ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 30332/17
Արարատ ԽԱՆԴՈՅԱՆ ընդդեմ Հայաստանի
(տե՛ս հավելվածով կից ներկայացված աղյուսակը)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի դեկտեմբերի 8-ին հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Անյա Զայբերտ-Ֆոր [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Աննա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի 13-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
հաշվի առնելով գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշում կայացրեց հետեւյալի մասին.
ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուի տվյալները ներկայացված են հավելվածով կից ներկայացված աղյուսակում:
Դիմումատուին ներկայացրել է Երեւանում գործող իրավաբան պրն Ա. Ղարագյոզյանը։
Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 3-ին կետի համաձայն ներկայացված դիմումատուի բողոքը, որը վերաբերում է կալանքի համար վերաբերելի եւ բավարար հիմքերի բացակայությանը, ուղարկվել է Հայաստանի կառավարություն (Կառավարություն): Ուղարկվել են նաեւ Կոնվենցիայի այլ դրույթների շրջանակներում ներկայացված՝ միեւնույն փաստերի վրա հիմնված բողոքներ:
Դատարանն ստացել է գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ Կողմերի կողմից ստորագրված հայտարարությունները, համաձայն որոնց դիմումատուն համաձայնել է հրաժարվել Հայաստանի դեմ հետագա պահանջներից այն փաստերի առնչությամբ, որոնցից բխում է սույն գանգատը՝ հավելվածով կից ներկայացված աղյուսակում մանրամասն ներկայացված գումարները Կառավարության կողմից իրեն վճարելու պարտավորությունը կատարելու պայմանով: Այդ գումարները փոխարկվում են համապատասխան պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով եւ ենթակա են վճարման Դատարանի որոշման մասին ծանուցելու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Այդ գումարները վերեւում նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից հետո՝ մինչեւ վճարման օրը, այդ գումարների նկատմամբ վճարել պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:
Վճարումը ենթադրում է գործի վերջնական լուծում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Դատարանը հաշվի է առնում կողմերի միջեւ գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Դատարանը բավարարված է համարում այն պայմանը, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով եւ դրան կից արձանագրություններով, եւ գտնում է, որ առկա չէ որեւէ հիմք գանգատի հետագա քննության անհրաժեշտությունը հիմնավորելու համար։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է գործը հանել քննվող գործերի ցուցակից։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է գանգատը հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան:
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2023 թվականի հունվարի 12-ին:
Վիկտորիա Մարադուդինա՝
Անյա Զայբերտ-Ֆոր՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ
(կալանքի համար վերաբերելի եւ բավարար հիմքերի բացակայություն)
Գանգատ թիվ
Ներկայացման ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը
Ներկայացուցչի անունն ու գտնվելու վայրը
Հաստատված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված այլ բողոքներ
Կառավարության հայտարարությունն ստանալու ամսաթիվը
Դիմումատուի հայտարարությունն ստանալու ամսաթիվը
Դիմումատուներից յուրաքանչյուրին ոչ նյութական վնասի համար շնորհվող գումարը
(եվրոյով)[1]
Յուրաքանչյուր գանգատի մասով ծախսերի եւ ծախքերի համար շնորհվող գումարը
(եվրոյով)[2]
30332/17
13 ապրիլի 2017թ.
Արարատ Խանդոյան 1974թ.
Ղարագյոզյան Արա
Երեւան
Հոդված 5 կետ 1.
Անօրինական կալանք.
Դատաքննության ընթացքում շարունակական կալանքը թույլատրելիս որեւէ հիմք չներկայացնելը կամ որեւէ ժամկետ չսահմանելը (Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի թիվ 13610/12 գործ, §§45-50, 2021 թվականի հունիսի 15):
7 ապրիլի 2022թ.
17 հունվարի 2022թ.
3,900
250
[1] Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
[2] Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ: