© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ
Հ.-ն և Ջ.-ն ընդդեմ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ
Գանգատ թիվ 978/09 և 992/09
ՎՃԻՌ
[Հատվածներ]
Հ-ն ընդդեմ Նիդեռլանդների և Ջ.-ն ընդդեմ Նիդեռլանդների
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (երրորդ բաժին) Պալատը, 2014 թվականի նոյեմբերի 13-ին հետևյալ կազմով `
Josep Casadevall` Նախագահը
Luis López Guerra,
Ján Šikuta,
Dragoljub Popović
Kristina Pardalos
Valeriu Griţca
Lulia Antonella Motoc` Դատավորները
և Stephen Phillips` Բաժնի քարտուղարը,
հաշվի առնելով 2009 թվականի հունվարի 7-ին ներկայացված վերը նշված գանգատը, կայացրել են հետևյալ վճիռը.
ՓԱՍՏԵՐԱռաջին դիմողը՝ պարոն Հ.-ն ծնվել է 1948 թվականին և ապրում է Բոսկուպում: Երկրորդ դիմողը՝ պարոն Ջ.-ն, ծնվել է 1946 թվականին և ապրում է Բենսչուպում: Երկու դիմողներն էլ ազգությամբ աֆղանացի են, նրանց երկուսին էլ Դատարանում ներկայացրել են Ամստերդամից փաստաբաններ պարոն Գ.Գ.Ջ. Քնուփսը և պարոն Ջ.Մ. Էլմանը:Դիմողների կողմից ներկայացված և հրապարակված փաստաթղթերից ակնհայտ դարձած փաստաթղթերի համաձայն գործի փաստերը հետևյալն են.Պատմական անդրադարձ1978-1992 թվականների ընթացքում Աֆղանստանում գործել է կոմունիստական դիկտատուրա: Այն ունեցել է հետախուզական և գաղտնի ոստիկանական կազմակերպություն, որը կոչվել է (in Pashto) Khadamat-e Aetela’at-e Dawlati, (Պետական հետախուզական գործակալություն), որն ավելի ճանաչված է եղել իր KhAD հապավումով, որը դարձել է Wizarat-i Amaniyyat-i Dawlati (Ազգային անվտանգության նախարարություն), որը հայտնի է եղել որպես WAD,՝ 1986 թվականին:Ապաստանի հետ կապաված քննություններՊարոն Հ.-նՊարոն Հ.-ն, դիմել է փախստականի կարգավիճակ ստանալու համար (toelating als vluchteling) Նիդեռլանդներ ժամանելուց քիչ անց՝ 1992 թվականի սեպտեմբերի 24-ին:1992 թվականի հոկտեմբերի 5-ին պարոն Հ.-ն հարցաքննվել է Միգրացիայի և քաղաքացիության տրամադրման ծառայության (Immigratie- en naturalisatiedienst) աշխատակցի կողմից իր՝ փախստականի դիմում ներկայացնելու պատճառների մասին: Աշխատակցի կողմից կազմված հաշվետվության մեջ նշվել է, որ պարոն Հ.-ն նախազգուշացվել է հարցազրույցի կարևորության մասին և նրան խնդրել են ասել ճշմարտությունը:Պարոն Հ.-ն ներկայացրել է իր՝ որպես զինվորական ծառայողի կարիերայի պատմությունը: 1979-80 թվականներին, լինելով սպա, նա առաջխաղացում է ունեցել և նրան հանձնարարվել է ղեկավարել ռազմական ջոկատ 1981 թվականին: Արդյունքում նա դարձել է Աֆղանստանի Ներքին գործերի նախարարության անվտանգության ղեկավար, ապա՝ հետախուզական և ռազմական հակահետախուղության ղեկավար: 1987 թվականի ընթացքում նա նաև դարձել է Անվտանգության փոխնախարար և Ժողովրդական ազգային կուսակցության կենտրոնական հանձնաժողովի անդամ (Աֆղանստանի ղեկավար կուսակցությունը): 1991 թվականին պարոն Հ.-ն ընտրվել է զինվորական կցորդ Մոսկվայի՝ աֆղանական դեսպանատանը և նա ընկալել է դա որպես պաշտոնի իջեցում: Կոմունիստական ռեժիմի՝ 1992 թվականի անկումից հետո նա ստիպված է եղել փնտրելու քաղաքական ապաստան Նիդեռլանդներում:Հաջորդ հարցազրույցը (nader gehoor) տեղի է ունեցել 1993 թվակաին մարտի 1-ին և 8-ին: Արձանագրող աշխատակիցը գրառել է պարոն Հ.-ի հետևյալ հայտարարությունները.
«Ես դեռևս չգիտեմ, թե ինչ եմ հայտարարելու, սակայն ես ցանկանում եմ, որպեսզի իմ կողմից տրվելիք հայտարարւոթյունը լինի կոնֆիդենցիալ. Ավելին, ես չեմ ուզում որպեսզի այս հայտարարության օրինակը հասնի Իրավական աջակցության բյուրոյին (bureau voor rechtshulp)»:Այնուհետև պարոն Հ.-ն ներկայացրել է իր կարիերայի մանրամասները: Լինելով ջոկատի ղեկավար 1982 թվականին՝ նա դարձել է KhAD-ի ռազմական ճյուղի ղեկավարը ներքին գործերի նախարարության շրջանակներում: 1982 թվականին նա տեղափոխվել է Պաշտպանության նախարարություն՝ գլխավորելու այդ նախարարության սեփական KhAD բաժանմունքը: 1984 թվականի սկզբում Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունների՝ KhAD-ը դիրեկցիաները միավորվել են մեկ դիրեկցիայում, որը գլխավորել է պարոն Հ.-ն: Արդյունքում նա ունեցել է առաջխաղացում և դարձել է գեներալ-լեյտենանտ: 1985 թվականի սկզբին նա նշանակվել է KhAD-ի տեղակալ: Երբ KhAD-ը դարձել է անկախ նախարարություն՝ WAD, պարոն Հ.-ն դարձել է հետախուզման հարցերով պատասխանատու դրա փոխնարարարը: 1988 թվականին պարոն Հ.-ն դարձել է գեներալ-գնդապետ և անցել է Ժողովրդավարական ազգային կուսակցության կենտրոնական հանձանաժողովի շարքերը: Պարոն Հ.-ն հերքել է, որ տանջանքների գործողությունները կատարվել են իր կողմից կամ իր պատասխանմատվության ներքո:1994 թվականի փետրվարի 1-ին Միգարցիայի և քաղաքացիության հարցերով ծառայության ղեկավարը որոշում է կայացրել Արդարադատության նախարարի ղեկավարի անունից (staatssecretaris van justitie), որով մերժել է պարոն Հ.-ի՝ ապաստան տրամադրելու խնդրանքը: Որոշման մեջ նշվել է պարոն Հ.-ի բարձր աստիճանը և պատասխանատու դիրքը KhAD/WAD-ում: Չընդունելով պարոն Հ.-ի հերքումները, որպես «անհիմն և անհավանակն հայտարարություններ»՝ որոշման մեջ նշվել է, որ հանրահայտ է եղել, որ աֆղանական KhAD/WAD-ը «պատասխանատու է եղել տանջանքների և էական չափերով մարդու իրավունքների այլ շատ լուրջ խախտումների համար»: Եթե նույնիսկ ենթադրենք, որ պարոն Հ.-ն փաստացի չի հրամայել գործադրել որևէ տանջանքի գործողություն, պետք է ընդունել, որ նա լուռ ընդունել է և թույլ տվել նման պրակտիկան: Հետևաբար առկա են հիմքեր եզրակացնելու, որ պարոն Հ.-ն մեղավոր է եղել (որպես ղեկավար, որպես հանցանքը կատարող կամ համակատարող) մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար Փախստականների կարգավիճակի մասին Միացյալ Ազգերի 1951 թվականի կոնվենցիայի1F հոդվածի, ներածության և (a) կետի և Տանջանքների դեմ կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի իմաստով, կամ էլ՝ նա նա մեղավոր է եղել Փախստականների կարգավիճակի մասին Միացյալ Ազգերի 1951 թվականի կոնվենցիայի1F հոդվածի, ներածության և (c) կետի իմաստով, այն է՝ Միացյալ Ազգերի նպատակների և սկզբունքների դեմ ուղղված գործողությունների համար:Արդյունքում, պարոն Հ.-ն բողոքարկել է այս որոշումը իրավասու վարչական տրիբունալին, սակայն՝ առանց հաջողության: Այնուամենայնիվ, նա չի արտաքսվել Նիդեռլանդներից:Պարոն Ջ.-ն
(a) Ապաստանի հետ կապված քննություններըՊարոն Ջ.-ն դիմել է փաստականի կարգավիճակ ստանալու համար Նիդեռլանդներ ժամանելուց քիչ անց՝ 1996 թվականի մայիսի 31-ին:1996 թվականի հունիսի 7-ին և 10-ին պարոն Ջ.-ն հարցաքննվել է իր խնդրանքի պատճառների մասին: Արձանագրող աշխատակցի արձանագրության մեջ նշվել է, որ պարոն Ջ.-ն տեղեկացած է եղել հարցազրույցի՝ որպես ապաստան խնդրելու քննության բաղկացուցիչ մասի կարևորության մասին և նախազգուշացվել է ապաստան խնդրելու հետ կապված որևէ տեղեկություն չթաքցնելու կարևորության մասին, ինչպես նաև նշվել է, որ նրան տեղեկացրել են, որ տրամադրված ողջ տեղեկատվությունը լինելու է կոնֆիդենցիալ:Պարոն Ջ.-ն հայտարարել է, որ եղել է զինվորական ծառայող, ունեցել է գեներալի կոչում նախկին կոմունիստական ռեժիմի օրոք, որ աշխատել է WAD-ի հարցաքննությունների ծառայությունում, և որ պատրաստությունն անցել է նախկին Սովետական Միությունում: Նա եղել է KhAD/WAD-ի զինվորական բաժանմունքի հարցաքննությունների վարչության ղեկավարը 1979-1989 թվականներին: Նա հերքել է, որ իր գիտությամբ և պատասխանատվությամբ տեղի են ունեցել տանջանքի գործողություններ:Պարոն Ջ.-ին չկոնկրետացված օրը տրամադրվել է փախստականի կարգավիճակ 1951 թվականի Փախստականների մասին կոնվենցիայի համաձայն:
(b) Ապաստանից զրկելը1999 թվականի հունվարի 7-ին տեղի է ունեցել լրացուցիչ հարցազրույց (aanvullend gehoor) պարոն Ջ.-ի հետ: Հարցաքննող աշխատակիցն ասել է պարոն Ջ.-ն, որ նա կարող է խոսել ազատ, և որ ցանկացած քննարկվող հարց մնալու է կոնֆիդենցիալ:
Պարոն Ջ.-ն ընդունել է, որ KhAD/WAD-ը «լուրջ չի վերաբերվել մարդու իրավունքներին» և հայտնել է, որ պարոն Հ.-ն պատասխանատու է եղել «տասնյակ հազարավոր աֆղանացիների մահվան համար», սակայն հերքել է անձնական մասնակցությունը տանջանքների գործողություններին:2000 թվականի հուլիսի 31-ին Արդարադատության փոխնախարարը որոշում է կայացրել, որով վերացրել է պարոն Ջ.-ին փախստականի կարգավիճակի ճանաչումը: Որոշումը հիմնվել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաշվետվության վրա, որտեղ այլոց շարքում, նկարագրվել են KhAD/WAD-ի կազմակերպությունը և մեթոդները, ինչպես նաև դրա անդամների հավաքագրումը և ուսուցանումը և եզրակացրել է, որ այդ կազմակերպության բոլոր ոչ ղեկավար և պաշտոնատար աշխատակիցներն անձամբ ներգրավված են եղել «կասկածյալներին ձերբակալելու, հարցաքննելու, տանջելու, երբեմն էլ մահապատժի ենթարկելու մեջ»: Որոշման մեջ նշված է, որ պարոն Ջ.-ն, ով եղել է ռազմական KhAD-ի հարցաքննությունների վարչության ղեկավարը և ստացել է գեներալի կոչում, անպայման պետք է տեղյակ լիներ տանջանքների և վատ վերաբերմունքի փաստերի մասին, որոնց համար նա կրում է ղեկավարի պատասխանատվություն՝ չնայած իր հերքումներին: Որոշումը հիմնված է Փախստականների մասին 1951 թվականի կոնվենցիայի 1F հոդվածի վրա:Պարոն Ջ.-ն չի արտաքսվել Նիդեռլանդներից:Դատախազին փոխանցվելը2000 թվականի հուլիսի 31-ին Արդարադատության փոխնախախարը փոխանցել է պարոն Ջ.-ի՝ փախստականի կարգավիճակ տրամադրելը վերացնելու մասին որոշումը դատախազին (officier van justitie)՝ խնդրելով որոշել, արդյոք, պարոն Ջ.-ն պետք է ենթարկվի քրեական հետապնդման, թե՝ ոչ:2000 թվականի սեպտեմբերի 4-ին Արդարադատության փոխնախարարը փոխանցել է պարոն Հ.-ին փախստականի կարգավիճակ տրամադրելը մերժելու մասին որոշումը դատախազին, ինչպես նաև խնդրել է որոշել նրա նկատմամբ քրեական հետապնդման հնարավորությունը:Ոստիկանության կողմից իրականացված քննությունը2004 թվականի մարտի 4-ին պարոն Ջ.-ն հարցաքննվել է որպես վկա պարոն Հ.-ի դեմ քրեական գործով քննության շրջանակներում երկու քննիչների կողմից: Քննիչները նախազգուշացրել են պարոն Ջ,-ին և բացատրել, որ պարտավոր չէ ցուցմունք տալ իր դեմ:Պարոն Ջ.-ն ընդունել է, որ եղել է պարոն Հ.-ի ենթական, սակայն հերքել է, որ ինքը կամ պարոն Հ.-ն պատասխանատու են եղել տանջանքների համար; ցանկացած այդպիսի գործողություն կատարվել է KhAD/WAD-ի քաղաքացիական ենթակառուցվածքի կողմից, այլ ոչ թե՝ ռազմականի:2004 թվականի հոկտեմբերի 21-ին կազմված և դատախազին փոխանցվելու համար պատրաստված մեկ այլ ոստիկանական արձանագրութան մեջ ի մի են բերվել պարոն Ջ.-ին մեղադրող այլ աղբյուրներից ստացված տեղեկությունները: Այնտեղ նշված են պարոն Ջ.-ի հայտարարությունները, որոնք ներկայացված էին Միգրացիայի և քաղաքացիության հարցերով ծառայության աշխատակցի կողմից վարվող արձանագրության մեջ: Այնտեղ նաև նշվել է Ներքին գործերի նախարարության պաշտոնական հաշվետվությանը կատարված հղումը, որից պարզ է դառնում, որ տանջանքները կրել են կանոնավոր բնույթ KhAD/WAD-ի հարցաքննությունների և կալանքների կենտրոններում, ինչպես նաև հղում է կատարվել այլոց կողմից արված հայտարարություններին:2004 թվականի նոյեմբերի 27-ին պարոն Հ.-ն ձերբակալվել է և հարցաքննվել: Պաշտոնական արձանագրությունը ցույց է տալիս, որ նա տեղեկացվել է այն հանցագործությունների մասին, որոնցում ինքը կասկածվել է և նրան ասվել է, որ իրավունք ունի չպատասխանել հարցերին: Նրա ցուցմունքները, որոնք վերցվել են ոստիկանական հարցաքննությությունների ընթացքում, ներառել են հայտարարություն առ այն, որ ինքը գործողություններ է կատարել կանխարգելելու, իսկ անհրաժշետության դեպքում՝ նաև պատժելու իր ենթակաների կողմից կատարված վատ վերաբերմունքի հետ կապված գործողությունների համար: Նա նաև հերքել է, թե պարոն Ջ.-ն ներգրավված է եղել տանջանքների հետ կապված գործողությունների կատարման մեջ իր ենթակայության ներքո գտնվելու ընթացքում:Քրեական գործի քննությունըԴիմողների գործերը ներկայացվել են զուգահեռ, սակայն Հաագայի տարածքային դատարանի (rechtbank) առաջ նրանք կանգնել են առանձին-առանձին: Նրանք մեղադրվել են այն բանում, որ որպես KhAD-ի ղեկավար անդամներ, նրանք պատասխանատու են եղել, inter alia, քաղաքացիական և ոչ շարքային թշնամի զինվորական բանտարկյալներին էլէկտրական շոկի ենթարկելու, նրանց փայտերով և այլ առարկաներով ծեծելու համար, պատճառ են եղել նրանց ուշագնացությունների, թողել են նրանց մատները դռան արանքը, որից հետո (մի դեպքում) բանտարկյալի մատը ստիպված հեռացրել են, ինչը տեղի է ունեցել մկրատով, առանց ցավազրկման; կամ էլ՝ նրանք դիտավորյալ թույլ ենտրվել, որպեսզի այդ գործողությունները կատարվեն ենթակաների կողմից:Պարոն Հ.-ն
(a) Քննությունը տարածքային դատարանում2005 թվականի օգոստոսի 8-ին և 9-ին վկաներին լսել է քննող դատավորը (rechter-commissaris) Քաբուլում Նիդեռլանդների դեսպանատանը: Լսվել է նաև տանջանքների ենթադրյալ ենթարկված Ա.Գ.Տ.-ն: Դատախազը նույնպես ներկա է գտնվել: Պարոն Հ.-ի փաստաբանը չի մասնակցել: Պաշտոնական արձանագրության համաձայն՝ նրան հնարավորություն է տրվել գրավոր հարցադրումներ ներկայացնելու, սակայն նա դա չի արել:Պարզ է դարձել որ պարոն Հ.-ի փաստաբանը չի կարողացել մասնակցել, քանի որ չի ստացել անհատական ապահովագրություն Քաբուլ մեկնելու համար: Դիմողին ներկայացվել է Նիդեռլանդների՝ Արտաքին գործերի նախարարի հրապարակային հայտարարությունը, որով խստորեն խորհուրդ է տրվել ազգությամբ նիդեռլանդացիներին չճամփորդել Աֆղանստան, ներառյալ՝ Քաբուլ՝ այդ ժամանակ տիրող վտանգներից խուսափելու նկատառումներով, որոնք կապված էին թշնամական գործողությունների հետ:Տարածքային դատարանը իր դատավճիռը կայացրել է 2005 թվականի հոկտեմբերի 14-ին: Այն մեղավոր է ճանաչել պարոն Հ.-ին տանջանքների գործողություններին հանցակցելու մեջ՝ ի խախտումն Տանջանքների դեմ կոնվենցիայի 1(a) բաժնի (Uitvoeringswet Folterverdrag), ինչպես նաև՝ իր ենթականերին դիտավորյալ օրենքները և պատերազմի կանոնները խախտելու թույլ տալու մեջ՝ անձանց դեմ բռնությունների գործողությունների կատարմանը ներգրավվելով և լուրջ մարմնական վնասվածքներ պատճառելով՝ ի խախտումն Պատերազմական հանցագործությունների մասին օրենքի 8-րդ և 9-րդ բաժիններին (Wet Oorlogsstrafrecht):Պարոն Հ.-ի՝ իմիգրացիոն վարույթի ընթացքում ներկայացված հայտարարություններիը կիրառելու առիթով տարածքային դատարանը գտել է, որ այդ հայտարարությունները չեն ստացվել քրեական գործով քննության կամ քրեական հետապնդման համար, այլ դրանք ստանալու միակ նպատակն է եղել պարզել նրա պահանջների միգրացիոն օրենսդրության համապատասխանությունը:Ինչ վերաբերում է վկա Ա.Գ.Տ.ճին՝ տարածքային դատարանը գտել է, որ պաշտպանությանը տրված հնարավորությունը խաչաձև հարցաքննելու նրան, որը ներառել է գրավոր հարցեր ներկայացնելու հնարավորություն, նույնիսկ տեսագրական հանդիպում պահանջելու հնարավորություն, եղել է պատշաճ: Ցանկացած դեպքում Ա.Գ.Տ.-ի ցուցմունքը հիմնավորվել են և պատշաճ կերպով հաստատվել են այլ ապացույցներով:Ապաստան խնդրելու վարույթի նյութերը դատախազին փոխանցելը, պետք է ասել, որ ազդել է պարոն Հ.-ի՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին, սակայն այս ազդեցությունն անհրաժեշտ է եղել պատերազմական հանցագործությունների դեմ պայքարելու համար, և այդքանով ծառայել է «անհրաժեշտ սոցիալական շահերին»:Տարածքային դատարանը դատապարտել է պարոն Հ.-ին 12 տարվա ազատազրկման:
(b) Քննությունը Վերաքննիչ դատարանում
Պարոն Հ.-ն բողոք է ներկայացրել Հաագայի Վերաքննիչ դատարան (gerechtshof):Վերաքննիչ դատարանը դատավճիռ է կայացրել 2007 թվականի հունվարի 29-ին: Այն բեկանել է տարածքային դատարանի դատավճիռը տեխնիկական հիմքերով; ապա, տարածքային դատարանի նման մեղավոր է ճանաչել պարոն Հ.-ին տանջանք պատճառելու գործողությունների համակատարման մեջ՝ ի խախտումն Տանջանքների դեմ կոնվենցիայի 1(1) բաժնի, ինչպես նաև՝ անձանց դեմ բռնության գործողություններ թույլ տալու և լուրջ մարմնական վնասվածքներ պատճառելու ճանապարհով օրենքները և պատերազմի սովորույթներն իր ենթակաների կողմից խախտելը դիտավորյալ թույլ տալու մեջ՝ ի խախտումն Պատերազմական հանցագործությունների մասին օրենքի 8-րդ և 9-րդ բաժինների, և դատապարտել է նրան 12 տարվա ազատազրկման:Ինչ վերաբերում է ապաստան տրամադրելու վարույթում պարոն Հ.-ի կողմից տրված ցուցմունքները կիրառելուն՝ Վերաքաննիչ դատարանը, նախևառաջ, գտել է, որ տվյալ գործը տարբերվում է Saunders v. the United Kingdom, 17 December 1996, Reports of Judgments and Decisions 1996‑VI գործից: Ի տարբերություն այդ գործով դիմողի՝ պարոն Հ.-ին պատժի վախի ներքո ստիպել են տալ տեղեկություններ, որոնք արդյունքում օգտագործվել են իր դեմ դատարանում: Իսկ այս դեպքում պարոն Հ.-ն կամավոր ենթարկել է ինքն իրեն Նիդեռլանդների միգրացիոն վարույթին, որն իրավունք է տվել նրան տալու տեղեկություններ իր մասին: Ավելին, ստացված տեղեկությունների կիրառումը, այդպիսով, նույնը չէ, ինչպես Սաունդերսի գործով: Պարոն Հ.-ն հերքել է բոլոր հանցագործությունները, իսկ միակ մեղսագրվող տեղեկությունը, որ տրվել է նրա կոմղից, առնչվել է նրա բարձր դիրքին KhAD/WAD-ում:Վերաքննիչ դատարանը տարածքային դատարանի նման գտել է, որ չնայած որ ապաստան ստանալու վարույթի նյութերը դատախազության մարմնին հանձնելն առաջացրել է միջամտություն պարոն Հ.-ի՝ «անձնական կյանքը» հարգելու իրավունքին Կոնվենցիայի 8-րդ հոդվծաի ներքո, պատերազմական հանցագործութունների հանգեցնող հանցագործությունների քրեական հետապնդումը լիովին պատշաճ է:
(c) Քննությունը Գերագույն դատարանում
Պարոն Հ.-ն օրիանական բողոք է ներկայացրել Գերագույն դատարանին (Hoge Raad): Տվյալ գործին վերաբերող մասով նա բողոքել է վկա Ա.Գ.Տ.-ի ցուցմունքներն ապացույցների շարքում ներառելու դեմ՝ նշելով, որ պաշտպանությանը չի տրվել առերեսման պատշաճ հնարավորություն:Գերագույն փաստաբանի խորհրդատվական կարծիքը (conclusie) ներառել է վերաքննիչ դատարանի նիստի պաշտոնական արձանագրությունից հղում, որից երևում է, որ պարոն Հ.-ի փաստաբանն ընդունել է, որ այդ ժամանակ պաշտպանության կողմից տրվել է վկա Ա.Գ.Տ.-ի հետ առերեսում ունենալու հնարավորություն, և որ պաշտպանությունն այդ հնարավորությունից օգտվել է: 2008 թվականի հուլիսի 8-ին Գերագույն դատարանը կայացրել է որոշում (ECLI:NL:HR:2008:BC7418), որով ամբողջությամբ, առանց պատճառաբանությունների, մերժել է պարոն Հ.-ի վերը նշված բողոքը:
Պարոն Ջ.
(a) Քննությունը տարածքային դատարանում
Տարածքային դատարանը կայացրել է իր դատավճիռը 2005 թվականի հոկտեմբերի 14-ին: Այն դատապարտել է պրոն Ջ.-ին օրենքները և պատերազմի սովորույթները խախտելուն մասնակցելու մեջ այն առումով, որ նա կատարել է բռնության գործողություններ անձանց դեմ, և այն առումով, որ պատճառել է լուրջ մարմնական վնասվածքներ՝ ի խախտումն Պատերազմական հանցագործությունների մասին օրենքի 8-րդ բաժնի և Քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի, և դատապարտել է նրան 9 տարվա ազատազրկման: Դատարանին ներկայացված գործի նման դատավճռի պատճառաբանությունները նույնն է, ինչպես պարոն Հ.-ի գործով (տե´ս վերը՝ կետեր 28- և 30):
(b) Քննությունը վերաքննիչ դատարանում:
Պարոն Ջ.-ն բողոք է ներկայացրել Հաագայի Վերաքննիչ դատարան:Վերաքննիչ դատարանը դատավճիռ է կայացրել 2007 թվականի հունվարի 29-ին: Այն բեկանել է տարածքային դատարանի վճիռը տեխնիկական հիմքերով; ապա, տարածքային դատարանի նման, մեղավոր է ճանաչել պարոն Ջ.-ին օրենքները և պատերազմի սովորույթները խախտելուն մասնակցելու մեջ այն առումով, որ նա կատարել է բռնության գործողություններ անձանց դեմ և այն առումով, որ նա պատճառել է լուրջ մարմնական վնասվածքներ, և դատապարտել է նրան 9 տարվա ազատազրկման: Դրա պատճառաբանությունները նույնն են եղել, ինչպես պարոն Հ.-ին դատապարտող դատավճռում (տե´ս վերը՝ կետեր 34-35):
(c) Քննությունը Գերագույն դատարանում:
Պարոն Ջ.-ն օրինական բողոք է ներկայացրել Գերագույն դատարանին: Տվյալ գործին համապատասխան նա բողոքել է, որ քրեական դատարանների կողմից կիրառվել են ապաստանի գործով վարույթում իր կողմից արված հայտարարությունները, որոնք իր պնդմամբ կորզվել են իրենից:Գերագույն փաստաբանի խորհրդատվական կարծիքում (conclusie) նշվել է, որ ապաստան տրամադրելու գործով վարույթը միջոց չի եղել ծուղակը գցելու քրեական գործով կասկածյալի՝ ցուցմունք չտալու իրավունքը, և այլ կերպ կապված չի եղել քրեական գործով քննությունների հետ: Տվայլ գործը տարբերվել է Saunders (cited above) and Funke (Funke v. France, 25 February 1993, Series A no. 256‑A) գործից, որով Դատարանը որոշել է, որ առանձին ընթացակարգից որևէ կերպ չի օգնել ստանալու խոստովանություն կասկածյալից՝՝ դրանք նրա դեմ օգտագործելու նպատակով:Չնայած, որ ապաստան հայցողին առաջարկվել է ներկայացնել լիարժեք և ճշգրիտ տեղեկություններ, դրա նպատակն է եղել պատշաճ կերպով գնահատել ապաստան ստանալու խնդրանքը, քանի որ այն պետությունը, որի պաշտպանությունը հայցվում էր, ուներ այդ իրավունքը և պարտականությունը: Ապաստանի համար դիմողը կարող էր զգալ, թե իրեն հարկադրում են խոսել (չնայած, որ պարոն Ջ.-ն «լիովին» առնվազն «լիովին անկեղծ էր»), սակայն դա չի հանգեցրել խոստովանության կորզման Saunders and Funke-ի գործի նման: Ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության հարցերով ծառայության պարտավորությունը կոնֆիդենցիալ ստացվող տեղեկությունների հետ չի կարող դիտվել որպես խոստում չհրապարակելու դրանք դատախազության մարմիններին:Ապաստանի տրամադրման հետ կապված քննության նյութերը դատախազության մարմիններին փոխանցելը, այնուամենայնիվ, խնդիր է առաջացնում Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո: Այնուամենայնիվ, ինչպես երևում է դրա համար առկա է եղել օրենսդրական հիմք, այն է՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի 43(b) բաժինը (Wet bescherming persoonsgegevens) և այն կասկածը, որ տեղի են ունեցել լուրջ պատերազմական հանցագործութուններ, առաջացրել են բավարար արդարացում: Եթե կոնկրետ գործով քրեական գործով կասկածյալին չէին կարողանա արտաքսել իր հայրենիք նրան սպառնացող ճակատագրի պատճառով, հաշվի առնելով նրա դիրքը և նրա գործողությունները, որպես նախկին բռնապետական ռեժիմի պայմաններում կատարված, չէր կարող հետևություն արվել, որ այդ պատճառով նա պետք է մնա անպատիժ:Գերագույն դատարանը կայացրել է որոշում 2008 թվականի հուլիսի 8-ին, որով մերժել է պարոն Ջ.-ի բողոքը, առանց պատճառաբանությունների (ECLI:NL:HR:2008:BC7421; անգլերեն թարգմանությունը հրատարակված է Կառավարության կողմից ECLI:NL:HR:2008:BG1477): Ինչպես ներկայացվել է Դատարանին տվյալ գործով, այն ընդունել և կիրառել է իր սեփական պատճառաբանություններում Գերագույն փաստաբանի պատճառաբանությունները, որոնք ներկայացվել էին նրա խորհրդատվական կարծիքում:
Համապատասխան ներպետական օրենսդրությունը
Այդ ժամանակահատվածում տվյալ գործով կիրառելի ներպետական օրենսդրության մեջ նախատեսված էր հետևյալը.
Ընդհանուր վարչական օրենք
Ընդհանուր վարչական օրենսդրական ակտ (Algemene wet bestuursrecht)
Բաժին 4.2
«1. Պահանջը (aanvraag) [վարչական որոշում ստանալու համար] պետք է ստորագրվի և ներառի, առնվազն.
(a) այն ներկայացնող անձի անուն ու հասցեն
(b) ներկայացման օրը
(c) պահանջվող որոշման նշումը:
Պահանջ ներակյացնող անձը պետք է, բացի այդ, ներակայացնի որոշման համար պահանջվող տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք նա կարող է ունենալ»:
2.Միգրացիայի մասին օրենք
Օտարերկրացիների մասին 1965 թվականի օրենքը (Vreemdelingenwet)
Բաժին 15
«1. Օտարերկրացիները, ովքեր եկել են այն երկրից, որտեղ նրանք հիմնավոր վախեր ունեն, թե կենթարկվեն քրեական հետապնդման իրենց կրոնական, փիլիսոփայական կամ քաղաքական համոզմունքների պատճառով կամ որոշակի ռասայի կամ որոշակի սոցիալական խմբի պատկանելու պատճառով, կարող են դիմել Արդարադատության նախարարությանը՝ փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով:
2.Կարգավիճակ տալը չի կարող մերժվել, եթե չկան էական հիմքեր, որոնք կբխեն ընդհանուր շահերից, եթե օտարերկրացին արդյունքում ստիպված կլինի մեկնելու երկիր, ինչպես որ նշված է առաջին կետում...»:
(b)Օտարերկրացիների մասին Դեկրետը (Vreemdelingenbesluit)
Բաժին 65
«Օտարերկրացիները պարտավոր են սահմանները հսկելու իրավազորություն ունեցող մարմնին կամ օտարերկրացիների նկատմամբ վերահսկողսություն իրականցնելու իրավասություններ ունեցող մարմնին տրամադրել ողջ տեղեկությունը և ցույց տան նրանց իրենց մոտ առկա ցանկացած և յուրաքանչյուր փաստաթուղթ, որը կարող է հաստատել.
(a) նրանց անձը, ազգությունը, քաղաքացիական կարգավիճակը, մասնագիտությունը և նրանց ներկա և նախկին բնակության վայրերը կամ կացարանը՝ հասցեներով
(b) Նիդեռլանդներ մուտք գործելու օրը, վայրը և միջոցը
(c) Նիդեռլանդենրում մնալու նպատակը և պատճառները
(d) Իրենց տիրապետության տակ եղած [ֆինանսական] միջոցները, որոնք նախատեսված են Նիդեռլանդներում մնալու համար կամ որոնք նրանք կարող են կրել»:
Անձնական տվյալների պաշտպանությունը
Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը
Բաժին 9
«1. Անձնական տվյալները չպետք է օգտագործվեն այնպես, որ դա խախտի դրանք ստանալու նպատակներին»:
Բաժին 43
«Պատասխանատու անձը (verantwoordelijke, i.e. ֆիզիկական կամ իրավաբանական անձը կամ ցանկացած այլ ոք կամ պետական մարմին, որը ինքնուրույն կամ այլոց հետ համատեղ որոշում է անձնական տվյալների օգտագործման պատճառները և միջոցներն Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի բաժին 1-ի, (d) կետի ներքո) կարող է որոշել չկիրառել 9(1) բաժինը... եթե դա անհրաժեշտ է ելնելով՝
(a) ազգային անվտանգության շահերից
(b) հանցավոր գործողությունները կանխելու, քննելու և քրեական հետապնդման ենթարկելու շահերից...»
Նեպետական ընդհանուր քրեական օրենսդրությունը և դատավարությունը
(a) Քրեական օրենսգիրքը (Wetboek van Strafrecht)
Հոդված 47
«1. Հետևյալ անձինք պետք է պատժվեն, որպես հանցագործներ (daders van een strafbaar feit).
1. ցանկացած ոք, ով կատարում է տվյալ գործողությունը, ով այլ անձանց միջոցով կատարում է այդ գործողությունը կամ մասնակցում է դրա կատարմանը;
2. ցանկացած ոք, ով նվերներ տալու, խոստումներ տալու, դիրքի չարաշահմամբ, բռնությամբ, սպառնալիքների միջոցով կամ խաբեությամբ կամ հնարավորություն տրամադրելու, տեղեկատվության միջոցով դիտավորյալ կատարում է տվյալ գործողությունը...»:
(b) Քրեական դատավարության օրենսգիրք
Հոդված 162
«1. Պետական մարմինները և պաշտոնատար անձինք (openbare colleges en ambtenaren), ովքեր իրենց պարտականությունները կատարելիս, տեղեկանում են քրեական հետապնդման ենթակա հանցագործությունների մասին (misdrijf), որոնք անձամբ քննելու համար նրանք պատասխանատու չեն, հանցագործության մասին պետք է հայտնեն անհապաղ և փոխանցեն ցանկացած համապատասխան փաստաթուղթ դատախազին կամ նրա որևէ տեղակալի (hulpofficieren van justitie).
...
(c) Եթե քրեական հետապնդման ենթակա հնցագործությունը կատարվել է պաշտոնատար անձի կողմից (ambtenaar), ով այդպիսով խախտել է իր հատուկ պաշտոնական պարտականությունները կամ օգտագործել է իր պաշտոնական դիրքից բխող ուժ, հնարավորություններ կամ միջոցները կամ
(d) եթե քրեական հետապնդման ենթակա հանցագործությունները հանգեցնում են օրենքի խախտման, ապօրինի կիրառման, որի կիրառումը կամ ապահովումը նրանց պարտականությունն է...»
Պատերազմական հանցագործությունների և տանջանքի վերաբերյալ ներպետական օրենսդրությունը
(a) Պատերազմական հանցագործությունների մասին օրենքը
Բաժին 1
«...
3. «Պատերազմ» հասկացությունը պետք է մեկնաբանվի այնպես, որ ներառի նաև քաղաքացիական պատերազմը (burgeroorlog)»:
Բաժին 3
«Առանց սահմանափակելու Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները (Wetboek van Strafrecht) և Ռազմական քրեական օրենսգրքի դրույթները (Wetboek van Militair Strafrecht), Նիդեռլանդների քրեական օրենսդրությունը պետք է կիրառվի.
ցանկացած անձի նկատմամբ, ով Եվրոպայի սահմնաններիվց դուրս (i.e. տվյալ դեպքում՝ Նիդեռլանդներից) կատարում է 8-րդ և 9-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություն...»
Բաժին 8
«1. Ցանկացած ոք, ով խախտում է պատերազմի մասին օրենքները և սովորույթները, պետք է պատժվի 10 տարին չգերազանցող ազատազրկմամբ...15 տարին չգերազանցող ազատազրկում կարող է նշանակվել.
1) եթե հանցավոր գործողությունը կարող է հանգեցնել մեկ այլ անձի մահվան կամ պատճառել նրան լուրջ մարմնական վնասվածք;
2) եթե հանցավոր գործողությունը հանգեցնում է անմարդկային վերաբերմունքի;
3) եթե հանցավոր գործողության արդյունքում այլ անձի պարտադրվել է կատարել կամ չկատարել որևէ գործողություն կամ տառապել կատարվելիք ինչ-որ բանից;
4) եթե հանցավոր գործողությունը հանգեցնում է դիակապտության;
Ցմահ ազատազրկում կամ 20 տարին չգերազանցող ազատազրկում կարող է կիրառվել.
1) եթե հանցավոր գործողությունը հանգեցնում է այլ անձի մահվան կամ պատճառում է լուրջ մարմնական վնասվածքի կամ հանգեցնում է բռնաբարության;
2) եթե հանցավոր գործողությունը հանգեցնում է բազում անձանց կողմից բռնության, որոնք գործում են համաձայնեցված մեկ կամ մի քանի անձանց դեմ կամ դրսևորվում է բռնությամբ մահացած, հիվանց կամ վիրավոր անձի նկատմամբ;
3) եթե հանցավոր գործողությունը հանգեցնում է բազում անձանց կողմից համաձայնեցված այլ անձի պատկանող սեփականության լռիվ կամ մասնակի ոչնչացմանը, վնասմանը, օգտագործման համար ոչ պիտանի դարձնելուն;
4) եթե հաջորդ կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետերի ներքո հանցավոր գործողությունը կատարվել է համաձայնեցված գործող բազում անձանց կողմից;
5) եթե հանցավոր գործողությունը պարբերաբար բնույթ կրող տեռորի կամ ապօրինի գործողության քաղաքականության արտահայտում է (wederrechtelijk optreden) ընդդեմ ողջ բնակչության կամ դրա որոշակի մասի;
6) եթե հանցավոր գործողությունը հանգեցնում է խոստման դրժման կամ հակառակ կողմից հետ ունեցած համաձայնության վերացման;
7) եթե հանցավոր գործողությունը հանգեցնում է օրենքներով կամ պատերազմի սովորույթներով պաշտպանվող դրոշի կամ հակառակ կողմի զինվորական տարբերակիչ նշանների կամ համազգեստի նկատմամբ վատ վերաբերմունքի»:
Բաժին 9
«Նախորդ հոդվածում նշված գործողությունների նկատմամբ նույն պատիժը պետք է կիրառվի ցանկացած անձի նկատմամբ, ով դիտավորյալ թույլ է տալիս, որպեսզի նման գործողություն կատարվի իր ենթակայի կողմից»:
(b) Տանջանքի գործողությունների դեմ կոնվենցիան
Բաժին 1
«1. Քաղաքացիական ծառայողի կամ իր ծառայողական գործառույթներն իրականացնելու ընթացքում այլ կերպ ղեկավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից դրսևորված վատ վերաբերմունքն այլ անձի նկատմամբ, ով զրկված է ազատությունից նրանից տեղեկություններ կամ խոստովանություն ստանալու կամ պատժելու, նրան կամ այլ անձի վախեցնելու նպատակով կամ մարդկանց հավասարկության մասին նրանց պահանջների համար ձևավորված ատելության պատճառով; եթե այս գործողություններն ունեն այնպիսի բնույթ, որ կարող են հետագայում հասցնել դրված նպատակին պետք է պատժվեն որպես տանջանքի գործողություններ՝ 15 տարին չգերազանցող ազատազրկմամբ կամ 5-րդ կատեգորիայի տուգանքով:
2.Լուրջ վախեցնելու կամ այլ լուրջ հոգեբանական ներգործությունը պետք է դիտարկվի որպես վատ վերաբերմունք:
3. Եթե գործողությունը հանգեցնում է համվան, մեղավոր անձը պետք է պատժվի ցմահ ազատազրկման կամ 20 տարին չգերազանցող ազատազրկման կամ 5-րդ կատեգորիայի տուգանքի»:
Բաժին 2
«Նույն պատիժը, որը կիրառվում է հաջորդ բաժնում նշված գործողությունների նկատմամբ, պետք է նշանակվի.
(a) քաղաքացիական ծառայողի կամ այլ կերպ ղեկավարման գործառույթներ իրականացնող անձի նկատմամբ, ով դրդում է 1-ին բաժնում նշված վատ վերաբերմունքի դրսևորմանը Քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետում, 2-րդ ենթակետում նշված միջոցներից մեկով կամ ով դիտավորյալ թույլ է տալիս, որպեսզի մեկ այլ անձի կողմից դրսևորվի նման վատ վերաբերմունք;
(b) ցանկացած անձի նկատմամբ, ով դրսևորում է 1-ին բաժնում նշված վատ վերաբերմունք, եթե քաղաքացիական ծառայողը կամ այլ կերպ ղեկավարման գործառույթներ իրականացնող անձը դրդել է դրան Քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետում, 2-րդ ենթակետում նշված միջոցներից մեկով կամ դիտավորյալ թույլ է տվել այն»:
Բաժին 5
«Նիդեռլանդների քրեական օրենսգիրքը պետք է կիրառվի ցանկացած անձի նկատմամբ, ով կատարում է քրեական հետապնդման ենթակա հանցանքներից մեկը (misdrijven), որոնք նշված են սույն օրենսգրքի 1-ին և 2-րդ բաժիններում»:
Համապատասխան ներպետական նախադեպային իրավունքը
Nederlandse Jurisprudentie-ում (Նիդեռլանդների օրենքների տեղեկատուներ) 1998 (թիվ 463) հրապարակված Գերագույն դատարանի 1997 թվականի նոյեմբերի 11-ի որոշման մեջ նշվել է հետևյալը.
«5.2. Այն, որ Կառավարությունն ակնհայտորեն նպատակ է ունեցել լիովին կատարելու պայմանագրից բխող պարտականությունները [քրեականացնել Ժնևի 1949 չորս կոնվենցիաների բոլոր լուրջ խախտումները] հստակ է դառնում այլ հանգամանքներից, նաև այդ օրենքի խորհրդարանական պատմությունից, մասնավորապես՝ Բացատրական հուշագրից (Memorie van Toelichting) և the Պատասխան հուշագրից (Memorie van Antwoord), որը վերաբերում է քննարկվող օրինագծին, որը համապատախսանաբար ներառում է հետևյալ հանգամանքները.
«Երբ մեկ այլ իշխանություն, որը խախտված կոնվենցիայի անդամ է, չի պահանջում իրեն փոխանցել (overlevering) զինվորական բանտարկյալին, ով տվյալ պահին Նիդեռլանդների ձեռքում է, հնարավոր է, որպեսզի նա դատապարտվի Նիդեռլանդների դատարանի կողմից, չնայած որ քրեական հետապնդման ենթակա հանցագործությունը կարող է կատարված լինել արտասահմանում, և նույնիսկ եթե հանցավոր գործողությունը չի կատարվել ազգությամբ նիդեռլանդացու նկատմամբ կամ չի խախտել Նիդեռլանների շահերը»;
և
«3(1) բաժնում նշված դրույթները հնարավորություն են տալիս Նիդեռլանդների դատարանների իրավասությանը քննելու պատերազմական հանցագործություններ՝ չնայած այն հանգամանքին, թե դրանք ում կողմից և որտեղ են կատարվել, այսինքն՝ նաև այն դեպքերում, երբ քրեական հետապնդման ենթակա հանցագործությունները կատարվել են ազգությամբ ոչ նիդեռլանդացու կողմից Նիդեռլանդներից դուրս պատերազմի ընթացքում, որի կողմ մեր երկիրը չի հանդիսանում: Իրավացիորեն նշվել է Նախնական հաշվետվության մեջ (Voorlopig Verslag), որ այս դրույթը պետք է դիտվի, որպես այսպես կոչված համընդհանրության սկզբունքի կիրառում»:
5.3. 5.2 կետում սահմանված հետևություններում օրենքի հիմնավոր մեկնաբանությունը, որը նպատակ ունի լիովին հետևելու Նիդեռլանդների կողմից պայմանագրով ստանձնած պարտականությունների կատարմանը, անհրաժեշտ է դարձնում հասկանալու Պատերազմական հանցագործությունների մասին օրենքի 1-ին բաժինը, չնայած այդ չափով ոչ պարզ շարադրանքին, այնպես, որ Պատերազմական հանցագործությունների մասին օրենքի 1-ին բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթաբաժիններում սահմանված սահամնափակումները չազդեն 8-րդ և 9-րդ բաժինների վրա, և այդ չափով՝ չազդեն նաև 3-րդ բաժնի վրա»:
Համապատասխան միջազգային իրավունքը
Ժնևի 1949 թվականի Կոնվենցիաները
Նիդեռլանդների թագավորությունը և Աֆղանստանը Ժնևի Կոնվենցիաների անդամ են (Մարտական դաշտում զինված ուժեր վիրավորվածների և հիվանդների պայմանների բարելավման մասին կոնվենցիան (I); Ծովում զինված ուժերի վիրավորված, հիվանդ և նավաբեկվածների պայմանների բարելավման մասին կոնվենցիան (II); Զինվորական բանտարկյալների պաշտպանության մասին կոնվենցիան (III); և Պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց պաշտպանության մասին կոնվենցիան (IV)): Նիդեռլանդների Թագավորությունը վավերացրել է դրանք 1954 թվականի օգոստոսի 3-ին, Աֆղանստանը` 1956 թվականի սեպտեմբերի 26-ին: Երկու պետություններն էլ առաջին ստորագրողներից էին, երբ Ժնևի չորս կոնվենցիաները ներկայացվել են ստորագրման 1949 թվականի օգոստոսի 12-ին; նրանցից ոչ մեկը որևէ վերապահում չի կատարել:1949 թվականի Ժնևի բոլոր չորս կոնվենցիաներում ընդհանուր 3-րդ հոդվածում նշված է հետևյալը.
«Զինված հակամարտության դեպքում, որը չի կրում միջազգային բնույթ, և առաջացել է Բարձր պայմանավորվող կողմերից որևէ մեկ տարածքում, հակամարտության յուրաքանչյուր կողմ պետք է պարտավորված լինել կիրառելու առնվազն հետևյալ դրույթները.
(1) Թշնամական գործողություններում ակտիվ գործողություններ չդրսևորող անձինք, ներառյալ՝ զինված ուժերի անդամները, ովքեր վայր են դրել իրենց զենքերը, ինչպես նաև նրանք, ով տեղավորվել են «hors de combat»-ում հիվանդության, վիրավորվելու, կալանքի կամ այլ պատճառներով, պետք է բոլոր դեպքերում ենթարկվեն մարդկային վերաբերմունքի, առանց որևէ խտրականության դրսևորման՝ կապված ռասայի, գույնի, կրոնի կամ հավատի, սեռի, ծնունդի կամ ունեցվածքի կամ այլ նման չափանիշների հետ:
Այս առիթով հետևյալ գործողությունները կան և պետք է լինեն արգելված ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում վերը նշված անձանց նկատմամբ;
(a) Կյանքին և անձին ուղղված բռնություն, մասնավորապես՝ ցանկացած ձևով սպանություն, դաժան վերաբերմունք և տանջանք;
(b) պատանդ վերցնել
(c) վատ վերաբերմունք անձնական արժանապատվության նկատմամբ, մասնավորապես՝ նվաստացնող և արժանապատվությունը ոտնահարող վերաբերմունք
(d) ազատազրկումների և պատիժների կիրառում, առանց իրավասու դատարանի համապատասխան դատավճռի, որն ապահովում է բոլոր դատավարական երաշխիքները, որոնք պարտադիր են ցիվիլ ժողովուրդների համարի:
(2) Վիրավորվածներին պետք է հավաքել և նրանց մասին հոգ տանել:
Ցանկացած հումանիտար կազմակերպություն, ինչպիսին է Կարմիր Խաչի Միջազգային Հանձնաժողովը, կարող է առաջարկել իր ծառայությունները հակամարտության կողմին:
Հակամարտության կողմերը նաև պետք է փորձեն գործադրել տվյալ կոնվենցիայի բոլոր դրույթները կամ դրանց մի մասը հատուկ համաձայնությունների միջոցով:
Հետագա դրույթների կիրառումը չպետք է խախտի հակամարտության կողմերի իրավական կարգավիճակը»:
Համապատախսան մասում Պատերազմի ընթացքում Պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Կոնվենցիան (IV) լրացուցիչ նախատեսում է հետևյալը.
Հոդված 146
«Բարձր Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կիրառել ցանկացած օրենսդրությունը, որն անհրաժեշտ է ապահովելու արդյունավետ սանկցիաներ այն անձանց նկատմամբ, ովքեր կատարում են կամ հրամայում են կատարել տվյալ կոնվենցիայի ցանկացած կոպիտ խախտում, որը նշված է հետևյալ հոդվածում:
Յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող կողմ պետք է պարտավոր լինի գտնելու այն անձանց, ովքեր ենթադրաբար կատարել են կամ հրամայել են կատարել նման կոպիտ խախտումներ, և անկախ այդ անձանց ազգությունից, պետք է կանգնեցնի այդ անձանց իր սեփական դատարանների առաջ: Անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև իր սեփական օրենսդրության համաձայն, հանձնել նման անձանց այլ կապ ունեցող բարձր պայմանավորվող կողմի, եթե նման կողմը ներկայացրել է «prima facie» գործ»:
Յուրաքանչյուր բարձր պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ճնշելու բոլոր այն գործողությունները, որոնք դեմ են տվյալ կոնվենցիայի դրույթներին, որոնք տարբերվում են տվյալ հոդվածով նախատեսված կոպիտ խախտումներից:
Բոլոր դեպքերում, Կասկածյալները պետք է օգտվեն պատշաճ դատական քննության և պաշտպանության երաշխիքներից, որոնք չպետք է լինին նվազ ձեռնտու, քան 105-րդ հոդվածով նախատեսվածները և Ժնևի՝ Զինվորական բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Կոնվենցիայով նախատեսվածները:
Հոդված 147
«Խոշոր խախտումները, որոնց հաջորդ հոդվածը վերաբերում է, պետք է լինեն այնպիսին, որ առաջացնեն ցանկացած հետագա գործողություններ, եթե կատարված են անձանց կամ սեփականության նկատմամբ, որոնք տվյալ կոնվենցիայի պաշտպանության ներքո են. դիտավորյալ սպանություն, տանջանք կամ անմարդկային վերաբերմունք, ներառյալ՝ կենսաբանական փորձեր, որոնք դիտավորյալ առաջացրել են մեծ տառապանք կամ լուրջ վնաս մարմնին կամ առողջությանը, ապօրինի արտաքսում կամ տեղափոխում կամ պաշտպանվող անձի ապօրինի ազատազրկում, թշնամական ուժերում պաշտպանվող անձին ծառայելուն հարկադրել կամ պաշտպանվող անձին տվյալ Կոնվենցիայով նախատեսված արդարացի և սովորական դատական քննության իրավունքից զրկում, պատանդ վերցնել և սեփականության էական ոչնչացում կամ յուրացում, որն արդարացված չէ ռազմական անհրաժեշտությամբ և կատարվում է ապօրինաբար և լկտիաբար»:
Տանջանքի և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան
Տանջանքի և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան ընդունվել է և ներկայացվել ստորագրման, վավերացման և լրացման Գլխավոր Ասամբլեայի՝ 1984 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 39/46 որոշմամբ: Այն ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին: Թե Նիդեռլանդները, և թե Աֆղանստանը ստորագրել են այն 1985 թվականի մարտի 4-ին: Աֆղանստանը վավերացրել է այն 1985 թվականի հունիսի 26-ին: Աֆղանստանը վավերացրել է այն 1987 թվականի ապրիլի 1-ին; Նիդեռլանդները՝ 1988 թվականի դեկտեմբերի 21-ին:
Հոդված 1
«1. Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով «տանջանք» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով պատճառվում է ուժեղ ցավ կամ տառապանք կամ ֆիզիկական, կամ էլ հոգեկան, որ դիտավորյալ գործադրվում է որևէ մեկի նկատմամբ այդ նպատակների համար, որի նպատակն է նրանից կամ երրորդ անձից ստանալ տեղեկությում կամ խոստովանություն, պատժել նրան այն գործողության համար, որը նա կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման առիթով կան կասկածներ կամ վախեցնելու կամ ստիպելու նրան կամ երրորդ անձի կամ որևէ այլ նպատակից ելնելով՝ կապված որևէ տեսակի խտրականության հետ, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվել է պետական մարմնի կամ պետական իրավասություններ ունեցող որևէ այլ անձի կողմից կամ դրդմամբ կամ համաձայնությամբ կամ լուռ համաձայնությամբ: Այն չի ներառում ցավը և տառապանքը, որոնք անխուսափելի են և բնորոշ են օրինական սանկցիաներին:
2.Այս հոդվածը չի հակասում որևէ միջազգային պայմանագրի կամ ազգային օրենսդրության, որոնք պարունակում են կամ կարող են պարունակել առավել լայն կիրառում ունեցող դրույթներ»:
Հոդված2
«1. Յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի արդյունավետ օրենսդրական, վարչական, դատական կամ այլ միջոցներ կանխելու իր իրավասության ներքո ցանկացած տարածքում տեղի ունեցող տանջանքի գործողությունները:
2.Որևէ բացառիկ հանգամանքներ, ինչպիսիք են, պատերազմական դրությունը կամ պատերազմի վտանգը, ներքին քաղաքական անկայուն վիճակը կամ որևէ այլ հասարակական անվտանգության հետ կապված դրություն, չի կարող արդարացնել տանջանքը:
3. Վերադաս սպայի կամ պետական մարմնի հրամանը կարող է դիտվել որպես տանջանքի թույլտվություն:»
Հոդված 3
«1. Կողմերից ոչ մեկը չպետք է վտարի (‘refouler’) կամ արտաքսի անձին այլ երկիր, եթե առկա են բավարար հիմքեր հավատալու, որ նա այնտեղ կգտնվի տանջանքի ենթարկվելու վտանգի տակ:
2.Որոշելու նպատակով, արդյոք, առկա են նման հիմքեր, իրավասու մարմինները պետք է հաշվի առնեն բոլոր դիտարկումները, ներառյալ անհրաժեշտության դեպքում՝ պետությունում առկա մարդու իրավունքների խիստ կամ զանգվածային խախտումների առկայությունը»:
Հոդված 4
«1. Յուրաքանչյուր կողմ պետք է ապահովի, որպեսզի տանջանքի բոլոր գործողությունները համարվեն հանցագործություններ իր քրեական օրենսդրության ներքո: Նույնը պետք է կիրառվի տանջելու փորձի նկատմամբ և այն գործողության նկատմամբ, որը կատարվում է ցանկացած անձի կողմից, թե համակատարող է կամ մասնակից է տանջանքի գործադրմանը:
2.Յուրաքանչյուր անդամ-պետություն պետք է դարձնի այս հանցագործությունները պատժելի պատշաճ պատժամիջոցներով՝ հաշվի առնելով դրանց լրջության աստիճանը»:
Հոդված 5
«1. Յուրաքանչյուր անդամ-պետություն ձեռնարկում է այնպիսի գործողություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել հաստատելու իր իրավասությունը 4-րդ հոդվածում նշված հանցագործություններով հետևյալ դեպքերում.
(a) Երբ հանցագործությունները կատարված են իր իրավասության ներքո ցանկացած տարածքում կամ այդ պետությունում գրանցված նավի կամ օդանավի վրա;
(b) Երբ կասկածվող հանցագործն այդ պետության քաղաքացի է;
(c) Երբ տուժողը այդ պետության քաղաքացի է, եթե այդ պետությունը համարում է դա տեղին:
2.Յուրաքանչյուր անդամ-պետություն պետք է նույնպես ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել հաստատելու իր իրավասությունը նման հանցագործությունների նկատմամբ այնպիսի գործերով, երբ կասկածյալը գտնվում է իր իրավասության ներքո ցանկացած տարածքում և նա չի հանձնում նրան՝ 8-րդ հոդվածին համաձայն այս հոդվածի 1-ին կետում նշված պետություններից որևէ մեկին:
3. Սույն Կոնվենցիան չի բացառում որևէ քրեական իրավասության գործադրում ներպետական օրենսդրությանը համաձայն»:
Հոդված 6
«1. Համոզվելով իր տիրապետության տակ եղած տեղեկություններով, որ առկա հանգամանքներն այդպես են պահանջում, ցանկացած անդամ-պետություն, որի տարածքում անձը կասկածվում է, որ կատարել է 4-րդ հոդվածում նշված հնցագործություններից որևէ մեկը, պետք է կիրառի կալանք կամ այլ իրավական միջոց ապահովելու այդ անձի ներկայությունը: Կալանքը և այլ իրավական միջոցները պետք է նախատեսված լինել այդ պետության օրենսդրությամբ, սակայն կարող են շարունակվել միայն որոշ ժամանակով, որն անհրաժեշտ է ապահովելու որևէ քրեական գործի կամ հանձնման հետ կապված վարույթի իրականացում:
2.Նման պետությունը պետք է անմիջապես կատարի նախնական քննություն այդ փաստերի առիթով:
3. Այս հոդվածի 1-ին կետի համաձայն կալանքի տակ գտնվող ցանկացած անձի պետք է անմիջապես հնարավորություն ընդձեռել կապվելու այն պետության ամենամոտ գտնվող ներկայացուցչի հետ, որի քաղաքացին նա հանդիսանում է կամ, եթե նա քաղաքացիություն չունեցող անձ է՝ նրա մշտական բնակության վայրի պետության ներկայացուցչի հետ:
4. Երբ պետությունը, այս հոդվածին համապատասխան, կալանավորել է անձի, այն պետք է անմիջապես տեղեկացնի 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետությանը այն փաստի մասին, որ տվյալ անձը գտնվում է կալանքի տակ, ինչպես նաև՝ նրա կալանքն առաջ բերած հանգամանքների մասին: Պետությունը, որն իրականացնում է այս հոդվածի 2-րդ կետում նշված նախնական քննությունը, պետք է պատշաճ կարգով տեղեկացնի իր հետևությունների մասին տվյալ պետություններին և պետք է ցույց տա, արդյոք նպատակ ունի կիրառելու իր իրավասությունը»:
Հոդված 7
«1. Անդամ պետությունը, որի իրավասության ներքո գտնվող տարածքում 4-րդ հոդվածում նշված հանցագործություններից որևէ մեկի կատարման մեջ կասկածվող անձը հայտնաբերվել է 5-րդ հոդվածում նշված դեպքերում, եթե չի հանձնում նրան, պետք է ներկայացնի գործն իր իրավասու մարմիններին պատշաճ քրեական հետապնդում իրականացնելու համար:
2.Այս մարմինները պետք է իրենց որոշումները կայացնեն այն նույն կերպով, ինչ այդ պետության օրենսդրության ներքո ցանկացած սովորական ծանր հանցագործությունների դեպքում: 5-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերում հետախուզման և դատապարտման համար պահանջվող ապացույցների ներկայացումը չպետք է որևէ դեպքում լինեն առավել խիստ, քան նրանք, որոնք կիրառվում են 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում:
3. Ցանկացած անձ, որի առիթով իրականանում է քրեական գործի քննություն 4-րդ հոդվածում նախատեսված ցանկացած հանցագործության առիթով, պետք է ստանա արդարացի վերաբերմունք քննության բոլոր փուլերում»:
Հոդված 8
«1. 4-րդ հոդվածում նշված հանցագործությունները պետք է դիտվեն որպես հանձնում առաջացնող հանցագործություն պետությւոնների միջև առկա ցանկացած հանձնման վերաբերյալ պայմանագրի հիման վրա:
2.Եթե անդամ-պետությունը, որը կատարում է հանձնում, պայմանավորված առկա պայմանագրով, ստանում է հանձնման պահանջ անդամ-պետությունից, որի հետ ունի այդ հանձնման պայմանագիրը, կարող է համարել այդ կոնվենցիան որպես իրավական հիմք հանձնման համար այդպիսի հանցագործությունների առիթով: Հանձնումը պետք է ենթակա լինի պահանջող պետության օրենսդրությամբ նախատեսված այլ պայմանների:
3. Անդամ-պետությունները, որոնք չեն կատարում հանձնում առկա հանձնման պայմանագրին համապատասխան, պետք է ճանաչեն նման հանցագործությունները որպես հանձնման ենթակա հանցագործություններ նրանց միջև՝ ենթակա լինելով պահանջող պետության օրենսդրությամբ նախատեսված պայմանների»:
4. Նման հանցագործությունները անդամ-պետությունների միջև հանձնման նպատակով պետք է դիտարկվեն որպես որ դրանք կատարված են ոչ միայն դրանց կատարման վայրում, այլ նաև պետությունների տարածքներում, որոնք հաստատում են իրենց իրավասությունը 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:
Նյու Յորքի՝ 1967 թվականի հունվարի 31-ի Արձանագրությամբ փոփոխված՝ Միացյալ Ազգերի՝ փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան
Միացյալ Ազգերի՝ փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան ներկայացվել է ստորագրման 1951 թվականի հուլիսի 328-ին: Նիդեռլանդներն ստորագրել են այն նույն օրը, վավերացրել՝ 1956 թվականի մայիսի 3-ին: Այս Կոնվենցիան փոփոխվել է Նյու Յորքի՝ 1967 թվականի հունվարի 31-ի արձանագրությամբ, որը օրինական ուժի մեջ է մտել 1967 թվականի հոկտեմբերի 4-ին, և որն ընդունվել է Նիդեռլանդների կողմից 1968 թվականի նոյեմբերի 29-ին:Նիդեռլանդների առնչությամբ իր համապատասխան հատվածներում նշված է հետևյալը.
Հոդված 1
A.
«Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով՝ «փախստական» հասկացությունը պետք է կիրառվի ցանկացած անձի նկատմամբ, ով...հիմնավոր մտավախություն ունենալով, թե կենթարկվի հետախուզման ռասսայական, կրոնական, ազգության, որևէ սոցիալական խմբի անդամակցելու կամ քաղաքական կարծիքի բերումով, գտնվում է իր քաղաքացիության պետությունից դուրս և չի կարող կամ նման վախի առկայության պատճառով ցանկություն չունի օգտվելու այդ պետության պաշտպանությունից; կամ ով, չունենալով քաղաքացիություն և լինելով իր նախկին մշտական բնակության վայրի պետությունից դուրս նման դեպքերի պատճառով, չի կարող կամ այդ վախի պատճառով չի ցանկացնում վերադառնալ այնտեղ»:
F.
«Սույն Կոնվենցիայի դրույթները պետք է կիրառվեն ցանկացած անձի նկատմամբ, որի առիթով կան մտահոգվելու լուրջ պատճառներ, որ.
(a) նա կատարել է հանցագործություն ընդդեմ խաղաղության, պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ինչպես բնորոշված է միջազգային պայմանագրերում, որոնք նախատեսվում են դրույթներ նման հանցագործությունների առիթով;
(b) Նա կատարել է լուրջ ոչ-քաղաքական հանցագործություն ապաստան տրամադրող պետությունից դուրս մինչև որպես փախստական այդ պետության կողմից ընդունվելը;
(c) Նա մեղավոր է եղել այդ գործողությունների համարի՝ ի խախտումն Միացյալ Ազգերի նպատակների և սկզբունքների»:
Հոդված 1
Արտաքսում
«1. Անդամ-պետությունները չպետք է արտաքսեն փախստականին, որն օրինական գտնվում է իրենց տարածքում՝ բացառությամբ ազգային անվտանգության կամ հասարակական կարգի հիմքերով...»:
Հոդված 33
Արտաքսելու կամ վերադարձնելու արգելքը (“refoulement”)
«1. Անդամ-պետություններից ոչ մեկը չպետք է արտաքսի կամ վերադարձնի (“refoulement”) փախստականին ցանկացած դեպքում այն տարածք, որտեղ նրա կյանքը կամ ազատությունը կվտանգվեն ռասսայի, կրոնի, ազգության, որևէ հատուկ սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքական կարծիքի պատճառով...»:
Համապատասխան ներպետական քաղաքականությունը
1997 թվականի նոյեմբերի 28-ին Արդարադատության փոխնախարարը դիմել է Խոհրդարանի ստորին պալատի խոսնակին, ով պատասխանատու է փախստականի կարգավիճակ շնորհելու, մերժելու կամ զրկելու հարցերով (Խորհրդարանական փաստաթղթեր, Խորհրդարանի ստորին պալատ, խորհրդարանական տարի 1997-98, 19 637, թիվ 295): Այդ փաստաթղթի համապատասխան հատվածները հետևյալն են.
«1F քաղաքականության սկզբնական կետերը
[Փախստականների մասին 1951 թվականի կոնվենցիայի]» 1F հոդվածին վերաբերող քաղաքականության սկզբնակետն այն է, որ այս հոդվածը պետք է ունենա սահմանափակ մեկնաբանություն՝ հաշվի առնեոլվ նաև կոնկրետ անձի վտարման հետևանքները: Այս սկզբնակետն ամրագրված է UNHDR ձեռնարկում և Պետական խորհրդի վարչական իրավասության բաժնի նախադեպերում: Այս սկզբնակետը մեկնաբանվում է այնպես, որ վտարումը 1f հոդվածի համաձայն հիմնվի պատճառների մանրակրկիտ քննության վրա...Ձեր կողմից ուղված շատ հարցերի տեսանկյունից հանրության քննադատությունները և փախստականների գործերով կազմակերպությունների մտահոգությունները, կապված միջազգային հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց կողմից փախստականի կարգավիճակի միջնորդությանն առնչվող դիրքորոշման և մարդու իրավունքների խախտումների հետ, ես ցանկալի եմ հմարում հնարավորության դեպքում արդարադատ լինել՝ հաշվի առնելով Փախստականների մասին 1951 թվականի կոնվենցիայի նպատակնեը, որոնք ուղված են պաշտպանելու նրանց, ովքեր փախչում են անարդարությունից, այլ ոչ թե՝ նրանց, ովքեր խուսափում են արդարությունից: Դա նշանակում է, որ ցանկացած ժամանկ, երբ առնչվում եմ 1F հոդվածի կիրառման դեպքերի հետ այն տեղեկությունների լույսի ներքո, որոնք հասանելի են ինձ տվյալ անձի առնչությամբ՝ կապված նրանց աշխատանքի, այն կազմակերպության վնույթի հետ, որտեղ նրանք աշխատում են, ինչպես նաև՝ նրանց քաղաքացիության երկրում տիրող քաղաքական դրության հետ, ես առանց վարանելու կվարվեմ հենց այդպես: Ես կստուգեմ համոզվելու, որ 1F հոդվածի կիրառման հնարավությունները կիրառված են հնարավոր լավագույն հետևանքների հասնելու համար՝ կապված միջազգային պայմանագրերում ամրագրված դրույթների հետ, որոնց հիման վրա մարդու կոնկրետ իրավունքների խախտումները և որոշակի հանցավոր գործողությունների կատարումը արգելված են: Կոնկրետ ասած՝ դա նշանակում է, որ 1F հոդվածին առնչվող գործերով գործընթացները կկենտրոնանան Միգրացիայի և քաղաքականության հարցերով ծառայության մեկ ոլորտում, որը սահմանել է, որ պաշտոնատար անձինք պատասխանատվություն կկրեն որոշումներ կայացնելու համար, և որ կկազմակերպվի դասընթաց այս պաշտոնատար անձանց համար այլոց շարքում նաև՝ պատերազմի պայմաններում հումանիտար օրենքի ոլորտում:
Նման մոտեցումը նույնպես ցանկալի է կապված միջազգային պարտականությւոնների հետ, որոնք Նիդեռլանդները կրում է: Այս առիթով ես մտածում եմ, մասնավորապես, Ժնևի՝ 1949 թվականի օգոստոսի 12-ի չորս կոնվենցիաների մասին՝ կապված ռազմական հակամարտության ժամանակ տուժողների պաշտպանության հետ..., այս Կոնվենցիաների՝ 1977 թվականի լրացուցիչ արձանագրությունների հետ..., Ցեղասպանության մասին կոնվենցիայի հետ... և Տանջանքի դեմ՝ 1984 թվականի դեկտեմբերի 10-ի կոնվենցիայի հետ...՝ [կապված] (քաղաքացիական) պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների և տանջանքի, ինչպես նաև այլ դաժան, անմարդկային կամ վնաստացնող վերաբերմունքի կամ պատժի հետ: Չի կարող լինել այնպես, որ մի կողմից Նիդեռլանդներն իր վրա վերցնի բարոյական և իրավական պարտականություն կանխարգելեու նման հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ որպես փախստականներ ընդունի այնպիսի անձանց, ովքեր որևէ տեղում կատարել են նման հանցագործություններ: Վտարման վերջին կետն առնչվում է անձնին Նիդեռլանդներից վտարելու հետևանքների նախատեսմանը: Վերը նշված պամանագրերն ընդգծող միտքն այն է, որ անձինք, ովքեր կատարել են դրանցում նշված հանցագործությունները, չպետք է կարողանան խուսափել (միջազգային) քրեական պատասխանատվությունից: Նիդեռլանդներն այս կոնվենցիաների հիման վրա պարտավորվել են պատասխանատվություն կրել կամ այս հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց պատժելու կամ էլ նրանց վտարելու ուղությամբ aut dedere aut judicare եզրույթի հիման վրա: * Այս կոնվենցիաների էության և բովանդակության տեսանկյունից ես նման դեպքերում կգործադրեմ իմ իրավասությունը կայացնելու վտարման որոշում Փախստականների մասին օրենքի 21-րդ բաժնի հիման վրա [i.e. անցանկալի փախստականների վտարում] այն անձանց նկատմամբ, ովքեր զրկվել են փախստականի կարգավիճակից 1F հոդվածին համապատասխան: Ավելին, բոլոր գործերով, որոնցով ես որոշել եմ զրկել անձին Փախստականների մասին 1951 թվականի կոնվենցիայի պաշտպանությունից 1F հոդվածին համապատասխան, ես անհապաղ կտեղեկացնեմ դատախազության մարմնին:
Պետքէ ընդգծել, որ քրեական հետապնդումն անհրաժեշտ պայման չէ 1F հոդվածի կիրառման համար: Ավելին, ապացուցման չափանիշն առավել խիստ է քրեական հետապնդման սահմաններում, քան 1F հոդվածի սահմաններում, քանի որ վերջին դեպքում նույնիսկ «պատճառները համոզվելու», որ [անձը կատարել է տվյալ հանցագործությունները] բավակակ են դրա կիրառման համար: Մի շարք գործերով առկա է պարտականություն հայտնելու հանցագործության մասին դատախազությանը: Օրինակ, Քրեական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1(b) կետի ներքո Տանջանքների դեմ կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի հետ համատեղ Նիդեռլանդների պաշտոնատար անձինք, ովքեր տեղեկություններ ունեն Տանջանքի դեմ կոնվենցիայով սահմանված գործողությունները օտարերկրյա պաշտոնատար անձի կողմից կատարված լինելու մասին, ով գործադրել է իր իրավասությունը, իր զբաղեցրած պաշտոնի ուժով իրեն հասու միջոցները, անհրաժեշտ են հայտարարելու այս գործողությունների մասին և փոխանցելու գործին առնչվող փաստաթղթերը:
Դատախազության մարմինն ինքն է որշում քրաեկան գործ հարուցելու առիթով: Դա նշանակում է, որ դատախազության մարմինը կորոշի, inte alia, Միգրացիայի և քաղաքականության հարցերով ծառայության կողմից տրված նյութերի լույսի նեքո, թե ինչ չափով է անհրաժեշտ իրականացնել քրեական հետապնդում: Դատախազության մարմինը կարող է հարուցել քրեական գործ Տանջանքի արրգելման մասին կոնվենցիայի հիման վրա այն գործողությունների համար, որոնք կատարվել են 1989 թվականի հունվարի 19-ից հետո՝ երբ այս կովենցիան մտել է ուժի մեջ Նիդեռլանդների մասով, ինչպես նաև Ցեղասպանության մասին կոնվենցիայի (Uitvoeringswet Genocideverdrag) և Պատերազմական հանցագործությունների մասին օրենքի հիման վրա...
Գերագույն դատարանը վերջերս վճռել է, որ Նիդեռլանդների դատարաններն իրավասու են նաև քննելու պատերազմական հանցագործություններ, ինչպես նաև այնպիսի հանցագործություններ, որոնցով նիդերլանդացիները ներգրավված չեն, և իրավասու են ռազմական [քրեական] տրիբունալներ: **
*(footnote): Այս հիմնարար կանոնին համապատասխան, որը բխում է Hugo Grotius-ից, պետությունները պարտավոր են կամ վտարել (aut dedere) կամ դատապարտել (aut judicare) այն անձանց, ովքեր կատարել են միջազգային հանցագործություններ: Այս պարտականությունը բխում է միջազգային պայմանագրերից:
**(footnote) [Case-law reference, omitted]”
ԳԱՆԳԱՏՆԵՐԸ
57. Պարոն Հ.-ն և պարոն Ջ.-ն բողոքել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո առ այն, որ իրենք դատապարտվել են ապաստանի տրամադրելու գործով քննության ընթացքում ճնշման ներքո իրենց իսկ կողմից ներկայացված իրենց դեմ հայտարարությունների հիման վրա, քանի որ խոստում էին ստացել, որ պահպանվելու է գաղտնիություն, ինչպես նաև բողոքել են առ այն, որ իրենք դեմ առ դեմ կանգնել են հենց այս հայտարարությունների առաջ քրեական գործի քննության ընթացքում:
58. Նրանք նաև բողոքել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո առ այն, որ ապաստան ստանալու հետ կապված գործով քննության ընթացքում ստացված տեղեկությունները քրեական գործի քննության ընթացքում օգտագործելն առաջացրել է իրենց անձնական կյանքը հարգելու իրավունքի խախտում:
59. Պարոն Հ.-ն, հիմնվելով 6-րդ հոդվածի 1-ի մասի վրա, 6-րդ հոդվածի 3(d) կետի հետ միասին, բողոքել է նաև առ այն, թե իրեն դատապարտել են այն վկայի կողմից ներկայացված ապացույցի վրա, ում հետ առերեսվելու հնարավորություն պաշտպանության կողմը չի ունեցել:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
Գործերի միացում
60. Դատարանը գտնում է, որ գանգատները պետք է միացվեն, քանի որ դրանք ունեն ընդհանուր փաստական և իրավական տվյալներ (Դատարանի Կանոնների 42-րդ կանոնի 1-ին կետ):
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո ներկայացված գանգատը
...
2.Արդյոք բողոքը մեծամասամբ անհիմն է, թե՝ ոչ
64. Երկու դիմողներն էլ բողոքել են ապաստան ստանալու հետ կապված գործի քննության ընթացքում արված հայտարարությունները քրեական գործի քննության ընթացքում օգտագործելու առիթով: Նրանք հայտարարել են, որ այս հայտարարությունները ստացվել են իրենցից ճնշման տակ, չնայած որ տրվել էր խոստում դրանք գաղտնի պահելու մասին: Նրանք նաև բողոքել են, որ դեմ առ դեմ կանգնել են հենց այս հայտարարություններին քրեական գործի քննության ընթացքում: Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո, որի համապատասխան մասը նախատեսում է հետևյալը
« Յուրաքանչյուր ոք, ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք»:
65. Դիմողներն առաջին հերթին հիմնվել են nemo tentur սկզբունքին, որը Դատարանն ընդունել է Funke v. France (25 February 1993, Series A no. 256‑A), Saunders v. the United Kingdom (17 December 1996, Reports 1996‑VI) and Quinn v. Ireland (no. 36887/97, 21 December 2000) գործով, որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդարացիության հիմնական պահանջ:
66. Նրանք հայտարարել են, որ այլ տարբերակ չեն ունեցել, քան հանդես գալ հայտարարություններով, որոնք հետագայում օգտագործվելու էին իրենց իսկ դեմ քրեական դատարանների կողմից: Այդ հայտարարություններով հանդես չգալը կնշանակեր, որ իրեն ռիսկի տակ են դնում Նիդեռլանդներում մնալու և իրենց հայրենիք վերադառնալու խնիրը: Ավելին, երբ դիմողներն առերեսվել են քրեական գործի քննության ընթացքում իրենց կողմից նախկինում տրված ցուցմունքների առիթով, քննիչները ստիպել են իրենց կրկնելու այդ ցուցմունքները, որոնցով նրանք դարձյալ ցուցմունք են տվել իրենք իրենց իսկ դեմ:
67. Դատարանը նախևառաջ նկատում է, որ Կոնվենցիան պետությունների որոշմանն է թողնում որպես քրեական հանցագործություն այն գործողությունները կամ բացթողումները ճանաչելը, որոնք հակասում են իր կոսմից պաշտպանվող իրավունքների նորմալ իրականացմանը (see the Engel and Others v. the Netherlands judgment of 8 June 1976, § 81, Series A no. 22): Ավելին, որոշ գործերով քրեական հետապնդում իրականացնելու պարտականությունը բխում է միջազգային իրավունքից: Դրանից պետք է հետևի, որ անձը հիմնավոր կասկածվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, Դատարանի խնդիրը չէ քննելու քրեական հետապնդման որոշումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո (see M.M. v. the Netherlands (dec.), no. 39339/98, 21 May 2002):
68. Ապա Դատարանը կրկնում է, որ չնայած ոստիկանության կողմից կատարվող հարցաքննության ընթացքում լուռ մնալու իրավունքը և ինքն իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը (nemo tenetur seipsum accusare, also nemo tenetur seipsum prodere) հատուկ չեն մատնանշված Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, կասկածից վեր է, որ դրանք ընդհանուր ճանաչում ունեցող միջազգային չափանիշներ են, որոնք ընկած են այդ հոդվածի ներքո արդարացի դատաքննության հասկացության հիմքում (see, among other authorities, John Murray v. the United Kingdom, 8 February 1996, § 45, Reports 1996‑I, and Coëme and Others v. Belgium, nos. 32492/96, 32547/96, 32548/96, 33209/96 and 33210/96, § 26, ECHR 2000‑VII): Դրանց տրամաբանական բացատրությունը, inter alia, ընկած է իշխանությունների կողմից ոչ պատշաճ ճնշումից կասկածյալներին պաշտպանելու հիմքում՝ այդպիսով խուսափելով արդարադատության իրականացման խոչընդոտմանը և կատարելով 6-րդ հոդվածի նպատակները: Ինքն իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը, մասնավորապես, ենթադրում է, որ քրեական գործերով հետապնդումը պետք է իրականացվի, առանց այնպիսի ապացույցների դիմելու, որոնք ստացվել են կասկածյալից ցուցմունքների կորզելու կամ նրա կամքին հակառակ մեթոդների կիրառմամբ ցուցմունք ստանալու: Այս իմաստով այս իրավունքը սերտորեն կապված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված անմեղության կանխավարկածի հետ (տե´ս վերը՝ կետ 68):
69. Ինքն իր դեմ ցուցմունք չտալու իրավունքն ուղղակիորեն կապված է, այդուհանդերձ, կասկածյալի՝ լռելու ցանկությունը հարգելու հետ (տե´ս՝ Allan v. the United Kingdom, no. 48539/99, § 50, ECHR 2002‑IX): Ինչպես սովորաբար ընդունված է հասկանալ Կոնվենցիայի պայմանավորվող պետություններում և այլուր՝ դա չի տարածվում քրեական գործով քննության ընթացքում այնպիսի նյութեր օգտագործելու վրա, որոնք կարող են ստացվել կասկածյալից հարկադրանքի գործադրմամբ, սակայն որոնց առիթով առկա է կասկածյալի ազատ կամքի դրսևորում, ինչպիսին են, inter alia, որոշման համաձայն պահանջվող փաստաթղթերը, շնչելը, արյան և մեզի նմուշները, ինչպես նաև նմուշներ՝ ԴՆԹ-ի հետ կապված անալիզների համար (Սաունդերսի գործով, կետ 69): Այդպիսով, Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում քրեական հետապնդման ենթարկելու առիթով՝ նպատակ ունենալով ստանալ մեղադրական փաստաթղթեր հենց կասկածյալից (Ֆյունկի գործով, կետ 44): Խախտումը տեղի է ունեցել նաև այն առումով, որ օգտագործվել են կասկածյալին մեղադրող փաստաթղթեր, որոնք նրանից քննիչները ստացել են ճնշում գործադրելու ճանապարհով (Սաունդերսի գործով, կետ 75): Խախտումը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ մեղադրյալը դատապարտվել է որոշակի ժամանակով ազատազրկման այն բանի համար, որ հրաժարվել է հայտարարել իր գործողությունների մասին, որոնք կատարել է որոշակի ժամանակահատվածում (Քուինի գործով, կետեր 56 և 60):
70. Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ տվյալ գործը նման չէ նշված գործերին:
71. Նախևառաջ, երկու դիմողների հայրենիքը՝ Աֆղանստանը և Նիդեռլանդները Ժնևի 1949 թվականի չորս կոնվենցիաների կողմ են (տե´ս վերը՝ կետ 49): IV կոնվենցիան, որը կապված է պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանությանը, իր 146-րդ և 147-րդ հոդվածներով պահանջում է, որպեսզի անդամ-պետությունները քրեականացնեն որոշ գործողություններ՝ ներառյալ տանջանքը, 146-րդ հոդվածով պահանջում է, որպեսզի բոլոր անդամ-պետությունները կամ արտաքսեն կամ անձամբ քրեական հետապնդման ենթարկեն անձանց, ովքեր կասկածվում են որպես տանջանք բնորոշվող գործողությունների կատարման մեջ (aut dedere aut judicare) (տե´ս վերը՝ կետ 51): Նիդեռլանդները քրեականացրել են քննարկվող գործողությունները Պատերազմական հանցագործությունների մասին օրենքի 8-րդ և 9-րդ բաժիններում և իրավասություն են ընդձեռել անձամբ քննելու օրենքի 3(1) բաժնում նախատեսված հանցագործությունները (տե´ս վերը՝ կետ 47):
72. Նմանապես, երկու պետություններն էլ Տանջանքի և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կողմեր են (տե´ս վերը՝ կետ 52): Այդ կոնվենցիայի 4-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի բոլոր անդամ-պետությունները ապահովեն տանջանքն իրենց ներպետական օրենսդրության մեջ քրեականացնելը: Այդ կոնվենցիայի 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները նաև նախատեսում են aut dedere aut judicare սկզբունքը (տե´ս վերը՝ կետ 53): Նիդեռլանդները միջոցներ է ձեռնարկել ապահովելու Տանջանքի դեմ կոնվենցիայով սահմանված պարտականությունները (տե´ս վերը՝ կետ 47):
73. Պարոն Ջ.-ն ճանաչվել է օրինական փախստական Փախստականների կարգավիճակի մասին Միացյալ Ազգերի՝ 1951 թվականի կոնվենցիայի իմաստով, այս կարգավիճակը հետագայում վերացել է այդ կոնվենցիայի 1F հոդվածին համապատասխան: Պարոն Հ.-ին ի սկզբանե մերժել էին փախստականի կարգավիճակ տրամադրելը նույնպես 1F հոդվածի ներքո: Նույնիսկ այդ պայմաններում դիմողը ոչ արտաքսվել է, ոչ էլ հանձնվել, երկուսին էլ թույլատրվել է մնալ Նիդեռլանդներում, և այդպիսով գտնվել Նիդեռլանդների պետության պաշտպանության ներքո de facto:
74. Այդ պատճառով պարզ է, որ Նիդեռլանդների ոչ միայն իրավունք, այլ նաև պարտականությունն է եղել քրեական հետապնդում իրականացնել դիմողների նկատմամբ տանջանքի ցանկացած գործողության առիթով, որոնք նրանք կարող էին կատարած լինել ցանկացած վայրում: Դա բերում է Դատարանին այն հայտարարությունների՝ քրեական գործի քննության ընթացքում օգտագործմանը, որոնք դիմողները ներկայացրել են ապաստանի համար դիմելու հետ կապված գործի քննության ընթացքում:
75. Դատարանը նկատում է, որ դիմողները Նիդեռլանդներ են մտել իրենց իսկ ցանկությամբ՝ դիմելով պաշտպանության: Դիմելով, որպեսզի Նիդեռլանդների տարածքում ապահով բնակվելու ձևով պաշտպանությունը (Փախստականների կարգավիճակի մասին Միացյալ Ազգերի՝ 1951 թվականի կոնվենցիայի 32-րդ և 33-րդ հոդվածները; տե´ս վերը՝ կետ 55) ճանաչվի՝ նրանցից պահանջել են ապացուցել Նիդեռլանդների կառավարությանը, որ հետապնդումների ենթարկվելու նրանց վախը հիմնավոր է: Քանի որ նրանք են կրել ապացուցման բեռը, Դատարանը ոչ մի անհամապատասխան բան չի գտնում Կառավարության պահանջի մեջ ներկայացնելու միայն ճշմարտացի տեղեկություններ: Այդ պատճառով, այն ենթադրությունը, թե դիմողների հայտարարությունները, տրված միգրացիոն մարմիններին, ստացվել են ճնշման տակ, անհիմն են:
76. Երկրորդ, դիմողները հայտարարել են, թե իրենցից պահանջել են ապաստան ստանալու հետ կապված քննության ընթացքում պատմել ճշմարտությունը, սակայն իրենց չեն նախազգուշացրել, թե ցանկացած հայտարարություն իրենց կողմից կարող էր փոխանցվել դատախազին՝ քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդում իրականացնելու նպատակով:
77. Կառավարությանը ենթակա մարմինը, որը պարտավոր էր քննել դիմողների՝ փախստականի կարգավիճակ ստանալու հետ կապված դիմումները, այն է՝ Միգրացիայի և քաղաքացիության հարցերով ծառայությունը, խոստացել է դիմողներին, որ նրանց հայտարարությունները կմնան գաղտնի: Դատարանը գտնում է, որ դա բնական է: Իրոք, դժվար է պատկերացնել, որ ապաստան տրամադրելու հետ կապված համակարգը կգործի ճիշտ, եթե ապաստան որոնողները չստանան հավաստում առ այն, որ նրանց հայտարարությունները չեն տրամադրվի կազմակերպությունների կամ անձանց, որոնցից նրանք կամենում են պաշտպանվել:
78. Եվ հակառակը, Դատարանը գտնում է, որ ապաստան ստանալու հետ կապված միջնորդություններին բնորոշ կոնֆիդենցիալության պրակտիկան չպետք է թույլ տա, որպեսզի մեղավորը դրանով պաշտպանվի արժանի պատժից: Հետևաբար, Դատարանը չի կարող գտնել, թե եթե այս հայտարարությունները գտնվել են Կառավարության տիրապետությնա ներքո, Արդարադատության փոխնախարարը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ուժով զրկված էր դրանք Կառավարությանը մեկ այլ ենթակա մարմնի՝ դատախազին հանձնելու հնարավորությունից՝ դրանք նրա իրավասության ներքո օգտագործելու նպատակով:
79. Վերջապես, դիմողները բողոքել են առ այն, թե նրանք քրեական գործի քննության ընթացքում դեմ հանդիման կանգնել են այն հայտարարությունների հետ, որոնք իրենք ներկայացրել են Միգրացիայի և քաղաքացիության հարցերով ծառայությանը:
80. Այն փաստը, որ դիմողները քրեական գործի քննության ընթացքում դեմ հանդիման կանգնել են ապաստան խնդրելու հետ կապված գործի քննության ընթացքում տրված հայտարարությունների առաջ, որևէ կերպ չի ազդել քրեական գործով քննության արդարացիության վրա: Դատարանը նկատում է, որ դիմողները նախազգուշացվել են և նրանք իրականացրել են լռելու իրենց իրավունքը (տե´ս վերը՝ կետեր 20 և 23): Ավելին, դիմողներից և ոչ մեկը երբևէ չի բողոքել տանջանքներից կամ որևէ այլ հանցագործություններից ոչ ապաստան խնդրելու գործընթացի, ոչ էլ քրեական գործի քննության ընթացքում: Այդ պատճառով, չի կարելի ասել, թե նրանց ստիպել են տալ խոստովանություն, որն էլ արդյունքում օգտագործվել և դրվել է նրանց դատապարտման հիմքում (compare Gäfgen v. Germany [GC], no. 22978/05, § 187, ECHR 2010):
81. Վերը նշվածից հետևում է, որ գանգատների այս մասն անհիմն է և պետք է՝ մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(a) և 4 կետերի հիման վրա:
...
Այս հիմքերով Դատարանը միաձայն
վճռում է միացնել գանգատները և
հայտարարում է գանգատներն անընդունելի:
Տեֆեն Ֆիլիփս Ջոզեֆ Քասադևալ
Քարտուղար Նախագահող
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy