© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանոթագրություն Դատարանի թիվ 156 նախադեպային իրավունքի վերաբերյալ
Հոկտեմբեր 2012թ
Djokaba Lambi Longa-ն ընդդեմ Նիդեռլանդների գործը - 33917/12
Վճիռ՝ 9.10.2012 [Բաժին III]
Հոդված 1
Պետությունների իրավասությունը
Իրավասությունը Միացյալ Ազգերի քրեակատարողական ստորաբաժանումում (Հագա) նախնական կալանքի տակ գտնվող կոնգոյացի կալանավորի կալանքի նկատմամբ, ով տեղափոխվել էր Միջազգային քրեական դատարանի վերահսկողության տակ. անընդունելի:
Փաստեր –2005թ դիմողը, ով Կոնգոյի քաղաքացի էր, ձերբակալվել է Քինշասայում, և նրան մեղադրանք է ներկայացվել սպանությանը մասնակցելու կամ աջակցելու համար: Նրա նախնական կալանքը երկարաձգվել է մի քանի անգամ: 2011թ մարտին դիմողը Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հագայում գտնվող Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) վերահսկողության տակ՝ ներկայացնելու ցուցմունք՝ որպես պաշտպանական կողմի վկա, ինչը նա արել է 2011թ մարտ և ապրիլ ամիսներին: 2011թ հունիսին նա ապաստանի դիմում է ներկայացրել Նիդեռլանդների իշխանություններին և խնդրել ՄՔԴ-ին հետաձգել իր տեղափոխումը Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն: 2011թ հուլիսին ՄՔԴ Առաջին ատյանի դատարանի I Պալատը որոշում կայացրեց, որ ՄՔԴ-ն պետք է Նիդեռլանդների իշխանությունների համար դիմողի ապաստանի դիմումը քննարկելու պատշաճ հնարավորություն ապահովի, իսկ դիմողին հնարավորություն տա փաստարկելու իր պահանջը: 2011թ սեպտեմբերին Ներգաղթի և քաղաքացիության ծառայությունը դիմողին տեղեկացրեց, որ, քանի որ նա Նիդեռլանդների իրավասության տակ չի գտնվում, նա չէր կարող դիմել ապաստանի համար, և իր դիմումը կդիտարկվի որպես պաշտպանության դիմում, որը քննարկվելու է Փախստականների կարգավիճակին վերաբերող 1951թ Կոնվենցիայից բխող ռեֆոլմենտի (թարգմ.՝ քաղաքական ապաստան ակնկալողների հարկադրական ռեպատրիցիա այն երկիր, որտեղ նրանց վտանգ է սպառնում) արգելման լույսի ներքո: Հետագայում, դիմողը նիդեռլանդական դատարաններում վիճարկեց իր կալանքի օրինականությունը, որոնք որոշում կայացրեցին, որ չնայած Նիդեռլանդները պատրաստ էր հաշվի առնել իրեն պաշտպանելու՝ դիմողի դիմում-խնդրանքը և խնդրել էին ՄՔԴ-ին շարունակել դիմողի կալանքը, այդ պատճառով դիմողի կալանքը չէր տեղափոխվում Նիդեռլանդների իշխանությունների իրավասության կամ վերահսկողության տակ: Եվրոպական դատարանում դիմողը բողոքում էր՝ համաձայն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի առ այն, որ Միացյալ Ազգերի Քրեակատարողական ստորաբաժանումում իր կալանքի շարունակությունը անօրինական էր: Իր կալանավորման նկատմամբ, այնպիսին, ինչպիսին այն կար, Կոնգոյի իրավունքը սպառվել էր 2007թ հուլիսին և չէր երկարաձգվել: ՄՔԴ-ն չուներ իրավական որևէ հիմք պահելու նրան կալանավորված ցուցմունքը տալուց հետո: Նիդեռլանդների իշխանությունները երբեք չէին պնդել, որ Նիդեռլանդների ներպետական օրենսդրության համաձայն, իրավունք ունեին դիմողի կալանքի նկատմամբ: Նա նաև պնդում էր, որ տեղի էր ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում, որի պատճառով նա չէր ունեցել արդյունավետ որևէ միջոց ներպետական իրավական համակարգում՝ վիճարկելու իր կալանավորման օրինականությունը: 2012թ սեպտեմբերին դիմողը հետ վերցրեց ապաստանի իր դիմումը: Նա այժմ կալանավորված է Հագայում, Սխևենինգենի բանտում, Միացյալ Ազգերի Քրեակատարողական ստորաբաժանումում.
Օրենքը – Հոդված 37 կետ 1: Չնայած դիմողը հետ է վերցրել ապաստանի իր դիմումը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է այն բանին, որ նա դադարեցրել է կալանքից ազատվելու համար Նիդեռլանդների իշխանություններից թույլտվություն ստանալ փորձելու իր ջանքերը՝ նա՝ ինքը Դատարանին տեղյակ չէր պահել (Կանոն 47, կետ 6) ո’չ այդ մասին, ո’չ իր դիմումը հետ վերցնելու մասին: Դրանով, Դատարանը հայտնվեց անորոշության մեջ՝ թե արդյո՟ք այնուամենայնիվ, դիմողը ցանկանում էր, որ Դատարանն անդրադառնա գործի հատկանիշներին: Սակայն դիմողը Կոնվենցիայի հոդված 1-ի կիրառման հետ կապված կարևոր հարց բարձրացրեց: Մասնավորապես, շոշափվեց Պայմանավորվող Պետությունում նստավայր ունեցող և անհատներին կալանքի տակ պահելու լիազորությամբ օժտված միջազգային քրեական դատարանների գործունեության կարևոր ասպեկտներ: Ավելին` այս գանգատում ներկայացված հարցերը պահանջում էին հրատապ պատասխաններ՝ ելնելով այն անորոշությունից, որը ծագել էր ներպետական դատարանների վերջին վճիռներից նույնանման գործերում: Դատարանը, հետևաբար որոշեց չհանել գանգատն իր ցուցակից:
Հոդված 1. Այնքանով, որքանով դիմողն առաջ էր քաշում տարածքային սկզբունքը, Դատարանի տեսանկյունից անհնարին կլիներ, որ որևէ քրեական դատարան, լիներ դա ներպետական, թե՝ միջազգային, օժտված չլիներ դատարան ներկայացած վկաների անվտանգության ապահովման լիազորություններով՝ անկախ այն բանից, թե դա մեղադրական կողմի, թե՝ պաշտպանական կողմի վկաներն են: Նրանց կալանավորված պահելու լիազորությունը, կա’մ ցուցմունք տալուց հրաժարվելու, կա’մ այլ հարցի հետ կապված կալանավորված լինելու պատճառով, անհրաժեշտ հետևանք է: Այս լիազորությունը ենթադրվում է Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի Զինուժի կարգավիճակի մասին Համաձայնագրի դեպքում, որի VII հոդվածը ուղարկող Պետությանն օժտում է արտատարածքային ոստիկանանական հսկողություն իրականացնելու լիազորություններով: Նման լիազորության համար բացառիկ դրույթ է մշակվել նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային քրեական դատարանի համար Ընթացակարգերի և ցուցմունքների կանոնագրքի 90 bis կանոնում: Դիմողը բերվել է Նիդեռլանդներ՝ որպես ՄՔԴ-ում ընթացող քրեական վարույթում պաշտպանական կողմի վկա: Նա արդեն կալանավորվել էր իր ծագման երկրում և մնաց կալանավորված ՄՔԴ-ի հսկողության տակ: Այն փաստը, որ դիմողը ազատազրկված է Նիդեռլանդների հողի վրա, ինքնին բավարար չէ Նիդեռլանդների ՙիրավասության՚ ներքո նրա կալանավորման օրինականության հարցը շոշափելու համար, քանի որ այդ արտահայտությունը պետք է հասկացվի 1-ին հոդվածից նպատակների շրջանակում: Քանի դեռ դիմողը ո’չ վերդարձվում է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, և ո ‘չ էլ հանձնվում Նիդեռլանդների իշխանություններին, որպես իավական հիմք մնում են այն միջոցառումները, որոնք ստորագրվել են Միջազգային քրեական դատարանի և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության միջև՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Կանոնադրության 93 հոդվածի 7-րդ կետի: Այսպիսով, դիմողի կալանքը ընկած էր միջազգային իրավունքի դրույթների հիմքում, որը կանոնակարգում էր ՄՔԴ-ի գործունեությունը և պարտադիր է նաև Նիդեռլանդների համար:
Ինչ վերաբերում է ՄՔԴ-ի կողմից տրամադրվող մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ենթադրյալ անբավարարությանը, այն Ընթացակարգերի և ցուցմունքների մասին Կանոնագրքի Կանոններ 87-ի և 88-ի համաձայն՝ կարող է ընդունել պաշտպանողական միջոցառումներ կամ այլ հատուկ միջոցառումներ՝ երաշխավորելու, որ վկաների հիմնարար իրավունքները չէին խախտվել: Չի կարող վերջնական լինել, որ Առաջին ատյանի դատարանի Պալատի կողմից տրված՝ նշված լիազորությունը կիրառելու թույլտվությունները անհրաժեշտորեն հանգեցնելու էր դիմողի ազատ արձակմանը կալանքից Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության իշխանությունների կողմից, ինչպես առաջարկում է դիմողը: Կոնվենցիան չի պարտադրում իր տարածքում միջազգային քրեական դատարանին ընդունելու համաձայնություն հայտնած Պետությանը ազատազարկման օրինականության վերանայման հոգսը, ազատազրկում, որը տեղի է ունեցել այդ դատարանի և նրա անդամ չհանդիսացող Պետության միջև ստորագրված օրինական պայմանավորվածության համաձայն:
Դիմողի վերջին փաստարկն այն էր, որ քանի որ Նիդեռլանդները համաձայնել էին քննել ապաստանի իր դիմումը, դրանից անհրաժեշտորեն հետևում էր, որ Նիդեռլանդները ստանձնել էին ՄՔԴ-ի տարածքում իր կալանքի օրինականության վերանայումը և ազատ արձակումը, ենթադրաբար, իրենց տարածքում, եթե համարեին իր կալանքն անօրինական: Դատարանն իր կողմից չտեսավ նման որևէ կապ՝ հաշվի առնելով հիմնավոր դատական նախադեպը, որի համաձայն քաղաքական ապաստանի իրավունքը ներառված չէր ո’չ Կոնվենցիայում, ո’չ էլ նրա արձանագրություններում, Կոնվենցիան, որպես այդպիսին, չէր երաշխավորում որևէ իրավունք մուտք գործելու, բնակվելու կամ մնալու մի Պետությունում, որի քաղաքացին չէր և վերջապես Պետությունները սկզբունքորեն որևէ պարտավորություն չունեին թույլ տալու օտարերկրյա քաղաքացիներին սպասելու ներգաղթի հետ կապված ընթացակարգերի ավարտին իրենց տարածքում:
Եզրակացություն: անընդունելի է (չի համապատասխանում ratione personae- ի պատճառով ):
(Տե’ս նաև Galić v. the Netherlands գործով վճիռը, թիվ 22617/07 և Blagojević v. the Netherlands գործով վճիռը, թիվ 49032/07, 2009թ հունիսի 9-ի որոշումները, Տեղեկատվական ծանոթագրություն թիվ 120)
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Քարտուղարության կողմից այս ամփոփումը Դատարանի համար պարտադիր ուժ չունի:
Սեղմել այստեղ Դատական նախադեպերի տեղեկատվական ծանոթագրությունների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy