© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Տեղեկանք Դատարանի թիվ 117 նախադեպային իրավունքի վերաբերյալ
Մարտ 2009թ.
Օուլդ Դահն ընդդեմ Ֆրանսիայի – 13113/03
Որոշում 17.3.2009 /Հինգերորդ ստորաբաժանում/
Հոդված 7
Հոդված 7-1
Չկա հանցագործություն առանց այն նախատեսող օրենքի
Խոշտանգումներն ու բարբարոսական գործողությունները դատական կարգով հետապնդելու` Պայմանավորվող պետության համընդհանուր ընդդատությունը հակառակ այն պետությունում համաներման մասին օրենքի, որտեղ այդօրինակ գործողություններ են կատարվել: անընդունելի է
Դիմողը Մավրիտանիայի քաղաքացի է: 1990 և 1991թթ. լինելով մավրիտանական բանակի հետախուզության գծով սպա` նա կատարել է խոշտանգումների և բարբարոսության գործողություններ այն զինվորականների նկատմամբ, ովքեր մեղադրվում էին պետական հեղաշրջում անելու մեջ: 1993թ. համաներման մասին օրենք ընդունվեց հօգուտ զինված ուժերի և անվտանգության ուժերի այն անդամների, ովքեր իրավախախտումներ էին արել 1989-1992թթ. ընկած ժամանակահատվածում և որոնք վերաբերում էին զինված գործողություններ ու բռնություններ ներառող իրադարձությունների: Այդ օրենքի պատճառով դիմողը դատական կարգով չի հետապնդվել այն գործողությունների համար, որոնք կատարել էր բանտարկյալների նկատմամբ: 1999թ. Մարդու իրավունքների միջազգային դաշնությունը /FIDH/ և Մարդու իրավունքների ֆրանսիական լիգան /LDH/ հանցագործություն կատարելու մեղադրանք ներկայացրեցին ընդդեմ դիմողի` որպես քաղաքացիական գործընկերներ դատավարությանը միանալու մասին հայցադիմումի հետ մեկտեղ: Նրան ձերբակալեցին, խոշտանգումներ ու բարբարոսական գործողություններ կատարելու մեղադրանք ներկայացրեցին և պահեցին կալանքի տակ, ապա գրավով ազատ արձակեցին: Նա արդարադատությունից թաքնվում էր, և նրան ձերբակալելու հրաման արձակեցին: Վերաքննիչ դատարանի Մեղադրական եզրակացությունների վարչությունը կարգադրեց, որպեսզի դիմողն Ասիզի դատարանում վերցվի նախնական կալանքի տակ: Դիմողի ներկայացրած գանգատը մերժվեց: 2005թ. նրա փաստաբաններին լսելուց հետո Ասիզի դատարանը դիմողին, ում գտնվելու վայրն անհայտ էր, դատապարտեց տասը տարվա ազատազրկման` որոշ մարդկանց չարամտորեն խոշտանգելու և նրանց նկատմամբ բարբարոսական գործողություններ կատարելու, այլ բանտարկյալների նկատմամբ նմանօրինակ գործողությունենր հրահրելու համար` չարաշահելով իշխանությունը և դրանք կատարած զինծառայողներին հրահանգներ տալու համար:
Անընդունելի է: Դիմողը չի վիճարկել ֆրանսիական դատարանների ընդդատությունը, սակայն գանգատվել է, որ նրանք կիրառել են ոչ թե մավրիտանական, այլ ֆրանսիական օրենսդրությունը, որն անհամատեղելի է 7-րդ հոդվածի հետ: Որոշ դեպքերում ֆրանսիական դատարանները համընդհանուր ընդդատություն ունեին: Ներկա գործն այդպիսին էր: Որևէ կասկած չկար, որ այն պետությունը, ում տարածքում հանցագործություն էր կատարվել, ամբողջովին կկաթվածահարեր համընդհանուր ընդդատության ամբողջ սկզբունքը, եթե հանցագործների ուղղակի կամ անուղղակի ազդեցության ներքո հատուկ որոշումների օգտին օրենսդրությունը մի կողմ դներ կամ իր սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար օրենքներ ընդուներ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կամ Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական դատարանի նման Դատարանը կարծում էր, որ համաներման մասին օրենքն ընդհանուր առմամբ անհամատեղելի է խոշտանգումները կամ բարբարոսական գործողությունները հետաքննելու` պետությունների պարտականության հետ: Ներկա գործում որևէ մեկը չի ժխտում, որ համաներման մասին Մավրիտանիայի օրենքն ընդունվել էր ոչ թե այն բանից հետո, երբ դիմողին դատել ու դատապարտել էին, այլ հստակ կերպով նրա նկատմամբ քրեական վարույթ հարուցելը կանխարգելելու նպատակով: Այդուհանդերձ, նկատի ունենալով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր փաստաթղթերում խոշտանգումներն արգելելու կարևոր տեղը, հանցագործներին այդպիսի գործողությունների համար դատական կարգով հետապնդելու պարտավորությունը չպետք է սասանվի համաներման մասին օրենքների ընդունմամբ, որոնք նրանց անպատիժ են թողնում և կարող են միջազգային իրավունքին հակառակ համարվել: Դատարանը նշել է, որ միջազգային իրավունքը չի բացառել մեկ այլ պետության կողմից այն անձին դատելու հնարավորությունը, ով համաներման է ենթարկվել իր ծագման երկրում մինչև դատվելը, ինչպես կարելի է տեսնել, օրինակ, Միջազգային քրեական դատարանի Կանոնադրության 17-րդ հոդվածում: Վերջապես, Ընդդեմ խոշտանգումների կոնվենցիայի 4-րդ և 7-րդ հոդվածների լույսի ներքո, միասին վերցրած, ողջամիտ էր ընդունել ոչ միայն այն, որ ֆրանսիական դատարաններն ընդդատություն էին ունեցել, այլ նաև այն, որ ֆրանսիական օրենքը կիրառելի էր եղել: Համաներման մասին մավրիտանական օրենքն ինքնին ունակ չէր կանխարգելելու ֆրանսիական օրենքի կիրառությունը ֆրանսիական դատարանների կողմից, որոնք գործը վարել էին համընդհանուր ընդդատության շնորհիվ:
Այսպիսով, պետք է քննվեր դիմողի նկատմամբ կիրառված ֆրանսիական օրենսդրության մատչելիության և կանխատեսելիության հարցը: Այդ իրադարձությունների ժամանակ խոշտանգումներն ու բարբարոսական գործողությունները հստակ կերպով Քրեական օրենսգրքում նախատեսված էին: Այն փաստարկը, որ այդ ժամանակ դրանք առանձին իրավախախտումներ չէին, այլ ծանրացուցիչ հանգամանքներ, որոշիչ չէր, քանի որ կարող էին կայացվել ցանկացած անձի նկատմամբ, ով հանցագործություն կամ իրավախախտում էր կատարել և լրացուցիչ գործոններ էր կազմում, որոնք առանձին էին հիմնական իրավախախտումից, հատուկ օրենքով էին ծածկվում, որն ավելացնում էր հիմնական իրավախախտման նկատմամբ կիրառելի տուգանքը: Հետևաբար, դրանք կատարելու ժամանակ դիմողի գործողությունները եղել էին իրավախախտումներ, որոնք ֆրանսիական ու միջազգային իրավունքում սահմանված էին բավականաչափ մատչելի ու կանխատեսելի ձևով, և դիմողը, անհրաժեշտության դեպքում իրազեկ իրավական խորհրդատվության շնորհիվ, կարող էր ողջամտորեն կանխատեսած լինել, որ վտանգ կա, որ իրեն կարող են դատական կարգով հետապնդել 1990 և 1991թթ. իր կողմից կատարված խոշտանգումների համար: բացահայտ կերպով անհիմն:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy