ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
գանգատ թիվ 13184/21
Աշոտ ՂԱԶԱՐՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
(տե՛ս կից աղյուսակը)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2023 թվականի հունվարի 19-ին հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով 2021 թվականի մարտի 2-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
հաշվի առնելով գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետեւյալը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուի տվյալները ներկայացված են կից աղյուսակում:
Դիմումատուին ներկայացրել է Երեւանում գործող իրավաբան պրն Ա. Ապրեսյանը։
Դիմումատուի՝ քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տեւսողության եւ իր ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի ենթադրյալ խախտման առնչությամբ՝ համապատասխանաբար Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 8-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքներն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարություն (Կառավարություն):
Դատարանն ստացել է կողմերի կողմից ստորագրված՝ գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ հայտարարությունները, ըստ որոնց դիմումատուն համաձայնել է հրաժարվել Հայաստանի դեմ հետագա պահանջներ ներկայացնելուց սույն գանգատի համար հիմք ծառայող փաստերի առնչությամբ՝ Կառավարության կողմից կից աղյուսակում ներկայացված գումարը վերջինիս կողմից իրեն վճարելու պարտավորություն ստանձնելու պայմանով: Այդ գումարը կփոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, եւ ենթակա է վճարման Դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցելուց հետո երեք ամսվա ընթացքում։ Այդ գումարը վերոնշյալ եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից մինչեւ վճարման օրն այդ գումարի համար վճարել պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:
Վճարումը կհամարվի գործի վերջնական լուծում։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Դատարանը հաշվի է առնում կողմերի միջեւ գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Դատարանը բավարարված է, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով եւ դրան կից արձանագրություններով, եւ որեւէ պատճառ չի տեսնում գանգատի հետագա քննությունը շարունակելու համար։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ պատշաճ է համարվում գործը քննվող գործերի ցուցակից հանելը։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է գանգատը հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան:
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2023 թվականի փետրվարի 9-ին:
Վիկտորիա Մարադուդինա՝
Անյա Սիբերտ Ֆուա՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 8-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ
(քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տեւողության եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)
Գանգատ թիվ
Ներկայացման
ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան թիվը
Ներկայացուցչի անունն ու գտնվելու վայրը
Կառավարության հայտարարությունն ստանալու ամսաթիվը
Դիմումատուի հայտարարությունն ստանալու ամսաթիվը
Յուրաքանչյուր դիմումատուի նյութական եւ ոչ նյութական վնասի, ինչպես նաեւ ծախսերի եւ ծախքերի համար շնորհվող գումարը
(եվրոյով)[1]
13184/21
2012 թվականի մարտի 2
Աշոտ ՂԱԶԱՐՅԱՆ
1983
Աշոտ Ապրեսյան Երեւան
2021 թվականի նոյեմբերի 24
2022 թվականի ապրիլի 19
5000
[1] Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ: