© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային որոշման տեղեկատվական նշում թիվ 180
2014 թվականի դեկտեմբեր
Հ.-Ն և Ջ.-Ն ԸՆԴԴԵՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ (որոշ.) – 978/09 և 992/09
13.11.2014 թվականի որոշում [3-րդ Բաժին]
Հոդված 6
Քրեական գործի քննություն
Հոդված 6-1
Արդարացի դատաքննություն
Քրեական հետապնդման ընթացքում տանջանքների մասին հայտարարությունները ապաստան ստանալու համար դիմելու վարույթում կոնֆիդենցիալության հիման վրա օգտագործելը. անընդունելի է:
Փաստեր - Դիմողները՝ ազգությամբ աֆղան, բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել կոմունիստական ռեժիմի նախկին ռազմական տեղեկությունների ծառայությունում (KhAD/WAD): Նրանք խնդրել են ապաստան Նիդեռլանդներում այդ ռեժիմի անկումից անմիջապես հետո: Ապաստան ստանալու գործով քննության ընթացքում նրանց խնդրել են պատմել ճշմարտությունն ապաստան փնտրելու պատճառների մասին, ներառյալ՝ Khad/WAD-ում նրանց կարիերիայի մասին: Նրանց՝ ապաստան ստանալու խնդրանքները մերժվել են, սակայն նրանք չեն արտաքսվել, քանի որ առկա է եղել ռիսկ, որ նրանք Աֆղանստանում կենթարկվեն Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված վատ վերաբերմունքի: Նրանք, այնուամենայնիվ, ենթարկվել են քրեական հետապնդման այնտեղ կատարված հանցագործությունների համար: Երկուսն էլ դատապարտվել են պատերազմական հանցագործությունների համար: Հ.-ն նաև դատապարտվել է տանջանքի հետ կապված հանցագործությանը հանցակցելու համար:
Եվրոպական Դատարանին ուղղված իրենց գանգատներում դիմողները բողոքել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո առ այն, որ իրենց դատապարտել են ապաստան տրամադրելու գործով քննության ընթացքում ստացված իրենց դեմ հայտարարությունների հիման վրա, որոնք տրվել են հարկադրաբար և այն խոստման հիման վրա, որ այդ տեղեկությունները գաղտնիությունը երաշխավորվում են, և որ նրանք առերեսվել են իրենց իսկ հայտարարություններին քրեական գործի քննության ընթացքում:
Իրավունք – 6-րդ հոդվածի 1-ին կետ: Չնայած, որ իրենց մերժել են ապաստան տրամադրելու հարցում, դիմողներից ոչ մեկը չի արտաքսվել կամ հանձնվել: Փոխարենը, նրանց թույլ են տվել մնալ Նիդեռլանդներում, և այդպիսով՝ մնալ de facto Նիդեռլանդների պաշտպանության ներքո: Նիդեռլանդները և Աֆղանստանը եղել են Տանջանքի և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ 1984 թվականի Կոնվենցիայի և Ժնևի՝ 1949 թվականի 4-րդ կոնվենցիայի կողմ 1949 Geneva Convention (IV)՝ կապված Պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց պաշտպանության մասին կոնվենցիայի հետ: Այս կոնվենցիաներով սահմանված Aut dedere aut iudicare սկզբունքի* ներքո Նիդեռլանդների համար ոչ միայն իրավունք, այլ նաև պարտականություն էր սահմանվում քրեական հետապնդման ենթարկելու դիմողներին տանջանքի ցանկացած գործողության համար, որոնք նրանք կարող էին կատարած լինել որևէ տեղում:
Ինչ վերաբերում է քրեական գործի քննության ընթացքում դիմողների կողմից ապաստան ստանալուն վերաբերող գործով քննության ընթացքում դիմողների կողմից տրված հայտարարություններն օգտագործելուն, ապա դիմողներն իրենց կամքով են մուտք գործել Նիդեռլանդներ՝ հայցելով պաշտպանություն: Այդ առիթով Նիդեռլանդների կառավարությունը նրանցից պահանջել և ապացուցել է, որ հետապնդման ենթարկվելու մտավախությունը եղել է հիմնավոր: Քանի որ նրանք կրել են ապացուցելու պարտականությունը՝ ճշմարտությունը պատմելու համար, կառավարության պահանջն անհիմն չի եղել: Այդ պատճառով կարծիքը, թե միգրացիոն մարմիններին իրենց կողմից տրված տեղեկությունները ստացվել են ճնշման տակ, անհիմն են:
Ապաստան ստանալու հետ կապված գործով քննության ընթացքում կոնֆիդենցիալության խոստումը նպատակ ունի ապահովելու, որ ապաստան հայցողների հայտարարությունները հայտնի չդառնան կազմակերպություններին կամ անձանց, որոնցից նրանք պաշտպանվելու կարիք ունեն: Դրան հակառակ, ապաստան ստանալու միջնորդությունների քննության գործընթացի կոնֆիդենցիալության պրակտիկան չպետք է թույլ տա, որպեսզի մեղավոր անձը խուսափի պատժից: Համապատասխանաբար, չնայած որ դիմողների հայտարարությունները գտնվել են կառավարության տիրապետության տակ, փոխնախարարը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով կաշկանդված չի եղել դրանք դատախազությանը ներկայացնելու հնարավորությունից, որը կառավարությանը ենթակա մեկ այլ մարմին է և կարող էր օգտագործել դրանք իր իրավասության շրջանակներում:
Վերջապես, փաստը, որ դիմողները առերեսվել են ապաստան ստանալու գործով քննության ընթացքում իրենց իսկ կողմից արված հայտարարություններին գործի քննության ընթացքում որևէ կերպ կասկած չի հարուցում քրեական գործի քննության արդարացիության հարցում: Դիմողներին լսել են համապատասխան նախազգուշացում անելուց հետո, և նրանք ունեցել են լուռ մնալու իրավունք, իսկ դիմողներից ոչ մեկը երբևէ չի հայտարարել, թե ենթարկվել է տանջանքների կամ այլ հանցագործությունների, ոչ ապաստան ստանալու գործով քննության, և ոչ էլ քրեական գործի քննության ընթացքում: Այդ իսկ պատճառով, հարց չի առաջանում առ այն, թե նրանց ստիպել են ինքնախոստովանության, որն էլ արդյունքում դրվել է նրանց դատապարտման հիմքում (compare Gäfgen v. Germany [GC], 22978/05, 1 June 2010, Information Note 131):
Եզրակացություն. անընդունելի (հիմնականում անհիմն):
* Պետությունների պարտականությունը հանձնելու կամ ինքնուրույն քննելու այնպիսի լուրջ հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց գործերը, ինչպիսիք են իրենց իրավասություն սահմաններից դուրս գործադրված տանջանքը կամ պատերազմական հանցագործությունները:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy