ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 66265/17
Հրանտ ՄԱԶՄԱՆՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի ապրիլի 7-ին հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով 2017 թվականի օգոստոսի 23-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետեւյալ որոշումը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատու պրն Հրանտ Մազմանյանը ծնվել է 1970 թվականին։ Նրան թույլատրվել է Դատարանում վարույթի ընթացքում ներկայացնել իր շահերը։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ դիմումատուի՝ վկային իր անունից հարցաքննելու անհնարինության վերաբերյալ ներկայացված բողոքն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն (Կառավարություն), որը ներկայացրել է բողոքի ընդունելիության եւ այն ըստ էության քննելու վերաբերյալ իր դիտարկումները։ Դիտարկումներն ուղարկվել են դիմումատուին, որին առաջարկել են ներկայացնել սեփական դիտարկումները: Ի պատասխան՝ 2021 թվականի հունիսի 18-ի իր գրությամբ դիմումատուն պարզապես ներկայացրել է արդարացի փոխհատուցման իր պահանջները։
2021 թվականի սեպտեմբերի 28-ի գրությամբ, պատվիրված նամակ ուղարկելու միջոցով դիմումատուն ծանուցվել է այն մասին, որ իր դիտարկումները ներկայացնելու համար թույլատրված ժամկետը լրացել է 2021 թվականի մայիսի 25-ին, եւ որ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել։ Դիմումատուի ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, որ դիմումատուն մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին։ Այնուամենայնիվ, որեւէ պատասխան չի ստացվել։
Քարտուղարի՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի գրությունը 2022 թվականի մարտի 2-ին վերադարձվել է Դատարան որպես չպահանջված փոստային առաքանի, մինչդեռ Դատարանը հասցեն փոխելու վերաբերյալ դիմումատուից նախապես որեւէ գրություն չի ստացել։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Վերոնշյալի լույսի ներքո, ինչպես նաեւ Կոնվենցիայով եւ դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքի նկատմամբ հարգանքի մասով որեւէ հատուկ հանգամանքի բացակայության պարագայում Դատարանը, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն, համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլեւս արդարացված չէ։
Հետեւաբար գործը պետք է հանվի ցուցակից։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է գանգատը հանել գործերի ցուցակից։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2022 թվականի մայիսի 5-ին։
Վիկտորիա Մարադուդինա՝
Յոլիեն Շուկինգ՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ