© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 166
2013 թվականի օգոստոս-սեպտեմբեր
Ռոբինեայուն ընդդեմ Ֆրանսիայի (dec.) - 58497/11
2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշում [V բաժանմունք]
2-րդ հոդված
Պոզիտիվ պարտավորություններ
Կալանավորման ընթացքում ինքնասպանություն. Անընդունելի:
Գործի փաստական հանգամանքները – 2003 թվականի հոկտեմբերին դիմողի ընտանիքի անդամին կալանքի էին վերցրել ոստիկանությունում ձերբակալվածներին պահելու վայրում: Հաջորդիվ նա տարվել էր հանրային մեղադրողի մոտ, ով պահանջել էր քննություն սկսել և նրան պահել դատական վերահսկողության ներքո: Քանի որ նրան թույլատրել էին տեսակցել իր պաշտպանի հետ, նրան ուղեկցող ոստիկանական և անվտանգության ուղեկցող պահակախումբը տարել էր դատարանի վարչական շենքի սովորական սենյակներից մեկը: Պաշտպանի խնդրանքով այդ անձի ձեռնաշղթաները հանվել են, և ուղեկցող երկու սպաները դուրս են եկել սենյակից, որպեսզի նա ու նրա պաշտպանը կարողանան առանձին զրուցել: Այդուհանդերձ, դիտանցքով նրանք շարունակել են հետևել նրան: Հարցազրույցի մոտավորապես 20-րդ րոպեին տղամարդը կանգնել է, ապա գնացել պատուհանի մոտ և պատուհանից դուրս է ցատկել:
Իրավունք – 2-րդ հոդված. ֆրանսիական իրավունքում “défèrement”-ը` այն ժամանակահատվածն է, որն ընկած է ոստիկանությունում անձին կալանքի տակ պահելու ֆորմալ ավարտի և անձին դատավորի մոտ տանելու պահի միջև, հարկադրանքի միջոցի կիրառման անվիճելի մասնիկն է, որը համեմատելի է ոստիկանությունում անձին կալանքի տակ պահելու ժամանակահատվածի հետ, և որի ընթացքում շահագրգիռ անձը մնում է նախաքննական մարմինների մոտ՝ դատական վերահսկողության ներքո:
Ներպետական իշխանությունները չէին կարող տեղյակ լինել, որ կասկածյալը կարող է ինքնասպանություն գործել: Ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու և փոխադրվելու ընթացքում նա հանգիստ անձնավորության տպավորություն է թողել բոլոր նրանց մոտ, ում հանդիպել է: Նրան զննած հոգեթերապևտը գտել էր, որ նա կայուն անձնավորություն է, և ոչինչ չի վկայել, որ նա մտահոգված էր իր հետ տեղի ունեցածով: Իրոք, իշխանությունները հավանաբար պետք է նկատեին անհանգստացնող նշաներ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նա 4-ից 3 անգամը հրաժարվել էր այդ ժամանակ իրեն առաջարկված սնունդն ընդունելուց: Այնուամենայնիվ, դա ինքնին բավարար չէր քննիչների կամ ուղեկցող սպաների համար անհանգստանալու ինքնասպանություն գործելու մոտալուտ վտանգից: Այդպես եղավ, սակայն առկա չէ որևէ օբյեկտիվ հիմք հավատալու, որ իշխանությունները իմացել էին կամ պարտավոր էին իմանալ, որ այդ անձը կարող է ինքնասպանություն գործել, հետևաբար՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված իշխանությունների պոզիտիվ պարտավորությունները նրանցից չէին պահանջում այդ դեպքում ձեռնարկել հատուկ միջոցներ, քան անձի կյանքը պաշտպանելու համար անհրաժեշտ հիմնական նախազգուշական միջոցառումներն են:
Բացի դրանից, ուղեկցող պահակախմբի սպաները դուրս էին եկել սենյակից` կասկածյալին թույլատրելով առանձնազրույց ունենալ իր պաշտպանի հետ, սակայն շարունակել էին նրան հետևել դիտանցքով: Կասկածյալի անվտանգության հարցը ոստիկանությունում նրան կալանքի տակ պահելու և դատավորի մոտ տանելու ժամանակահատվածում երաշխավորված է որոշակի իրավական շրջանակով, որը ոստիկանությանը միայնակ չի թողնում գնահատելու այն անձի հոգեվիճակը, ում նրանք ուղեկցում են, կամ նրա կողմից ինքնասպանություն գործելու վտանգը: Այնուամենայնիվ, հատկապես տվյալ դեպքում վտանգ կամ նման վտանգի առկայությունը պարզելու պարտավորություն չի եղել, և այս դեպքում ձեռնարկված անվտանգության միջոցառումները բավարար էին, և ներկայացված գործում առկա չէ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված պետության պարտավորությունների խախտում:
Վերջապես, այս գործը տարբերվում է Էրեմիազովան և Պեչովան ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործից (23944/04, 2012 թվականի փետրվարի 16), որում Դատարանը 2-րդ հոդվածի խախտում էր արձանագրել, մասնավորապես` դրա նյութական տեսակետով: Այդ գործում, որում ակնհայտ էր, որ սուբյեկտն ինքն էր իրեն սպանել, երբ փորձել էր փախչել՝ ցատկելով պատուհանից, պարզ է, որ իշխանությունների փաստացի ձեռնարկած քայլերը վկայում էին, որ նրանք կանխատեսել էին անձի կողմից փախուստի փորձի դիմելու հնարավորությունը: Ավելին, միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ տվյալ անձը լիովին գտնվել էր ուղեկցող պահակախմբի սպաների հսկողության ներքո, ովքեր նրան զուգարանից ուղեկցում էին ոստիկանության մասնաշենքի մեկ այլ հատված, և ոչ թե, ինչպես այս գործում է, պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում, ինչն իր բնույթով խորհրդապահական էր:
Եզրակացություն. անընդունելի (ակնհայտ անհիմն):
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy