ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 43565/21
Անժելիկա ՄՈՍԻՅԱՆՆ
ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2025 թվականի սեպտեմբերի 18-ին հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով 2021 թվականի օգոստոսի 7-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
հաշվի առնելով գործը բարեկամաբար կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետեւյալ որոշումը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուի տվյալները ներկայացված են կից աղյուսակում:
Դիմումատուի՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում իր որդու մահվան եւ հետագա քննության վերաբերյալ Կոնվենցիայի 2-րդ եւ 13-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքներն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարություն (Կառավարություն)։
Կից ներկայացված աղյուսակում նշված ամսաթվերին Դատարանն ստացել է գործը բարեկամաբար կարգավորելու վերաբերյալ կողմերի կողմից ստորագրված հայտարարությունները, որոնց համաձայն դիմումատուն համաձայնել է հրաժարվել սույն գանգատի համար հիմք հանդիսացած փաստերի առնչությամբ ընդդեմ Հայաստանի հետագա պահանջներից, պայմանով, որ Կառավարությունը պարտավորվում է իրեն վճարել կից աղյուսակում մանրամասն ներկայացված գումարը։ Այս գումարը կփոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որը ենթակա է վճարման Դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Այս գումարը նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից մինչեւ վճարման օրն այդ գումարների համար վճարել պարզ տոկոսներ՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:
Վճարումը համարվում է գործի վերջնական լուծում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Դատարանը հաշվի է առնում կողմերի միջեւ գործը բարեկամաբար կարգավորելու վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը: Դատարանը բավարարված է համարում այն պայմանը, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով եւ դրան կից արձանագրություններով, եւ որեւէ պատճառ չի տեսնում գանգատի հետագա քննությունն արդարացնելու համար։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է գործը հանել քննվող գործերի ցուցակից։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է գանգատը հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան:
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2025 թվականի հոկտեմբերի 9-ին։
Վիկտորիա Մարադուդինա՝
Անդրեաս Զունդ՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 2-րդ եւ 13-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքների մասով գանգատ
(պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մահ եւ անարդյունավետ քննություն)
Գանգատ թիվ, ներկայացման ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը
Ներկայացուցչի անունը եւ գտնվելու վայրը
Կառավարության հայտարարությունն ստանալու ամսաթիվը
Դիմումատուի հայտարարությունն ստանալու ամսաթիվը
Դիմումատուին ոչ նյութական վնասի, ինչպես նաեւ ծախսերի ու ծախքերի մասով շնորհված գումարը (եվրոյով)[i]
43565/21
07.08.2021թ.
Անժելիկա ՄՈՍԻՅԱՆ
1968թ.
Չատինյան Անի
Վանաձոր
19.06.2025թ.
20.06.2025թ.
35,000
[i] Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ: