ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատներ թիվ 35738/19 եւ 2933/21
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
եւ Հակոբ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
(տե՛ս կից աղյուսակը)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2023 թվականի հունիսի 15-ին հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Թիմ Այքը [Tim Eicke]՝ Նախագահ, Բրանկո Լուբարդա [Branko Lubarda], Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]`դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի ներկայացված վերոնշյալ գանգատները,
հաշվի առնելով գործերը հաշտության համաձայնությամբ կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետեւյալը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուների ցանկը ներկայացված է կից աղյուսակում:
Դիմումատուներին ներկայացրել են Երեւանում գործող իրավաբաններ պրն Ա. Թեւանյանը եւ պրն Կ. Թումանյանը:
Կալանավորման համար համապատասխան եւ բավարար հիմքերի բացակայության վերաբերյալ եւ թիվ 2933/21 գանգատի դեպքում չափազանց երկար ժամկետով կալանքի վերաբերյալ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դիմումատուների կողմից ներկայացված բողոքներն ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն):
Դատարանն ստացել է գործը հաշտության համաձայնությամբ կարգավորելու վերաբերյալ կողմերի կողմից ստորագրված հայտարարությունը, որի համաձայն դիմումատուները համաձայնել են հրաժարվել Հայաստանի դեմ հետագա պահանջներից այն փաստերի առնչությամբ, որոնք հիմք են սույն գանգատների համար՝ կից աղյուսակում մանրամասնորեն ներկայացված գումարները Կառավարության կողմից իրենց վճարելու պարտավորությունը կատարելու պայմանով: Այդ գումարները կփոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, եւ դրանք ենթակա են վճարման Դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Այդ գումարները նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից մինչեւ վճարման օրն այդ գումարների համար վճարել պարզ տոկոս՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:
Վճարումը համարվելու է գործերի վերջնական լուծում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հաշվի առնելով գանգատների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննության առնել համատեղ՝ մեկ որոշմամբ։
Դատարանը հաշվի է առնում կողմերի միջեւ առկա հաշտության համաձայնությունը: Դատարանը գտնում է, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով եւ դրան կից արձանագրություններով, ինչպես նաեւ գտնում է, որ գանգատների քննությունը շարունակելու հիմնավոր պատճառներ չկան։
Նշվածը հաշվի առնելով՝ նպատակահարմար է գանգատները հանել քննվող գործերի ցուցակից:
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է միացնել գանգատները.
Որոշում է գանգատները Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից:
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2023 թվականի հուլիսի 6-ին։
Վիկտորիա Մարադուդինա՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Թիմ Այքը՝
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն բողոքներ պարունակող գանգատների ցանկը
(կալանավորման համար համապատասխան եւ բավարար հիմքերի բացակայությունը)
Թիվ
Գանգատ թիվ , ներկայացնելու
ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը
Ներկայացուցչի անունը եւ գտնվելու վայրը
Կառավարության հայտարարությունն ստանալու ամսաթիվը
Դիմումատուի հայտարարությունն ստանալու ամսաթիվը
Ոչ նյութական վնասի դիմաց
դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհվող գումարը
(եվրոյով)[1]
Յուրաքանչյուր գանգատի համար ծախսերի եւ ծախքերի դիմաց շնորհվող գումարը
(եվրոյով)[2]
1.
35738/19
2019 թվականի հունիսի 24
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ
1987
Թեւանյան Արմեն
Երեւան
2023 թվականի մարտի 22
2022 թվականի դեկտեմբերի 20
2 000
250
2.
2933/21
2021 թվականի հունվարի 13
Հակոբ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
1954
Թումանյան Կարեն
Վանաձոր
2023 թվականի մարտի 22
2023 թվականի մարտի 14
3 000
250
[1] Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
[2] Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ: