© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 82
2006թ. հունվար
Köse-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի (դեկ.) - 26625/02
Վճիռ 24.01.2006թ. [Բաժանմունք II]
Թիվ 1 Արձանագրության Հոդված 2
Կրթության իրավունք
Կրոնական ուղղվածություն ունեցող հանրակրթական դպրոցների աշակերտներին դպրոցում իսլամական գլխաշոր կրելու արգելք. անընդունելի
Հոդված 9
Հոդված 9-1
Կրոնը կամ համոզմունքը արտահայտելու ազատություն
Կրոնական ուղղվածություն ունեցող հանրակրթական դպրոցների աշակերտներին դպրոցում իսլամական գլխաշոր կրելու արգելք. անընդունելի
Դիմումատուները İman-ImanHatip դպրոցների աշակերտներ են և մի քանի աշակերտների ծնողներ: Վերոնշյալ պետական միջնակարգ դպրոցի հիմնական գործառույթը հոգևոր գործիչներ վերապատրաստելն է: Դիմումատուների պնդմամբ` նրանց թույլ են տվել դպրոց հաճախելիս գլխաշոր կրել մինչև 2002թ. փետրվարի 26-ը, որից հետո աշակերտներին արգելել են գլխաշոր կապած հաճախել դպրոց: Տվյալ արգելքի համար հիմք էր հանդիսացել 2002թ. փետրվարի 12-ին ընդունված Ստամբուլի նահանգապետի գրասենյակի հրահանգը, համաձայն որի դպրոցի ղեկավարությունից և ուսուցչական կազմից պահանջվում էր, որպեսզի աշակերտների դպրոցական համազգեստը խստորեն համապատասխաներ ուժի մեջ մտած կանոններին: Կանոններին չենթարկվելու դեպքում նրանք ենթակա կլինեին տուգանքի: 2002թ. մարտի 2-ին Նահանգապետի գրասենյակի կողմից ընդունվեց մի նոր հուշագիր, համաձայն որի համազգեստի մասին սահմանված կանոններին չենթարկվելը բնորոշվում էր որպես Հանրապետության հիմնարար բոլոր սկզբունքների խախտում, բացի այդ հուշագիրը տեղեկացնում էր ուսուցիչներին, թե ինչպիսի վարքագիծ պետք է որդեգրել, և ինչ տուգանքներ են կիրառվելու կանոններին չենթարկվելու դեպքում: Այդ փաստաթղթերը մի շարք բողոքների պատճառ հանդիսացան: Տեղի ունեցան միջադեպեր այն աշակերտների մասնակցությամբ, որոնց արգելել էին գլխաշորերը կապած դպրոց հաճախել: Բացի այդ, որոշման կապակցությամբ բազմաթիվ խնդրագրեր ներկայացվեցին Նահանգապետի գրասենյակին կից գործող մարդու իրավունքների հանձնաժողով: 2002թ մարտի 27-ին Հանձնաժողովը խնդրի վերաբերյալ մի որոշում հրապարակեց, համաձայն որի վիճարկվող կանոնները չէին ոտնահարում մարդու իրավունքները և չէին հակասում կրթական համակարգում առկա աշխարհիկ լինելու և չեզոքության սահմանադրական սկզբունքներին: Հանձնաժողովը նշեց, որ այդ սկզբունքները նախկինում մանրամասն մեկնաբանվել են Սահմանադրական դատարանի կողմից 1989թ. մարտի 7-ին ընդունված որոշման մեջ:
Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառում. Դիմումատուները Թուրքիայի դատարաններում չեն բարձրացրել Կոնվենցիայի խախտման հարցը: Ինչևիցե, անհրաժեշտություն չի եղել պարզելու, թե արդյո՞ք դիմումատուները սպառել են իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, քանզի համաձայն ստորև նշված պատճառների` վերջիններիս գանգատն անընդունելի է եղել:
Անընդունելի է թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի առաջին նախադասության համաձայն. Համաձայն այդ դրույթի` յուրաքանչյուր ոք իրավունք ունի կրթություն ստանալ այդ պահին գործող կրթական հաստատություններում, սակայն այդ իրավունքը կարող է ենթակա լինել սահմանափակումների: Սույն գործում, դիմումատուների նկատմամբ կիրառված միջոցներն ակնհայտորեն կանխատեսելի են եղել` հաշվի առնելով այն, որ վերջիններս դպրոց ընդունվելիս պարտավորվել են հետևել աշակերտների համար գործող համազգեստի կանոններին, բացի այդ և’ Թուրքիայի Սահմանադրական դատարանը և’ Գերագույն վարչական դատարանը որոշում էին ընդունել, որ աշակերտների կողմից իսլամական գլխաշոր կրելը համահունչ չէ աշխարհիկ սկզբունքներին և, հակառակ դիմումատուների պնդումներին, դպրոցի ղեկավարության վերաբերմունքը գլխաշոր կրող որոշ աշակերտների նկատմամբ որևէ կերպ չէր նշանակում, որ վերջիններս լուռ հավանություն էին տվել այդ իրավիճակին: Բացի այդ, կարելի է ասել, որ վիճարկվող միջոցները հետապնդել են օրինական նպատակ, որն ուղղված է եղել անկարգությունների կանխարգելմանը և այլ անձանց իրավունքների պաշտպանությանը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք այդ միջոցներն եղել են համաչափ, ապա պետք է նշել, որ հագուստին վերաբերող այդ պարտադիր կանոնները գործել են Թուրքիայի հանրակրթական դպրոցներում: Բացառություն կարգով İman‑Hatip դպրոցների աղջիկ աշակերտներին է թույլ տրվել գլխաշոր կրել Ղուրանի դասերին: Հատկանշական է, որ դպրոցներում գործող նմանատիպ ներքին կանոնները կազմել են այն ընդհանուր միջոցները, որոնք կիրառելի են եղել բոլոր աշակերտների համար` անկախ իրենց կրոնական համոզմունքներից և մասնավորապես՝ հետապնդել միջնակարգ դպրոցների չեզոք բնութագիրը պահպանելու օրինական նպատակ, որն առնչվել է այն դեռահասներին, որոնք հակված էին ընկնել ճնշումների տակ: Դատարանը նշեց նաև, որ խնդրո առարկա հանդիսացող դպրոցի ղեկավարությունը նախքան արգելելը գլխաշոր կրող աշակերտներին դպրոց մտնել, բանակցություններ է վարել վերջիններիս հետ` խնդրին լուծում տալու նպատակով: Վերջապես, Դատարանը գտավ, որ այն սկզբունքները, որոնք տեղ են գտել Նահանգապետի գրասենյակին կից գործող Մարդու իրավունքների հանձնաժողովի հրապարակած եզրակացության մեջ, եղել են հստակ և ամբողջովին օրինական: Հետևաբար, վիճարկվող սահմանափակման հիմքում ընկած էին հստակ սկզբունքներ և այն համաչափ էր անկարգությունները կանխելու և միջնակարգ դպրոցների չեզոք բնութագիրը պահպանելու համար նախատեսված նպատակներին. ակնհայտորեն անհիմն:
Անընդունելի է թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի երկրորդ նախադասության համաձայն. Նշված դրույթի հիմնական էությունը կայանում է նրանում, որ պետությունը` կրթության ու ուսուցման ոլորտում իր գործառույթները իրականացնելիս պարտավոր է տեղեկություններն ու փաստերը հաղորդել օբյեկտիվ, քննադատական և բազմակարծիք եղանակով: Դատարանը նշեց, որ թեև խնդրո առարկա դպրոցների հիմնական առաջադրանքն ապագա հոգևոր գործիչներ կրթելն է, այդ հաստատությունները աղանդանդավորական ուղղվածություն չեն ունեցել և գործել են աշխարհիկ սկզբունքների հիման վրա: Արդյունքում, այն պետությունը, որտեղ գործում են նման կարգի հաստատություններ, դեռ պետք է կատարի իր անկողմնակալ միջնորդի դերը և պետք է մեծ աշխատանք ծավալի, որպեսզի աշակերտների կրոնական համոզմունքների դրսևորումները դպրոցի սահմաններում չվերածվեն ցույցերի, որը կարող է վերջիններիս վրա ճնշում գործադրելու և դպրոցից հեռացնելու պատճառ հանդիսանալ: Սույն գործում և’ աշակերտները և’ իրենց ծնողները տեղեկացված էին, թե վերջիններս ինչպիսի հետևանքների առջև կկանգնեն, եթե չհետևեն գործող կանոններին, բացի այդ գլխաշոր կրող աշակերտներին դպրոց մտնելը արգելելիս չեն կիրառվել որևէ կարգապահական միջոցներ: Ավելին, վիճարկվող կանոնները չեն զրկել ծնողներին իրենց կրոնական և փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան զավակներին ուղղություն ցույց տալու հնարավորությունից: Հետևաբար, սույն գործում հագուստի կարգապահության վերաբերյալ գործող կանոնները և ձեռնարկված համապատասխան միջոցները չեն խախտել թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի երկրորդ նախադասությամբ նախատեսված իրավունքը. ակնհայտորեն անհիմն:
Անընդունելի է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն. Աշակերտների հագուստի վերաբերյալ գործող կանոնները ընդհանուր միջոցներ են, որոնք կիրառվել են բոլոր աշակերտների նկատմամբ` անկախ իրենց կրոնական համոզմունքներից: Հետևաբար, եթե նույնիսկ տեղի է ունեցել միջամտություն դիմումատուների` կրոնի ազատության իրավունքի իրականացմանը, այն որևէ կերպ չի խախտել Կոնվենցիայի 9-րդ հոդվածը. ակնհայտորեն անհիմն:
Անընդունելի է դիմումատուների կողմից վկայակոչված Կոնվենցիայի մյուս դրույթների համաձայն. Դիմումատուներից մի քանիսը, որոնց մի քանի ժամով ձերբակալել և կալանքի տակ էին պահել ոստիկանության բաժանմունքում վիճարկվող միջոցների դեմ անցկացվող ցույցերի կապակցությամբ, պնդում էին, որ խախտվել են Կոնվենցիայի 5-րդ և 11-րդ հոդվածներով ամրագրված իրենց իրավունքները: Ինչևիցե, ոչինչ չէր մատնանշում, որ դիմումատուներին կամայականորեն զրկել են ազատությունից, կամ խախտվել է նրանց` հավաքների ազատության իրավունքը: Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ խախտվել են Կոնվենցիայի 6-րդ և 7-րդ հոդվածները, ապա դիմումատուները ունեցել են դատարան դիմելու հնարավորություն, սակայն չեն օգտվել այդ հնարավորությունից: Չէր կարող նաև քրեական դատապարտման արդյունքում նշանակված պատիժ հանդիսանալ այն որոշումը, համաձայն որի գլխաշոր կրող աշակերտներին թույլ չի տրվել մտնել դպրոց. ակնհայտորեն անհիմն:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy