոնում, Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի կողմերի միջև՝ կապված իրեն զինված ուժերի կարգավիճակի հետ, որը լրացվեց 1959թ Լրացուցիչ Համաձայնագրով (որը հետագայում լրացվեց 1971, 1981 և 1993թթ) – ՙՀյուսիս-Ատլանտյան Դաշինքի զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիր՚): Այն, ի թիվս այլ հարցերի, կանոնակարգում է քրեական իրավասությունը միմյանց տարածքներում ծառայող անդամների զինված ուժերի նկատմամբ: Համաձայնագրի VII հոդվածը, իր համապաասխան մասերում, սահմանում է հետևյալը.
ՙ1. Համաձայն այդ հոդվածի դրույթների՝
ա. Ուղարկող Պետության ռազմական իշխանությունները պետք է ընդունող Պետության տարածքում իրավունք ունենան ուղարկող Պետության օրենսդրությամբ իրենց շնորհված ամեն տեսակի քրեական և կարգապահական իրավասություններ այդ պետության ռազմական օրենսդրությանը ենթակա բոլոր անձանց նկատմամբ,
բ. Ընդունող Պետության իշխանությունները պետք է իրավասություն ունենան զինված կամ քաղաքացիական հատվածի անդամների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ՝ կապված ընդունող Պետության տարածքում կատարված և այդ Պետության օրենսդրությամբ պատժելի իրավախախտումների հետ:
2. ա. Ուղարկող Պետության ռազմական իշխանությունները պետք է իրավունք ունենան բացառիկ իրավասություն իրականացնել այդ Պետության ռազմական օրենսդրության ենթակա անձանց նկատմամբ՝ կապված իրավախախտումների հետ՝ ներառյալ այնպիսի իրավախախտումներ, որոնք առնչվում են իր անվտանգությանը, պատժելի են ուղարկող Պետության օրենսդությամբ, այլ ոչ՝ ընդունող Պետության օրենսդրությամբ:
...
3. Այն դեպքում, երբ իրավասությունն իրականացնելու իրավունքը զուգահեռ է, պետք է կիրառվեն հետևյալ կանոնները.
ա. Ուղարկող Պետության ռազմական իշխանությունները պետք է առաջնային իրավունք ունենան իրականացնելու իրենց իրավասությունը զինված կամ քաղաքացիական հատվածի անդամների նկատմամբ՝ կապված.
i. զուտ այդ Պետության սեփականության կամ անվտանգության նկատմամբ կատարված իրավախախտման հետ, կամ զուտ այդ Պետության զինվորական կամ քաղաքացիական հատվածի մեկ այլ անդամի անձի կամ սեփականության նկատմամբ կատարված ոտնձգության,
ii. իրավախատումները, որոնք ծագում են պաշտոնական պարտականության կատարման որևէ գործողությունից կամ բացթողումից:
բ. Ցանկացած այլ իրավախախտման դեպքում ընդունող Պետության իշխանությունները պետք է իրավասություն իրականացնելու առաջնային իրավունքն ունենան:
գ. Եթե առաջնային իրավունք ունեցող Պետությունը որոշում է չիրականացնել իր իրավասությունը, այն պետք է հնարավորինս իրատեսական ժամկետում այդ մասին տեղյակ պահի մյուս Պետության իշխանություններին: Առաջնային իրավունք ունեցող Պետության իշխանությունները պետք է հասկանալով քննարկեն այլ Պետության իշխանությունների խնդրանքը հրաժարվել իր իրավունքից այն դեպքերում, երբ այդպիսի հրաժարումն առանձնապես կարևոր է:
4. Այս հոդվածի նախորդ դրույթները չպետք է ենթադրեն որևէ իրավունք ուղարկող Պետության ռազմական իշխանությունների համար՝ իրականացնելու իրավասություն այն անձանց նկատմամբ, ովքեր ընդունող Պետության քաղաքացի կամ սովորական բնակիչներ են, եթե ուղարկող Պետության զինված ուժերի անդամների չեն:
5. Ընդունող և ուղարկող Պետությունների իշխանությունները պետք է ընդունող Պետության տարածքում օգնեն միմյանց ռազմական և քաղաքացիական հատվածի անդամների կամ նրանց ենթակաների ձերբակալության և նրանց այն իշխանություններին հանձնելու հարցում, որոնք պետք է իրականացնեն իրավասություն՝ համաձայն վերոնշյալ դրույթների:
ա. Ընդունող Պետության իշխանությունները պետք է ծանուցեն ուղարկող Պետության ռազմական իշխանություններին ռազմական և քաղաքացիական հատվածի անդամների կամ նրանց ենթակաների ձերբակալության մասին:
բ. Ռազմական և քաղաքացիական հատվածի մեղադրվող անդամների կամ նրանց ենթակաների բանտարկությունը, որոնց նկատմամբ ընդունող Պետությունը իրականացնում է իրավասություն, պետք է, եթե նա ուղարկող Պետության ձեռքերում է, պետք է մնա այդ Պետությունում, եթե վճարվում է ընդունող Պետության կողմից:
գ. Ընդունող և ուղարկող Պետությունների ներկայացուցիչները պետք է օգնեն միմյանց՝ իրականացնելու իրավախախտումների բոլոր անհրաժեշտ քննությունները, ապացույցների հավաքումը և ներկայացումը՝ ներառյալ բռնագանձումը, և պատշաճ դեպքերում, իրավախախտման հետ կապված առարկաների հանձնումը: Նման առարկաների հանձնումը, սակայն, կարելի է իրականացնել նրանց հանձնող իշխանությունների կողմից սահմանված ժամկետումը իրենց վերդարձնելու պայմանով:
...
10. ա. Զինված ուժերի կանոնավոր կազմված ռազմական միավորները կամ կազմավորումները պետք է իրավունք ունենա ոստիկանական վերհասկողություն իրականացնելու բոլոր ճամբարներում, հաստատություններում կամ այլ տարածքներում, որոնք զբաղվեցված են իրենց կողմից՝ որպես ընդունող Պետության հետ համագործակցության արդյունք: Զինված ուժերի ռազմական ոստիկանությունը կարող է ձեռնարկել բոլոր պատշաճ միջոցառումները՝ հապահովելու կարգ ու կանոնն ու անվտանգությունը նման տարածքներում:
բ. Այդ տարածքներից դուրս ոստիկանություն պետք է ներգրավվի միայն ընդունող Պետության իշխանությունների հետ համաձայնության պայմանով և կապ հաստատելով այդ իշխանությունների հետ, քանի դեռ այդ ներգարվումը անհրաժեշտ է պահպանելու կարգապահությունը և հասարակական կարգը զինված ուժերի այլ անդամների միջև ... ՚
47. 1995թ կնքված Լրացուցիչ Համաձայնագիրը (Համաձայնագիր զինված ուժերի կարգավիճակի մասին Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի կողմ հանդիսացող Պետությունների և այն Պետությունների միջև, որոնք մասնակցում են Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին՝ ստորագրված Բրյուսելում, 1995թ հունիսի19-ին) տարածում է այս դրութի տարածքային կիրառումը Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի անդամ չհանդիսացող Պետությունների վրա, որոնք մասնակցում են Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին:
3. Նիդեռլանդների Շոտլանդական դատարանը
48. 1998թ սեպտեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Կառավարությունը և Նիդեռլանդների Թագավորության Կառավարությունը՝ գործելով Անվտանգության խորհրդի բանաձևի համապատասխան՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխի (1192 Բանաձև, 1998թ օգոստոսի 27), կնքեցին համաձայնագիր, որ համաձայն Նիդեռլանդների կառավարությունը ձեռնամուխ է լինում հյուրանկալել Շոտլանդական դատարանին որոշակի ժամկետում համապատասխան շոտլանդական օրենսդության և ընթացակարգերի անցկացնելու Լիբիայի երկու քաղաքացիներ դատավարությունը, ովքեր մեղադրվում էին 1988թ Շոտլանդիայի Լոքերբիի վրայով թռչող քաղաքացիական ինքնաթիռի ռմբակոծման մեջ (Համաձայնագիր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Կառավարության և Նիդեռլանդների Թագավորության Կառավարության միջև, որը վերաբերում է Նիդեռլանդների շոտլանդական դատավարությանը (հավելվածներով), [2002թ] 2062 ՄԱԿ-ի պայմանագրեր – UNTS – էջ): Նիդեռլանդներում Շոտլանդական Դատարանը գոյություն ունեցավ մինչև 2002թ:
49. Համաձայնագրի 6-րդ հոդվածը, որը վերնագրված է ՙՕրենքը և լիազորությունը Շոտլանդական դատարանի տարածքում՚, սահմանում է հետևյալը.
ՙ(1) Շոտլանդական Դատարանի տարածքները պետք է լինի Շոտլանդական Դատարանի վերահսկողության և իրավասության տակ, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրով:
(2) Եթե այլ բան սահմանված չէ սույն Համաձայնագրով, ապա ընդունող Պետության օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը պետք է կիրառելի լինեն Շոտլանդական դատարանի տարածքներում:
(3) Շոտլանդական դատարանը պետք է լիազորություն ունենա կիրարկել ենթաօրենսդրական ակտերը դատարանի տարածքներում բոլոր առումներով անհրաժեշտ պայմաններ ստեղծելով իր գործառույթների ամբողջական իրականացման նպատակով: Շոտլանդական դատարանը պետք է շտապ տեղեկացնի լիազոր մարմիններին այս կետի համաձայն կիրառած ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ: Ընդունող Պետության որևէ օրենք կամ ենթաօրենսդրական ակտ, որը չի համապատասխանում Շոտլանդական դատարանի կանոնակարգերի հետ, այդ անհամապատասխանության չափով, չպետք է կիրառվի Շոտլանդական Դատարանի տարածքում:
(4) Շոտլանդական դատարանի և Ընդունող Պետության միջև ցանկացած վեճ, կապված այն բանի հետ, թե արդյո՟ք Շոտլանդական դատարանի կանոնակարգը թույլատրված է սույն հոդվածով կամ արդյո՟ք ընդունող Պետության օրենքը կամ ենթաօրենսդրական ակտը չի համապատասխանում սույն հոդվածով թույլատրված Շոտլանդական որևէ կանոնակարգի հետ, պետք է արագորեն լուծվի հոդված 28-ով սահմանված կարգով [այսինքն՝ բանակցություններ և խորհրդակցություններ կողմերի միջև]: Մինչև նման կարգավորումը, պետք է կիրառելի լինի Շոտլանդական դատարանի կանոնակարգը և ընդունող Պետության օրենքներն ու ենթաօրենսդարական ակտերը կիրառելի չեն Շոտլանդական Դատարանի տարածքներում այնքանով, որքանով Շոտլանդական դատարանը պնդում է դրանց անհամապատասխանությունը իր կանոնակարգին՚:
50. Միացյալ Թագավորությունը ուժի մեջ մտցրեց այս Համաձայնագիրը Դատական իշխանության Բարձրագույն դատարանի միջոցով (Դատավարություն Նիդեռլանդներում) (Միացյալ Ազգերի Կազմակերպություն)՝ Կարգադրություն 1998թ (Կանոնադրական գործիքներ 1998թ, Թիվ 2251), որոնք իրենց համապատասխան հատվածներում սահմանում են հետևյալը.
Վկաներ
ՙ12.(1) Դատավարության մասնակցելու համար նախատեսված վկաները Միացյալ Թագավորությունում, որը անցկացվում է Կարգադրության ուժով, կարող են ներկայանալ դատարանի շենք:
(2) Վկայի ձերբակալության ցանկացած թույլտվություն պետք է իր համար թույլտվություն լինի փոխադրվելու դատարանի տարածք՝ այս կապակցությամբ Պետքարտուղարի կողմից արված պայմանավորվածությունների համաձայն:
(3) Այն պետք է լավատեղյակ լինի այն վկաների վերաբերյալ, ովքեր ստել են Միացյալ Թագավորությանը՝ ներկայանալու համար Արդարադատության բարձրագույն դատարան, որը նիստեր է վարում Նիդեռլանդներում ճիշտ այնպես, ինչպես Շոտլանդիայում և հետևաբար, 1990թ թիվ(6) Քրեական արդարադատության (Միջազգային համագործակցություն) ակտի (արտասահմանում Միացյալ Թագավորության գործընթացների սպասարկումը) երկրորդ բաժնի ենթաբաժին (1)-ի (բ) կետը պետք է ազդեցություն ունենա, այնպես, ինչպես Միացյալ Թագավորության Դատարանիում, որը թույլտվության ուժով, ներառում էր Արդարադատության բարձրագույն դատարանի նիստը Նիդեռլանդներում՚:
ԲՈՂՈՔՆԵՐ
51. Դիմողը բողոքում էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, որ իր շարունակական կալանավորումը Միացյալ Ազգերի Կազմակերպության քրեակատարողական ստորաբաժանումում անօրինական էր: Կոնգոյի կողմից սահմանված իր կալանավորման ժամկետը սպառվել էր 2007թ հուլիսի 2-ին և չէր երկարացվել: Միջազգային քրեական դատարանը ցուցմունք տալուց հետո իրեն կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք չուներ: Նիդեռլանդական իշխանությունները երբեք չէին պնդել, որ առակ էր որևէ հիմք դիմողի կալանավորման համար՝ համաձայն Նիդեռլանդների ներպետական օրենսդրության:
52. Դիմողը պնդում էր, որ տեղի էր ունեցել 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում: Ենթադրելով, որ իր կալանքը հիմնավորված էր Կոնվենցիայի չի բերվել դատավարության խելամիտ ժամին:
53. Դիմողը պնդում էր, որ տեղի էր ունեցել 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում: Նիդեռլանդները նույնիսկ մերժել էր քննարկել իր կալանքի օրինականության վերանայումը: Նա նաև պնդում էր, որ տեղի էր ունեցել 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում:
54. Վերջապես, դիմողը պնդում էր, որ տեղի էր ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում, որի արդյունքում նա չէր ունեցել դատական պաշտպանության որևէ արդյունավետ միջոց ներպետական իրավական համակարգում՝ վիճարկելու իր կալանքի օրինականությունը: Միաժամանակ, Միջազգային քրեական դատարանում գոյություն չուներ ընթացակարգ ներկա գտնվել համապատասխան պաշտպանությամբ:
ՕՐԵՆՔԸ
I.ԱՐԴՅՈ՞Ք ԳԱՆԳԱՏԸ ՊԵՏՔ Է ՀԱՆՎԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՑԱՆԿԻՑ
55. Դատարանը Կառավարության կողմից տեղյակ պահվեց, որ դիմողը հետ է վերցրել իր 2012թ սեպտեմբերի 4-ի ապաստանի պահանջը: Դա հստակորեն հանգեցնում էր նրան, որ դիմողը դադարեցնում է բանտից իրեն ազատելու համար Նիդեռլանդների իշխանությունից թույլտվություն խնդրելու իր ջանքերը: Դիմողը՝ ինքը, չէր տեղեկացրել դա Դատարանին (Կանոն 47, կետ 6), ոչ էլ հետ էր վերցրել իր դիմումը: Դատարնն այսպիսով, հայտնվում է մի անորոշության մեջ՝ կապված այն բանի հետ, թե արդյո՞ք դիմողը ցանկանում է, որ Դատարանն այնուամենայնիվ անդրադառնա իր գործի հատկանիշներին:
56. Այս հանգամանքներում, Դատարանը պետք է որոշի՝ հանել գանգատը գործերի ցանկից, թե՝ ոչ՝ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի, որ սահմանվում է հետևյալը.
ՙ1. 1. Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, թե`
(ա) դիմողը մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին,
(բ) վեճն արդեն կարգավորվել է,
(գ) Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ:
Այդուհանդերձ, Դատարանը շարունակում է գանգատի քննությունը, եթե դա է պահանջում սույն Կոնվենցիայով և նրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների հարգումը՚:
57. Դատարանը նշում է այնուամենայնիվ, որ դիմողը բարձրացնում է կարևոր հարցեր՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի կիրառման հետ: Մասնավորապես, այն նշում է, որ գանգատը շոշափում է Պայմանավորվող Պետությունում նստավայր ունեցող և անհատների կալանքի տակ պահելու լիազորությամբ օժտված միջազգային քրեական դատարանների գործունեության կարևոր ասպեկտներ: Այն համարում է, որ ներկա գանգատում բարձրացված հարցերը պահանջում են հրատապ պատասխաններ՝ ելնելով այն անորոշությունից, որոնք ծագել են Նախնական միջոցառումների գծով դատավոր՝ 2012թ սեպտեմբերի 26-ին (տե’ս կետ 38-ը վերևում) վճռից:
58. Դատարանը շարունակաբար տեղեկացրել է, որ իր ՙվճիռները փաստորեն ծառայում են ոչ միայն որոշում կայացնելու Դատարան ներկայացված գործերի վերաբերյալ, այլ, ավելի ընդհանրական, կրթելու, պաշտպանելու և զարգացնելու Կոնվենցիայով ամրագրված նորմերով՝ դրանով նպաստելով Պայմանավորվող Պետությունների ստանձնած պարտավորությունների իրականացմանը՚ (տե’ս Karner v. Austria գործով վճիռը թիվ 40016/98, կետ 26, ՄԻԵԴ 2003‑IX): Մտքում ունենալով ՙՊայմանավորվող Պետությունների կողմից Կոնվենցիայիով և դրան կից արձանագրություններով ստանձնած պարտավորությունների կատարման երաշխավորելու՚ (Կոնվենցիայի հոդված 19-ը) առաջադրանքը, որն այն իրականացնում է հիմնականում տրամադրելով անհատական օգնություն՝ Դատարանը նշում է, որ իր առաքելությունն է նաև որոշումներ ընդունել հանրային քաղաքականության հիմքով՝ հանուն ընդհանուր շահի՝ այդպիսով բարձրացնելով մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր ստանդարտները և ընդլայնելու մարդու իրավունքների իրավական պրակտիկան Կոնվենցիան ստորագրած Պետությունների համայնքներում:
59. Դատարանը հետևաբար համարում է, որ գանգատը չպետք է հանվի իր ցուցակից (տե’ս, համապատասխան փոփոխություններով՝ mutatis mutandis, Tyrer v. the United Kingdom գործով վճիռը, 25 –ը ապրիլի, 1978թ, կետ 26-27, Սերիա Ա թիվ 26, և Karner-ի գործով վճիռը, որը վկայակոչված է վերևում):
II.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
60. Դիմող բողոքում էր, որ ինքը անօրինական ձևով պահվել էր Նիդեռլանդների հողի վրա և զրկվել ազատություն փնտրելու հնարավորությունից: Նա հենվում էր Կոնվենցիայի 5-րդ և 13-րդ հոդվածների վրա, որոնց համապատասխան հատվածները սահմանում են հետևյալը.
Հոդված 5
ՙ1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
...
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
...
զ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ արտահանձնելու նպատակով:
...
3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:
4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:
5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման՚:
Հոդված 13
ՙՅուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք՚:
Իրավասությունը
61. Կոնվենցիայի 1-ին հոդվածը սահմանում է.
ՙԲարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում՚:
Ինչպես սահմանում է սույն հոդվածը, Պայմանավորվող Պետության կողմից ձեռնակված ներգրավումը սահամափակ է՝ ՙերաշխավորելու (“reconnaître” ֆրանսիական տեքստ) իր ՙիրավասության՚ ներքո թվարկված իրավունքներն ու ազատություները: ՙԻրավասությունը՚ հոդված 1-ի համաձայն, ելակետային չափանիշ է: Իրավասության իրականացումը Պայմանավորվող Պետության համար անհրաժեշտ պայման է, որը նրանց հնարավորություն կտա պատասխանատու պահել իրենց վերագրվող գործողությունների և բացթողումների համար, որոնք առաջ են բերում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման մեղադրանքներ (տե’ս, Hirsi Jamaa և այլոք ընդդեմ Իտալիայի գործով վճիռը [ՄՊ], թիվ 27765/09, կետ 70, ՄԻԵԴ 2012 և Al-Jedda ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը [ՄՊ], թիվ 27021/08, կետ 74, ECHR 2011):
1. Դիմողի փաստարկը
62. Համաձայն դիմողի դիրքրորշման՝ Նիդեռլանդները կարղ է և պետք է իրականացնի իրավասություն՝ կապված իր կալանքի հետ: Նա շեշտեց, որ Նիդեռլանդների իշխանությունները ընդունել էին ապաստանի իր դիմումը քննարկելու իրավասությունը, նա նշեց, որ Նիդեռլանդներին չպետք է թույլատրվի ընդունել իրավասությունը ընտրողաբար, ինչպես նա կոչեց այդ՝ ՙà la carte-իրավասություն՚:
63. Դիմողը կալանավորված էր Նիդեռլանդնենրի տարածքում: Նիդեռլանդների օրենսդրության կիրառումը Միջազգային քրեական դատարանի տարածքների վրա չէր արգելվում, ընդհակառակը, Նստավայրի մասին համաձայնագրի 8-րդ հոդվածը (տե’ս կետ 41-ը վերևում) որպես իր մեկնակետ վերցերել էր կիրառելիությունը: Կոնվենցիան անմիջականորեն կիրառելի էր, ինչպես Նիդեռլանդների օրենսդրությունը՝ Նիդեռլանդների Թագավորության Սահամանադրության 93 և 94 հոդվածների ուժով (տե’ս կետ 40-ը վերևում) և այդպիսով կիրառելի է դիմողի համար ratione loci՝ տեղի հետ կապված հանգամանքների ելնելով: Հետևաբար, այն գերակա է Միջազգային դատարանի (իրականացման) Ակտի 88-րդ բաժնի նկատմամբ:
64. Ի տարբերություն դիմողի՝ Galić ընդդեմ Նիդեռլանդների գործում, թիվ 22617/07, ՄԻԵԴ 2009թ, ներկա գանգատը բողոք չէր ներկայացնում որևէ միջազգային մարմնին վերագրված գործողությունների կամ բացթողումների վերաբերյալ: Միջազգային քրեական դատարանը, նա նշեց, ճանաչել էր, որ այն այլևս ոչ մի օրինական իրավունք չուներ իրեն պահելու համար, այն շարունակեց իրեն պահել զուտ այն նպատակով, որ Նիդեռլանդներում ապաստանի ընթացակարգը գտնվում էր ընթացքում: Նիդեռլանդների կառավարությունն էր, որ մինչև այժմ կանխում էր իր տեղափոխումը Նիդեռլանդների վերահսկողության տակ՝ Միջազգային քրեական դատարան՝ իր կալանքը վերջինիս տարածքներում շարունակելու մասին notes verbales՝ վերբալ նոտաներ ուղարկելով, մերժելով նույնիսկ քննարկել իր տեղափոխումը Նիդեռլանդների վերահսկողության տակ և հրաժարվելով իր անունից միջամտել՝ վերջ դնելու իր կալանքին: Սա այնուամենայնիվ հաստատում էր, որ իր շարունակական կալանքը Նիդեռլանդների վերագրված գործողությունների և բացթողումների ուղղակի և ակնհայտ արդյունքն էր:
65. Մյուս կողմից, այն դեպքում, երբ, Դատարանը պետք է եզրակացներ, որ դիմողը կալանավորված է Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ, նա փաստարկում էր, որ Նիդեռլանդներին ոչ այդ պատճառով ներվեց Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները:
66. Վկայելով նախկին Մարդու իրավուքների եվրոպական հանձնաժողովի պրակտիկան՝ մասնավորապես, M. ընդդեմ Գերմանիայի գործով վճիռը (թիվ 13258/87, Հանձնաժողովի որոշում, 9-ը փետրվարի, 1990թ, Որոշումներ և Զեկույցներ (DR) 64) և Heinz ընդդեմ Պատենտների եվրոպական կոնվենցիայի կողմ հանդիսացող Պայմանավորվող Պետությունների այնքանով, որքանով նրանք հանդիսանում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմեր, այսինքն՝ Ավստրիան, Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունը (թիվ 21090/92, Հանձնաժողովի որոշում, 10-ը հունվարի 1994թ, DR 76‑Ա) և Դատարանի նախադեպային իրավունքը՝ մասնավորապես Matthews ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը ([ՄՊ], թիվ 24833/94, ՄԻԵԴ 1999‑I), Waite և Kennedy ընդդեմ Գերմանիայի գործով վճիռը ([ՄՊ], թիվ 26083/94, ՄԻԵԴ 1999‑I) և Լիխտենշտեյնի Արքայազն Hans-Adam II-ըն ընդդեմ Գերմանիայի գործով վճիռը ([ՄՊ], թիվ 42527/98, ՄԻԵԴ 2001‑VIII)՝ դիմողը փաստարկում էր, որ Միջազգային քրեական դատարանի կողմից առաջարկված մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը անբավարար էր իր կարիքների համար, քանի որ Միջազգային քրեական դատարանին գործունեությունը կանոնակարգող պայմանագրերում և ենթաօրենսդրական ակտերում չկա որևէ բան, որը կկարգավորեր իր եզակի իրավիճակը կալանավայրում: Ավելին՝ նույնիսկ Միջազգային քրեական դատարանի կասկածյալների առումով պաշտպանության մակարդակն անբավարար էր. 2009թ դեկտեմբերի 2-ի վճիռը Բեմբայի գործում (տե’ս վենոշյալ կետ) հստակեցրեց, որ նույնիսկ կասկածյալի պայմանական ազատումը անհնարին էր, եթե գտնվի որևէ Պետություն, որը կցանկան ընդունել իրեն և կարողանա երաշխավորել պայմանների կատարումը:
67. Այսպիսով, դիմողի այլընտրանքային փաստարկն այն էր, որ այդ ենթադրությունն առաջին անգամ արտահայտվել է Bosphorus Hava Yolları Turizm ve Ticaret Anonim Şirketi ընդդեմ Իռլանդիայի գործով վճռում ([ՄՊ], թիվ 45036/98, կետ 156, ՄԻԵԿ 2005‑VI) – մասնավորապես, պայմանով, որ այդ հիմանարար իրավունքները պաշտպանվեին այնպես, որ կարողանային համարվել առնվազն համարժեք նրանց, որոնք սահմանված են Կոնվենցիայով: Պետության գործողությունները, որոնք ձեռնարկվել էին միջազգային կազմակերպության անդամությունից բխող իրավական պարտավորությունների կատարումից և համապատասխանում էին Կոնվենցիայի պահանջներին, մերժվեցին և հետևաբար, միջամտությունը դա արդեն Նիդեռլանդների պատասխանատվությունն էր:
2. Դատարանի գնահատումը
68. Դատարանն իր հերթին քննարկելու է դիմող փաստարկի երեք սյուները:
(ա) Տարածքային սկզբունքը
69. ՙԻրավասության՚ հակացությունը, միջազգային հանրային իրավունքում, ինչպես նաև Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով պետք է հասկանալ, հիմնականում տարածքային: Կոնվենցիայի պարտավորությունը սովորաբար ծագում է այն անձնավորության առնչությամբ, ով գտնվում է Պայմանավորվող Պետության ՙիրավասության ներքո՚՝ իր տարածքում ֆիզիկապես ներկա լինելու իմաստով: Սակայն Դատարանի նախադեպային իրավունքում ճանաչվել են բացառություններ: Մասնավորապես, Դատարանն ընդունել է սահմանափակումներ դատարանին մատչելիություն ունենալու իրավունքի սահմանափակումներ, որն ամրագրված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածքի 1-ին կետում, որը բխում է Պետության անձեռնմխելիությանն առնչվող միջազգային հանրային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերից (տե’ս McElhinney v. Ireland [ՄՊ] գործով վճիռը, թիվ 31253/96, կետ 38, ՄԻԵԴ 2001‑XI, Al-Adsani v. the United Kingdom [ՄՊ] գործով վճիռը, թիվ 35763/97, կետ 56, ՄԻԵԴ 2001‑XI և Fogarty v. the United Kingdom [ՄՊ] գործով վճիռը, թիվ 37112/97, կետ 38, ՄԻԵԴ 2001‑XI): Դատարանը նաև ընդունել է, որ երբ Պետությունները ստեղծում են միջազգային կազմակերպություններ հետամուտ լինելու ուժեղացնել համագործակցությունը գործունեության որոշ ոլորտներում և երբ նրանք այդ կազմակերպություններին վերապահում են որոշ իրավասություններ ու համաձայնության գալիս նրանց անձեռնմխելիության շուրջ, դրանից կարող է բխել հիմնարար իրավունքների պաշտպանության հետևանքներ (տե’ս Waite and Kennedy v. Germany [ՄՊ] գործով վճիռը, թիվ 26083/94, կետ 67, ՄԻԵԴ 1999‑I):
70. Galić (վկայակոչված է վերևում, կետ 44) գործով և Blagojević v. the Netherlands գործով (թիվ 49032/07, կետ 44, 9-ը հունիսի, 2009թ) իր որոշումներում Դատարանը եզրակացրեց, որ որպես աքսիոմա չի կարող համարել այն, որ եթե քրեական դատավարությունն ընթանում է որևէ Պետության տարածքում, միջազգային հանրային իրավունքի համաձայն, այն առաջացնում է պատասխանատվություն այդ Պետության համար: Որպես օրինակներ, այն ներկայացնում է Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի Զինուժի կարգավիճակի մասին Համաձայնագրի VII հոդվածը, որը ուղարկող Պետության համար ապահովում էր քրեական իրավասություն իր իսկ զինված ուժերի նկատմամբ ընդուղ Պետության տարածքում և Շոտլանդական դատարանը Նիդեռլանդներում, որը 1998-2002թթ անցկացրեց դատավարություն Նիդեռլանդերի տարածքում՝ Շոտլանդական օրենսդրության համաձայն:
71. Վերոնշյալը հաշվի առնելով՝ Դատարանը ի վիճակի չէր գնտնել այն միակ փաստը, որ ICTY-ի նստավայրը և տարածքները Հաագայում բավարար հիմք էր վերագրելու բողոքի առարկան Նիդեռլանդների Թագավորությանը: Եզրակացնելով՝ Դատարան հաշվի առավ կոնկրետ համատեքստը, որի շրջանակում խնդիրը ներկայացվել էր իրեն: Դատարանը շեշտեց, որ Galić - ի և Blagojević cases-ի գործերով վճիռներում Միջազգային դատարանները ստեղծվել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ միջազգային մի կազմակերպություն, որը հիմնվել է մարդու հիմնարար իրավունքների հարգման սկզբունքի վրա և ավելին՝ այդ դատարանի կազմակերպումը կանոնակարգող հիմնական իրավական դրույթները և ընթացակարգերը նպատակային մշակվել էին իրեն ներկայացած բոլորի համար համապատասխան երաշխիքներ ապահովելու նպատակով:
72. Դատարանի տեսանկյունից անհնարին կլիներ որևէ քրեական դատարանի համար, լինի դա ներպետական, թե՝ միջազգային, օժտված չլինել դատարան ներկայացած վկաների անվտանգության ապահովման լիազորություններով՝ անկախ այն բանից դա մեղադրական, թե՝ պաշտպանական կողմի վկաներն են: Նրանց կալանավորված պահելու լիազորություն՝ ցուցմունք տալուց հրաժարվելու կամ այլ հարցի հետ կապված կալանավորված լինելու պատճառով անհրաժեշտ հետևանք է: Այս լիազորությունը ենթադրվում է Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի Զինուժի կարգավիճակի մասին Համաձայնագրի դեպքում, որի VII հոդվածը ուղարկող Պետությանն օժտում է ոստիկանանական հսկողություն իրականացնելու արտատարածքային լիազորություններով (տե’ս կետ 46-ը վերևում), դրա համար բացառիկ դրույթ է մշակվել նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային քրեական դատարանի համար Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագրքի Կանոն 90-ի bis-ում (տե’ս վերոնշյալ կետ 45-ը), ինչպես դա արվել էր Նիդեռլանդների շոտլանդական դատարանի համար Արդարադատության գերագույն դատարանի (Դատավարությունը՝ Նիդեռլանդներում) (ՄԱԿ) 1998թ թույլտվության (տե’ս վերոնշյալ կետ 50-ը)12-րդ բաժնում:
73. Դիմողը բերվել էր Նիդեռլանդներ, որպես պաշտպանական կողմի վկա՝ մասնակցելու Միջազգային քրեական դատարանում ընթացող քրեական դատավարությանը: Նա արդեն կալանավորված էր իր ծագման երկրում և մնում էր կալանավորված Միջազգային քրեական դատարանում: Այն փաստը, որ դիմողը ազատազրկված է Նիդեռլանդների հողի վրա, ինքնին բավարար չէ Նիդեռլանդների ՙիրավասության՚ ներքո նրա կալանավորման օրինականության հարցը շոշափելու համար, քանի որ այդ արտահայտությունը պետք է հասկացվի Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակների շրջանակում:
74. Սակայն դիմողի դեպքում, երբ այժմ նա ցուցմունք է տալիս, նրա կալանքի շարունակությունը Միջազգային քրեական դատարանում, զուրկ է իրավական որևէ հիմքից: Առաջաց վակուումը, այսպիսով կարող է լցվել միայն Նիդեռլանդների իրավական կարգի օգնությամբ, որի համար Կոնվենցիան ուղղակիորեն կիրառելի է:
75. Դատարանը գտնում է, որ քանի դեռ դիմողը ո’չ վերդարձվում է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, և ո ‘չ էլ հանձնվում Նիդեռլանդների իշխանություններին՝ իրենց պահանջով, որպես իավական հիմք մնում են այն միջոցառումները, որոնք ստորագրվել են Միջազգային քրեական դատարանի և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության միջև՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Կանոնադրության 93 հոդվածի 7-րդ կետով: Սա արտացոլվում է առաջին ատյանի դատարանի I Պալատի 2011թ սեպտեմբերի 1-ի թույլտվության և իր՝ 2011թ դեկտեմբերի 15-ի որոշման մեջ (տե’ս վերոնշյալ կետեր 23 և 24), որոնք հստակեցնում են, որ Միջազգային քրեական դատարանը սպասում է կատարելու իր Կանոնադրության 93-րդ հոդվածօ 7-րդ կետի (բ) ենթակետի իր պարտականությունները՝ վերադարձնել դիմողին Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, հենց որ իր տարածքում նրա ներկայության պատճառները դադարեն գոյություն ունենալուց:
(բ) Միջազգային քրեական դատարանի կողմից առաջարկված մարդու իրավունքների երաշխիքների ենթադրյալ անբավարարությունը
76. Bosphorus Hava Yolları Turizm ve Ticaret Anonim Şirketi (վկայակոչված վերևում, կետ152-56, տե’ս նաև՝ Cooperatieve Producentenorganisatie van de Nederlandse Kokkelvisserij U.A. v. the Netherlands (dec.) գործով վճիռը, թիվ 13645/05, ՄԻԵԴ 2009թ) գործով վճռում, Դատարանը եզրակացրեց.
ՙ152. Կոնվենցիան մի կողմից չէր արգելում Պայմանավորվող Կողմերին փոխանցելու ինքնիշխան լիազորությունը միջազգային (ներառյալ վերազգային) կազմակերպությանը, որպես համագործակցության նպատակի հետապնդում գործունեության որոշակի ոլորտներում (տե’ս [M. & Co. v. the Federal Republic of Germany գործով վճիռը (թիվ 13258/87, Հանձնաժողովի որոշում՝ 9-ը փետրվարի, 1990թ, Որոշումներ և զեկույցներ (DR) 64, էջ 138] և [Matthews v. the United Kingdom [ՄՊ] գործով վճիռը, թիվ 24833/94, կետ 32, ՄԻԵԴ 1999-I]): Ավելին՝ նույնիսկ լինելով նման փոխանցված ինքնիշխան լիազորության կրող՝ այդ կազմակերպությունը, ինքնին, պատասխանատվություն չի կրում Կոնվենցիայի շրջանակներում նրա մարմինների կողմից կայացված դատավարություններ և ընդունված որոշումների համար՝ պայմանով, որ այն Պայմանավորվող Կողմ չէ (տե’ս, Confédération française démocratique du travail v. European Communities գործով վճիռը, թիվ 8030/77, Հանձնաժողովի որոշում, 10-ը հուլիսի, 1978թ, DR 13, էջ 231, Dufay v. European Communities գործով վճիռը, թիվ 13539/88, Հանձնաժողովի որոշում, 19-ը հունվարի, 1989թ և M. & Co. գործով վճիռը, էջ 144 և Matthews-ի գործով վճիռը, կետ 32, երկուսն էլ վկայակոչված են վերևում):
153. Մյուս կողմից, ընդունվել է, որ Պայմանավորվող Կողմը պատասխանատու է Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ իր բոլոր մարմինների գործողությունների և բացթողումների համար՝ անկախ այն բանից, թե այդ գործողությունները կամ բացթողումները ներպետական օրենսդրության հետևանք էին, թե միջազգային իրավական պարտավորությունների բավարարելու անհրաժեշտություն: Հոդված 1-ը որևէ տարբերություն չի դնում՝ ելնելով տվյալ կանոնի կամ միջոցառման տեսակից և չի բացառում Պայմանավորվող Կողմից ՙիրավասության՚ որևէ մասի քննությունը Կոնվենցիայի շրջանակներում (տե’ս Թուրքիայի միացյալ կոմունիստական կուսակցությունը և այլոք ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը, 30-ը հունվարի, 1998թ, Զեկույցներ 1998-I, էջ 17-18, կետ 29):
154. Այս երկու դիրքորոշումների համադրումը և այդպիսով սահմանելով չափ, մինչև որը Պետության գործողությունը կարող է արդարացվել Պետության ինքնիշխան լիազորությունների մի մասը միջազային կազմակերպությանը փոխանցած և այդ կազմակերպությանը անդամակցելուց բխող ապտականությունների կատարումամբ, Դատարանը ճանաչել է, որ Պայմանավորվող ՊԵտություններին ամբողջապես Կոնվենցիայիով սահմանված՝ փոխանցման հետ կապված ոլորտի պատրավորություններից ազատելը, համահունչ չէր լինի Կոնվենցիայի նպատականի և առարկային: Կոնվենցիայի երաշխիքները կարող են սահմանափակվել կամ բացառվել կամովին՝ այդպիսով նրան զրկելով իր անվերապահ, բացարձակ բնույթից և խոչընդոտելով դրա երաշխիքների պրակտիկ և արդյունավետ բնույթը (տե’ս M. & Co. գործով վճիռը, էջ 145 և [Waite և Kennedy v. Germany [ՄՊ] գործով վճիռը, թիվ 26083/94, կետ 67, ՄԻԵԴ 1999‑I]): Պետությունը պահպանում է Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները՝ կապված պայմանագրային հանձնառությունների հետ, որը հաջորդում է Կոնվենցիայի՝ ուժի մեջ մտնելուն (տե’ս բոլոր անհրաժեշտ փոփոխություններով՝ mutatis mutandis, Matthews գործը՝ վկայակոչված վերևում, կետ 29 և 32-34 և Prince Hans-Adam II of Liechtenstein v. Germany [ՄՊ] գործով վճիռը, թիվ 42527/98, կետ 47, ՄԻԵԴ 2001-VIII):
155. Դատարանի տեսանկյունից Պետության կողմից ձեռնարկված գործողությունը՝ համապատասխան նման իրավական պարտավորության արդարացված է՝ պայմանով, որ համապատասխան կազմակերպությունը, պաշտպանի մարդու հիմնարար իրավունքները՝ կապված և’ առաջարկված էական երաշխիքների հետ, և’ դրանց իրականացման վերահսկողական մեխանիզմների հետ այնպես, ինչպես առնվազն կարելի է համարել համարժեք Կոնվենցիայով սահմանված իրավունքներին (տե’ս M. & Co. գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, էջ 145, մի մոտեցու,մ, որի հետ համաձայն են կողմերը և Եվրոպական Հանձնաժողովը): ՙՀամարժեք՚ ասելով՝ Դատարանը ի նկատի ունի ՙհամեմատելի՚: Կազմակերպության պաշտպանության ՙմիանմանության՚ որևէ պահանջ կարող էր հակառակ լինել հետամուտ եղած միջազգային համագործակցության շահին... Այնուամենայնիվ, նման ցանկացած համարժեքության բացահայտումը չէր կարող լինել վերջնական և կլիներ խոցելի վերանայելու հիմնարար իրավունքները պաշտպանելիս համապատասխան ցանկացած փոփոխության լույսի ներքո:
156. Եթե նման համարժեք պաշտպանությունը տրամադրվում է կազմակերպության կողմից, ապա ենթադրությունը կլինի, որ Պետությունը չի հեռացել Կոնվենցային պահանջներից, երբ նա իրականացնում է ոչ ավելի, քան իրավական պարտականություները, որոնք բխում են կամակերպության իր անդամակցելուց:
Այնուամենայնիվ, նման ցանկացած ենթադրություն կարող է մերժվել, եթե կոնկրետ գործի հանգամանքներում, համարվում է, որ Կոնվենցիայով սահմանված իրավունքների պաշտպանությունը ակնհայտորեն թերի էր: Նման դեպքերում, միջազգային համագործակցության շահը կլիներ գերակա Կոնվենցիայի դերով՝ որպես ՙԵվրոպական հասրակական կարգի սահմանադրական գործիք՚ մարդու իրավունքների ոլորտում (տե’ս Loizidou v. Turkey գործով վճիռը (նախնական առարկություններ), 23-ը մարտի, 1995թ, Սերիաներ Ա, թիվ 310, էջ՝ 27-28, և կետ 75) ՚:
77. Դիմողի դիրքորոշումն է, որ իր հիմնարար իրավունքների պաշտպանությունը՝ համապատասխան կալանավորի իր վիճակին, չի իրականացվում:
78. Դատարանի, ինչպես Պետական Խորհրդի Վարչական Իրավասության Ստորաբաժանումը, արդեն եզրակացրել է, որ դիմողի պահանջը ընկած է միջազգային իրավունքի դրույթների հիմքում, որով առաջնորդվում է Միջազգային քրեական դատարանը և որը պարտադիր է նաև Նիդեռլանդների համար:
79. Դատարանը նշում է, որ Միջազգային քրեական դատարանը Ընթացակարգերի և ցուցմունքների մասին կանոնագրքի Կանոններ 87-ի և 88-ի կամ այլ հատուկ միջոցառումների, իրավունք ունի հավաստիացնել, որ վկաների հիմնարար իրավունքները չեն խախտվում: Այն շեշտում է, որ առաջին ատյանի դատարանի Պալատը իրականում օգտվել է այդ լիազորություններից կայացնելիս 2011թ հուլիսի 4-ի իր որոշումը (տե’ս վերոնշյալ կետ 18-ը):
80. Չի կարող վճռորոշ լինել, որ առաջին ատյանի դատարանի Պալատի կողմից տրված ՝ նշված լիազորությունը կիրառելու թույլտվությունը անհրաժեշտորեն հանգեցնելու էր դիմողի ազատ արձակմանը կալանքից Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության իշխանությունների կողմից, ինչպես առաջարկում է դիմողը: Կոնվենցիան չի պարտադրում իր տարածքում միջազգային քրեական դատարանին ընդունելու համաձայնություն հայտնած Պետությանը ազատազարկման օրինականության վերանայման հոգսը, ազատազրկում, որը տեղի է ունեցել այդ դատարանի և նրա անդամ չհանդիսացող Պետության միջև ստորագրված օրինական պայմանավորվածության համաձայն:
(գ) Նիդեռլանդների կողմից դիմող ապաստանի պահանջի քննարկման իրավասության ընդունումը
81. Համաձայն Դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքի՝ Պայամանավորվող Պետություններն իրավունք ունեն, որպես միաջազգային իրավունքի ամրապնդված առարկա և իրենց պայմանագրային պարտավորությունների, ներառյալ Կոնվենցիայի, առարկա, վերահսկել օտարերկրացիների մուտքը, բնակությունը և վտարումը (տե’ս, ի թիվս այլ գործերի, Abdulaziz, Cabales և Balkandali v. the United Kingdom գործով վճիռը, 28-ը մայիսի, 1985թ, կետ 67, Սերիաներ Ա թիվ 94, Boujlifa v. France գործով վճիռը, 21-ը հոկտեմբերի, 1997թ, կետ 42, Վճիռների և որոշումների զեկույցներ, 1997թ-VI, Hirsi Jamaa և այլոք գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 113 և Kurić և Others v. Slovenia [ՄՊ] գործով վճիռը, թիվ 26828/06, կետ 355, 26-ը հունիսի, 2012թ): Դատարանը նաև նշում է, որ քաղաքական ապաստանի իրավունքը չի պարունակում ո’չ Կոնվենցիայում, ո’չ էլ նրա Արձանագրություններում (տե’ս կրկին, ի թիվս շատ այլ գործերի, Vilvarajah և այլոք v. the United Kingdom գործով վճիռը, 30-ը հոկտեմբերի, 1991թ, կետ 102, Սերիաներ Ա, թիվ 215, Chahal v. the United Kingdom գործով վճիռը, 15-ը նոյեմբերի, 1996թ, կետ 73, Զեկույցներ 1996‑V և Hirsi Jamaa և այլոք գործով վճիռը՝ վկայակոչված վերևում): Ավելին՝ Կոնվենցիան չի երախավորում, որպես այդպիսին, որևէ իրավունք մուտք գործել, ապրել կամ մնալ մի Պետությունում, որի քաղաքացին չէ (տե’ս, Kane v. Cyprus (dec.) գործով վճիռը, թիվ 33655/06, 13-ը սեպտեմբերի, 2011թ, H. v. the Netherlands (dec.) գործով վճիռը, թիվ 37833/10, 18-ը հոկտեմբերի, 2011թ, և Kurić և այլոք գործով վճիռը՝ վկայակոչված վերևում): Վերջապես, Պետությունները սկզբունքորեն որևէ պարտավորություն չունեն թույլ տալու օտարերկրյա քաղաքացուն սպասել իրենց տարածքում ներգաղթի ընթացակարգերի արդյունքին (տե’ս համապատասխան փոփոխություններով՝ mutatis mutandis, Nsona v. the Netherlands գործով վճիռը, 28-ը նոյեմբերի, 1996թ, կետ 93, Զեկույցներ 1996‑V, Chandra և Այլոք v. the Netherlands (dec.) գորխով վճիռը, թիվ 53102/99, 25-ը օգոստոսի, 1999թ, Benamar և այլոք v. the Netherlands (dec.) գործով վճիռը, թիվ 43786/04, 5-ը ապրիլի, 2005թ և Haydarie և Այլոք v. the Netherlands (dec.) գործով վճիռը, թիվ 8876/05, 20-ը հոկտեմբերի, 2005թ):
82. Դիմողի փաստարկն այն է, որ, քանի որ Նիդեռլանդները համաձայնել են քննել ապաստանի մասին դիմումը, դրանից անհրաժեշտաբար հետևում է, որ Նիդեռլանդները իր վրա է վերցրել Միջազգային քրեական դատարանի տարածքում իր կալանավորման օրինականության վերանայումը և ազատման հրամանի արձակումը, ենթադրաբար, իր տարածքում, եթե իր կալանքը համարի անօրինական:
83. Հաշվի առնելով վերոնշյալ նախադեպային իրավունքը՝ Դատարանը, իր կողմից, չի տեսնում նման որևէ կապ:
(դ) Եզրակացություն
84. Հետևաբար, դիմումը չի համապատասխանում ratione personae-ի հետ կապված Կոնվենցիայի դրույթներին՝ 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետի իմաստով և պետք է մերժվի՝ համաձայն 35-րդ հոդվածի 4-րդ կետի:
Այս հիմնավորմամբ՝ Դատարանը միաձայն հայտարարեց գանգատն անընդունելի:
Սանտիագո Քուեսադա Ջոզեփ Կասադևալ
Բաժանմունքի քարտուղար Նախագահ
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզունենրն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ զգուշացման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովին վկայակոչելու հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք կապվել հետևյալ հասցեով՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2013.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy