© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 130 նախադեպի վերաբերյալ
2010թ. մայիս
Stapleton-ն ընդդեմ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ - 56588/07
Դատավճիռ 4.5.2010 [Բաժին III]
Հոդված 6
Քրեական վարույթներ
Հոդված 6-1
Արդար դատաքննություն
Կասկածյալի հանձնումը ընկերակից անդամ պետությանը՝ չնայած անարդար դատաքննության ենթադրյալ վտանգին՝ անընդունելի
Փաստեր՝ Այս գործը վերաբերում էր կասկածյալների և մեղադրյալների հանձնման համակարգին, ըստ անդամ պետությունների միջև եվրոպական ձերբակալման սանկցիայի և հանձնման ընթացակարգերի վերաբերյալ 2002թ. հունիսի 13-ին Եվրոպական խորհրդի շրջանակային որոշման։ Համակարգը փոխարինում է հանձնման ընթացակարգերին անդամ պետությունների միջև։
2005թ. գանգատարկուն ձերբակալվել էր Իռլանդիայում՝ համաձայն Եվրոպական ձերբակալման սանկցիայի, որը նախորդ տարում տրամադրվել էր Միացյալ Թագավորության կողմից՝ կապված խարդախությունների հետ, որոնք նա ենթադրաբար կատարել էր այնտեղ 1978 – 1982թթ.։ Միացյալ Թագավորության իշխանությունները պնդում էին, որ իրենք գանգատարկուի որտեղ լինելու վերաբերյալ ընդամենը տեղյակ էին դարձել 2001թ., երբ նա բնակվում էր արտասահմանում։ Գանգատարկուն դեմ էր իր հանձնմանը այն հիմքով, որ ենթադրելի հանցագործությունների կատարման և իր ձերբակալության միջև ավելի քան քսան տարվա հապաղումը ստեղծել էին իրական վտանգ, որ ինքը չի ենթարկվի արդար դատաքննության։ Այս պնդումը մերժվել էր Իռլանդիայի գերագույն դատարանի կողմից, որը գտել էր, inter alia, որ գանգատարկուն ուներ ձգձգման միջոց Միացյալ Թագավորության դատարաններում և որ ակնհայտորեն առավել արդյունավետ և պատշաճ կլիներ այդ խնդրին անդրադառնալ այնտեղ։
Իրավունք՝ Հոդված 6՝ Գանգատարկուի գործի փաստերը չէին բացահայտում էական հիմքեր կարծելու, որ կարող էր լինել իրական վտանգ, թե գանգատարկուն կենթարկվի Հոդված 6-ով նախատեսած իր իրավունքների կոպիտ ոտնահարման Միացյալ Թագավորությունում, որը որպես պայմանավորվող կողմ, հանձն էր առել կատարել Կոնվենցիայիով նախատեսված իր պատրտավորություններն ու իր ընդդատության ներքո յուրաքանչյուրին ապահովել դրանով սահմանված իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ։ Հանցագործության հետապնդման հապաղումն ինքնին անպայմանորեն չի ենթադրում, որ քրեական վարույթն անարդար է։
Գանգատարկուի պնդումը, թե ամենն ինչ իրենից պետք է պահանջվեր, հիմնավորելն էր իռլանդական դատարաններում ավելի շուտ Միացյալ Թագավորությունում անարդարության իրական վտանգը, քան իր իրավունքների “կոպիտ ոտնահարումը”, մերժվել էր երեք պատճառով։ Առաջինը, նման մոտեցումը կհակասեր այն սկզբունքներին, որոնք սահմանվել էին Soering-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (Թիվ. 14038/88, 7-ը հուլիսի, 1989թ.) գործով և Դատարանի հետագա իրավագիտությամբ։ Երկրորդը, Իռլանդիայի գերագույն դատարանն իրավացիորեն գտել էր, որ հիմնվելով փաստերի վրա՝ Միացյալ Թագավորության դատարանների համար առավել պատշաճ կլիներ լսել և որոշում կայացնել գանգատարկուի՝ անարդարության մասին բողոքների վերաբերյալ։ Երրորդ, գանգատարկուի ներկայացումը, որ ինքն ունի առաջին համապատասխան առիթով՝ Կոնվենցիայով նախատեսված իր իրավունքի պաշտպանության իրավունք (այս դեպքում՝ Իռլանդական դատարանների առջև) անտեղի էր որպես պայմանավորվող կողմ Միացյալ Թագավորության կարգավիճակի տեսանկյունից։ Սա այնպիսի գործ չէր, որը ներառում էր Կոնվենցիայի Հոդված 2-ով և 3-ով նախատեսված չսահմանափակվող իրավունքները և պայմանավորվող պետություն չհանդիսացող պետությանը հանձման վտանգ առանց գանգատարկուի բողոքի պատշաճ քննության կամ առանց Եվրոպական դատարան դիմելու և ժամանակավոր միջոցներ խնդրելու որևէ պատշաճ հնարավորության։ Գանգատարկուն ուներ բազմաթիվ մատչելի միջոցներ Միացյալ Թագավորության դատարաններում՝ կապված ցանկացած անարդարության հետ, ինչպես ի սկզբանե դիմելը՝ հաստատելու այն հիմքերը, որ ինքը չի ստանա արդար դատաքննություն։ Եթե նման դիմումը հաջողությամբ պսակվեր, ապա նա այնուհետև կարող էր դիմել Եվրոպական դատարան Համաձայն Կոնվենցիայի Հոդվածներ 6-ի և 34-ի։
Վերջապես, գանգատարկուի այն պնդումը, թե նախնական կալանքը Միացյալ Թագավորությունում անխուսափելիորեն կհետևեր իր հանձնմանը, լիակատար կամ համոզիչ չէր, քանի որ նա անմիջապես հնարավորություն ունեցած կլիներ դիմելու գրավի դիմաց ազատ արձակման և բոլոր համապատասխան չափանիշների բարձրաձայնման։
Եզրակացություն՝ անընդունելի (ակնհայտորեն անհիմն)։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy