© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 112
2008թ. հոկտեմբեր
Մոնեդերո Անգորան ընդդեմ Իսպանիայի 41138/05
Վճիռ - 07.10.2008թ. [Բաժին III]
Հոդված 6
Քրեական գործի քննություն
Հոդված 6-1
Քրեական մեղադրանք
Հոդված 6-ի կիրառելիությունը Եվրոպական ձերբակալման որոշման նկատմամբ. անընդունելի:
Դիմողը ձերբակալվել է Իսպանիայում և կալանքի տակ է վերցվել Ֆրանսիայի դատական իշխանությունների կողմից տրված Եվրոպական ձերբակալման որոշման հիման վրա` 1993 թվականին in absentia դատապարտվելուց հետո թմրամիջոցների առևտրի համար, որի համար նա դատապարտվել է հիմգ տարվա ազատազրկման: Տեսնելով, որ ձերբակալումը տեղի է ունեցել թիվ 3/2003 օրենքով նախատեսված ընթացակարգին համապատասխան, որը սահմանում էր Իսպանիայի պարտականությունները Եվրոպայի միության Խորհրդի կողմից 2002 թվականի հունիսի 13-ին ընդունված Որոշումների շրջանակներում` կապված անդամ պետությունների միջև Եվրոպական ձերբակալությունների և հանձնման ընթացակարգերի հետ, Audencia Nacional-ն, որոշում է կայացրել դիմողին ֆրանսիական իշխանություններին հանձնելու մասին: Դիմողը ներկայացրել է այդ որոշումը մեկնաբանելու միջնորդությւոն, որով նա վիճարկել է հատկապես այն, որ իր գործը պետք է լուծվեր պահանջող Պետության` հանձնման մասին օրենքով, այլ ոչ թե Որոշումների հիման վրա: Audencia Nacional մերժել է այդ միջնորդությունը, իսկ դիմողի amparo բողոքը մերժվել է Սահմանադրական դատարանի կողմից:
Անընդունելի.
Հանձնման չենթարկվելու իրավունքը, որպես այդպիսին, առկա չեր Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով ճանաչված իրավունքների և ազատությունների շարքում: Ոչ էլ հանձնման գործընթացներն են վերաբերել քաղաքացիական իրավունքների և պարտականությունների առնչությամբ վեճին (հարցերին), և ոչ էլ քրեական մեղադրանքի բնորոշմանը Կոնվենցիայի 6 հոդվածի իմաստով: Թիվ 3/2003 օրենքի բացատրական մասում նշված է, որ Եվրոպական ձերբակալման որոշման ընթացակարգը փոխարինել է Եվրոպական միության անդամ Պետությունների միջև առկա հանձնման ընթացակարգին և հետապնդել է միևնույն նպատակը` ապահովելու այն, որ հանցագործության մեջ կասկածվող անձինք կամ արդարադատությունից խուսափող անձինք դատապարտվելուց հետո վերադարձվեն պահանջող Պետության իշխանություններին: Իրոք, որոշումը կատարվել է փաստորեն ինքնաբերաբար, քանի որ դատական իշխանությունը լրացուցիչ չի քննել այն` ստուգելու համար դրա համապատասխանությունը պահանջող Պետության օրենսդրությանը և կարող էր միայն մերժել դրա կատարումը օրենքով սահմանված հիմքերով: Ուստի այդ գործընթացը չի վերաբերել քրեական մեղադրանի բնորոշմանը: Անհամատեղելի ratione materiae:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy