© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 132 նախադեպի վերաբերյալ
2010թ. հուլիս
Korolev-ն ընդդեմ Ռուսաստանի - 25551/05
Դատավճիռ 1.7.2010 [Բաժին I]
Հոդված 35
Հոդված 35-3-b
Ոչ էական վնաս
Գանգատ կապված դատական պարտքի վերականգնման հետ, որն ավելի քիչ էր քան մեկ եվրոն՝ անընդունելի
Փաստեր՝ Եվրոպական դատարան ներկայացրած իր գանգատում Գանգատարկուն բողոքել էր Պետական իշխանության կողմից 22.50 ռուսական ռուբլու (պակաս քան մեկ եվրոն) դատական պարտքն իր օգտին չվճարելու և ներպետական դատարանի՝ դատական կատարածուի կողմից նշված գումարը չստանալու վերաբերյալ իր դիմումը չքննելու դեմ։ Նա նաև պնդել էր ներպետական դատարանների կողմից ներպետական ընթացակարգային պահանջների բազմաթիվ խախտումների առկայությունը։
Իրավունք՝ Հոդված 35 § 3 (b)՝ Նոր “ոչ էական թերություն” չափանիշը հանգուցված էր այն գաղափարին, որ իրավունքի խախտումը, որքան էլ որ էական զուտ իրավական տեսանկյունից, պետք է հասնի խստության նվազագույն մակարդակին, որպեսզի երաշխավորվի միջազգային դատարանի կողմից դրա քննությունը։ Այս նվազագույն մակարդակի գնահատումը ըստ էության հարաբերական էր և կախված էր գործի բոլոր հանգամանքներից։ Խախտման աստիճանը պետք է գնահատվեր, հաշվի առնելով թե՛ գանգատարկուի սուբյեկտիվ ընկալումները և թե՛ այն, ինչն օբյեկտիվորեն վտանգված էր եղել տվյալ գործում։ Տվյալ գործում Դատարանին զարմացրեց նյութական վնասի գրեթե չնչին չափը, ինչը համարժեք էր մեկ եվրոյից պակաս գումարի։ Չնայած որ նույնիսկ ամենահամեստ նյութական վնասը կարող է կարևոր լինել անհատի հատուկ իրավիճակում և այն տնտեսական միջավայրում, որում նա ապրում էր, կասկածից վեր էր, որ տվյալ գործում վտանգված գումարը նվազագույն նշանակությունն ուներ գանգատարկուի համար։ Չնայած որ ակնհայտ էր, որ խնդիրը կարող էր սկզբունքային եղած լինել գանգատարկուի համար, դա բավարար չէր, որպեսզի Դատարանը եզրակացներ, որ նա էական վնաս էր կրել։ Գանգատարկուի սուբյեկտիվ զգացումն իր պնդած խախտումների ազդեցության վերաբերյալ պետք է արդարացված լիներ օբյեկտիվ հիմքերով։ Դատարանը չէր ընկալել որևէ նման արդարացում տվյալ գործում։
Բացի այդ, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը չէր պահանջում քննել գանգատը ըստ էության, երբ բացակայում էր նման քննություն լիազորելու հանրային կարգի (ordre public) որևէ ազդեցիկ պատճառ։ Դատարանը բազմաթիվ առիթներով որոշումներ էր կայացրել նմանատիպ հարցերի շուրջ, որոնք ի հայտ էին եկել նշված գործով և ամենայն մանրամասնությամբ պարզել Պետության կողմից կոնվենցիայով պարտավորություններն այդ առնչությամբ։ Թե՛ Դատարանը և թե՛ Նախարարների կոմիտեն անդրադարձել են Ռուսաստանի Դաշնությունում ներպետական դատական որոշումների չկատարման մշտական խնդրին և այս առումով նոր խախտումները կանխարգելելու ընդհանուր միջոցների ընդունման անհրաժեշտությանը։
Դատարանը նաև գտավ, որ բավարարվել է տվյալ գործի ներպետական դատարանում պատշաճ քննվելու պահանջը։ Պետական իշխանությունների նկատմամբ նախնական դժգոհությունները քննվել էին ընդդատության երկու մակարդակներում և գանգատարկուի բողոքը բավարարվել էր։ Նրա հետագա բողոքն այն մասին, որ դատական կատարածուն չի վերականգնել դատական պարտքը, մերժվել էր ներպետական ընթացակարգային պահանջներին չհամապատասխանելու պատճառով։ Դա չէր հանդիսանում արդարադատության մերժում իշխանությունների մեղքով։ Եվ վերջապես, այն փաստը, որ ներպետական իրավունքը գանգատարկուին չէր շնորհել դատական վերանայման իրավունք ընթացակարգային պահանջների ենթադրելի խախտումների վերաբերյալ, այն բանից հետո, երբ վերջին ատյանում որոշում էր կայացվել նրա գործով, գանգատարկուի համար խոչընդոտ չէր առաջացնում դիմելու ընունելիության նոր չափանիշի հիման վրա, քանի որ այլապես Դատարանին կարգելվեր մերժել ցանկացած բողոք, որքան էլ որ այն անէական լիներ, ներպետական վերջնական ատյանին վերագրվելիք ենթադրելի խախտումների վերաբերյալ։ Նման մոտեցումը չէր լինի պատշաճ կամ համապատասխան նոր դրույթի առարկային և նպատակին։
Եզրակացություն՝ անընդունելի (ոչ էական վնաս)։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy