© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 161
2013թ. մարտ
Floroiu-ն ընդդեմ Ռումինիայի (դեկ.) – 15303/10
Վճիռ 12.03.2013թ. [Բաժանմունք III]
Հոդված 4
Հոդված 4-2
Հարկադիր աշխատանք
Պատժի նվազեցումը որպես վարձատրություն բանտում կալանավորի կատարած աշխատանքի դիմաց. անընդունելի
Փաստեր. Դիմումատուն դատապարտվել էր հինգ տարի և տաս ամիս ազատազրկման գողություն կատարելու համար և սեփական իսկ նախաձեռնությամբ նրան թույլատրել էին աշխատել որպես բանտի մեքենաների կանգառի հսկիչ 2007թ. դեկտեմբերից մինչև 2012թ. հունվարն ընկած ժամանակահատվածում պատիժը կրելու ընթացքում, երբ նրան հատուկ թույլտվությամբ ազատել էին կալանքից: Այդ ժամանակահատվածում նա աշխատել էր 114 օր, և քանի որ աշխատանքի մեջ մտնում էր նաև բանտի ամենօրյա գործեր վարելը, որպես փոխհատուցում նրա մնացած պատժի չափը նվազեցվեց 37 օրով:
Դատարան ներկայացված գանգատում դիմումատուն բողոքում էր, որ նրան չէին վճարել բանտում գտնվելու ընթացքում կատարած իր աշխատանքի դիմաց:
Իրավունք. Հոդված 4. 2006 թվականին Պատիժների կատարման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Ռումինիայի օրենսդրությունը պահանջում էր ստանալ բանտարկյալի համաձայնությունը բանտում ցանկացած աշխատանք կատարելու համար: Ավելին, դիմումատուն հատուկ հանձնաժողովին ուղղված խնդրանքով աշխատանքի էր անցել բանտում` որպես բանտի մեքենաների կանգառի հսկիչ: Ինչ վերաբերում է նրան, որ դիմումատուն չէր վարձատրվել, ապա Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ այդ կարգի աշխատանքը ներառում էր ցանկացած աշխատանք, որը սովորաբար պահանջվում էր կատարել կալանքի տակ գտնվելու ընթացքում: Բացի այդ, համաձայն Եվրոպական բանտային կանոնների* բանտային աշխատանքի կարգավորումը հանդիսանում էր այդ ոլորտի հիմնարար սկզբունքներից մեկը: Մասնավորապես, 26.10-րդ կանոնը սահմանում էր, որ «բոլոր դեպքերում բանտարկյալները պետք է արդարացի կերպով վարձատրվեն իրենց կատարած աշխատանքի դիմաց»:
Սույն գործով ներպետական օրենսդրությունը իրավունք էր տալիս բանտարկյալներին կատարել ինչպես վճարովի, այնպես էլ անվճար աշխատանք, որը ներառում էր բանտի ամենօրյա գործեր վարելը և նվազեցնում էր նրանց պատժաչափը: Բանտարկյալները, տեղեկանալով վճարովի և անվճար աշխատանքի պայմանների մասին, կարող էին ընտրություն կատարել այդ երկուսի միջև: Սույն գործով բանտի մեքենաների կանգառը պահպանելու 114-օրյա աշխատանքի դիմաց բանտարկյալի պատժաչափը զգալիորեն` 37 օրով, նվազեցվել էր: Հետևաբար, բանտարկյալը ամբողջովին անվարձահատույց չէր մնացել իր կատարած աշխատանքի համար: Ուստի, նրա կատարած աշխատանքը Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հանդիսանում էր այնպիսի աշխատանք, որը սովորաբար պահանջվում է կատարել կալանքի տակ գտնվելու ընթացքում:
Եզրակացություն. անընդունելի (ակնհայտ անհիմն):
* 2006թ. հունվարի 11-ին ընդունված Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2006)2 Հանձնարական անդամ պետություններին «Եվրոպական բանտային կանոնների մասին»:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy