© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 164
2013թ. հունիս
Peruzzo-ն և Martens-ն ընդդեմ Գերմանիայի (որոշ.) - 7841/08 և 57900/12
Որոշում 04.06.2013թ. [Բաժանմունք V]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Դատապարտված հանցագործների ԴՆԹ հատկագրի հավաքագրումը և պահպանումը հնարավոր հետագա քրեական վարույթներում օգտագործելու նպատակով. անընդունելի
Փաստեր. Առաջին դիմումատուն դատապարտվել է թմրանյութերի հետ կապված մի շարք հանցագործությունների համար, և շրջանային դատարանը կարգադրել էր նրանից վերցնել բջջային նյութ, որի նպատակն էր որոշել նրա ԴՆԹ հատկագիրը՝ հետագա քրեական վարույթներում դրանք նույնականացնելու համար: Այս որոշման կայացման ժամանակ հաշվի էր առնվել նրա կողմից կատարված հանցագործությունների ծանրությունը, և նաև նոր հանցագործություններ կատարելու վերաբերյալ բացասական կանխատեսումները: Երկրորդ դիմումատուի գործով շրջանային դատարանը կարգադրել էր վերցնել նրա ԴՆԹ նմուշները, հաշվի առնելով նրա կողմից բռնության գործադրմամբ կատարվող կրկնակի հանցագործությունների նկատմամբ հակվածությունը: Ըստ ներպետական օրենսդրության՝ վերցրած բջջային նյութը պետք է օգտագործել միմիայն ԴՆԹ հատկագրի հաստատման համար: Անհատի ինքնությունը, ումից վերցվել է այդ նմուշը, չի թույլատրվում բացահայտել այն փորձագետներին, որոնք պատասխանատու են ԴՆԹ հատկագիր կազմելու համար, ընդ որում նրանք նաև պարտավոր են համապատասխան միջոցներ ձեռնարկել կանխելու քննության ենթակա նյութի ցանկացած չարտոնված օգտագործում: Բջջային նյութը ինքնին պետք է անհապաղ ոչնչացվի, երբ այն այլևս անհրաժեշտ է ԴՆԹ հատկագրի հաստատման համար: Բջջային նյութից ստացված ԴՆԹ հատկագրերը՝ պարբերական վերանայման ենթարկվելու պայմանով, կարող են առավելագույնը տաս տարի ժամկետով պահպանվել միայն Դաշնային Քրեական ոստիկանության տվյալների բազայում:
Իրավունք. Հոդված 8. Վերջին տարիներին ԴՆԹ գրառումները, անկասկած, նշանակալից ներդրում են ունեցել իրավապահ մարմինների և հանցավորության դեմ պայքարի համար: Այնուամենայնիվ, անձնական տվյալների պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի անձնական կյանքը հարգելու իրավունքի համար: Ներպետական օրենսդրությունը, հետևաբար, պետք է համապատասխան երաշխիքներ նախատեսի կանխելու անձնական տվյալների ցանկացած օգտագործում, որը կարող է հակասության մեջ լինել 8-րդ հոդվածի երաշխիքների հետ: S.-ն և Marper-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով*, որը վերաբերում էր նախկինում չդապարատված երկու դիմումատուների ԴՆԹ տվյալների պահպանման հարցին, Դատարանին ցնցել էր Անգլիայում և Ուելսում ԴՆԹ գրառումների պահպանման ոլորտի իրավակարգավորման համընդհանուր և անկանոն բնույթը, որը հնարավորություն էր տալիս նյութը պահպանել առանց ժամկետի սահմանափակման և անկախ հանցանքի ծանրությունից կամ շարագրգիռ կողմի անձնական հանգամանքներից: Այնուամենայնիվ, դիմումատուների գործերը անհրաժեշտ են տարբերակել այդ գործից մի շարք պատճառներով: Առաջին, ներպետական օրենքի համաձայն՝ ԴՆԹ տվյալները կարող են վերցվել, պահվել և պահպանվել միայն այն անձանցից, ովքեր դատապարտվել են ծանր հանցագործությունների համար և, ամենայն հավանականությամբ, ապագայում կրկին անգամ կենթարկվեն քրեական պատասխանատվության: Ներպետական դատարանները իրենց որոշումները հիմնավորել էին նրանով, որ դիմումատուների կողմից կատարված հանցագործությունները՝ ելնենով յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքներից, հասել էին ծանրության անհրաժեշտ շեմին, և նաև ներկայացրել էին հիմնավոր և բավարար պատճառներ այն ենթադրության համար, որ ապագայում, ամենայն հավանականությամբ, նմանատիպ հանցագործությունների համար նրանք կենթարկվեն քրեական հետապնդման, ուստի ԴՆԹ նմուշների վերցնելը և ԴՆԹ հատկագրերի քաղվածքների պահպանումը արդարացված էր և համաչափ: Բացի այդ, Դատարանը բավարարվել էր նրանով, որ ներպետական օրենքը համապատասխան երաշխիքներ էր սահմանում ԴՆԹ նմուշների և հատկագրերի համընդհանուր և անկանոն հավաքագրման և պահպանման համար, և նաև բավարար երաշխիքներ տալիս պահպանվող անձնական տվյալները չարաշահումներից և սխալ գործածությունից արդյունավետ պաշտպանելու համար: Հետևաբար, ԴՆԹ նյութը որոշակի ծանրության հանցագործությունների համար դատապատրված անձանցից, որը կարող է կիրառվել նաև դիմումատուների գործի նկատմամբ, վերցնելու և պահպանման ներպետական կանոններն արդարացի կերպով հավասարակշռում էին մրցակցող հանրային և մասնավոր շահերը և ընկնում պետության թույլատրելի հայեցողության շրջանակի ներքո:
Եզրակացություն. անընդունելի (ակնհայտ անհիմն):
* S.-ն և Marper-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], 30562/04 և 30566/04, 4 դեկտեմբեր 2008թ., Նախադեպային տեղեկատու թիվ 114:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy