ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 42770/20
Լիանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2026 թվականի փետրվարի 5-ին հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 9-ին Դատարան ներկայացրած վերոնշյալ գանգատը,
հաշվի առնելով պատասխանող Կառավարության ներկայացրած դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետեւյալ որոշումը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուի տվյալները ներկայացված են կից աղյուսակում:
Դիմումատուին ներկայացրել է Երեւանում գործող իրավաբան տկն Լ. Սահակյանը:
Դիմումատուի՝ կալանավորման համար հիմնավոր եւ բավարար պատճառների բացակայության մասով՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքն ուղարկվել է Հայաստանի կառավարություն (Կառավարություն):
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոք (կալանավորման համար հիմնավոր եւ բավարար պատճառների բացակայություն)
Սույն գանգատում քննելով իրեն ներկայացված բոլոր նյութերը՝ Դատարանը համարում է, որ դիմումատուի բողոքը կալանավորման համար հիմնավոր եւ բավարար պատճառների ենթադրյալ բացակայության առնչությամբ անընդունելի է։
Մասնավորապես Դատարանը նշում է, որ դիմումատուն գրավի դիմաց ազատ է արձակվել 2020 թվականի փետրվարի 28-ին։ Հետեւաբար վեցամսյա ժամկետն սկսվել է նշված ամսաթվից եւ ավարտվել 2020 թվականի օգոստոսի 28-ին։ Համաձայն Մասեն ընդդեմ Ֆրանսիայի (որոշում) [Masse v. France (dec.)] (թիվ 47506/20, §§ 29–31, 2025 թվականի մարտի 25) գործով Դատարանի վերջին եզրահանգումների՝ եռամսյա ժամկետի՝ COVID-ով պայմանավորված բացառիկ երկարաձգումը չի տարածվում սույն գործի վրա։ Հետեւաբար 2020 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացված սույն գանգատը ներկայացվել է ժամկետի խախտմամբ։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ սույն գանգատը ներկայացվել է ժամկետի խախտմամբ եւ պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերի համաձայն:
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2026 թվականի փետրվարի 26-ին։
Վիկտորիա Մարադուդինա
Անդրեաս Զունդ
Քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ
(կալանավորման համար հիմնավոր եւ բավարար պատճառների բացակայությունը)
Գանգատ թիվ
Ներկայացման ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը
Ներկայացուցչի անունը եւ գտնվելու վայրը
Կալանքի ժամկետը
Դատարանը, որը կայացրել է կալանավորման մասին որոշում/քննել է բողոքը
Հատուկ թերությունները
42770/20
09.09.2020
Լիանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
1956
Սահակյան Լուսինե
Երեւան
29.01.2020-28.02.2020
Վերաքննիչ քրեական դատարան
դատարանների կողմից բերված պատճառների ոչ հիմնավոր բնույթը