h
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013թ.: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԵՐՐՈՐԴ ՊԱԼԱՏ
ԴԱՏԱՎՃԻՌ
Գանգատ թիվ. 65542/12
STICHTING MOTHERS OF SREBRENICA-Ն ԵՎ ԱՅԼՈՔ ընդդեմ Նիդեռլանդների
Բովանդակություն
ՓԱՍՏԵՐ
A. Գործի հանգամանքները
1. Հարավսլավիայի սոցիալիստական դաշնային հանրապետության փլուզումը
2. Պատերազմը Բոսնիա և Հերցեգովինայում
3. Սրեբրենիցայի ջարդերը
4. Զեկույցներ Սրեբրենիցայի ջարդերի վերաբերյալ
(a) Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի զեկույցը
(b) Պատերազմի, Հոլոքոստի և Ցեղասպանության ուսումնասիրությունների NIOD ինստիտուտի զեկույցը
(c) Ֆրանսիայի խորհրդարանական հարցումը
(d) Նիդեռլանդների խորհրդարանական հարցումը
(e) Սերբական հանրապետության (Republika Srpska) Կառավարության զեկույցը “1995թ. հուլիսի 10-19-ը Սրեբրենիցայում և նրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության հանձնաժողով”
5. Սրեբրենիցայի ջարդերի վերաբերյալ որոշումներ և վճիռներ
(a) Միջազգային քրեական դատարան նախկին Հարավսլավիայի համար
(b) Մարդու իրավունքների պալատ Բոսնիայի և Հերցեգովինայի համար
(c) Արդարադատության միջազգային դատարան
B. Ներպետական դատավարություններ
1. Հիմնական դատավարությունների նախաձեռնումը
2. Երկրորդային դատավարությունը
(a) Պնդումները ռեգիոնալ դատարանի առջև
(b) Ռեգիոնալ դատարանի վճիռը
(c) Պնդումներ Վերաքննիչ դատարանի առջև
(d) Վերաքննիչ դատարանի վճիռը
(e) Պնդումներ Գերագույն դատարանի առջև
i. Գանգատարկուների բողոքը իրավունքի հարցերով
α. Դատական ծանուցումները
β. Բացատրական հուշագիրը
ii. Խորհրդատվական կարծիքը
(f) Գերագույն դատարանի վճիռը
3. Հիմնական դատավարությունների վերսկսումը
C. Համապատասխան ներպետական իրավունք
1. Նիդեռլանդների թագավորության սահմանադրություն
2. Թագավորության Օրենսդրության վերաբերյալ ընդհանուր դրույթներ պարունակող Ակտը
3. Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը
4. Դատական համակարգի (Կազմակերպման)Ակտ
5. Դատական կատարածուների մասին 2001թ.Ակտը
6. Համապատասխան ներպետական նախադեպային իրավունքը
(a) Udruženje Građana “Žene Srebrenice”-ի գործը
(b) Mustafić-ի և Nuhanović-ի գործերը
ԳԱՆԳԱՏՆԵՐ
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
A. Գանգատարկու Stichting Mothers of Srebrenica-ի դիրքորոշումը
B. Կոնվենցիայի Հոդված 6-ի ենթադրելի խախտումներ
1. Հոդված 6-ի կիրառելիությունը
2. Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը
(a) Ներկայացումն ըստ գանգատարկուների
(b) Դատարանի գնահատականը
i. Դատարանի առջև բերված գործի շրջանակը
ii. Կիրառելի սկզբունքներ
iii. Վերոնշյալ սկզբունքների կիրառումը
α. Միավորված ազգերի կազմակերպության ունեցած անձեռնմխելիության բնույթը
β. Գանգատարկուների գանգատի բնույթը
γ. Այլընտրանքային որևէ ընդդատության բացակայությունը
δ. Կապը Նիդեռլանդների պետության դեմ բերված գանգատի հետ
ε. Եզրակացություն
3. Գերագույն դատարանի կողմից Եվրոպական միության Արդարադատության դատարանից նախնական որոշում ստանալու մասին խնդրանքի մերժումը
C. Կոնվենցիայի Հոդված 13-ի ենթադրելի խախտում
D. Դատարանի որոշումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ ստորաբաժանում), 2013թ. հունիսի 11-ին գումարվելով Պալատով, որի կազմում էին դատավորներ՝
Ջոզեփ Կասադևալը, Նախագահ,
Ալվինա Գյուլումյանը,
Կորնելիու Բրսան,
Յան Սիկտուտան,
Լուիս Լոպես Գուերան
Նոնա Ցոցորիան,
Յոհաննես Սիլվիսը, և Մարիալենա Ցիրլին, Պալատի փոխքարտուղար՝
Նկատի առնելով 2012թ. հոկտեմբերի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան բերված վերոնշյալ գանգատը (որը ստացվել է Քարտուղարությունում 2012թ. հոկտեմբերի 11-ին),
Նկատի առնելով վերոնշյալ գանգատի քննությունն առաջնային համարելու վերաբերյալ որոշումը՝ համաձայն Դատարանի կանոնակարգի Կանոն 41-ի,
Նկատի ունենալով երկու գանգատարկուներին անանունություն շնորհելու մասին որոշումը՝ համաձայն Դատարանի կանոնակարգի Կանոն 47 § 3-ի,
Խորհրդակցելով՝ կայացնում է հետևյալ դատավճիռը՝
ՓԱՍՏԵՐ
1. Stichting Mothers of Srebrenica-ն մի հիմնադրամ է (stichting) ըստ Նիդեռլանդների օրենսդրության։ Այն ստեղծվել է` նպատակ ունենալով վարույթներ բերել Սրեբրենիցայում, Բոսնիա և Հերցեգովինա, 1995թ. հուլիսին տեղի ունեցած և ստորև նկարագրված իրադարձությունների ժամանակ սպանված անձանց հարազատների անունից։
2. Մյուս գանգատարկուները սպանված անձանց փրկված առանձին հարազատներ են։ Նրանք նույնպես պնդում են, որ հանդիսանում են 1995թ. հուլիսյան իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած՝ իրենց մարդու իրավունքների ոտնահարումների զոհ։ Գանգատարկուների ցուցակը ներկայացված է հավելվածում։
3. Գանգատարկուներին ներկայացնում էին Ամստերդամում գործող իրավաբաններ պրն. A. Hagedorn-ը, պրն. M.R. Gerritsen-ը և պրն. J. Staab-ը։
4. Գանգատարկուների կողմից ներկայացված և պետական փաստաթղթերից բխող փաստերը կարող են ամփոփվել այսպես՝
A. Գործի հանգամանքները
1. Հարավսլավիայի սոցիալիստական դաշնային հանրապետության փլուզումը
5. Հարավսլավիայի սոցիալիստական դաշնային հանրապետությունը (SFRY) կազմված էր վեց հանրապետություններից՝ Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Սերբիա և Սլովենիա։ Սլովենիան և Խորվաթիան հայտարարեցին SFRY-ից իրենց անկախության մասին 1991թ. հունիսի 25-ին՝ ավելի վաղ տեղի ունեցած հանրաքվեից հետո։ Այնուհետև SFRY-ի նախագահությունը ոտքի հանեց JNA-ին (Jugoslovenska Narodna Armija/Југословенска народна армија, կամ Հարավսլավացի ժողովուրդների բանակ)՝ նկատի ունենալով վերահաստատել դաշնային կառավարության վերահսկողությունը։
6. SFRY-ի կազմում գտնվող այլ հանրապետություններ հետևեցին Սլովենիային և Խորվաթիային՝ անկախություն հայտարարելով։ Ի վերջո միայն Սերբիան և Մոնտենեգրոն մնացին՝ կազմելով SFRY –ի իրավահաջորդ պետությունը՝ Հարավսլավիայի դաշնային հանրապետությունը (FRY)։ Հետևեցին ռազմական գործողություններ, մեծապես էթնիկ հիմքով, քանի որ խմբերը, որոնք էթնիկ փոքրամասնություններ էին առանձին հանրապետություններում և որոնց անդամները դժվարություններ ունեին նույնականացվելու ի հայտ եկած անկախ Պետություններում, փորձում էին միավորել այն տարածքը, որտեղ իրենք բնակվել էին, այն հանրապետություններով հանդերձ, որոնց հետ ունեին էթնիկ ընկալում։
7. 1992թ. փետրվարի 21-ին Թիվ 743 (1992) որոշմամբ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը ստեղծեց Միավորված ազգերի պաշտպանական զորքերը (UNPROFOR), որոնց նպատակն էր ստեղծել “միջանկյալ պայմանավորվածություն՝ պայմաններ խաղաղության և անվտանգության համար, որոնք պահանջվում էին Հարավսլավիայի ճգնաժամի ընդհանուր լուծման նպատակով բանակցություններ վարելու համար”։ Չնայած որ UNPROFOR-ի հանձնագիրը ի սկզբանե նախատեսված էր տասներկու ամսով, այն երկարաձգվեց։ UNPROFOR-ը (ավելի ուշ վերանվանվելով UNPF, քանի որ UNPROFOR անունը ստեղծված էր միայն Բոսնիա և Հերցեգովինայում իրականացված գործողությունները վկայակոչելու նպատակով) շարունակեց իր գործողությունները մինչև 1995թ. դեկտեմբերի վերջը։ Նիդեռլանդները զորքեր տրամադրող պետությունների թվում էր։
2. Պատերազմը Բոսնիա և Հերցեգովինայում
8. Բոսնիա և Հերցեգովինան անկախություն հռչակեց 1992թ. մարտի 6-ին՝ որպես Բոսնիայի և Հերցեգովինայի հանրապետություն։ Այնուհետև պատերազմ սկսվեց, պատերազմող ուժերը մեծապես սահմանվում էին համաձայն երկրի նախկինում գոյություն ունեցած էթնիկ բաժանումների։ Հիմնական ռազմատենչ ուժերն էին ARBH-ը (Armija Republike Bosne i Hercegovine, կամ Բոսնիայի և Հերցեգովինայի հանրապետության բանակը, որը հիմնականում կազմված էր բոսնիացիներից (Bosniacs)[1] և հավատարիմ էր Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետության կենտրոնական իշխանություններին), HVO-ն (Hrvatsko vijeće obrane, կամ Խորվաթիայի պաշտպանական խորհուրդը, որը հիմնականում կազմված էր խորվաթներից (Croats[2])) և VRS-ը (Vojska Republike Srpske/Војска Републике Српске, կամ Սերբական հանրապետության (Republika Srpska) բանակը, որը նաև կոչվում էր Բոսնիայի սերբական բանակ, որը հիմնականում կազմված էր սերբերից (Serbs[3]))։
9. Կարող է պարզվել, որ ավելի քան 100,000 մարդ է սպանվել և ավելի քան երկու միլիոն մարդ՝ տեղահանվել։ Ըստ հաշվարկների գրեթե 30,000 մարդ անհետ կորել է։ 2010թ. նրանց մոտավորապես մեկ երրորդը դեռ անհետ կորածների ցուցակում էր։[4]
10. Հակամարտությունը ավարտվեց 1995թ. դեկտեմբերի 14-ին, երբ ուժի մեջ մտավ Ընդհանուր շրջանակայն համաձայնությունը խաղաղության մասին (“Դեյթոնյան խաղաղության համաձայնագիրը”, որն ընդունվել է Դեյթոնում, Օհայո, ԱՄՆ)։ Դեյթոնի խաղաղության համաձայնագրի հետևանքներից մեկը Բոսնիա և Հերցեգովինայի բաժանումն էր երկու բաղադրիչ միավորների՝ Բոսնիա և Հերցեգովինայի դաշնությունը և Սրպսկա Հանրապետություն (Republika Srpska) (Սերբիայի Հանրապետություն)։
3. Սրեբրենիցայի ջարդը
11. Սրեբրենիցան մի քաղաքային համայնք է Արևելյան Բոսնիայում։ Այն հարավում սահմանափակվում է Դրինա գետով, որը սահման է ձևավորում Բոսնիա և Հերցեգովինայի և Սերբիայի միջև։ Հյուսիսում այն հարում է Բրատունաց (Bratunac) քաղաքային համայնքին։ Նրա արևմտյան հարևաններն են Միլիչիի (Milići) և Ռոգանտիցայի (Rogatica) համայնքները։ Այն այժմ հանդիսանում է Republika Srpska-ի մի մասը։
12. Սրեբրենիցայի քաղաքային համայնքը կազմված է մի քանի քաղաքներից և ավաններից, որոնց շարքում է նաև Սրեբրենիցա քաղաքը, որի անունով էլ կոչվել է համայնքը։ Մինչև պատերազմի բռնկումը նրա բնակչությունը գրեթե ամբողջապես Bosniac-ներ և Serb-եր էին, և Bosniac-ները թվով գերակշռում էին Serbs-ին ավելի քան երեք անգամ։
13. Քանի որ այն հանդիսանում էր Republika Srpska-ի ստեղծման խոչընդոտ որպես շարունակական տարածքային միավոր, քանի դեռ մնում էր Բոսնիայի և Հերցեգովինայի կենտրոնական կառավարության ձեռքին, Սրեբրենիցան ենթարկվեց VRS հարձակումների դեռ 1992թ. սկզբում։
14. Պարզվում է, որ Բոսնիայի և Հերցեգովինայի հանրապետության կենտրոնական կառավարությունը մերժել է տարհանել Սրեբրենիցայի քաղաքացիական բնակչությանը, քանի որ դա կհավասարվեր “էթնիկ զտում” ընդունելուն և կնպաստեր տարածքի հանձմանը VRS-ին։
15. 1993թ. ապրիլի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը ընդունեց միաձայն մի որոշում (Որոշում 819 (1993)), որը պահանջում էր, որ “բոլոր մասնակից և շահագրգիռ կողմերը վերաբերվեն [Բոսնիական արևելյան քաղաք] Սրեբրենիցային և նրան հարող տարածքներին, որպես անվտանգ տարածք, որը պետք է ազատ լինի ցանկացած զինված հարձակումից կամ ցանկացած թշնամական այլ գործողությունից”։
16. Մինչև 1995թ. հուլիս ամիսը Սրեբրենիցայի “անվտանգ տարածքը” մի անկլավ էր, որը շրջապատված էր VRS-ի վերահսկողության տակ եղած տարածքով։ Այնտեղ կային ARBH մարտիկներ, նրանց մեծ մասը անզեն, և քաղաքացիներ։ Քաղաքացիները տասնյակ հազարների էին հասնում, և նրանց մեծամասնությունը Bosniac-ներ էին։ Այստեղ կային այն ժամանակ բացի տեղացի բնակիչներից նաև անձինք, ովքեր տեղահան էին արվել արևելյան Բոսնիայի այլ մասերից։ Անկլավի ներսում նաև առկա էր UNPROFOR-ը, որը թվային իմաստով կազմված էր մոտ չորս հարյուր թեթև զինված նիդեռլանդացի օդա-մոբիլային (air-mobile) հետևակից, ովքեր հայտնի էին որպես Dutchbat (կազմված “Dutch” (հոլանդական) և “battalion” (գումարտակ) բառերից), որը գտնվում էր փոխգնդապետի հրամանատարության ներքո։ Իրականում, սակայն, Dutchbat-ը այս ժամանակահատվածում թուլացել էր, քանի որ արձակուրդից վերադարձող զորքերին VRS-ը խանգարել էր կրկին միանալ իրենց ստորաբաժանմանը։
17. 1995թ. հուլիսի 10-ին VRS –ի Դրինա կորպուսը (Drina Corps) հարձակում գործեց Սրեբրենիցայի “անվտանգ տարածքի” վրա՝ գերակշռող ուժով։ Նիդեռլանդների օդամոբիլային գումարտակի հրամանատարը խնդրեց Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարներն օդային օժանդակություն տրամադրել։ Սակայն ոչ մի վճռական օդուժ չօգտագործվեց։ VRS-ը գրավեց տարածքը և իր ձեռքը վերցրեց վերահսկողությունը՝ չնայած Dutchbat-ի ներկայությանը։
18. 1995թ. հուլիսի 12-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց մի որոշում (Որոշում 1004 (1995)), որով պահանջեց անհապաղ վերջ դնել VRS-ի հարձակումներին և դուրս բերել VRS-ի զորքերը Սրեբրենիցայի անվտանգ տարածքից, ինչպես նաև հարգանք դրսևորել UNPROFOR-ի անձնակազմի անվտանգության առնչությամբ և վերականգնել նրանց ազատ տեղաշարժը։
19. Հետագա օրերին Bosniac տղամարդիկ, ովքեր ընկել էին VRS-ի ձեռքը, առանձնացվել էին կանանցից և երեխաներից և սպանվել էին։ Մյուսները կարողացել էին խուսափել անմիջապես բռնվելուց և փորձել էին փախչել անկլավից։ Որոշները հաջողության էին հասել՝ անվտանգության մեջ հայտնվելով, բայց շատ այլոք բռնվել և մահվան էին դատապարտվել կամ սպանվել էին en route իրենց վերքերից կամ ականներից։ Այժմ ընդհանուր առմամբ ընդունված է որպես փաստ, որ ավելի քան 7,000, գուցե և մինչև 8,000 Bosniac տղամարդիկ և տղաներ սպանվել են այս գործողության ժամանակ՝ VRS-ի և սերբ ռազմականացված ուժերի ձեռքին։
20. “Սրեբրենիցայի ջարդերը”, ինչպես դրանք հայտնի դարձան, լայնորեն ճանաչվեցին որպես մի ոճրագործություն, որը եզակի է պատմության մեջ՝ Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտից ի վեր[5]։
4. Զեկույցներ Սրեբրենիցայի ջարդերի վերաբերյալ
21. Հրապարակվել են Սրեբրենիցայի ջարդերի վերաբերյալ մի շարք զեկույցներ, որոնցից անհրաժեշտ է նշել հետևյալները՝
(a) Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի զեկույցը
22. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 1998թ. նոյեմբերին ընդունեց մի որոշում (A/RES/53/35), որում ի թիվս այլ հարցերի այն խնդրեց Գլխավոր քարտուղարին համապարփակ զեկույց, ներառյալ գնահատում, տրամադրել այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 1993թ. ապրիլի 16-ին ընդունված՝ Անվտանգության խորհրդի Թիվ 819 (1993) որոշման համաձայն 1993թ. ապրիլի 16-ին Սրեբրենիցայում անվտանգ տարածքի ստեղծումից, որին հետևեց անվտանգ այլ տարածքների ստեղծումը, մինչև 1995թ. դեկտեմբերի 15-ին Դեյթոնի խաղաղության համաձայնագրի կնքումը։
23. Գլխավոր քարտուղարի զեկույցը տրամադրվեց Գլխավոր ասամբլեաին 1999թ. նոյեմբերի 15-ին։ Զեկույցը 113 էջ է՝ ներառյալ հավելվածները։
24. Զեկույցում ամփոփված են խաղաղարար բազմաթիվ ջանքերի (ներառյալ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներից կազմված “Շփման խումբը” “Contact Group”) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, UNPF-ի և UNPROFOR-ի որոշումների կայացման ընթացակարգերի, ինչպես նաև VRS-ի կողմից Սրեբրենիցայի վրա հարձակման և գրավման և դրան հետևած ջարդերի մասին տեղեկություններ։
25. Հետևյալը մեջբերված է զեկույցի վերջին հատվածից, որը վերնագրված է՝ “XI. Սրեբրենիցայի անկումը. Գնահատական”։
“E. Անվտանգության խորհրդի և անդամ պետությունների դերը
...
490. Ազգերի համայնքը որոշեց հակազդել Բոսնիա և Հերցեգովինայում պատերազմին սպառազինությունների էմբարգոյի, մարդասիրական օգնության և խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով։ Անհրաժեշտ է հստակ նշել, որ այս միջոցներն անզոր քայլեր են եղել՝ առավել վճռորոշ և զորեղ գործողության փոխարեն, որը կկանխեր ահագնացող սարսափը։ Սպառազինությունների էմբարգոն փոքր-ինչ ավելին է արել նախկին Հարավսլավիայի ներսում, քան տեղում ռազմական հավասարակշռության սառեցումն է։ Այն սերբերին թողել է մեծապես ռազմական գերակշռող դիրքում և արդյունավետորեն զրկել է Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետությանը ինքնապաշտպանությունից՝ Միավորված ազգերի Կանոնադրության համաձայն։ Անպայմանորեն սխալ չէր սպառազինությունների էմբարգո կիրառել, ինչը ըստ էության արվել էր այն ժամանակ, երբ Բոսնիա և Հերցեգովինան դեռ Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություն չէր։ Այն բանից հետո, սակայն, երբ այդ էմբարգոն կիրառվել էր, պետք է անկասկած Բոսնիան և Հերցեգովինան պաշտպանելու որոշակի զուգահեռ պարտավորություն ծագեր, երբ այն դարձավ անդամ պետություն, այն ողբերգությունից, որ նրան պատահեց։ Նույնիսկ երբ սերբական հարձակումները և ճնշումները շարունակվում էին ‘անվտանգ տարածքների’ վրա 1993թ. և 1994թ., մեծապես լուսաբանվելով լրատվամիջոցների կողմից և հավանաբար նաև իրենց համապատասխան Կառավարություններին ուղղված դիվանագիտական ու հետախուզական զեկույցներում, Անվտանգության խորհրդի անդամների մոտեցումը շարունակում էր մեծապես անփոփոխ մնալ։ Միջազգային համայնքը այնուամենայնիվ չէր կարողանում քաղաքական կամք գտնել՝ իր առջև ծառացած սպառնալիքին գիմագրավելու համար ...”
և
“G. Դասեր ապագայի համար
...
501. Միջազգային համայնքը ընդհանուր առմամբ պետք է ընդունի պատասխանատվության իր բաժինը՝ պատերազմի վաղ փուլերում ուժ գործադրելու իր երկարատև մերժմամբ իրադարձությունների նման ողբերգական ընթացքը թույլ տալու համար։ Այս պատասխանատվությունը կիսում են Անվտանգության խոհուրդը, Շփման խումբը և այլ Կառավարություններ, որոնք նպաստել են ուժի կիրառման հապաղմանը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունը և այս տարածքում նրա Առաքելությունը։ Ակնհայտ է, որ առաջնային և ամենաուղղակի պատասխանատվությունը, սակայն, ընկած է Բոսնիայում ցեղասպանության փորձի ճարտարապետների և իրականացնողների ուսերին ...”։
(b) Պատերազմի, Հոլոքոստի և Ցեղասպանության ուսումնասիրությունների NIOD ինստիտուտի զեկույցը
26. 1996թ. նոյեմբերին Նիդեռլանդների կառավարությունը հանձնարարեց Պատերազմական փաստաթղթերի պետական ինստիտուտին (Rijksinstituut voor Oorlogsdocumentatie, “RIOD”) հետաքննել “իրադարձությունները Սրեբրենիցայի անկումից առաջ, անկման ընթացքում և դրանից հետո”։ Մտադրությունն այն էր, որ այս եղանակով հավաքված նյութերը պետք է “օգնեին ըմբռնել այն պատճառներն ու իրադարձությունները, որոնք հանգեցրին Սրեբրենիցայի անկմանն ու դրան հաջորդած ողբերգական իրադարձություններին”։
27. Զեկույցը ներկայացվեց 2002թ. ապրիլի 10-ին՝ RIOD-ի իրավահաջորդ հաստատության՝ Պատերազմի, Հոլոքոստի և Ցեղասպանության ուսումնասիրությունների NIOD ինստիտուտի (NIOD Instituut voor Oorlogs-, Holocaust- en Genocidestudies, մի մարմին, որը ստեղծվել էր Նիդեռլանդների Պատերազմական փաստաթղթերի պետական ինստիտուտի (Nederlands Instituut voor Oorlogsdocumentatie) և Հոլոքոստի ու Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի (Centrum voor Holocaust- en Genocide Studies ձուլումից) կողմից։ Հոլանդերեն բնօրինակն ավելին է, քան 3,172 էջը, առանց հավելվածների։ Գոյություն ունի անգլերեն տարբերակը (որը վերնագրված է՝ Սրեբրենիցա. ՙապահով՚ տարածքի վերակառուցումը, նախապատմությունը, հետևանքները և անկման վերլուծությունը)։ Ուսումնասիրությունն ունի պատմական նշանակություն և չի առաջարկում քաղաքական եզրակացություններ կամ դատողություններ։
28. Զեկույցում ուսումնասիրվում է նախկին Հարավսլավիայի պատմությունը միջին դարերից մինչև Համաշխարհային երկրորդ պատերազմ և մինչև սոցիալիստական դարաշրջան, շատ մանրամասն, սահմանվում են տարբեր էթնիկ խմբերի (Bosniac-ներ, խորվաթներ և մասնավորապես սերբեր) տեսակետները։ Այն շարունակվում է Խորվաթիայի, Սլովենիայի և Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հռչակումների, ռազմական գործողություններին հետևած միջազգային քաղաքական իրադարձությունների և քաղաքական որոշումների կայացման նկարագրությամբ, որոնք հանգեցրին Նիդեռլանդների մասնակցությանը UNPROFOR-ում և Սրեբրենիցայի անկլավում Dutchbat-ի տեղակայմանը։ Մանրամասն նկարագրված են հենց Սրեբրենիցայում տեղի ունեցած իրադարձությունները Dutchbat-ի ժամանումից հետո, այդ թվում նաև ARBH-ի և VRS-ի ռազմական գործողությունները։
29. Զեկույցի վերջաբանում նշված է, որ Dutchbat-ին արդյունավետ օդային օժանդակություն տրամադրելը մերժելը մեծապես 1995թ. Պալեում և այնուհետև Բոսնիայի սերբական մայրաքաղաքում VRS –ի տնօրինած զինամթերքի պահեստների վրա իրականացված օդային հարձակմանը Բոսնիայի սերբերի տված պատասխանի պատճառով էր։ Այդ ժամանակ պատանդ էին վերցրել UNPROFOR-ի անձնակազմին, և 1995թ. հունիսին VRS –ի օդային պաշտպանության կողմից ջախջախվել էր ամերիկյան կործանիչ մի ինքնաթիռ։ Բացի այդ հետախուզական նյութեր տնօրինող կառավարությունները չէին կիսել համապատասխան տեղեկություններն այլոց հետ։ Սա կարևոր էր բացատրելու, թե ինչու էին իրադարձությունները ընթացել այդ ճանապարհով։ Dutchbat-ի առաջնորդությունը պարտավոր էր երաշխավորել իր խնամքին հանձնված քաղաքացիների բարեկեցությունը։ Այդ պատճառով նրանք կախում էին ունեցել VRS-ից, հետևաբար խոցելի էին եղել Բոսնիական սերբերի կողմից շահարկումների նկատմամբ։ Եվ վերջապես, որպես ազգային ձախողում Dutchbat –ի գործությունների լայնորեն տարածված հասարակական ընկալումը, Սրեբրենիցայի անկումն ու դրա հետևանքները փոխակերպել էին քաղաքական հարցի։
30. Այս արդյունքները դրդեցին գործող Կառավարությանը քաղաքական պատասխանատվություն վերցնել։ 2002թ. ապրիլին այն հայտարարեց իր հրաժարականի մասին։
(c) Ֆրանսիայի խորհրդարանական հարցումը
31. Քանի որ Ֆրանսիան եղել էր UNPROFOR-ին զորքի խոշոր մատակարար, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ, Ֆրանսիայի ազգային ժողովը (Assemblée nationale) որոշեց խորհրդարանական հարցում անցկացնել։ Զեկույցը (Տասնմեկերորդ խոհրդարանը համաձայն 1958թ. Սահմանադրության (Onzième legislature) – Թիվ. 3413)) գրանցվեց 2001թ. նոյեմբերի 22-ին Ազգային ժողովի նախագահության կողմից։
32. Զեկույցում նկարագրվում են այն քաղաքական և ռազմական զարգացումները, որոնք հանգեցրել են “անվտանգ տարածքների” ստեղծմանը Արևելյան Բոսնիայում, և VRS-ի հարձակումը Սրեբրենիցայի վրա։
33. Ջարդերը նկարագրված են, բայց զեկույցը անհատներին անհատական պատասխանատվություն չի վերագրում՝ նախընտրելով այդ գործը թողնել քրեական դատարաններին։
(d) Նիդեռլանդների խորհրդարանական հարցումը
34. Կառավարության հրաժարականը հանգեցրեց քննարկումների Խորհրդարանի ստորին պալատում (Tweede Kamer der Staten-Generaal), որը որոշեց խորհրդարանական հարցում իրականացնել (parlementaire enquête) անհատական քաղաքական, ռազմական և պաշտոնական պատասխանատվությունը հաստատելու նպատակով։
35. Զեկույցը (Խորհրդարանի ստորին պալատ, խորհրդարանական տարի 2002/03, 28 506, թիվ. 2-3) ներկայացվեց 2003թ. հունվարի 27-ին։ Այն ավելի քան 463 էջ է և հիմնականում ներառում է որոշումների կայացման տարբեր, թե՛ ներքին և թե՛ արտաքին, գործընթացներին մասնակցած անձանցից վերցված վկայությունների ամփոփումներ կամ դրանցից հատվածներ։
36. Զեկույցը պարզեց, որ նախկին Հարավսլավիայում միջազգային ինտերվենցիային մասնակցելու վերաբերյալ որոշումը մասամբ ոգեշնչվել է մարդասիրական մղումներից և մասամբ էլ ցանկությունից, որ ունեցել են թե՛ Կառավարությունը և թե՛ Խորհրդարանը, որպեսզի Նիդեռլանդներն ակտիվ դեր ունենան միջազգային խաղաղության և անվտանգության խթանման ոլորտում։ Այնուհանդերձ, թույլ զիվնած օդային շարժական հետևակի տեղակայումը մարտական “անվտանգ տարածքում” ավելի շուտ ցանկալի մտածողության քան իրատեսական նկատառումների ներշնչանք էր։
37. Ժամանակի ընթացքում ինքնապաշտպանությունը շատ ավելի կարևորություն էր ձեռք բերել, քան UNPROFOR-ի հանձնագրի կատարումն էր, և իր ներկայությամբ հարձակումները կանխելու՝ UNPROFOR-ի ուժը փոքրացել էր։ Այս ամենի համար հիմնականում պետք էր մեղադրել Միավորված ազգերի կազմակերպությանը։
38. Համաձայն այս զեկույցի, միայն Բոսնիացի սերբերի կողմն էր մեղավոր կատարված հանցագործությունների համար։ Սակայն, չնայած որ Dutchbat-ի առաջնորդության և Նիդեռլանդների կառավարության մեղքը չէր հաստատվել, զեկույցում եզրակացություն էր արվում, որ ընդհանուր առմամբ հավանական չէ, որ Dutchbat-ը կարող լիներ կանխելու կոտորածը։
(e) Սերբական հանրապետության (Republika Srpska) Կառավարության զեկույցը “1995թ. հուլիսի 10-19-ը Սրեբրենիցայում և նրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության հանձնաժողով””
39. “1995թ. հուլիսի 10-19-ը Սրեբրենիցայում և նրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության հանձնաժողովը” ստեղծվեց Սերբական հանրապետության (Republika Srpska) Կառավարության կողմից 2003թ. դեկտեմբերի 15-ին։ Հանձնաժողովի խնդիրը Republika Srpska-ի պարտավորությունների կատարումն էր, որոնք բխում էին Մարդու իրավունքների պալատի՝ Selimović –ը և այլոք վճռից (տես պարբերություններ 47 և 48 ստորև), և սեփական հետաքննություն անկացնելը՝ Մարդու իրավունքների պալատին ներկայացված գանգատում նշված զոհերի ճակատագրերը պարզելու նպատակով։
40. Հանձնաժողովի զեկույցը, որը հրապարակվեց 2004թ. հունիսի 11-ին, մոտ 45 էջ էր առանց հավելվածների և հաստատում էր հետևյալը՝
“... 1995թ. հուլիսի 10-19-թ մի քանի հազար Bosniak-ներ են սպանվել, մի ձևով, որը հանդիսանում է Միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում, և հանցագործները, inter alia, միջոցներ են իրականացրել կոծկելու հանցագործությունը՝ մարմինները վերա-տեղաբաշխելու միջոցով ...”։
Բացի այդ, զեկույցը հաստատեց այս հարցում Republika Srpska-ի մարմինների պատասխանատվությունը։ Ստեղծվեց հայտնի զոհերի տվյալների բազա, և բացահայտվեցին զանգվածային տարբեր գերեզմանների գտնվելու վայրերը։
41. 2004թ. նոյեմբերի 10-ին Republika Srpska-ի Կառավարությունը հայտարարություն տարածեց՝ ներողություն խնդրելով կատարված հանցագործությունների համար։
5. Սրեբրենիցայի ջարդերի վերաբերյալ որոշումներ և վճիռներ
42. Հրապարակվել են Սրեբրենիցայի ջարդերի վերաբերյալ շատ կարևոր որոշումներ և վճիռներ, հատկապես հետևյալ դատական հաստատությունների կողմից՝
(a) Միջազգային քրեական դատարան նախկին Հարավսլավիայի համար
43. Մի քանի անհատների մեղադրանք է ներկայացվել Նախկին Հարավսլավիայի համար միջազգային քրեական դատարանի (ICTY) առջև՝ կապված Սրեբրենիցայի ջարդերի հետ, և նրանց թվում՝ Գեներալ-մայոր Radislav Krstić-ին, ով Սրեբրենիցայի անկումից կարճ ժամանակ անց դարձավ VRS-ի Դրինա կորպուսի (Drina Corps.) հրամանատարը։ 2001թ. օգոստոսի 2-ին ICTY-ի Դատական պալատը 260 էջանոց վճիռ ընդունեց (IT-98-33-T)՝ նրան մեղավոր ճանաչելով ցեղասպանության, հետապնդումների և սպանությունների համար՝ նրան դատապարտելով քառասունվեց տարվա բանտարկության։
44. Դատական պալատի վճիռն ինքնին ներկայացնում է VRS –ի կողմից Սրեբրենիցայի գրավման շուրջ ծավալված իրադարձությունների և դրան հետևած ջարդերի մանրամասն նկարագիրը։
45. Գեներալ-մայոր Krstić-ը բողոքարկել է իր դատավճիռն ու ազատազրկումը։ Նա չի վիճարկել Դատական պալատի կողմից նշված իրադարձությունների նկարագրումը, դրա փոխարեն ուշադրությունը սևեռելով իր քրեական պատասխանատվության բնույթին և չափին։ Ի վերջո Վերաքննիչ պալատը գտել է, որ ցեղասպանական մտադրության գոյության ապացույցի բացակայության պայմաններում Գեներալ-մայոր Krstić-ը չի հանդիսացել կատարված հանցագործությունների հիմնական ոճրագործը։ Այունհանդերձ այն նրան մեղավոր է ճանաչել ցեղասպանությանը և մարդկության դեմ հանցագործություններին աջակցելու և հրահրման համար և նրա ազատազրկումը կրճատվել է մինչև երեսուն հինգ տարի (2004թ. ապրիլի 19-ի դատավճիռը, IT-98-33-A)։
(b) Մարդու իրավունքների պալատ Բոսնիայի և Հերցեգովինայի համար
46. Մարդու իրավունքների պալատը Բոսնիա և Հերցեգովինայի համար մարդու իրավունքների պաշտպանության մի ներպետական դատարան էր, որը ստեղծվել էր Դեյթոնի խաղաղության համաձայնագրի Հավելված 6-ում սահմանված՝ Մարդու իրավունքների համաձայնության համաձայն։ Այն ուներ տասնչոր դատավոր, ովքեր կոչվում էին “Անդամներ”, որոնցից վեցը Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիներ էին (երկու Bosniac և երկու խորվաթ, երկու սերբ), իսկ մնացած ութը ո՛չ Բոսնիա և Հերցեգովինայի և ո՛չ էլ որևէ սահմանակից պետության քաղաքացիներ։ Այն գոյություն ուներ մինչև 2003թ. վերջը։
47. 2003թ. մարտի 7-ին Մարդու իրավունքների պալատը վճիռ կայացրեց քառասունինը գանգատի վերաբերյալ (Selimović-ը և այլոք դատավճիռը)։ Այս գանգատները վերցվել էին մոտ 1800 նմանօրինակ գանգատների միջից, որոնք բերվել էին Մարդու իրավունքների պալատի առջև, և բոլորն էլ վերաբերում էին Սրեբրենիցայի իրադարձություններին։
48. Մարդու իրավունքների պալատը վճռել էր, որ ինքը չուներ բավարար իրավասություն ratione temporis քննելու այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել նախքան 1995թ. դեկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Այնուամենայնիվ այն գտել է, որ խախտվել էին Կոնվենցիայի Հոդվածներ 3-ը և 8-ը թե՛ առանձին և թե՛ Հոդված 14-ի հետ միասին վերցված, կապված գանգատարկուներին իրենց բացակա հարազատների վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելու և իմաստալի հետաքննություն իրականացնելու հետ։ Այն ավելացրել է, որ “[Ս]րեբրենիցայի դեպքերի համատեքստում այս իրավախախտումները հատկապես աղաղակող [էին], քանի որ այս իրադարձությունը հանգեցրել [էր] քաղաքացիների ամենամեծ և ամենասարսափելի զանգվածային մահապատժին Եվրոպայում քսաներորդ դարի երկրորդ կեսին...”։ Այն հրամայեց Republika Srpska-ին բացահայտել իր տնօրինության տակ եղած ողջ համապատասխան տեղեկատվությունը, ազատ արձակել կորած գերիներին, ովքեր դեռ կենդանի էին և իրականացնել “լիակատար, իմաստալի, հանգամանալի և մանրամասն հետաքննություն”։ Բացի այդ, այն հրամայեց Republika Srpska-ին վճարել չորս միլիոն Բոսնիա և Հերցեգովինայի փոխարկելի արժույթով (BAM) Srebrenica-Potočari հուշահամալիրի և գերեզմանի հիմնման նպատակով։
(c) Արդարադատության միջազգային դատարան
49. 1993թ. մարտի 20-ին արդեն Բոսնիայի և Հերցեգովինայի հանրապետությունը վարույթ բերեց Արդարադատության միջազգային դատարան (ICJ) Հարավսլավիայի դաշնային հանրապետության դեմ՝ պնդելով այնքանով, որքանով դա վերաբերում էր դատարանի առջև բերված գործին, որ խախտվել է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիան։ Դեյթոնի խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Բոսնիայի և Հերցեգովինայի հանրապետությանը որպես գանգատարկու իրավահաջորդեց Բոսնիա և Հերցեգովինան։ Հարավսլավիայի դաշնային հանրապետությունն իր լուծարումից հետո որպես պատասխանող կողմ փոխարինվեց Սերբիա և Մոնտենեգրոյով, իսկ վերջում՝ Սերբիայով, չնայած որ ICJ-ի կողմից համապատասխան ժամանակահատվածում անցյալ իրադարձությունների համար պատասխանատու էր սահմանվել Սերբիա և Մոնտենեգրո պետությանը։
50. ICJ-ն վճիռ կայացրեց 2007թ. փետրվարի 26-ին (Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի վերաբերյալ Կոնվենցիայի կիրառումը (Բոսնիա և Հերցեգովինա-ն ընդդեմ Սերբիա և Մոնտենեգրոյի), Վճիռ , I.C.J. Զեկույցներ 2007, էջ. 43)։ Ինչ վերաբերում է Սրեբրենիցայի ջարդերին, Մարդու իրավունքների միջազգային դատարանն իր եզրակացությունները հիմնեց ICTY –ի Դատական պալատի Krstić-ի գործով վճռում տեղ գտած եզրակացություններին և ICTY-ի վճռին Blagojević-ի գործով (IT-02-60-T, Դատական պալատի վճիռ, 17-ը հունվարի, 2005թ.), և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի զեկույցին (տես վերը նշված պարբերություն 25)։
51. ICJ-ն վճռեց, inter alia, որ ցեղասպանության գործողություններ են իրականացվել VRS-ի անդամների կողմից Սրեբրենիցայում և նրա շուրջը 1995թ. մոտավոր հուլիսի 13-ին (loc. cit., §§ 291 և 297)։ Սակայն նշված գործողություններն իրականացնելու վերաբերյալ որոշումը ընդունվել էր VRS –ի ղեկավարության առանձին անդամների կողմից։ Չկար ոչինչ ապացուցելու, որ դրանք եղել էին ծրագրված կամ մտադրված այն անձանց կողմից, ում համար պատասխանատու էր պատասխանող պետությունը կամ պատասխանող պետության գիտակցված մեղսակցության պայմաններում։ Հետևաբար կոտորածը չէր կարելի վերագրել Սերբիա և Մոնտենեգրոյին (loc. cit., §§ 413-415 և §§ 423-424)։
52. ICJ-ն այնուհանդերձ վճռեց, որ ցեղասպանությունը կանխարգելելու պարտականությունն առկա էր, թեկուզև պայմանականորեն։ Խնդրո առարկա պարտավորությունը վարքի հարց էր, և ոչ արդյունքի, այն իմաստով, որ Պետությունը չէր կարող պարտավորված լինել հաջողելու, ինչպիսին էլ որ լինեին հանգամանքները, ցեղասպանության իրականացումը կանխելիս։ Կողմ պետությունների պարտավորությունն ավելի շուտ իրենց կողմից ողջամիտ տնօրինվող բոլոր միջոցների կիրառումն էր ցեղասպանությունը կանխելու համար այնքանով, որքանով դա հնարավոր է։ Պետությունը պատասխանատվություն չէր կրում պարզապես նրա համար, որովհետև ցանկալի արդյունքին չէր հասել։ Պատասխանատվությունն այնուամենայնիվ առկա էր, եթե Պետությունն ակնհայտորեն չէր ձեռնարկել իր իրավասությունների ներքո մատչելի միջոցներ ցեղասպանությունը կանխարգելելու ուղղությամբ, որոնք կարող էին նպաստել ցեղասպանության կանխարգելմանը։
53. ICJ-ն այնուհետև գտել էր, որ FRY-ի իշխանությունները, և ամենից առաջ նրա Նախագահը՝ պրն. Slobodan Milošević-ը, տեղյակ էին եղել Սրեբրենիցայի տարածքի վերաբերյալ լարվածությանը էթնիկ տարբեր խմբերի միջև, ուստիև ցեղասպանության վտանգին, որը կարող էր տեղի ունենալ։ Չնայած անհերքելիորեն ազդեցություն ունենալով VRS-ի վրա նրա հետ ունեցած “քաղաքական, ռազմական և ֆինանսական կապերի միջոցով” (loc. cit., § 434), իշխանություններն իրենց ազդեցությունը չէին կիրառել VRS-ն նկատմամբ՝ ցեղասպանությունը կանխելու նպատակով։ Այսպիսով առկա էր Սերբիայի միջազգային պատասխանատվությունը (loc. cit., § 438)։
B. Ներպետական դատավարություններ
1. Հիմնական դատավարությունների նախաձեռնումը
54. 2007թ. հունիսի 4-ին գանգատարկուները Նիդեռլանդների պետությանը և Միավորված ազգերի կազմակերպությանը կանչեցին Հաագայի Ռեգիոնալ դատարան (rechtbank)։ Պահանջը մի 203 էջանոց փաստաթուղթ էր, որում գանգատարկուները նշել էին, որ Նիդեռլանդների պետությունը (որը պատասխանատու էր Dutchbat-ի համար) և Միավորված ազգերի կազմակերպությունը (որն ընդհանուր պատասխանատվություն էր կրում UNPROFOR համար), չնայած իրենց ավելի վաղ տված խոստումներին և VRS-ի կողմից վերահաս հարձակմանը տեղեկացված լինելուն, չեն գործել պատշաճ և արդյունավետ չեն պաշտպանել Սրեբրենիցայի “անվտանգ տարածքը” և այն բանից հետո, երբ VRS-ը գրավել է անկլավը, չեն պաշտպանել տեղի խաղաղ բնակչությանը։ Հետևաբար նրանք պատասխանատվություն են կրում քաղաքացիական բնակչության նկատմամբ դաժան վերաբերմունքի, (որոշ դեպքերում) կանանց բռնաբարման և սպանությունների, տղամարդկանց զանգվածային սպանությունների և ցեղասպանության համար։ Գանգատարկուներն իրենց դիրքորոշումը հիմնել են թե՛ Նիդեռլանդների քաղաքացիական իրավունքի և թե՛ միջազգային իրավունքի վրա։
55. Համաձայն քաղաքացիական իրավունքի փաստարկն այն էր, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը և Նիդեռլանդների պետությունը համաձայնություն էին կայացրել Սրեբրենիցայի անկլավի բնակիչների հետ (այդ թվում նաև գանգատարկուների), նրանց Սրեբրենիցայի “անվտանգ տարածքում” պաշտպանելու վերաբերյալ՝ ARBH –ի ներկա ուժերի զինաթափման դիմաց, որը Միավորված ազգերի կազմակերպությունը և Նիդեռլանդների պետությունը չէին կատարել։ Եվ երկրորդը, Նիդեռլանդների պետությունը Միավորված ազգերի թողտվությամբ, կատարել էր իրավախախտում (onrechtmatige daad) նրանց նկատմամբ՝ ուղարկելով ոչ բավարար զինված, վատ մարզված և վատ պատրաստված զորքեր Բոսնիա և Հերցեգովինա՝ չտրամադրելով նրանց անհրաժեշտ օդային օժանդակությունը։
56. Փաստարկը միջազգային իրավունքի համաձայն, այնքանով, որքանով այն վերաբերում էր տվյալ դեպքում Դատարանի առջև բերված գործին, հիմնված էր Պետության պատասխանատվության և Միջազգային կազմակերպությունների պատասխանատվության մասին Միջազգային իրավունքի հանձնաժողովի հոդվածների նախագծերին, և գանգատարկուները որդեգրել էին այն դիրքորոշումը, որ Dutchbat-ի գործողությունները վերագրելի էին թե՛ Նիդեռլանդների պետությանը և թե՛ Միավորված ազգերի կազմակերպությանը։
57. Թեկուզև գիտակցելով, որ անհատները դասական միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն՝ գանգատարկուները պնդում էին, որ զոհերի փոխհատուցման իրավունքը միջազգային իրավունքի համաձայն ուղղակիորեն ճանաչվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի՝ Մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարումների և Միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ իրավախախտումների զոհերի պաշտպանության և հատուցման պարզ սկզբունքներով և ուղենիշներով, որն ուղղակի ուժ ուներ Նիդեռլանդներում՝ Նիդեռլանդների թագավորության Հոդված 93-ի շնորհիվ։
58. Ակնկալելով այն հավանականությունը, որ Միավորված ազգերի կազմակերպությունը կվկայակոչի իր անձեռնմխելիությունը՝ հիմնվելով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության Հոդված 105-ին, գանգատարատկուները պնդում էին, որ ցանկացած անձեռնմխելիություն, որից օգտվում էր այդ կազմակերպությունը, չէր կարող լինել ավելին, քան անհրաժեշտ էր այդ կազմակերպությանն իր խնդիրները կատարելու համար, և ավելին, որ դատարանի մատչելիությունը երաշխավորված էր մասնավորապես Կոնվենցիայի Հոդված 6 § 1-ով։
59. Պարզվում է, որ Արդարադատության նախարարը չի օգտվել 2001թ. Կատարածուների Ակտի 3a բաժնով նախատեսված հնարավորությունից (Gerechtsdeurwaarderswet 2001, տես ստորև)՝ կատարածուին հայտնելու, որ դատական ծանուցագրի տրամադրումը կհակասի միջազգային իրավունքով Պետության ստանձնած պարտավորություններին։
2. Երկրորդային դատավարությունը
(a) Պնդումները Ռեգիոնալ դատարանի առջև
60. Միավորված ազգերի կազմակերպությունը չհայտնվեց Ռեգիոնալ դատարանի առջև, նախապես Նյու Յորքում Նիդեռլանդների թագավորության մշտական ներկայացուցչին տեղեկացնելով, որ չի ներկայանալու։
61. Նիդեռլանդների պետությունը, արդեն իր իրավունքի համաձայն ամբաստանյալ, նույնպես խնդրեց միջամտել Միավորված ազգերի կազմակերպության անունից կամ որպես այլընտրանք, միանալ Միավորված ազգերի կազմակերպության դեմ դատավարություններին որպես պաշտպանյալ։ Այն պնդեց, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության Հոդված 105 § 1-ի համաձայն՝ Միավորված ազգերի կազմակերպության Արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայի Հոդված II, բաժին 2-ի հետ համատեղ վերցված, Նիդեռլանդների դատարանները չունեին իրավասություն, քանի որ դատավարություններն ուղղված էին Միավորված ազգերի կազմակերպության դեմ։ Հետևաբար Նիդեռլանդների դատարանները պետք է ճանաչեին Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը ex officio, եթե այն բացահայտորեն չէր հանվել։ Պետությունն ուներ իր միջազգային իրավական շահը այս անձեռնմխելիությունը վկայակոչելով, ինչը հատկապես արտացոլված էր 2001թ. Կատարածուների ակտի 3a բաժնում։
62. Գանգատարկուները պնդում էին, որ Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը հանվում էր մասնավորապես Կոնվենցիայի Հոդված 6-ով և ցեղասպանության արգելմամբ, քանի որ վերջինը հանդիսանում էր ius cogens-ի կանոն, որն իր տեղն էր գտել պայմանագրային իրավունքում (Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի կոնվենցիայի ձևով)։
63. Հիմնական դատավարությունները հետաձգվեցին մինչև երկրորդային դատավարության վերջնական վճիռը։
(b) Ռեգիոնալ դատարանի վճիռը
64. Ռեգիոնալ դատարանն իր վճիռը կայացրեց 2008թ. հուլիսի 10-ին (Landelijk Jurisprudentie Nummer (National Jurisprudence Number, “LJN”) BD6795, անգլերեն թարգմանությունը՝ LJN BD6796)։ Այնքանով, որքանով դա համապատասխան էր Դատարանի առջև բերված գործին, Դատարանը գտավ, որ Արդարադատության նախարարի կողմից 2001թ. Կատարածուների ակտի 3a մասով նախատեսված հայտարարությունը չանելը չէր ենթադրում Նիդեռլանդների պետության կողմից Նիդեռլանդների դատարանների իրավասության ճանաչում։
65. Հակառակը, Պետությունը սեփական շահ էր ունեցել Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը ընդդատությունից պաշտպանելու մեջ՝ նկատի առնելով Միավորված ազգերի կազմակերպության Հոդված 105 § 1-ով նախատեսված իր պարտականությունների կատարումը։ Ռեգիոնալ դատարանն այնուհետև նշել էր, որ Միավորված ազգերի կազմակերպությունը մատնանշել է իր ցանկությունն առ այն, որ հարգվի իր անձեռնմխելիությունը, ինչը և պետությունն աներկբայորեն կատարել էր, և գտավ, որ Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունն ըստ էության ճանաչված էր միջազգային իրավական պրակտիկայում։
66. Ըստ Ռեգիոնալ դատարանի ո՛չ Կոնվենցիան, ո՛չ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիան և ո՛չ էլ միջազգային իրավունքի որևէ այլ կանոն՝ լինի այն սահմանված պայմանագրով, սովորութային իրավունքով կամ Պետության գործելակերպով, չէր պարտավորեցնում Նիդեռլանդներին հարկադիր կիրառել ցեղասպանության արգելումն իր քաղաքացիական իրավունքի միջոցով։ Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիան միայն նախատեսում էր, որ Պետությունները պետք է երաշխավորեն, որ ցեղասպանությունը պատժվում է։
67. Վկայակոչելով այս Դատարանի նախադեպային իրավունքը (Al-Adsani-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], Թիվ. 35763/97, ECHR 2001-XI)՝ Ռեգիոնալ դատարանը գտավ, որ սկզբունքորեն պետության սուվերեն անձեռնմխելիությունը չեղյալ չէր ճանաչվում Կոնվենցիայի Հոդված 3-ով ամրագրված՝ խոշտանգումների արգելմամբ։ Քանի որ խոշտանգումների արգելումը նույնքան ius cogens կանոն էր, որքան որ ցեղասպանության արգելումը, ապա կարելի էր եզրակացնել, որ միջազգային իրավունքի ընթացիկ իրավիճակում ներպետական դատարանում քաղաքացիական հայցի նկատմամբ անձեռնմխելիությունը, անկախ նրանից թե այն վայելում է ինքնիշխան պետությունը, թե միջազգային կազմակերպությունը, չեղյալ չէր չէր ճանաչվում ius cogens։
68. Դրանից հետևում էր, որ Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը ներպետական դատարանների կողմից հավասարակշռվելու առումով ոչ թե ֆունկցիոնալ էր, այլ բացարձակ։
69. Ինչ վերաբերում էր Կոնվենցիայի Հոդված 6-ին, ապա Ռեգիոնալ դատարանը մատնանշել է այս դատարանի վճիռը Behrami and Behrami-ն ընդդեմ Ֆրանսիայի և Saramati-ն ընդդեմ Ֆրանսիայի, Գերմանիայի և Նորվեգիայի ((դեկտ.) [GC], թիվ. 71412/01 և 78166/01, 2 –ը մայիսի, 2007թ.) գործերով։ Վճռում նշվել է, որ զորք տրամադրող պետությունները չեն կարող պատասխանատվության կանչել այն ուժերի համար, որոնք տեղակայվում են Միավորված ազգերի կազմակերպության տրամադրության ներքո խաղաղապահ գործողությունների նպատակով։ Դրանից հետևում էր, որ Հոդված 6-ը չէր կարող վկայակոչվել նույն Միավորված ազգերի կազմակերպության՝ դատական հայցից անձեռնմխելիությունը բացառելու օգտին։
70. Ռեգիոնալ դատարանը տեղյակ էր, որ այդ Դատարանը Waite-ը և Kennedy-ին ընդդեմ Գերմանիայի ([GC], թիվ. 26083/94, ECHR 1999-I), և Beer-ը և Regan-ը ընդդեմ Գերմանիայի ([GC], թիվ. 28934/95, 18-ը փետրվարի, 1999թ.) վճիռներում պնդումներ է կատարել, որոնք ենթադրում են, որ միջազգային կազմակերպության անձեռնմխելիությունը համապատասխանում է Կոնվենցիայի Հոդված 6-ին միայն այն դեպքում, երբ կազմակերպությունը ինքը ողջամիտ այլընտրանք է առաջարկել Կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանության համար։ Ավելին, Միավորված ազգերի կազմակերպությունը մի կազմակերպություն էր, որի անդամակցությունը գրեթե համատարած էր։ Սա նրան առանձնացնում էր այնպիսի կազմակերպություններից, ինչպես European Space Agency-ին (Եվրոպական տիեզերական գործակալություն), այն կազմակերպությունը, որը խնդիրներ ուներ Waite –ը և Kennedy-ին և Beer-ը և Regan-ը գործում, որը ստեղծվել էր ընդամենը 1980թ. և որի անդամակցությունը սահմանափակվում էր եվրոպական պետություններով։ Ավելին, Դատարանն ինքնին ճանաչել էր Միավորված ազգերի կազմակերպության յուրահատուկ դիրքը Behrami-ն և Behrami-ն ընդդեմ Ֆրանսիայի և Saramati-ին ընդդեմ Ֆրանսիայի, Գերմանիայի և Նորվեգիայի գործում։ Ամեն դեպքում, եթե որևէ Պետություն պետք է ընդդատություն իրականացներ Միավորված ազգերի կազմակերպության նկատմամբ, ապա այդ Պետությունը պետք է լիներ այն պետությունը, որի տարածքում կազմակերպությունն ուներ իր նստավայրը կամ որտեղ տեղի էին ունեցել այն գործողությունները, որոնց վերբերյալ բերվել էր բողոքը։ Տվյալ դեպքում սա բացառում էր Նիդեռլանդները։
71. Այսպիսով, Ռեգիոնալ դատարանը մերժել էր ընդդատությունը Միավորված ազգերի կազմակերպության նկատմամբ, առանց անհրաժեշտ համարելու դատավարություններին միջամտելու կամ միանալու վերաբերյալ Նիդեռլանդների պետության խնդրանքի մասով վճիռ կայացնելը։
(c) Պնդումներ Վերաքննիչ դատարանի առջև
72. Գանգատարկուները դիմել են Հաագայի Վերաքննիչ դատարան (gerechtshof)։ Նրանց հիմնական պնդումները կարելի է ամփոփ ներկայացնել այսպես։
73. Այնքանով, որքանով դա վերաբերում է Դատարանի առջև բերված գործին, նրանք պնդել են, որ Պետության հիմնվելը Միավորված ազգերի կազմակերպության բացարձակ անձեռնմխելիությանը միանգամայն ներդաշնակ էր նրա այն պնդմանը, որ Միավորված ազգերի կազմակերպությունը միայնակ է պատասխանատվություն կրում ցեղասպանության գործողությանը հավասարված՝ Սրեբրենիցայի ջարդերի կանխարգելման ջանքերի ձախողման համար։ Այդ պնդումը ընդունելը կնշանակի մերժել ցեղասպանության զոհերի փրկված հարազատների՝ դատարանի մատչելիության իրավունքը, ինչը իրավաբանորեն, մարդկայնորեն և բարոյականորեն սխալ է։ Ռեգիոնալ դատարանն անուշադրության է մատնել Պետության պնդման այս բնույթը, ինչը հիմնված էր ոչ այնքան միջազգային իրավունքով պայմանավորված իր պարտավորությունները կատարելու անհրաժեշտությամբ, որքան նրա սեփական շահով, ինչը հստակ ընկալելի էր (welbegrepen eigenbelang)։ Միջազգային իրավական պարտավորության նպատակը չէր թույլ տալ Պետությանը խուսափելու իր սեփական պատասխանատվությունից։
74. Միավորված ազգերի կազմակերպությունից պահանջվել էր, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին Կոնվենցիայի Հոդված VIII-ի 29-րդ պարբերության, ստեղծել վեճերի կարգավորման մասնավոր տեսակի մի մեխանիզմ, որի կողմ հանդիսանար ինքը, բայց նրա գոյության ավելի քան վաթսուն տարիներին նման մեխանիզմ չէր ստեղծվել։ Հետևաբար առկա էր հրատապ կարիք, որպեսզի Նիդեռլանդների ներպետական դատարանները ստանձնեին իրավասություն։
75. Դատարանի վճիռը Al-Adsani-ի գործով պատշաճ նախադեպ չէր, քանի որ միջազգային կազմակերպության անձեռնմխելիությունը տարբերվում էր սուվերեն պետության անձեռնմխելիությունից։ Ավելին, Al-Adsani-ի գործում Դատարանը խորապես պառակտված էր եղել։ Al-Adsani-ի գործում մեծամասնության դիրքորոշումը քննադատվել է նրանով, որ այն թույլ էր տվել ինքնիշխան անձեռնմխելիությանը գերակշռել իր ius cogens կանոնի՝ մասնավորապես խոշտանգումների արգելման նկատմամբ։ Շատ ավելի անպատշաճ էր թույլ տալ, որպեսզի միջազգային կազմակերպության գործառնական անձեռնմխելիությունը գերակշռի ius cogens շատ ավելի հիմնարար մի կանոնի՝ մասնավորապես ցեղասպանության արգելման նկատմամբ։
76. Kadi-ի և Al-Barakaat-ի գործերում, թե՛ Եվրոպական համայնքների արդարադատության Դատարանի գլխավոր փաստաբանը և թե՛ հենց Արդարադատության դատարանը դրսևորել էին պատրաստակամություն միջամտելու և ապահովելու մի այնպիսի դատարանի մատչելիություն, որին մատչելիությունը չէր ապահովել Միավորված ազգերի կազմակերպությունը (գանգատարկուները վկայակոչել էին C-402/05 P և C-415/05 P համատեղ գործերը, Yassin Abdullah Kadi-ին և Al Barakaat International Foundation-ն ընդդեմ Եվրոպական միության խորհրդի և Եվրոպական համայնքների հանձնաժողովի, վճիռ, 3-ը սեպտեմբերի, 2008թ.)։
(d) Վերաքննիչ դատարանի վճիռը
77. Վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց 2010թ. մարտի 30-ին (LJN BL8979)։ Այն թույլ տվեց Պետությանը միանալ Միավորված ազգերի կազմակերպության դեմ բերված հայցին՝ որպես պատասխանող, և մնացած մասով ուժի մեջ թողեց Ռեգիոնալ դատարանի վճիռը։
78. Այն չէր ընդունել, որ Պետությունը փորձել է խուսափել իր սեփական պատասխանատվությունից քաղաքացիական իրավունքում՝ Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը վկայակոչելով։ Սա համարելով որպես վարույթի հանգամանք, որը վերաբերում է Նիդեռլանդների նեպետական դատարանների իրավասությանը Միավորված ազգերի կազմակերպության առնչությամբ՝ Վերաքննիչ դատարանը չէր կարող ակնկալել այն պաշտպանությունը, որը ներկայացնելու էր Նիդեռլանդների պետությունը, որպես իր սեփական իրավունքի պաշտպան՝ հետագա վարույթներում ըստ էության գործը քննելիս։
79. Անդրադառնալով Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին Կոնվենցիայի Հոդված II-ի 2-րդ պարբերությանը, որը պետք է “բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների` դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակի լույսի ներքո” (Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի Կոնվենցիա, Հոդված 31), և նաև Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության Հոդված 105-ի լույսի ներքո՝ Վերաքննիչ դատարանը գտավ, որ ոչ մի այլ կոնստրուկցիա չի կարող հիմնվել այդ դրույթի վրա, քան այն, որ “ամենահեռահար անձեռնմխելիությունն է շնորհվ[ել] Միավորված ազգերի կազմակերպությանը այն իմաստով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը [չի կարող] կանչվել որևէ ներպետական դատարան այն երկրներում, որոնք այդ Կոնվենցիայի ստորագրող կողմ [էին]”։ Հոդված 105-ի ձևակերպումից չէր հետևում, որ Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունն ընդամենը գործառնական էր, ինչը նաև ակնհայտ էր Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին Կոնվենցիայի Հոդված 105-ին նախորդող Հոդվածներից (ներառյալ Հոդված II-ը և նրա 2-րդ պարբերությունը), որոնց նպատակն էր մատնանշել “արտոնություններն ու անձեռնմխելիությունները ... որոնք անհրաժեշտ են [Միավորված ազգերի կազմակերպության’] նպատակների իրականացման համար”։
80. Ի տարբերություն Ռեգիոնալ դատարանի, Վերաքննիչ դատարանին չէր համոզել, որ Դատարանը շեղվել է Waite-ը և Kennedy-ին ու Beer-ը և Regan-ը գործերով իր վճիռներից՝ Behrami-ն և Behrami-ին ընդդեմ Ֆրանսիայի և Saramati-ին ընդդեմ Ֆրանսիայի, Գերմանիայի և Նորվեգիայի գործերում։ Վերջին գործը չէր վերաբերել ո՛չ Միավորված ազգերի կազմակերպությանը որպես հեռանկարային կողմի, և ոչ էլ ներպետական դատարանների մատչելիությանը Կոնվենցիայի Հոդված 6-ի նշանակության շրջանակներում։ Ոչ էլ կարող էր նշանակություն ունեցած լինել այն, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել էր ավելի վաղ, քանի ուժի մեջ էր մտել Կոնվենցիան։ Նման հիմնավորումը անհամատեղելի կլիներ Կոնվենցիայով ամրագրված հիմնարար իրավունքներին։ Նմանապես, չէր կարելի ենթադրել, որ Միավորված ազգերի կազմակերպության Հոդված 103-ը պարզապես նպատակ էր հետապնդել մի կողմ դնելու միջազգային սովորութային իրավունքը կամ միջազգային պայմանագրերը, և առավել ևս վնասել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին, քանի որ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներից մեկն ըստ էության մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանումն էր։ Սա նշանակում էր, որ այն չափանիշը, որով շնորհված էր ընդդատության նկատմամբ Միավորված ազգերի կազմակերպության ունեցած անձեռնմխելիությունը, պետք է քննվեր ըստ Դատարանի կողմից սահմանված՝ Beer-ը և Regan-ը գործի § 53-ի։
81. Վերաքննիչ Դատարանի վճիռը հետևյալն էր՝
“5.7. Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդոք այս գործում Միավորված ազգերի կազմակերպության ունեցած անձեռնմխելիությունը ընդդատությունից համաչափ է հետապնդվող նպատակին, Վերաքննիչ դատարանը կատարել է հետևյալ դիտարկումը։ Միավորված ազգերի կազմակերպությունն ունի հատուկ դիրք միջազգային կազմակերպությունների շրջանում։ Անվտանգության խորհուրդը կարող է ի վերջո համաձայն Հոդված 42-ի, նման գործողություն ձեռնարկել օդային, ծովային կամ ցամաքային ուժերի միջոցով, ինչպես կարող է անհրաժեշտ լինել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու կամ պահպանելու համար։ Ոչ մի այլ միջազգային կազմակերպություն չունի նման հեռահար իրավազորություններ։ Կապված այս հեռահար իրավազորությունների հետ, որոնց համաձայն Միավորված ազգերի կազմակերպությունը և Միավորված ազգերի կազմակերպության տնօրինության տակ տեղակայված զորքերը կարող են միջամտել հակամարտության այնպիսի իրավիճակներում, որոնք կարող են հաճախակիորեն ներառել բազմաթիվ կողմերի հակասող շահեր, առկա է իրական վտանգ, որ եթե Միավորված ազգերի կազմակերպությունն ունենար միայն մասնակի անձեռնմխելիություն ընդդատությունից, կամ ընդհանրապես նման անձեռնմխելիություն չունենար, ապա կենթարկվեր հակամարտությունում ներգրավված կողմերի պահանջներին, կկանչվեր ներպատական դատարաններ այն երկրներում, որտեղ տեղի ունեցած լիներ խնդրո առարկա հակամարտությունը։ Հատկապես կապված այն հակամարտությունների զգայուն բնույթի հետ, որոնցում կարող է ներգրավվել Միավորված ազգերի կազմակերպությունը, անհրաժեշտ է նաև նկատի առնել այն իրավիճակները, որոնց դեպքում Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է կանչվել դատարան միմիայն Անվտանգության խորհրդի գործողությունը մասամբ կամ լիովին խափանելու դեպքում։ Կարելի է նաև պատկերացնել, որ Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է դատարան կանչվել այնպիսի երկրներում, որոնցում ընդդատությունը չի համապատասխանում Կոնվենցիայի Հոդված 6-ի չափանիշներին։ Հետևաբար Միավորված ազգերի կազմակերպությանը շնորհված անձեռնմխելիությունը ընդդատությունից ուղղակիորեն կապված է աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման ընդհանուր շահին։ Այդ պատճառով, խիստ կարևոր է, որպեսզի Միավորված ազգերի կազմակերպությունն ունենա հնարավորինս բարձր աստիճանի անձեռնմխելիություն, որը պետք է քննության ենթարկվի հնարավորինս քիչ։ Այս խորապատկերին Վերաքննիչ դատարանն այն կարծիքի է, որ միայն շատ ճնշիչ պատճառները կարող են հանգնեցնել այն եզրակացությանը, թե Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունն անհամաչափ է նրա կողմից հետապնդած նպատակին։
...
5.9. Վերաքննիչ դատարանն առաջին հերթին նշում է, որ ինքը դյուրազգաց է այն զարհուրելի իրադարձությունների (vreselijke gebeurtenissen) նկատմամբ, որոնց զոհ էին հանդիսանում Mothers of Srebrenica-ն և նրանց հարազատները, և այն տառապանքների նկատմամբ, որոնք պատճառել էին այդ իրադարձությունները։ Պետությունը չէր վիճարկել, որ ցեղասպանություն է տեղի ունեցել Սրեբրենիցայում։ Իսկապես, դա բոլորին է հայտնի։ Միանգամայն հասկանալի է, որ Mothers of Srebrenica-ն պետք է դրա համար փոխհատուցում փնտրի օրենքով։ Սակայն դրանով խնդիրը չի ավարտվում։ Ինչպես վերը նշվեց, առկա է բավականին մեծ շահ՝ երաշխավորելու, որ Միավորված ազգերի կազմակերպությանը չպետք է հարկադրեն ներկայանալ որևէ ներպետական դատարանի առջև։ Լարվածության այս ոլորտում անհրաժեշտություն կա հավասարակշռել երկու իրավական սկզբունքները, որոնցից յուրաքանչյուրը ծայրահեղ կարևոր է, սակայն որոշիչ կարող է լինել միայն մեկը։
5.10. Վերաքննիչ դատարանը նախ և առաջ վճռում է, որ [գանգատարկուները] ճանաչում են, որ Միավորված ազգերի կազմակերպությունն ինքը ցեղասպանություն չի կատարել։ ... Ոչ էլ կարելի է եզրակացնել փաստերից, ինչպես պնդել են [գանգատարկուները], որ Միավորված ազգերի կազմակերպությունը գիտակցաբար համագործակցել է ցեղասպանության իրականացման ժամանակ։ [Գանգատարկուները] ըստ էության պնդում են, որ Միավորված ազգերի կազմակերպությունը անփույթ է եղել (nalatig)՝ չկարողանալով կանխել ցեղասպանությունը։ Վերաքննիչ դատարանն այն կարծիքին է, որ չնայած այսպիսի մեղադրանքը Միավորված ազգերի կազմակերպության նկատմամբ լուրջ է, այն խորը (հղի) չէ այնքան, որպեսզի չեղյալ ճանաչվի կազմակերպության անձեռնմխելիությունը միայն այդ պատճառով, կամ այնքան տեղին չէ, որ միայն այդ պատճառով Միավորված ազգերի կազմակերպության համար անընդունելի լինի վկայակոչել իր անձեռնմխելիությունը։ Այս կապակցությամբ, Վերաքնիչ դատարանը կարևոր է համարում, ինչպես արդեն նշվել է, որ Միավորված ազգերի կազմակերպության խաղաղարար գործողությունները տեղի ունենան աշխարհի այն հատվածներում, որտեղ nր ժայթքել են կենդանի հակամարտություններ (brandhaard), և որ ընդհանրապես առանց մեծ դժվարությունների հնարավոր կլինի մեղադրել Միավորված ազգերի կազմակերպությանը ոչ թե մարդկության դեմ հանցագործություններ կատարած լինելու, այլ [նման հանցագործությունների] դեմ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար, [մի իրավիճակ, որը] կարող է ինքնին չարաշահումների տեղիք տալ։ Մեղադրանքը, թե Միավորված ազգերի կազմակերպությունը չի կանխարգելել ցեղասպանությունը Սրեբրենիցայում և անփութություն է ցուցաբերել այս կապակցությամբ, հետևաբար սկզբունքորեն բավարար չէ ընդդատության նկատմամբ անձեռնմխելիությունը չեղյալ ճանաչելու համար։ Ոչ էլ վճռորոշ է այն, որ տվյալ գործում նշված չէ, որ առկա չէ չարաշահում վերը վկայակոչվածի իմստով։ Եթե Միավորված ազգերի կազմակերպությունը կարողանար հաջողությամբ վկայակոչել իր անձեռնմխելիությունը միայն այն առանձին դեպքում, երբ հնարավոր լիներ ապացուցել չարաշահումը, նրա անձեռնմխելիությունը անընդունելիորեն կնվազեր (aangetast)։
5.11. Հաջորդ փաստը, որին ապավինել էին [գանգատարկուները] ընթացակարգային միջոցի բացակայությունն էր, որը կունենար բավարար երաշխիքներ (een met voldoende waarborgen omklede rechtsgang)։ Նրանք մատնանշել էին, որ Միավորված ազգերի կազմակերպությունը չի տրամադրել, ինչպես նախատեսված է Հոդված VIII, պարբերություն 29-ի առաջին նախադասությամբ և Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին Կոնվենցիայի (a) կետով, համապատասխան եղանակներ այն հակամարտությունների լուծման համար, որոնք ի հայտ են եկել պայմանագրերից կամ ունեն մասնավոր իրավական բնույթ, որոնց ստորագրող կողմ է հանդիասնում Միավորված ազգերի կազմակերպությունը։ Բոլոր [գանգատարկուները] համաձայն են, որ Միավորված ազգերի կազմակերպությունն այդ չի արել։ Պետությունը նաև չի կարողացել պատշաճ կերպով վիճարկել [գանգատարկուների] կողմից պատճառաբանված այն պնդումները, որ ‘UNPROFOR-ի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը’ արդյունավետ կերպով տրամադրում է [գանգատարկուներին] Միավորված ազգերի կազմակերպությանը դատի տալու ոչ իրատեսական հնարավորություն։ Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ սահմանել, որ [գանգատարկուները] ընդհանրապես չունեն դատարանի մատչելիություն՝ կապված նրա հետ թե ինչ է կատարվել Սրեբրենիցայում։ Առաջին հերթին, [գանգատարկուների] կողմից ներկայացված փաստերով չի մատնանշվել, թե ինչու իրենք չէին կարող դատարան կանչել ցեղասպանության մեղավորներին և հավանաբար նաև նրանց, ովքեր կարող էին պատասխանատու համարվել նշված հանցագործների համար, Կոնվենցիայի Հոդված 6-ով ամրագրված չափանիշներին համապատասխան։ Այնքանով, որքանով [գանգատարկուները] չէին կարողացել այդ անել, քանի որ պատասխանատու անձանց հնարավոր չէ գտնել, կամ առաջարկել են վնասների վերականգնման ոչ բավարար հեռանկարներ, Վերաքննիչ դատարանը դիտարկում է, որ Կոնվենցիայի Հոդված 6-ը չի երաշխավորում, որ այն անձինք, ովքեր ցանկություն ունեն քաղաքացիական վարույթ բերել, միշտ կկարողանան գտնել (վճարունակ) պարտապան։
5.12. Երկրորդը, [գանգատարկուների] համար բաց է այն Պետությանը պատասխանատվության կանչելու հնարավորությունը, որին նրանք պատասխանատու են համարում այն պայմաններով, որոնք համադրելի են Միավորված ազգերի կազմակերպության նկատմամբ կիրառվածներին, Նիդեռլանդների դատարանների առջև։ [Գանգատարկուները] ըստ էության օգտագործել են այդ հնարավորությունը։ Պետությունը չի կարող վկայակոչել որևէ անձեռնմխելիություն ընդդատությունից, ինչը նշանակում է, որ Նիդեռլանդների դատարանները ստիպված կլինեն արտահայտվելու Պետության դեմ բերված գանգատի վերաբերյալ ըստ էության՝ ցանկացած դեպքում։ Դա չի փոխվում, եթե նշված վարույթներում, ինչպես [գանգատարկուները] պնդում են, թե ակնկալվում է – որոշակի իրավասությամբ ... – Պետությունը կառուցում է պաշտպանությունն այնպես, որ իր գործողությունները Սրեբրենիցայում պետք է վերագրվեն (բացառապես) Միավորված ազգերի կազմակերպությանը։ Նույնիսկ եթե այդ պաշպանությունը ներկայացվում է ... , դատարաններն ամեն դեպքում ստիպված կլինեն քննելու [գանգատարկուների] գանգատներն ըստ էության և այդ չափով [գանգատարկուների համար] մատչելի է անկախ դատարանը։
5.13. Վերոնշյալից հետևում է, որ չի կարելի ասել, որ [գանգատարկուների համար] դատարանի մատչելիության նրանց իրավունքի բուն նշանակությունը կոտնահարվի, եթե ճանաչվի Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունն ընդդատությունից։ Վերաքննիչ դատարանն այս կապակցությամբ վկայակոչում է [Fayed-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 21-ը սեպտեմբերի, 1994թ., Շարք A թիվ. 294‑B], որից ակնհայտ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պատրաստ է ընդունել նույնիսկ բավականին հեռահար սահմանափակումներ դատարանի մատչելիության իրավունքի նկատմամբ։ Ներկա գործում չկան նման հեռահար սահմանափակումներ, նկատի առնելով, որ [գանգատարկուները] կարող են դատի տալ առնվազը կողմերի երկու կատեգորիա Mothers of Srebrenica-ի կողմից կրած վնասի համար, այսինքն ցեղասպանության չարագործներին և Պետությանը։ Այս հիմքով, Վերաքննիչ դատարանը չի քննում այն փաստը, որ Միավորված ազգերի կազմակերպությունը համաձայն Հոդված VIII –ի 29-րդ պարբերության իր ունեցած պարտավորությունների և Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիության մասին կոնվենցիայի առաջին նախադասության չի ստեղծել այլընտրանքային միջոց այնպիսի բողոքների համար, ինչպիսին սույն բողոքն է, թեև դա ցավալի է, կարող է ունենալ բավարար որոշիչ նշանակություն ներգործելու ընդդատությունից նրա անձեռնմխելի լինելու վրա”։
(e) Պնդումներ Գերագույն դատարանի առջև
i. Գանգատարկուների բողոքը իրավունքի հարցերով
82. Գանգատարկուները բողոք էին ներկայացրել իրավունքի հարցերով (cassatie) Գերագույն դատարանին (Hoge Raad)։ Դատավարությունների ընթացքում նրանք ներկայացրել էին դատական ծանուցագրեր (dagvaarding) և բացատրական հուշագիր (schriftelijke toelichting)։ Նրանց պնդումները, այնքանով որքանով դրանք վերաբերում էին Դատարանին ներկայացված գործին, կարելի է ամփոփել այսպես՝
α. Դատական ծանուցումները
83. Գանգատարկուների կարծիքով այն տարբերակումը, որը կատարել էր Վերաքննիչ դատարանը Նիդեռլանդների պետության և Միավորված ազգերի կազմակերպության դեմ վարույթների միջև, հիմնավորումից զուրկ էր երկու գործերի միջև փոխադարձ կապի տեսանկյունից։ Վճռելը, որ Միավորված ազգերի կազմակերպությունն ուներ անձեռնմխելիություն տվյալ գործով՝ հնարավորություն կտար Նիդեռլանդների պետությանը պնդել, որ իր վարքը եղել է վերագրելի Միավորված ազգերի կազմակերպությանը կամ օրինականացված է եղել այդ կազմակերպության կողմից, ուստիև խուսափել իր պատասխանատվությունից։
84. Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը միջազգային իրավունքի համաձայն այնքան ընդգրկուն չէր, ինչպես վճռել էր Վերաքննիչ դատարանը։ Գանգատարկուների համար մատչելի այլընտրանքային ընթացակարգի բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանն այդպիսով Միավորված ազգերի կազմակերպությանը դասել էր օրենքից վեր։ Նման բնույթի անընդունելի բնույթը բխում էր, inter alia, այս Դատարանի վճիռներից Waite-ը և Kennedy-ին և Beer-ը և Regan-ը գործերով։
85. Վերաքննիչ դատարանն իր եզրակացությունները հիմնել էր այն ենթադրության վրա, որ գանգատարկուները միայն դրամական փոխհատուցում էին փնտրում, ինչը կարող էր վճարվել ցանկացած կողմի կողմից, ով ուներ անհրաժեշտ միջոցները։ Իրականում նրանց գանգատները չէին սահմանափակվում դրամով։ Նրանք ցանկանում էին, որպեսզի ճանաչվի Միավորված ազգերի կազմակերպության պատասխանատվությունը ցեղասպանությունը կանխել չկարողանալու համար, որի զոհ էին դարձել իրենց հարազատները։ Նման ուժ ունեցող դատական հայտարարությունը կարող էր արվել միայն այն դեպքում, երբ Միավորված ազգերի կազմակերպությունը հանդես գար որպես պատասխանող կողմ, և ոչ Նիդեռլանդների կամ սերբ հանցագործների դեմ հարուցված վարույթում։
86. Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիության հիմքում ընկած էր քաղաքական շահը։ Իրավունքի դատարանը սակայն պետք է կիրառեր իրավունքը, իրավունքն էր, որը ձևակերպում էր դատարանի մատչելիության իրավունքը, ինչը հետևաբար հաղթահարում էր քաղաքական շահը։ Դա շատ ավելի կիրառելի էր, քանի որ ցեղասպանության արգելումը ius cogens կանոն էր։ Գանգատարկուներն այնուհետև մատնանշել էին այս Դատարանի՝ Al-Adsani –ի գործով կայացված վճռում մեծամասնությունը (ինն ընդեմ ութի, հնարավոր ամենափոքր մեծամասնությունը), որպես վկայություն այն միտման, որն առկա էր ճանաչելու, որ ius cogens-ը – խոշտանգումների արգելման դեպքում – կարող էր գերակայել մինչ այդմ միջազգային իրավունքով ճանաչված անձեռնմխելիությունների նկատմամբ։
87.Վճռելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունն ինքնին չէր գործել ցեղասպանություն՝ Վերաքննիչ դատարանը շեղվել էր թեմայից, որն այն էր, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ձախողել էր ցեղասպանությունն արգելելու իր պարտականության կատարումը։ Ավելին, Dutchbat-ը անտեսել էր ցեղասպանությունը՝ համագործակցելով VRS-ի հետ Սրեբրենիցայի անվտանգ տարածքից քաղաքացիական բնակչությանը տեղահան անելու և տղամարդկանց կանանցից ու երեխաներից առանձնացնելու գործում, չնայած այն ցուցումներին, որ նրանց կյանքը վտանգի մեջ էր։
88. Կոնվենցիայի Հոդված 6-ով երաշխավորված՝ դատարան դիմելու իրավունքի նպատակների առումով որևէ տարբերություն չկար, թե արդյոք առկա էր վճարունակ պարտապան կամ արդյոք Նիդեռլանդների պետությունը կարող էր անձեռնմխելիություն պահանջել իր սեփական դատարաններում քաղաքացիական դատավարություններից։
89. Վերջապես, Վերաքննիչ դատարանը չէր քննել այն հարցը, թե արդյոք Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է հրաժարվեր իր անձեռնմխելիությունից։
β. Բացատրական հուշագիրը
90. Գանգատարկուները լրացրեցին դատական ծանուցագրերը բացատրական հուշագրով (schriftelijke toelichting), որոնք նրանք մանրամասն պնդում էին, որ Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը միշտ էլ նախատեսված է եղել լինելու ֆունկցիոնալ և ոչ դիվանագիտական։ Սա արտացոլված էր Միավորված ազգերի կազմակերպության Հոդված 105-ի ձևակերպմամբ։ Չնայած որ Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայի Հոդված II-ի 2-րդ պարբերությունը այլ բան էր ենթադրում, այն ստորադասվում էր նրա Հոդված 103-ի հիման վրա։ Ավելին, հնարավոր էր – և երբեմն բարոյական, եթե ոչ իրավական պարտականություն էր – հրաժարվել անձեռնմխելիությունից, ինչպես մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների դեպքում։ Սա առավել ևս այդպես էր, քանի որ Միավորված ազգերի կազմակերպությունը ինքնին չէր տրամադրել վեճերի լուծման հնարավորություն, որոնց կողմ կարող էր լինել ինքը, ինչպես պահանջվում էր համաձայն Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայի Հոդված VIII-ի 29-րդ պարբերության։
ii. Խորհրդակցական կարծիքը
91. Խորհրդակցական կարծիք (conclusie) էր ներկայացվել Գլխավոր դատախազի կողմից (procureur-generaal) Գերագույն դատարանում։
92. Գլխավոր դատախազը տարբերակում էր կատարել Պետությունների անձեռնմխելիության, որը հիմնված էր միջազգային իրավունքում նրանց սուվերեն հավասարության վրա, և միջազգային կազմակերպությունների անձեռնմխելիության, որը նպատակ ուներ նրանց գործելու հնարավորություն ընձեռել, միջև։ Մեջ բերելով Waite-ը և Kennedy-ին՝ նա ճանաչել էր, որ հնարավոր է, որպեսզի անհրաժեշտ լիներ մի կողմ դնել միջազգային կազմակերպության անձեռնմխելիությունը ներպետական ընդդատությունից, եթե մատչելի չէր ներքին վեճի լուծման մեխանիզմ։ Տվյալ դեպքում, սակայն առկա էր ներքին այլընտրանք, համաձայն Բոսնիա և Հերցեգովինայում Միավորված ազգերի կազմակերպության պաշտպանական ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի 48-րդ պարբերության։
93. Մնացած մասով, Գլխավոր դատախազն արտահայտել էր այն կարծիքը, որ Վերաքննիչ դատարանն իր վճիռը հիմնել է ներգրավված մրցակցող շահերի ճշգրիտ գնահատման վրա։ Այն չափով, որքանով որ գանգատարկուները պնդում էին հակառակը, նրանք իրենց պնդումը հիմնում էին Վերաքննիչ դատարանի դատավճռի սխալ մեկնաբանությունների վրա։
(f) Գերագույն դատարանի վճիռը
94. Գերագույն դատարանը վճիռ կայացրեց 2012թ. ապրիլի 13-ին (LJN BW1999)։ Նրա հիմնավորվումները տեղ են գտել հետևյալ պարբերություններում՝
“Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիության հիմքը և շրջանակները
4.2 Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը, որը պետք է տարբերակվի նրա համար առաքելություններ իրականացնող նրա պաշտոնյաների և փորձագետների անձեռնմխելիություններից, հիմնված է Միավորված ազգերի կազմակերպության Հոդված 105-ին և [Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին Կոնվենցիայի Հոդված II-ի 2-րդ պարբերության] վրա։ Այս վերջին դրույթը, որը մշակվել է [Հ]ոդված 105 § 1-ի հիման վրա, արդարացիորեն դիտարկվել է Վերաքննիչ դատարանի կողմից, որը կիրառվել է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի Կոնվենցիայի Հոդված 31-ի համաձայն, որպես Միավորված ազգերի կազմակերպությանը ընդդատությունից առավելագույն հեռահար անձեռնմխելիություն շնորհող փաստաթուղթ այն իմաստով, որ կազմակերպությունը չի կարող կանչվել որևէ ներպետական դատարանի առջև այն երկրներում, որոնք հանդիսանում են այդ Կոնվենցիան [Միավորված ազգերի արտոնությունների և անձեռնմխելիությունների] ստորագրած կողմեր։
Այս անձեռնմխելիության հիմքը և շրջանակները, որի նպատակն է երաշխավորել Միավորված ազգերի կազմակերպության գործառնությունը լիակատար անկախության պայմաններում և որը միայն այդ պատճառով ծառայում է իրավաչափ նպատակի, այսպիսով տարբերվում են ընդդատությունից օտարերկրյա պետություններին տրամադրված անձեռնմխելիությունից։ Ինչպես ներկայացված է Թագավորության Օրենսդրության վերաբերյալ Ընդհանուր դրույթներ պարունակող Ակտի 13a պարբերությունում, (Wet Algemene Bepalingen), այս վերջին անձեռնմխելիությունը բխում է ընդհանուր միջազգային իրավունքից (par in parem non habet imperium), և վերաբերում է միայն օտարերկրյա պետության այն գործղություններին, որը վերջինն իրականացրել է իր պետական պարտականությունները կատարելիս (acta iure imperii)։
Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը և դատարանի մատչելիությունը
4.2.1 Վերաքննիչ դատարանը ..., կիրառելով այն չափանիշները, որոնք ձևակերպված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Beer-ը և Regan-ը ընդդեմ Գերմանիայի ([GC], թիվ. 28934/95, 8-ը փետրվարի, 1999թ.), և Waite-ը և Kennedy-ն ընդդեմ Գերմանիայի ([GC], թիվ. 26083/94, ECHR 1999‑I) վճիռներով, անդրադարձել է այն հարցին, թե արդյոք Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը վկայակոչելը համատեղելի է դատարանի մատչելիության իրավունքին (որը ամրագրված է Կոնվենցիայի Հոդված 6-ում և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի Հոդված 14-ում)։ Պետությունն այլևս չի վիճարկում, որ այս իրավունքը, որը բացարձակ չէ, հանդիսանում է (նաև) միջազգային սովորութային իրավունքի կանոն։
...
4.3.3 Համաձայն §§ 67-69-ի [Waite-ը և Kennedy-ին], Դատարանի եզրակացությունն այն մասին, որ միջազգային կազմակերպությունների անձեռնմխելիությունը հարգելը, ինչպիսին օրինակ ESA-ն է [Եվրոպական տիեզերական գործակալություն] չի հանդիսանում Կոնվենցիայի Հոդված 6-ի ոտնահարում, պայմանավորված էր մասնավորապես այն փաստով, որ Եվրոպական տիեզերական գործակալության ստեղծման մասին Կոնվենցիան (‘ESA-ի Կոնվենցիա’) հստակ նախատեսում է այլընտրանքային ընթացակարգ մասնավոր իրավունքի վեճերի լուծման համար, որից կարող են օգտվել հայցվորները։ Դիտարկվում է, որ § 67-ը նշում է ‘միջազգային կազմակերպությունները’ առանց հետագա բացատրության, բայց որ, նույնիսկ եթե մի կողմ թողնենք Կոնվենցիայի Հոդված 6-ի և Միավորված ազգերի կազմակերպության Հոդվածներ 103-ի և 105-ի միջև փոխկապակցվածությանն առնչվող որևէ նկատառում, հիմք չկա ենթադրելու, որ վկայակոչելով ‘միջազգային կազմակերպությունները’ Դատարանը ցանկացել է նաև վկայակոչել Միավորված ազգերի կազմակերպությունը, առնվազը ոչ այն գործողությունների առնչությամբ, որոնք ձեռնարկվել են այդ կազմակերպության կողմից Միավորված ազգերի կազմակերպության VII –րդ գլխի շրջանակներում (Գործողություն խաղաղության նկատմամբ սպառնալիքների, խաղաղության ոտնահարումների և ագրեսիայի առնչությամբ)։
4.3.4 Միավորված ազգերի կազմակերպության (Անվտանգության խորհուրդը) հատուկ տեղ ունի միջազգային իրավական համայնքում, ինչը նաև արտահայտվել է Behrami-ն և Behrami-ն ընդդեմ Ֆրանսիայի և Saramati-ն ընդդեմ Ֆրանսիայի, Գերմանիայի և Նորվեգիայի դատավճիռներում (dec.) [GC], թիվ. 71412/01։ Այդ վճռում, որը վերաբերում է Կոսովոյում Միավորված ազգերի կազմակերպության վարչարարական առաքելության (UNMIK) և ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերի, որոնք տեղակայվել էին Կոսովոյում համաձայն Անվտանգության խորհրդի որոշման, գործողություններին և բացթողումներին, Դատարանը, inter alia գտել է՝
‘146. Տվյալ գործում հարց է առաջանում, թե արդյոք Դատարանը իրավասու է ratione personae վերանայել պատասխանող Պետությունների գործողությունները, որոնք իրականացվել են ՄԱԿ-ի անունից, և ընդհանուր առմամբ Կոնվենցիայի և իր Գլուխ VII-ի համաձայն գործող ՄԱԿ-ի միջև փոխհարաբերությունների առնչությամբ։
147. ... Ընդհանուր առմամբ, այնուհետև կրկին հիշեցվում է, ինչպես նշված էր վերոնշյալ 122-րդ պարբերությունում, որ Կոնվենցիան պետք է մեկնաբանվի իր ստորագրող կողմերի նկատմամբ կիրառելի միջազգային իրավունքի համապատասխան կանոնների և սկզբունքների լույսի ներքո։ Դատարանն ուստի նկատի է առել երկու լրացուցիչ դրույթները՝ Հոդվածներ 25-ը և 103-ը, ինչպես դրանք մեկնաբանվել են ICJ-ի կողմից (տես պարբերություն 27 [այդ վճռի])։
148. Նույնիսկ շատ ավելի մեծ նշանակություն ունեն ՄԱԿ-ի [Միավորված ազգերի կազմակերպության] հիմնական նպատակի հրամայական բնույթը և, համապատասխանաբար, այդ նպատակն իրագործելու համար UNSC-ին [Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ] տրամադրված լիազորությունները համաձայն Գլուխ VII-ի։ ... UNSC-ի պատասխանատվությունն այս առումով եզակի է և վերաճել է ուժի միակողմանի կիրառման արգելմանը, այժմ սովորութային միջազգային իրավունք, (տես պարբերություններ 18-20 [այն վճռի, որը նկարագրում է միակողմանի ուժի կիրառման արգելքի զարգացումը մինչև Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը])։
149. Սույն գործում, Գլուխ VII-ը թույլ էր տվել UNSC-ին որդեգրել հարկադրական միջոցներ հակազդելու մի ճանաչված հակամարտության, որը համարվում էր որպես սպառնալիք խաղաղությանը, մասնավորապես UNSC-ի 1244 Որոշումը, որով ստեղծվել էին UNMIK-ը և KFOR-ը։
Քանի որ ՄԱԿ-ի Գլուխ VII-ի համաձայն UNSC-ի Որոշումներով սահմանված գործողությունները հիմնարար նշանակություն ունեն Միջազգային խաղաղությունը և անվտանգությունը երաշխավորելու՝ ՄԱԿ-ի առաքելության իրականացման համար և քանի որ իրենց արդյունավետության առումով դրանք ապավինում են անդամ պետությունների աջակցությանը, Կոնվենցիան չի կարող մեկնաբանվել այնպիսի ձևով, որը կարող է ենթարկել պայմանավորվող Կողմերի գործողություններն ու բացթողումները, որոնք UNSC-ի որոշումների շրջանակներում են և տեղի են ունենում նման առաքելություններից առաջ կամ դրանց ընթացքում, Դատարանի քննությանը։ Դա անելը կնշանակեր միջամտել ՄԱԿ-ի առանցքային առաքելությանը այս ոլորտում, ներառյալ, ինչպես պնդում են որոշ կողմեր, նրա գործողությունների արդյունավետ իրականացմանը։ Դա նաև հավասարազոր կլիներ հարկադրել UNSC-ի Որոշման կատարման պայմաններ, որոնք ամրագրված չեն հենց նույն Որոշման տեքստում ...’։
Այս մեջբերման մեջ նշված պարբերություն 27-ում Դատարանն ի թիվս այլ բաների գտնում է, որ համաձայն ICJ-ի Միավորված ազգերի կազմակերպության Հոդված 103-ը նշանակում է, որ Միավորված ազգերի կազմակերպության անդամներին վերապահված պարտավորությունները համաձայն Միավորված ազգերի կազմակերպության , գերակայում են ցանկացած այլ պայմանագրից բխող պարտավորությունների նկատմամբ, որոնք անհամատեղելի են դրանց, անկախ նրանից, թե տվյալ պայմանագիրը ուժի մեջ է մտել Միավորված ազգերի կազմակերպության ուժի մեջ մտնելուց առաջ թե հետո, կամ անկախ նրանից, թե այն վերաբերում է պարզապես որևէ ռեգիոնալ պայմանավորվածության։ Եվ § 149-ում Դատարանը վճռում է, որ նկատի առնելով միջազգային խաղաղության և անվտանգության գործողությունների կարևորությունը, որոնք տեղի են ունենում համաձայն Անվտանգության խորհրդի որոշումների՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլուխ VII-ի շրջանակներում, Կոնվենցիայն չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե Անվտանգության խորհրդի որոշումներով ղեկավարվող Կողմ պետությունների գործողություններն ու բացթողումները ենթակա են Դատական քննության։
4.3.5 Միջանկյալ եզրակացությունը պետք է լինի այն, որ Վերաքննիչ դատարանը սխալ է թույլ տվել, Beer-ը և Regan-ը և Waite-ը և Kennedy-ին գործերով սահմանված չափանիշների լույսի ներքո քննելով, թե արդյոք Միավորված ազգերի կազմակերպության անունից վկայակոչված անձեռնմխելիությունը պետք է չեղյալ ճանաչվի Կոնվենցիայի Հոդված 6-ով նախատեսված՝ դատարանի մատչելիության իրավունքով։
4.3.6 Այդ անձեռնմխելիությունը բացարձակ է։ Դրա պահպանումը, առավել ևս, Միավորված ազգերի կազմակերպության անդամների պարտականություններից է, որոնք, ինչպես նշել է Դատարանը Behrami-ն, Behrami-ն և Saramati-ն գործերում, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Հոդված 103-ի, գերակայում են այն պարտականությունների նկատմամբ, որոնք ստանձնվել են համաձայն այլ միջազգային համաձայնագրերի։
4.3.7 Դա, սակայն, չի պատասխանում այն հարցին, թե արդյոք, ինչպես [գանգատարկուները] պնդում են հատուկ հղում կատարելով չհամընկնող կարծիքներին, որոնք կցված են Al-Adsani-ն ընդդեմ Միացյալ Թագավորության վճռին ([GC], թիվ. 35763/97, ECHR 2001‑XI), որը վերաբերում է Պետության անձեռնմխելիությանը, որ Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը պետք է չեղյալ ճանաչվի դատարանի մատչելիության իրավունքի միջոցով, քանի որ գանգատները հիմնված են ցեղասպանության և մարդու հիմնարար իրավունքների այլ լուրջ ոտնահարումներում (խոշտանգումներ, սպանություններ և բռնաբարություններ) ենթարդելի ընդգրկմանը, մասնավորապես դրանք չկանխարգելելու միջոցով։ ...
...
4.3.9 Մեծամասնության կարծիքին [գտնելը, որ դեռ միջազգային իրավունքում չի ընդունվել, որ Պետությունները չունեն անձեռնմխելիության իրավունք՝ տվյալ Պետության շրջանակներից դուրս տեղի ունեցած ենթադրելի խոշտանգումների դիմաց փոխհատուցում պահանջող քաղաքացիական հայցերից] հակադրվում էր, ի թիվս այլոց, Մեծ Պալատի վեց դատավորների չհամընկնող կարծիքը, որը օգտագործվում հօգուտ [գանգատարկուների կողմից], որը – ներդաշնակ լինելով (Պետության) անձեռնմխելիության վերաբերյալ ոչ աննշան չափի, առնվազը ներպետական և օտարերկրյա գրականությանը, ներառում է հետևյալ հատվածը՝
‘3. Հետևաբար խոշտանգումների արգելման jus cogens բնույթի ընդունումից բխում է, որ Պետությունը, որը այն ենթադրաբար ոտնահարում է, չի կարող վկայակոչել ստորակարգությամբ ավելի ցածր կանոններ (տվյալ դեպքում Պետության անձեռնմխելիության)՝ իր գործողությունների անօրինականության հետևանքներից խուսափելու նպատակով։ Այս գործի հանգամանքներում, Քուվեյթը չի կարող օրինականորեն թաքնվել Պետության անձեռնմխելիության կանոնների հետևում՝ օտարերկրյա ընդդատության առջև բերված՝ խոշտանգումների վերաբերյալ լուրջ գանգատի համար դատավարություններից խուսափելու նպատակով։ Իսկ այդ ընդդատության (Միացյալ Թագավորության) դատարանները չեն կարող ընդունել անձեռնմխելիության փաստարկը, կամ վկայակոչել այն ex officio՝ մերժելով որևէ գանգատարկուի դատական կարգով քննել խոշտանգումների վերաբերյալ հայցը։ Շորհիվ խոշտանգումների արգելման jus cogens կանոնի և Պետության անձեռնմխելիության կանոնների միջև փոխազդեցության, պետական անձեռնմխելիության ընթացակարգային արգելքն ինքնաբերաբար հանվում է, որովհետև այդ կանոնները, քանի որ դրանք հակասում են ստորակարգային առումով ավելի բարձր կանոնի, իրավական որևէ ազդեցություն չեն առաջացնում։ Նույն ձևով ներպետական օրենսդրությունը, որը մշակված է Պետության անձեռնմխելիության միջազգային կանոններին ներպետական ուժ հաղորդելու նկատառումով, չի կարող վկայակոչվել որպես ընդդատական արգելք ստեղծող օրենսդրություն, այլ պետք է մեկնաբանվի համաձայն jus cogens –ի և նրա հրամայական ընկալման լույսի ներքո’։
4.3.10 Շատ ավելի կարևոր է, ICJ-ի դատավճիռը ... Պետության իրավազորությունների անձեռնմխելիության (Գերմանիան ընդդեմ Իտալիայի. Հունաստանի նկատմամբ միջամտություն) [2012թ. փետրվարի 3-ի դատավճիռ], քան այն փաստը, որ այս կարծիքը, հարցերի տվյալ դասավորվածության պայմաններում, չի արտացոլում Դատարանի կողմից ընդունված դիրքորոշումը։ Այդ գործը, ի թիվս այլոց, վերաբերում էր այն հարցին, թե արդյոք Իտալիայի դատարանները պետք է հարգած լինեին Գերմանիայի անձեռնմխելիությունը իրենց կողմից քննվող գործերում, որոնցում Գերմանիայից փոխհատուցում էին պահանջում Համաշխարհային երկրորդ պատերազմում Գերմանիայի զորքերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների հետևանքով ի հայտ եկած վնասի համար։ Այդ հարցին ICJ-ին դրական պատասխան էր տվել։
...
4.3.14 Թեև Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը կարելի է տարբերել Պետության անձեռնմխելիությունից, այդ տարբերությունը չի արդարացնում այն եզրակացությունը, որը վերաբերում է այդ անձեռնմխելիության և դատրանի մատչելիության իրավունքի միջև կապին, որը տարբերվում է այն եզրակացությունից, որին հանգել է ICJ-ին կապված՝ Պետության անձեռնմխելիության և դատարանի մատչելիության միջև փոխկապակցվածության հետ։ Այդ անձեռնմխելիությունը պատկանում է Միավորված ազգերի կազմակերպությանն անկախ այն մեղադրանքների լրջությունից, որոնց վրա [գանգատարկուները] հիմնում են իրենց բողոքը։
...
4.4.1 ... [Հետագա բողոքներ] – Գերագույն դատարանը անհրաժեշտ չի համարում Եվրոպական միության Արդարադատության դատարանից խնդրել նախնական որոշում կայացնել ... – չի տրամադրում հիմքեր Վերաքննիչ դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու համար (kunnen niet tot cassatie leiden)։ Նկատի առնելով Դատական համակարգի (Կազմակերպման) Ակտի Հոդված 81-ը (Wet op de rechterlijke organisatie), հետագա պատճառաբանություններ անհրաժեշտ չեն, քանի որ գանգատը անհրաժեշտություն չի առաջացնում սահմանել իրավական հարցեր՝ ի շահ իրավունքի միասնականության կամ զարգացման”։
3. Հիմնական դատավարությունների վերսկսումը
95. Գերագույն դատարանի վճռին հաջորդիվ վերսկսվեցին հիմնական դատավարությունները միայն Պետության դեմ։ Համաձայն գանգատարկուների, Պետությունը պնդել էր, որ գործողություններն ու բացթողումները “Սրեբրենիցայի անկումից առաջ, հետո և ընթացքում” ամբողջովին վերագրելի էին Միավորված ազգերի կազմակերպությանը և որ Նիդեռլանդները ոչ մի պատասխանատվություն չէր կրում այդ հարցում։
96. Այնքանով, որքանով տեղյակ է Դատարանը, դատավարությունները դեռ անավարտ են (ընթացքի մեջ են) առաջին ատյանում։
C. Համապատասխան ներպետական իրավունք
1. Նիդեռլանդների թագավորության Սահմանադրությունը
97. Նիդեռլանդների թագավորության Սահմանադրության դրույթները (Grondwet voor het Koninkrijk der Nederlanden), որոնք համապատասխանում են սույն գործին, հետևյալն են՝
Հոդված 93
“Միջազգային հաստատությունների պայմանագրերի և որոշումների դրույթները, որոնք կարող են պարտադիր լինել բոլոր մարդկանց համար իրենց բովանդակության ուժով, պետք է պարտադիր դառնան իրենց հրապարակումից հետո”։
Հոդված 94
“Թագավորության ներսում ուժի մեջ եղած կանոնադրական կանոնները չպետք է կիրառելի լինեն, եթե դրանց կիրառումը հակասում է այն պայմանագրերի կամ միջազգային հաստատությունների որոշումների դրույթներին, որոնք պարտադիր են բոլոր անձանց համար։”
2. Թագավորության Օրենսդրության վերաբերյալ ընդհանուր դրույթներ պարունակող Ակտը
98. Իր համապատասխան մասով, Թագավորության օրենսդրության վերաբերյալ ընդհանուր դրույթներ պարունակող Ակտը (Wet Algemene Bepalingen) ամրագրում է հետևյալը՝
Բաժին 13a
“Դատարանների իրավասությունը և վճիռների կատարելիությունը և կիրառվող պաշտոնական փաստաթղթերը (authentieke akten) պետք է սահմանափակվեն միջազգային իրավունքով ճանաչված բացառություններով”։
3. Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը
99. Իր համապատասխան մասում Քաղաքացիական դատավարության Օրենսգիրքը (Wetboek van Burgerlijke Rechtsvordering) նախատեսում է հետևյալը՝
Հոդված 7
“1. Եթե դատավարություններում (zaken) որոնք պետք է բացվեն դատական ծանուցմամբ (dagvaarding), Նիդեռլանդների դատարանը իրավասություն ունի մեղադարդյալներից մեկի նկատմամբ, ապա այն նաև պետք է իրավասություն ունենա մյուս մեղադրյալների նկատմամբ, որոնք ներգրավված են միևնույն դատավարություններում(geding), այն դեպքում, երբ առկա է կապ տարբեր մեղադրյալների գանգատների միջև, որը հիմնավորվում է դրանց համատեղ քննության արդյունավետությունը ...”։
4. Դատական համակարգի (Կազմակերպման) Ակտ
100. Այնքանով, որքանով դա վերաբերում է Դատարանի առջև բերված գործին, Դատական համակարգերի (կազմակերպման) Ակտը (Wet op de rechterlijke organisatie) նախատեսում է հետևյալը՝
Բաժին 81
“Եթե Գերագույն դատարանը համարում է, որ գանգատը չի ապահովում հիմքեր՝ չեղյալ համարելու վճիռը, որը բողոքարկվել է, և չի պահանջում իրավական հարցերի պատասխաններ ի շահ իրավունքի միասնականության կամ զարգացման, այն կարող է, նման գանգատի վերաբերյալ իր որոշումը կայացնելուց սահմանափակվել այդ եզրակացությամբ ”։
5. Դատական կատարածուների մասին 2001թ. Ակտը
101. Նշված գործի առնչությամբ Դատական կատարածուների մասին 2001թ. Ակտը (Gerechtsdeurwaarderswet 2001) նախատեսում է հետևյալը՝
Բաժին 2
“1. Դատական կատարածուն պետական պաշտոնյա է, որի վրա դրված են պարտականություններ, որոնք վստահվում են դատական կատարածուներին կամ վերապահվում են նրանց օրենքով կամ օրենքի համաձայն, բացառելով բոլոր մյուսներին կամ չբացառելով, կախված նրանից, թե ինչպիսին է տվյալ գործը։ Մասնավորապես, դատական կատարածուին հանձնարարված է՝
a. հանձնել դատական ծանուցումներ և այլ պաշտոնական ծանուցումներ (het doen van dagvaardingen en andere betekeningen), դատական վարույթի հարուցման վերաբերյալ կամ լինել դատական վարույթների ընթացում փաստաթղթերի փոխանակման մասնակից ...”։
Բաժին 3a
“1. Կատարածուն, ով ցուցում է ստանում որևէ պաշտոնական գործողություն կատարելու վերաբերյալ, պարտավոր է, եթե նա պետք է ողջամտորեն տեղյակ լինի այն հնարավորությանը, որ դրա կատարումը կարող է հակասել միջազգային իրավունքով պայմանավորված՝ Պետության պարտականություններին, անմիջապես տեղեկացնել [Արդարադատության] նախարարին նշված ցուցման մասին՝ նախարարական կանոններով սահմանված կարգով։
2. Նախարարը կարող է հռչակագիր ուղղել դատական կատարածուին՝ տեղեկացնելով նրան, որ այն պաշտոնական գործողությունը, որի վերաբերյալ նա ստացել է կամ ստանալու է ցուցում, կամ որն արդեն իսկ իրականացվել է, հակասում է միջազգային իրավունքի համաձայն Պետության ունեցած պարտավորություններին։
...
5. Եթե այն ժամանակ, երբ դատական կատարածուն ստանում է երկրորդ պարբերության մեջ վկայակոչված հռչակագիրը, պաշտոնական գործողությունը դեռ իրականացված չէ, ապա հռչակագրի հետևանքը պետք է լինի այն, որ դատական կատարածուն իրավասու չէ կատարել նշված պաշտոնական գործողությունը։ Առաջին նախադասությանը հակասող իրականացված պաշտոնական ակտը առ ոչինչ է ...”
6. Համապատասխան ներպետական նախադեպային իրավունքը
(a) Udruženje Građana “Žene Srebrenice”-ի գործը
102. 2003թ. օգոստոս ամսին Udruženje Građana “Žene Srebrenice”անվանումով մի կազմակերպություն (“Սրեբրենիցայի կանանց”քաղաքացիական ընկերակցություն), ընկերակցություն, որը հիմնված էր Տուսլայում, Բոսնիա և Հերցեգովինա, խնդրել էր Հաագայի Ռեգիոնալ դատարանին վկաների նախնական լսումներ իրականացնել (voorlopig getuigenverhoor)՝ նպատակ ունենալով քաղաքացիական վարույթ բերել իրավախախտումների համար՝ Նիդեռլանդների պետության դեմ։
103. 2003թ. նոյեմբերի 27-ին Ռեգիոնալ դատարանը որոշում կայացրեց (LJN AN8978)՝ մերժելով այդ խնդրանքը։ Այն արտահայտեց այն տեսակետը, որ համապատասխան հիմնավորված նախադեպային իրավունքի բացակայության պայմաններում առաջինն անհրաժեշտ էր պարզել այն սկզբունքային հարցը, թե արդյոք և որ դեպքերում Պետությունը կարող է պատասխանատվության ենթարկվել ռազմական կոնտինգենտի գործողությունների համար, որոնք գտնվում են Միավորված ազգերի կազմակերպության հրամանատարության և վերահսկողության ներքո, ինչպիսին եղել էր Dutchbat-ը։ Նման որոշումը չէր կարող պատշաճ կերպով կայացվել վկաների նախնական լսումների վարույթում։ Այն պահանջում էր դատավարություն ըստ էության։ Ցանկացած դեպքում, մատչելի փաստաթղթերը, որոնք շատ ծավալուն էին և ներառում էին Պատերազմի, հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների NIOD ինստիտուտի զեկույցը և Նիդեռլանդների խորհրդարանական հարցման համապատասխան զեկույցը, պետք է բավարար լինեին, որպեսզի ընկերակցությունը կարողանար գնահատել հաջողության հասնելու իր հավանականությունը, բացի այդ, վկաներից շատերը, որոնց ընկերակցությունը ցանկանում էր լսել, արդեն իսկ լսվել էին նշված երկու հետաքննությունների ընթացքում։
(b) Mustafić-ի և Nuhanović-ի գործերը
104. Երկու քաղաքացիական գործեր էին բերվել Նիդեռլանդների դատարաններ՝ Նիդեռլանդների պետության դեմ Սրեբրենիցայի ջարդերի ժամանակ սպանված տղամարդկանց ողջ մնացած հարազատների կողմից։
105. Առաջին գործով հայցվորները (Mustafić-ն ընդդեմ Նիդեռլանդների պետության) մի էլեկտրիկի ողջ մնացած հարազատներն էին, ով Dutchbat-ի de facto աշխատակից էր, սակայն չէր օգտվել Միավորված ազգերի կազմակերպության կողմից ուղղակիորեն աշխատանքի վերցված անձանց շնորհված կարգավիճակից։ Նրանք պնդում էին, որ 1995թ. հուլիսի 13-ին Նիդեռլանդների պետությունը կատարել է պայմանագրի խախտում նրանով, որ Dutchbat-ի հրամանատարի տեղակալը մերժել է թույլ տալ իրենց բարեկամին մնալ իր ընտանիքի հետ միասին՝ մի հարկաբաժնում Potočari-ում, որի հետևանքով նրան ստիպել էին հեռանալ այնտեղից նույն օրը, մինչդեռ Dutchbat-ի առաջնորդությունը պետք է պաշտպանած լիներ նրան՝ նրան պահելով ներսում և նրան Dutchbat-ի հետ միասին տարհանելով։ Որպես այլընտրանք, նրանք պնդում էին իրավախախտումները։ Երկրորդ գործով հայցվորը (Nuhanović-ն ընդդեմ Նիդեռլանդների պետության) ինքը Dutchbat-ի de facto աշխատակից էր, և աշխատել էր նրա համար որպես թարգմանիչ, սակայն նույնպես առանց Միավորված ազգերի կազմակերպության շնորհած կարգավիճակի։ Նա ջարդերի ընթացքում զոհված մի տղամարդու որդի և մեկ այլ տղամարդու եղբայր էր։ Նա պնդում էր այն իրավախախտումը, որ Dutchbat-ի հրամանատարի տեղակալը երկու մարդկանց դուրս էր հանել հարկաբաժնից 1995թ. հուլիսի 13-ի կեսօրին։
106. Երկու գործը քննվել էին զուգահեռ, սկզբում Հաագայի Ռեգիոնալ դատարանի և այնուհետև Հաագայի Վերաքննիչ դատարանի կողմից։
107. Առաջին ատյանում Ռեգիոնալ դատարանը վճռել էր, որ այն խնդիրները, որոնց շուրջ բերվել էր բողոքը, վերագրելի էին միայն Միավորված ազգերի կազմակերպությանը։ Dutchbat-ը եղել էր Միավորված ազգերի կազմակերպության հրամանատարության և վերահսկողության ներքո։ Ավելին, այն իրադարձությունները, որոնց վերաբերյալ բերվել էր բողոքը, տեղի էին ունեցել Բոսնիա և Հերցեգովինայում, մի ինքնիշխան պետությունում, որի նկատմամբ ո՛չ Միավորված ազգերի կազմակերպությունը և ո՛չ էլ Նիդեռլանդները իրավասություն չունեին։
108. Mustafić-ի ընտանիքը և պրն. Nuhanović-ը բողոք էին բերել էին Հաագայի վերաքննիչ դատարան։
109. Վերաքննիչ դատարանը երկու միջանկյալ դատավճիռներ էր կայացրել 2011թ. հուլիսի 5-ին (LJN BR0132 (Mustafić) և LJN BR0133 (Nuhanović)), որոնք իրենց համապատասխան մասերով նույնական են։ Այն հրամայել էր լսել վկաներին ընթացակարգի հարցերով, ինչը չէր վերաբերում Դատարանի առջև բերված գործին։
110. 2012թ. հունիսի 26-ին ըստ էության կայացված երկու մեծապես նույնական վճիռներում (LJN BW9014 (Mustafić) և LJN BW9015 (Nuhanović)), Վերաքննիչ դատարանը բեկանել էր Ռեգիոնալ դատարանի վճիռները և համարել էր Նիդեռլանդների պետությանը պատասխանատու այն վնասի համար, որը պատճառվել էր հայցվորներին նրանց հարազատների մահվան հետևանքով։
111. Պետությունը բողոքարկեց նշված վճիռները օրենքին համապատասխան Գերագույն դատարանի առջև։ Գերագույն դատարանին ներկայացված իր խորհրդակցական կարծիքում, որը ներկայացված 2013թ. մայիսի 3-ին, Գլխավոր փաստաբանը (advocaat-generaal) առաջարկել էր, որ Գերագույն դատարանը չեղյալ համարի դրանք (LJN BZ9228, CPG 12/03329)։
ԳԱՆԳԱՏՆԵՐ
112. Գանգատարկուները բողոքել էին համաձայն Կոնվենցիայի Հոդված 6-ի, առաջինը, որ Միավորված ազգերի կազմակերպությանը անձեռնմխելիության շնորհումը խախտել էր դատարանի մատչելիության իրենց իրավունքը և երկրորդը, որ Գերագույն դատարանը հակիրճ հիմնավորվմամբ մերժել էր իրենց խնդրանքը՝ Եվրոպական միության Արդարադատության դատարանից նախնական որոշում խնդրելու վերաբերյալ։
113. Նրանք բողոքել էին Կոնվենցիայի Հոդված 13-ի համաձայն, որ Միավորված ազգերի կազմակերպությանը անձեռնմխելիության շնորհումը թույլ կտա Նիդեռլանդների պետությանը խուսափել իր պատասխանատվությունից գանգատարկուների նկատմամբ՝ ամբողջ մեղքը Միավորված ազգերի կազմակերպության վրա գցելով՝ դրանով արդյունավետ կերպով զրկելով նրանց պահանջները դրանց ողջ էությունից։
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
A. Գանգատարկու Stichting Mothers of Srebrenica-ի դիրքորոշումը
114. Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք բոլոր գանգատարկուները կարող են համարվել որպես “զոհեր” Կոնվենցիայի Հոդված 34-ի նշանակության շրջանակներում, Դատարանը վճռեց, որ այս հասկացությունը պետք է մակնաբանվի ներպետական հասկացություններից առանձին և անկախ, ինչպիսիք այն հասկացություններն են, որոնք վերաբերում են վարույթների իրականացման մեջ շահագրգռվածությանը կամ այդ անելու կարողությանը։ Դատարանի կարծիքով, որպեսզի գանգատարկուն կարողանա պնդել, որ ինքը Կոնվենցիայով և նրա արձանագրություններով ճանաչված իր իրավունքներից մեկի կամ մի քանիսի խախտման զոհ է, պետք է բավարար ուղղակի կապ լինի այդ գանգատարկուի և այն վնասի միջև, որը նա պնդում է, որ կրել է ենթադրելի խախտման հետևանքով (ի թիվս այլ աղբյուների տես Association des amis de Saint-Raphaël et de Fréjus-ն ընդդեմ Ֆրանսիայի (դեկտ.), թիվ. 45053/98, 29-ը փետրվարի, 2000թ., գանգատարկու ընկերակցության առնչությամբ, և Uitgeversmaatschappij De Telegraaf B.V.-ն և այլոք ընդդեմ Նիդեռլանդների (դեկտ.), թիվ. 39315/06, 18-ը մայիսի, 2010թ., գանգատարկուների ՝Nederlandse Vereniging van Journalisten-ի (Նիդեռլանդների լրագրողների ընկերակցություն) և Nederlands Genootschap van Hoofdredacteuren-ի (Նիդեռլանդների գլխավոր խմբագրերի միություն)) առնչությամբ։
115. Դատարանը փաստորեն մերժել է որպես գանգատարկուներ հիմնավորումը ոչ կառավարական մարմիններին, որոնք ստեղծվել են ոչ այլ նպատակով, քան ենթադրելի զոհերի իրավունքները պաշտպանելու համար (տես Smits-ը, Kleyn-ը, Mettler Toledo B.V. et al., Raymakers-ը, Vereniging Landelijk Overleg Betuweroute-ը և Van Helden-ն ընդդեմ Նիդեռլանդների (դեկտ.), թիվ. 39032/97, 39343/98, 39651/98, 43147/98, 46664/99 և 61707/00, 3-ը մայիսի, 2001թ., գանգատարկու Vereniging Landelijk Overleg Betuweroute-ի առնչությամբ) և նույնիսկ այն ոչ կառավարական կազմակերպություններին, որոնց բուն նպատակը մարդու իրավունքները պաշտպանելն է (տես Van Melle-ը և այլոք ընդդեմ Նիդեռլանդների (դեկտ.), թիվ. 19221/08, 29-ը սեպտեմբերի, 2009թ., գանգատարկու Liga voor de Rechten van de Mens-ի առնչությամբ)։
116. Առաջին գանգատարկուն սույն գործով, Stichting Mothers of Srebrenica-ն, մի հիմնադրամ է, որը ստեղծվել է Սրեբրենիցայի ջարդերի զոհերի փրկված հարազատների շահերն արագ խթանելու նպատակով։ Այնուհանդերձ փաստ է այն, որ երկրորդ գանգատարկուն ինքը չի ենթարկվել Կոնվենցիայի Հոդված 6-ի և 13-ի համաձայն բերված բողոքում նշված խնդիրներին։ Խնդիր չէր առաջացել ոչ նրա “քաղաքացիական իրավունքների և պարտականությունների” և ոչ էլ Կոնվենցիայով պայմանավորված իրավունքների ենթադրելի ոտնահարման առումով (տես վերը նշված՝ Smits-ը, Kleyn-ը, Mettler Toledo B.V. et al., Raymakers-ը, Vereniging Landelijk Overleg Betuweroute-ը և Van Helden-ը)։ Հետևաբար նա չի կարող պնդել, որ հանդիսանում է այդ դրույթների ոտնահարման “զոհ” Կոնվենցիայի Հոդված 34-ի նշանակության շրջանակներում։
117. Սրանից հետևում է, որ այնքանով, որքանով գանգատը բերված էր առաջին գանգատարկուի կողմից, այն ratione personae չէր համապատասխանում Կոնվենցիայի դրույթներին Հոդված 35 § 3 (a)-ի նշանակության շրջանակներում և պետք է մերժվեր համաձայն Հոդված 35 § 4-ի։
B. Կոնվենցիայի Հոդված 6-ի ենթադրելի խախտում
118. Գանգատարկուները պնդում էին, որ խախտվել է Կոնվենցիայի Հոդված 6-ը, որը իր համապատասխան հատվածներով ամրագրում է հետևյալը՝
“Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները... ունի արդար ... դատաքննության իրավունք...”
1. Հոդված 6-ի կիրառելիությունը
119. Հոդված 6 § 1-ը կիրառվում է այն վեճերի նկատմամբ (contestations), որոնք վերաբերում են քաղաքացիական “իրավունքներին” որոնք կարելի է ասել առնվազը վիճելի հիմքով, պետք է ճանաչված լինեն ներպետական օրենսդրությամբ, անկախ նրանից, թե արդյոք դրանք նաև պաշտպանվում են Կոնվենցիայիով թե ոչ (ի թիվս շատ այլ աղբյուների տես`Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ. 25781/94, § 233, ECHR 2001‑IV, Al-Adsani-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ. 35763/97, § 46, ECHR 2001‑XI, Fogarty-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ. 37112/97, § 24, ECHR 2001‑XI (հատվածներ), Cudak-ն ընդդեմ Լիտվայի [GC], թիվ. 15869/02, § 45, ECHR 2010, և Sabeh El Leil-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ. 34869/05, § 40, 29-ը հունիսի, 2011թ.)։ Վեճը պետք է լինի անկեղծ և լուրջ, այն կարող է վերաբերել ոչ միայն իրավունքի փաստացի գոյությանը, այլև դրա շրջանակներին և իրականացման ձևին և վերջապես, դատավարությունների արդյունքը պետք է ուղղակիորեն որոշիչ լինի խնդրո առարկա իրավունքի համար (ի թիվս շատ այլ աղբյուների տես` Zander-ն ընդդեմ Շվեդիայի, 25-ը նոյեմբերի, 1993թ., § 22, Series A թիվ. 279‑B, Markovic-ը և այլոք ընդդեմ Իտալիայի [GC], թիվ. 1398/03, § 93, ECHR 2006‑XIV, և Micallef-ն ընդդեմ Մալթայի [GC], թիվ. 17056/06, § 74, ECHR 2009)։
120. Դատարանն ընդունում է, որ գանգատարկուների կողմից պնդվող իրավունքը, հիմնված լինելով վարքի և իրավախախտումների ներպետական իրավունքին (տես վերը նշված պարբերություն 55), քաղաքացիական էր։ Կասկած չկա, որ գոյություն ուներ վեճ, որ այն բավարար լուրջ էր, և այստեղ խնդրո առարկա դատավարությունների արդյունքը ուղղակիորեն որոշիչ էր խնդրո առարկա իրավունքի համար։ Ներպետական դատարանների կողմից գանգատարկուների բողոքին ցուցաբերված վերաբերմունքի և 2012թ. հունիսի 26-ին Հաագայի Վերաքննիչ դատարանի կողմից Mustafić –ի և Nuhanović-ի գործերին (տես վերը նշված պարբերություն 110) տրված վճռի լույսի ներքո Դատարանն էլ ավելի պատրաստ է եզրակացնելու, որ գանգատարկուների պահանջը եղել է “վիճելի” Նիդեռլանդների ներպետական իրավունքի տեսանկյունից (տես, mutatis mutandis, վերը նշված՝ Al-Adsani-ն, § 48)։ Կարճ ասած, Հոդված 6-ը կիրառելի է
2. Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը
(a) Ներկայացումն ըստ գանգատարկուների
121. Գանգատարկուները բողոքում էին, որ ներպետական ընդդատությունից Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիության ճանաչումը Նիդեռլանդների դատարանների կողմից ոտնահարել էր դատարանի մատչելիության իրենց իրավունքը։
122. Միավորված ազգերի կազմակերպության Հոդված 105-ը իր ձևակերպումով հանդերձ ստեղծել էր Միավորված ազգերի կազմակերպության համար մի անձեռնմխելիություն, որն իր բնույթով ֆունկցիոնալ էր, ոչ բացարձակ։ Այս անձեռնմխելիությունը արդարացված էր և սահմանափակված էր կազմակերպության՝ իր առաջադրանքները իրականացնելիս անկախ լինելու անհրաժեշտությամբ։ Համապատասխանաբար, երբ Միավորված ազգերի կազմակերպությունը վկայակոչում էր իր անձեռնմխելիությունը, դատարանները պետք է որոշեին, թե արդյոք կար նման անձեռնմխելիության գոյության ֆունկցիոնալ կարիք։
123. Գանգատարկուների կարծիքով միջազգային կազմակերպությունների անձեռնմխելիությունն ընդդատությունից տարբերվում էր Պետություններին վերապահված անձեռնմխելիությունից։ Մինչդեռ օտարերկրյա պետությունների ընդդատությունից պետությունների անձեռնմխելիությունը հիմնված էր սուվերեն հավասարության վրա, ինչպես “par in parem non habet imperium” իրավական սկզբունքը, և դատարանի մատչելիության իրավունքը դրանով չէր մարվում։ Հնարավոր էր մնում վարույթներ բերել օտարերկրյա պետությունների դեմ նրանց սեփական դատարաններում։
124. Միավորված ազգերի կազմակերպության Արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին Կոնվենցիայի Հոդված II-ի բաժին 2-ը բացահայտ դրույթ էր սահմանում Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունից հրաժարվելու վերաբերյալ։ Բացի այդ, ICJ-ին, Իրավական գործընթացից Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի անձեռնմխելիության վերաբերյալ տարբերության մասին իր խորհրդակցական կարծիքի (Advisory Opinion on a Difference Relating to Immunity from Legal Process of a Special Rapporteur of the Commission on Human Rights) պարբերություն 61-ում հստակեցրել է, որ Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնյայի անձեռնմխելիությունը (տվյալ դեպքում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի) ենթադրվում էր և պետք է ստանար “ամենամեծ հնարավոր կշիռը” ներպետական դատարանների կողմից, բայց այնուամենայնիվ կարող էր մի կողմ թողնվել “ամենաազդեցիկ պատճառներով”։
125. Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայի Հոդված VIII-ի 29-րդ պարբերությունը պահանջում էր, որպեսզի Միավորված ազգերի կազմակերպությունը ապահովի իր ներգրավվածությամբ վեճերի լուծման համապատասխան եղանակներ։ Սա ցույց էր տալիս, որ ընկալվում էր, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնցում Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը կարող էր հանգեցնել արդարադատության de facto մերժմանը։
126. Այլընտրանքային դատական միջոցի մատչելիության կարևորությունը նաև ի հայտ էր եկել Դատարանի սեփական նախադեպային իրավունքին հիմնված՝ ներպետական ընդդատություններից միջազգային կազմակերպությունների անձեռնմխելիության հարցի հետ, մասնավորապես Waite-ը և Kennedy-ին ընդդեմ Գերմանիայի գործը (որը նշվել է վերևում)։
127. Ինչ վերաբերում է այս կոնկրետ գործին, ապա 1999թ. այն ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ճանաչել էր, որ կատարվել են սխալ դատողություններ և հիմնարար սխալներ։ Նա եզրակացրել էր, որ “միջազգային համայնքը որպես ամբողջություն”, ներառյալ “Անվտանգության խորհուրդը, Շփման խումբը և այլ Կառավարությունները, որոնք նպաստել [էին] ուժի կիրառման հապաղմանը պատերազմի առավել վաղ փուլերում, ինչպես նաև ... Միավորված ազգերի քարտուղարությունը և առաքելությունը տեղում” պատասխանատու էին դրանց համար (Գլխավոր քարտուղարի զեկույցը համաձայն Գլխավոր ասամբլեայի Թիվ 53/35 որոշման, UN Doc. A/54/549, 15-ը նոյեմբերի, 1999թ., պարբերություն 501)։
128. Սրեբրենիցայի կոտորածը ցեղասպանության գործողություն էր եղել, ինչպես վճռել էին թե՛ ICTY-ն (Krstić-ի գործով) և թե՛ ICJ-ին (Bosnia-ն և Հերցեգովինան ընդդեմ Սերբիա և Մոնտենեգրոյի)։ Բոսնիա և Հերցեգովինան ընդդեմ Սերբիա և Մոնտենեգրոյի վճիռը հատկապես կարևոր էր նրանով, որ այն ձևակերպում էր ցեղասպանությունն արգելելու պարտականությունը։ Պետությունները այդ նպատակով պետք է ձեռնարկեին իրենց լիազորությունների շրջանակում հնարավոր բոլոր միջոցները։ Նրանք չէին կարող խուսափել իրենց միջազգային պարտավորությունից՝ պնդելով, կամ նույնիսկ ապացուցելով, որ իրենց տրամադրության տակ եղած միջոցները ամեն դեպքում անբավարար կլինեին, նկատի առնելով, որ մի շարք պետությունների զուգորդված ջանքերը կարող էին բավարար եղած լինել ցեղասպանությունը կանխելու համար։
129. Միավորված ազգերի կազմակերպության ներկա Գլխավոր քարտուղարը՝ ի պատասխան նշված գործով գանգատարկուների դատական ծանուցագրերի պնդել է, որ Սրեբրենիցայի ջարդերից փրկվածները “բացարձակ ճիշտ էին”՝ արդարադատություն պահանջելու “Համաշխարհային երկրորդ պատերազմից ի վեր եվրոպական հողի վրա իրագործված ամենասարսափելի հանցագործությունների համար” և հայտնել է իր աջակցությունն այդ պահանջին։ Նմանապես, 2009թ. հոկտեմբերի 8-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի իր ելույթում այն ժամանակ ICTY-ի նախագահը քննադատել է միջազգային համայնքի ձախողումը՝ ստեղծելու այնպիսի արդյունավետ իրավական միջոցներ, որոնք մատչելի կլինեն նախկին Հարավսլավիայում տեղի ունեցած հակամարտությունների զոհերի համար։
130. Գերագույն դատարանը սխալ է մեկնաբանել Waite-ը և Kennedy-ին՝ Միավորված ազգերի կազմակերպության և միջազգային այլ կազմակերպությունների միջև տարբերակում կատարելու նպատակով։ Ոչ մի նման տարբերակում չի կատարվել Դատարանի կողմից Waite-ը և Kennedy-ին գործով։ Բացի այդ, Միջազգային կազմակերպությունների պարտավորությունների վերաբերյալ Միջազգային իրավական հանձնաժողովի հոդվածների նախագծերում Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունն ինքն է ճանաչել պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև տարբերությունները մի կողմից և միջազգային կազմակերպությունների միջև տարբերությունները մյուս կողմից, սակայն այնուամենայնիվ հստակեցրել է, որ Միավորված ազգերի կազմակերպությանը համարում է միջազգային կազմակերպություն նշված հոդվածների նախագծերի շրջանակներում։ Ոչ էլ նման տարբերակում է կատարվել Իրավունքի միջազգային ինստիտուտի կողմից, օրինակ նրա՝ Անդամ պետությունների համար Երրորդ կողմերի նկատմամբ Միջազգային կազմակերպությունների և նրանց պարտականությունների չկատարման իրավական հետևանքների վերաբերյալ բանաձևում, և ոչ էր Իրավունքի միջազգային ընկերակցության կողմից, որն իր աշխատանքների շրջանակն ընդլայնված կերպով սահմանել է որպես միջազգային կազմակերպություններին ընդգրկող “ավանդական իմաստով” առանց Միավորված ազգերի կազմակերպությանը նման մյուս կազմակերպություններից տարբերակելու։
131. Գանգատարկուների ներկայացմամբ, Գերագույն դատարանը սխալվել է՝ Behrami-ին և Behrami-ին ընդդեմ Ֆրանսիայի և Saramati-ին ընդդեմ Ֆրանսիայի, Գերմանիայի և Նորվեգիայի գործով Դատարանի վճռին հիմնվելով եզրակացնելով, թե Միավորված ազգերի կազմակերպությունը բացարձակ անձեռնմխելիություն էր վայելում ներպետական օրենսդրությունից։ Դատարանի որոշումը բոլորովին կապ չուներ ներպետական ընդդատությունից անձեռնմխելիության հետ։ Դատարանը իրականում վճռել էր, որ ինքը չունի իրավասություն ratione personae vis-à-vis Միավորված ազգերի կազմակերպության։
132. Գերագույն դատարանի վճռի հետևանքը եղել էր գանգատարկուներին ընդհանրապես “դատարանի մատչելիությունից” զրկելը։ Գոյություն չէր ունեցել ներպետական դատարաններում որևէ այլընտրանք, որը նրանց հնարավորություն կտար պաշպանել իրենց իրավունքները Միավորված ազգերի կազմակերպության նկատմամբ։ Դատարանը գտել է, որ ընդդատական նման այլընտրանքի բացակայությունը սկզբունքորեն անհամատեղելի է Կոնվենցիայի Հոդված 6-ին դատավճիռներում, այդ թվում Waite-ը և Kennedy-ին, և (կապված օտարերկրյա պետությունների սուվերեն անձեռնմխելիության հետ) Fogarty-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ. 37112/97, ECHR 2001‑XI (հատվածներ), Cudak-ն ընդդեմ Լիտվայի [GC], թիվ. 15869/02, ECHR 2010, Sabeh El Leil-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ. 34869/05, 29-ը հունիսի, 2011թ. և Wallishauser-ն ընդդեմ Ավստրիայի, թիվ. 156/04, 17-ը հուլիսի, 2012թ։
133. Գերագույն դատարանը հաշվի չէր առել Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին Կոնվենցիայի Հոդված VIII-ի, պարբերություն 29-ը, որը պահանջում էր Միավորված ազգերի կազմակերպությունից ստեղծել որևէ մի համակարգ այն վեճերի լուծման համար, որի կողմ է հանդիսանում կազմակերպությունը։ Գերագույն դատարանը դրանով հանգել է մի արդյունքի, որը “ակնհայտորեն անհեթեթ կամ անողջամիտ էր” Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի Կոնվենցիայի Հոդված 32-ի նշանակության շրջանակներում։ Ավելի շուտ ներպետական դատարանները և ինքը Դատարանը պետք է մտապահեին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հատուկ բնույթը, որպես մարդու իրավունքների պաշտպանության պայմանագիր, ինչպես նաև միջազգային մարմինների, ինչպիսիք են Միջազգային իրավունքի հանձնաժողովը և Միջազգային իրավական ընկերակցությունը, կողմից արված առաջարկությունները։
134. Եվ վերջապես, Գերագույն դատարանը չէր կարողացել հավասարակշռել միմյանց նկատմամբ վիճարկվող շահերը։ Ինչին էլ որ ծառայում էր Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը ներպետական ընդդատությունից, բացարձակ անձեռնմխելիությունն ընդունելի չէր, եթե մատչելի չէր վեճի լուծման այլընտրանքային տարբերակ։ Բախվելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից այդ կազմակերպության անձեռնմխելիությունը չեղյալ չճանաչելու խնդրին՝ Նիդեռլանդների դատարանները պետք է որ գտած լինեն, որ այնուամենայնիվ առկա էին գանգատարկուների գանգատը քննելու ազդեցիկ պատճառներ։
(b) Դատարանի գնահատականը
i. Դատարանի առջև բերված գործի շրջանակը
135. Նիդեռլանդներում գանգատարկուների կողմից բերված վարույթները առաջին դատական վարույթները չեն, որոնք բերվել են Սրեբրենիցայի ջարդերի կապակցությամբ։ Սրեբրենիցայի կոտորածին առնչվող բողոքներ են բերվել Մարդու իրավունքների Պալատի առջև, որը Բոսնիա և Հերցեգովինայում ներպետական ընդդատական մարմին է, Republika Srpska-ի դեմ, չնայած որ այդ մարմինը չի ունեցել իրավասություն, ratione temporis, կոտորածն ինքնին քննելու համար, այն կարողացել է ճանաչել դրա զոհերի փրկված հարազատների տառապանքները և այդ կապակցությամբ վճիռ կայացնել (տես վերը նշված պարբերություն 48)։
136. Դատարանը նաև նշում է, որ Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Republika Srpska-ում ներպետական հարցումներ են իրականացվել և հետաքննվել են ջարդերի շուրջ եղած իրադարձությունները քիչ թե շատ մանրամասներով (տես վերը նշված պարբերություններ 26-40)։ Նման մի հարցում հանգեցրել է Նիդեռլանդների կառավարության հրաժարականին (տես վերը նշված պարբերություն 30)։
137. Այնուհանդերձ, Սրեբրենիցայի կոտորածի կամ նրա հետևանքների համար պատասխանատվության վերագրումը Միավորված ազգերի կազմակերպությանը, Նիդեռլանդների պետությանը կամ որևէ այլ իրավական կամ ֆիզիկական անձի, չի դասվում սույն գանգատի շրջանակներում։ Ոչ էլ Դատարանը կարող է քննել, թե արդյոք Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը որևէ բարոյական կամ իրավական պարտականություն ունեցել է Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը չեղյալ ճանաչելու հարցում։ Դատարանը միայն պետք է որոշի, թե արդյոք Նիդեռլանդները խախտել է գանգատարկուների՝ “դատարանի մատչելիության իրավունքը”, որը երաշխավորված է Կոնվենցիայի Հոդված 6-ով՝ Միավորված ազգերի կազմակերպությանը ներպետական ընդդատությունից անձեռնմխելիություն շնորհելով։
138. Դատարանը վերահաստատում է, որ ներպետական օրենսդրությամբ ապահովվող մատչելիության աստիճանը պետք է բավարար լինի՝ անհատի՝ “դատարան դիմելու իրավունքը” երաշխավորելու համար, նկատի առնելով իրավունքի գերակայության սկզբունքը ժողովրդավարական հասարակությունում (տես Ashingdane-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 28-ը մայիսի, 1985թ., § 57, Շարք A թիվ. 93, Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, 4-ը դեկտեմբերի, 1995թ., § 36, Շարք A թիվ. 333‑B, և F.E.-ն ընդդեմ Ֆրանսիայի, 30-ը հոկտեմբերի, 1998թ., § 46, Reports of Judgments and Decisions 1998‑VII)։ Անժխտելի է, որ երբ որևէ անձի, հանրային կամ մասնավոր, շնորհվում է ընդդատությունից անձեռնմխելիություն, ապա դա ազդում է Կոնվենցիայի Հոդված 6 § 1 –ով երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի վրա (տես վերը հիշատակված Sabeh el Leil-ը, § 50)։
ii. Կիրառելի սկզբունքները
139. Դատարանի կողմից իր նախադեպային իրավունքով սահմանված սկզբունքները հետևյալն են՝
(a) Հոդված 6 § 1-ը յուրաքանչյուրին երաշխավորում է իր քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող ցանկացած բողոք դատարան կամ տրիբունալ բերելու իրավունք։ Այս ձևով Հոդվածը ամրագրում է “դատարան դիմելու իրավունքը”, որին մատչելիության իրավունքը, այսինքն քաղաքացիական հարցերով դատարանների առջև վարույթ բերելու իրավունքը, ընդամենը դրա տեսանկյուններից մեկն է (տես Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 21-ը փետրվարի, 1975թ., § 36, Շարք A թիվ. 18, ի թիվս այլ աղբյուրների տես նաև Waite-ը և Kennedy-ին [GC], թիվ. 26083/94, § 50, ECHR 1999-I, և Beer-ը և Regan-ը [GC], թիվ. 28934/95, § 49, 18-ը փետրվարի, 1999թ)։
(b) Կոնվենցիայի Հոդված 6 § 1-ով երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, այլ կարող է ենթարկվել սահմանափակումների, և դրանք թույլատրվում են այն նկատառումով, որ մատչելիության իրավունքն իր բուն բնույթով Պետության կողմից կարգավորում է պահանջում։ Այս առումով Պայմանավորվող պետություններն ունեն թույլատրելի հայեցողության շրջանակ, չնայած որ վերջնական որոշումը կապված Կոնվենցիայի կատարման հետ վերապահված է Դատարանին։ Դատարանը պետք է բավարարվի, որ կիրառվող սահմանափակումները անհատին վերապահված մատչելիությունը չեն սահմանափակում կամ նվազեցնում այնպիսի չափով, որը վնասում է իրավունքի բուն էությանը։ Բացի այդ, սահմանափակումը չի լինի համապատասխան Հոդված 6 § 1-ի, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ և եթե առկա չլինի կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերություն (ի թիվս շատ այլ աղբյուների տես վերը նշված Waite-ը և Kennedy-ին, § 59)։
(c) Արտոնությունների և անձեռնմխելիությունների վերագրումը միջազգային կազմակերպություններին այդ կազմակերպությունների՝ առանձին կառավարությունների միակողմանի միջամտությունից զերծ, պատշաճ գործառնությունն ապահովող էական միջոց է։ Սովորաբար Պետությունների կողմից միջազգային կազմակերպություններին տրամադրվող անձեռնմխելիությունը ընդդատությունից համաձայն այդ կազմակերպությունների բաղկացուցիչ փաստաթղթերի կամ լրացնող համաձայնությունների, վաղեմի գործելակերպ է, որը սահմանվել է նշված կազմակերպությունների լավ աշխատանքի շահերից ելնելով։ Այս գործելակերպը ամրապնդվում է ժամանակակից հասարակության բոլոր տիրույթներում միջազգային համագործակցության ընդլայնմամբ և հզորացմամբ։ Այս հիմքով, ներպետական ընդդատությունից անձեռնմխելիությունը, որը տրամադրվում է միջազգային կազմակերպություններին, ունի իրավաչափ նպատակ (մասնավորապես տես վերը նշված Waite-ը և Kennedy-ին, § 63)։
(d) Եթե Պետությունները հիմնում են միջազգային կազմակերպություններ գործունեության որոշակի ոլորտներում համագործակցելու կամ իրենց համագործակցությունը խթանելու նպատակով և որոշակի լիազորություններ վերապահում դրանց ու տրամադրում անձեռնմխելիություններ, ապա կարող են ծագել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն առնչվող հետևանքներ։ Դա անհամատեղելի կլինի Կոնվենցիայի նպատակի և խնդիրների հետսակայն, եթե Պայմանավորվող պետություններն այդպիսով ազատվեն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունից՝ կապված գործունեության այն ոլորտի հետ, որին վերաբերում է նման շնորհը։ Անհրաժեշտ է հիշել, որ Կոնվենցիան նպատակ ունի երաշխավորելու ոչ թե տեսական կամ վերացական իրավունքներ, այլ իրավունքներ, որոնք գործնական և արդյունավետ են։ Սա հատկապես ճշմարիտ է դատարանների մատչելիության իրավունքի համար՝ նկատի ունենալով այն կարևոր տեղը, որ ժողովրդավարական հասարակությունում ունի ազատ դատաքննության իրավունքը (տես վարը նշված Waite-ը և Kennedy-ին, § 67)։ Համահունչ չէր լինի իրավունքի գերակայությանը ժողովրդավարական հասարակությունում կամ Հոդված 6 § 1-ի հիմքում ընկած սկզբունքներին, այսինքն, որ քաղաքացիական հայցերը պետք է հնարավոր լինի ներկայացնել դատավորին դատական կարգով դրանք քննելու համար, եթե որևէ պետություն կարողանար, առանց Կոնվենցիայի կատարումն ապահվող մարմինների սահմանափակման կամ վերահսկման, դատարանների իրավասության շրջանակներից դուրս հանել քաղաքացիական հայցերի մի ամբողջ շարք կամ անձանց տարբեր կատեգորիաների շնորհել անձեռնմխելիություն քաղաքացիական պատասխանատվությունից (տես, mutatis mutandis, վերը նշված Sabeh el Leil-ը, § 50)։
(e) Կոնվենցիան, ներառյալ Հոդված 6-ը, չի կարող մեկնաբանվել վակուումում։ Դատարանը պետք է մտապահի Կոնվենցիայի հատուկ բնույթը որպես մարդու իրավունքների պաշտպանության պայմանագիր և պետք է նաև հաշվի առնի միջազգային իրավունքի համապատասխան կանոնները (այլ աղբյուրների թվում և mutatis mutandis տես Loizidou-ն ընդդեմ Թուրքիայի (էությունը), 18-ը դեկտեմբերի, 1996թ., § 43, Reports 1996-VI, վերը նշված Al-Adsani-ին, § 55, և Nada-ն ընդդեմ Շվեյցարիայի [GC], թիվ. 10593/08, § 169, ECHR 2012)։ Կոնվենցիան պետք է հնարավորինս մեկնաբանվի միջազգային իրավունքի այլ կանոնների հետ ներդաշնակությամբ, որի մաս է հանդիսանում, ներառյալ նրանց, որոնք վերաբերում են որևէ պետության անձեռնմխելիություն շնորհելուն (Դատարանը կցանկանար ավելացնել՝ կամ միջազգային կազմակերպության) (տես վերը մեջբերված Loizidou-ն, § 43, Fogarty-ին, § 35, Cudak-ը, § 56 և Sabeh el Leil-ը, § 48)։
(f) Որևէ Բարձր պայմանավորվող կողմի ձեռնարկած միջոցները, որը արտացոլում է պետության անձեռնմխելիության վերաբերյալ հանրային միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված կանոնները (Դատարանը կուզենար ավելացնել՝ կամ միջազգային կազմակերպությունների անձեռնմխելիությունը) սկզբունքորեն չի կարող համարվել որպես անհամաչափ սահմանափակման կիրառում դատարանի մատչելիության իրավունքի նկատմամբ, ինչպես այն ամրագրված է Հոդված 6 § 1-ում։ Քանի որ դատարանի մատչելիության իրավունքը հանդիսանում է այդ Հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի մի մասը, ուստի այս մատչելիության նկատմամբ որոշ սահմանափակումներ նույնպես պետք է նրան բնորոշ համարվեն։ Օրինակներ են այն սահմանափակումները, որոնք հիմնականում ընդունվում են ազգերի համայնքի կողմից որպես ներպետական ընդդատությունից անձեռնմխելիության հայեցակարգի մի մաս, անկախ նրանից, թե դա վերաբերում է ինքնիշխան պետության, թե միջազգային կազմակերպության անձեռնմխելիությանը (տես վերը նշված Fogarty-ը, § 36 և Cudak-ը, § 57)։
(g) Ենթադրվում է, որ միջազգային նոր պարտավորություններ ստեղծելիս պետությունները չեն շեղվելու իրենց նախկին պարտավորություններից։ Երբ ակնհայտորեն իրարամերժ մի շարք փաստաթղթեր միաժամանակ կիրառելի են, միջազգային նախադեպային իրավունքը և գիտական միտքը պետք է ջանան դրանք այնպես բացատրել, որպեսզի համակարգեն դրանց ազդեցություններն ու խուսափեն դրանց միջև որևէ ընդդիմությունից։ Հետևաբար երկու տարամիտվող հանձնառությունները պետք է հնարավորինս ներդաշնակեցվեն այնպես, որպեսզի ի հայտ բերեն գործող օրենքին լիովին համապատասխան ազդեցություններ (տես վերը նշված Nada-ն, § 170)։
iii. Վերոնշյալ սկզբունքների կիրառումը
140. Գանգատարկուների փաստարկը հենվում է երեք սյուների վրա։ Առաջինը ներպետական ընդդատությունից միջազգային կազմակերպությունների ունեցած անձեռնմխելիության բնույթն է, որը նրանց պնդմամբ ֆունկցիոնալ է, և դրանով հակադրվում է օտարերկրյա պետությունների սուվերեն անձեռնմխելիությանը, որը հիմնված է հենց միմյանց շրջանում Պետությունների ինքնիշխան հավասարության վրա։ Երկրորդը նրանց գանգատի բնույթն է, որը բխում է ցեղասպանության գործողությունից, որն իրականացվել է Սրեբրենիցայում, և նրանց կարծիքով ավելի բարձր կարգում է, քան ցանկացած անձեռնմխելիություն, որը կարող է ունենալ Միավորված ազգերի կազմակերպությունը։ Երրորդը որևէ այլընտրանքային ընդդատական համակարգի բացակայությունն է, որը իրավազոր կլիներ քննելու Միավորված ազգերի կազմակերպության դեմ նրանց հայցը։ Դատարանը կքննի դրանցից յուրաքանչյուրը հերթով։
α. Միավորված ազգերի կազմակերպության ունեցած անձեռնմխելիության բնույթը
141. Դատարանն ի նկատի է առնում պետության մեջ Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիության գործելակերպի և միջազգային իրավական հայեցակարգի տարբեր ընկալումները։ Օրինակ 1969թ. սեպտեմբերի 15-ի իր դատավճռում (Manderlier-ն ընդդեմ Միավորված ազգերի կազմակերպության և Բելգիայի պետության, Pasicrisie belge, 1969, II, էջ 247, (1969) 69 International Law Reports 169), Բրյուսելի վերաքննիչ դատարանը որդեգրել է մի հիմնավորում, որը ենթադրում է, որ այդ անձեռնմխելիությունը եղել է բացարձակ։ Ի հակադրություն, Askir-ն ընդդեմ Boutros-Ghali-ի, 933 F. Supp. 368 (1996) գործով Նյու Յորքի շրջանային դատարանը Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը քննել է օտարերկրյա ինքնիշխան պետության սահմանափակ անձեռնմխելիության իմաստով, արդյունավետորեն արտահայտելով այն կարծիքը, որ ռազմական գործողությունները եղել են acta iure imperii։ Խաղաղապահ գործողությունների առնչությամբ, որոնք ընկալվում են որպես Միավորված ազգերի կազմակերպության “սուբսիդիար մարմիններ”, Միավորված ազգերի կազմակերպությունը կիրառում է ֆունկցիոնալ “հրամանատարության և վերահսկողության” թեստ հաշվետողականության հետ կապված, բայց պնդում է, որ կազմակերպությունն օգտվում է անձեռնմխելիությունից տեղական դատարաններում (Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի՝ “Միավորված ազգերի կազմակերպության պաշտպանական ուժերի ֆինանսավորումը, Միավորված ազգերի կազմակերպության վստահության վերականգնման օպերացիան Խորվաթիայում, Միավորված ազգերի կազմակերպության կանխարգելիչ տեղակայման ուժը և Միավորված ազգերի կազմակերպության խաղաղարար ուժերի շտաբը” զեկույցը և “Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ գործողությունների վարչական ու բյուջետային տեսանկյունները. Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ գործողություններ”, UN Doc A/51/389, պարբերություններ 7 և 17, “Միջազգային կազմակերպությունների պարտականությունը. Միջազգային կազմակերպություններից ստացված մեկնաբանություններ և դիտարկումներ”, UN Doc A/CN.4/637/Add.1)։ Ընդորում, Միջազգային իրավունքի հանձնաժողովի հոդվածների նախագծերը Միջազգային կազմակերպությունների պարտականության մասին “առանց կանխակալության” Միավորված ազգերի կազմակերպության նկատմամբ (Միջազգային իրավունքի հանձնաժողովի վասթսուներեքերորդ նիստ, UN Doc A/66/10, որոնք պետք է տպագրվեն Yearbook of the International Law Commission, 2011, vol. II, մաս 2, տես Հոդված 67-ի նախագիծը)։
142. Գիտական կարծիքն այն է, որ միջազգային կազմակերպությունները շարունակում են օգտվել ներպետական ընդդատության նկատմամբ անձեռնմխելիությունից։ Միջազգային իրավունքի ընկերակցությունը նկարագրում է ներպետական ընդդատությունից միջազգային կազմակերպությունների անձեռնմխելիությունը որպես “ոչ պետական հայցվորների իրավական պաշտպանության վճռական խոչընդոտ” (Միջազգային իրավունքի ընկերակցություն, Բեռլինում կայացած յոթանասունմեկերորդ համաժողովի զեկույցը, 16-21-ը օգոստոսի, 2004թ., էջ 164 և հետո, էջ 209)։ Սա նաև Միջազգային իրավունքի ինստիտուտի կարծիքն է (“Երրորդ կողմերի նկատմամբ Միջազգային կազմակերպությունների պարտականությունների չկատարման իրավական հետևանքները անդամ պետությունների համար”, Լիսաբոնի նստաշրջան, 1995թ., Annuaire de l’Institut de droit international 66-I, էջ 251 և հետևյալը)։ Միջազգային իրավունքի ընկերակցությունը համարում է, de lege ferenda, որ իրավական պաշտպանության միջոցները պետք է ստեղծվեն՝ թույլ տալու անհատներին փոխհատուցում ստանալ միջազգային կազմակերպություններից, երբ դա չի կատարվել, գնալով այնքան հեռու, որ առաջարկում է, որ նշված դերը կարող է նախատեսվել ներպետական դատարանների համար՝ միջազգային վեճերի լուծման մարմնին ուղղակի մատչելիության բացակայության պայմաններում (loc. cit., էջ 228)։
143. Դատարանն իր հերթին հիշեցնում է, որ իր դերը չէ փորձել պաշտոնապես սահմանել ՄԱԿ-ի և միջազգային այլ փաստաթղթերի դրույթների նշանակությունը։ Այն սակայն պետք է քննի, թե արդյոք նման փաստաթղթերում կա ճշմարտանման հիմք իր առջև վիճարկվող խնդիրների համար (տես վերը նշված Behrami-ն և Behrami-ին ընդդեմ Ֆրանսիայի և Saramati-ն ընդդեմ Ֆրանսիայի, Գերմանիայի և Նորվեգիայի, § 122)։
144. Ավելին, ինչպես վերը նշվեց (տես պարբերություն 139 (e)), Կոնվենցիան հանդիսանում է միջազգային իրավունքի մաս։ Դատարանը հետևաբար պետք է որոշի Պետության պատասխանատվությունը՝ միջազգային իրավունքի ղեկավարող սկզբունքներին համապատասխան և ներդաշնակորեն, չնայած որ այն պետք է մտապահի Կոնվենցիայի հատուկ բնութագիրը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրի։ Այսպիսով, չնայած որ 1969թ. մայիսի 23-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի Կոնվենցիան ավելի ուշ է ստորագրվել, քան Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը, Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին ընդհանուր կոնվենցիան և Կոնվենցիան, ուստիև ուղղակիորեն կիրառելի չէ (տես Վիեննայի կոնվենցիայի Հոդված 4-ը), Դատարանը պետք է նկատի առնի դրա դրույթները այնքանով, քանի որ դրանք կոդավորում են նախկինում գոյություն ունեցող միջազգային իրավունքը, և մասնավորապես Հոդված 31 § 3 (c)-ն (տես վերը նշված Golder-ը, § 29, որպես առավել թարմ աղբյուր, և mutatis mutandis, տես նաև վերը նշված Al‑Adsani-ն, § 55, Behrami-ին և Behrami-ին ընդդեմ Ֆրանսիայի և Saramati-ն ընդդեմ Ֆրանսիայի, Գերմանիայի և Նորվեգիայի, § 122, և Cudak-ը § 56)։
145. Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության Հոդված 103-ը նախատեսում է, որ Միավորված ազգերի կազմակերպության անդամների պարտավորությունները պետք է գերակայեն այն դեպքում, երբ առկա է հակասություն միջազգային մեկ այլ պայմանագրի հետ։ Դատարանը առիթ ունեցել է հայտնելու իր դիրքորոշումը այդ դրույթի և Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության համաձայն Անվտանգության խորհրդի կողմից օգտագործվող լիազորությունների օգտագործումից բխող ազդեցությունների մասին՝ Կոնվենցիայի իր մեկնաբանման վրա (տես Al-Jedda-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ. 27021/08, § 102, ECHR 2011):
“... Դատարանը պետք է հաշվի առնի, թե ինչ նպատակներով է ստեղծվել Միավորված ազգերի կազմակերպությունը։ Միավորված ազգերի կազմակերպության Հոդված 1-ի առաջին ենթապարբերությամբ ամրագրված է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման նպատակը։ Երրորդ ենթապարբերությունն ամրագրում է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է ‘միջազգային համագործակցության հասնելու համար ... խթանելու և խրախուսելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը’։ Հոդված 24(2)-ը պահանջում է Անվտանգության խորհրդից, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր հիմնական պարտավորվածության առնչությամբ իր պարտականությունները կատարելիս ‘գործել համաձայն Միավորված ազգերի նպատակների և սկզբունքների’։ Այս ֆոնին Դատարանը գտնում է, որ իր որոշումները մեկնաբանելիս պետք է լինի կանխավարկած, որ Անվտանգության խորհուրդը մտադրված չէ անդամ պետություններին մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները ոտնահարելու որևէ պարտականություն հարկադրել։ Ուստիև Անվտանգության խորհրդի որոշումներում որևէ անհստակության դեպքում Դատարանը պետք է ընտրի այն մեկնաբանությունը, որն առավել ներդաշնակ է Կոնվենցիայի պահանջներին և որը խուսափում է պարտականությունների ցանկացած հակասությունից։ Մարդու իրավունքների խթանման և նրանց նկատմամբ հարգանքի խրախուսման ոլորտում Միավորված ազգերի կազմակերպության կարևոր դերի լույսի ներքո պետք է ակնկալել, որ հստակ և պարզ լեզու պետք է օգտագործվի Անվտանգության խորհրդի կողմից, որպեսզի Պետությունները չնախատեսեն առանձնահատուկ միջոցներ, որոնք կարող են հակասել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իրավունքի համաձայն իրենց պարտավորություններին”։
Ինչպես հաստատվել էր վերը նշված Nada-ի, § 172-ով, այստեղ արտահայտված կանխավարկածը հերքելի է։
146. Դատարանն այժմ անդրադառնում է Միավորված ազգերի կազմակերպությանը Նիդեռլանդների դատարանների կողմից տրամադրված անձեռնմխելիությանը։
147. Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության Հոդված 105-ը ամրագրում է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը “իր յուրաքանչյուր անդամի տարածքում օգտվում է այնպիսի արտոնություններից ու անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են իր նպատակներն իրականացնելու համար”։
148. Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին Կոնվենցիայի Հոդված II-ի 2-րդ պարբերությունը ավելի հեռուն է գնում՝ ամրագրելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը “օգտվում է անձեռնմխելիությունից իրավական գործընթացի ցանկացած ձևի նկատմամբ, եթե որևէ որոշակի գործում նրան անձեռնմխելիությունն ուղղակիորեն չի հանվում”։
149. Դատարանի առջև նախկինում բերված գործերը, որոնցում ի հայտ էր եկել ներպետական ընդդատությունից միջազգային կազմակերպությունների անձեռնմխելիության հարցը, մինչև այժմ, վերաբերել են կազմակերպության և նրա աշխատակազմիի անդամների միջև վեճերին (տես վերը նշված Waite-ը և Kennedy-ին և Beer-ը և Regan-ը, տես նաև Lopez Cifuentes-ն ընդդեմ Իսպանիայի (դեկտ.), թիվ. 18754/06, 7-ը հուլիսի, 2009թ.)։
150. Մի շարք գործերում Դատարանին խնդրել են միջազգային կազմակերպությունների գործողությունները վերագրել Կոնվենցիայի կողմ պետություններին՝ նշված կազմակերպություններում նրանց ունեցած անդամակցության ուժով (տես Boivin-ն ընդդեմ Ֆրանսիայի և 33 այլ պետությունների (դեկտ.), թիվ. 73250/01, ECHR 2008, Connolly-ն ընդդեմ Եվրոպայի խորհրդի 15 անդամ պետությունների (dec.), թիվ. 73274/01, 9-ը դեկտեմբերի, 2009թ., Gasparini-ն ընդդեմ Իտալիայի և Բելգիայի (dec.), թիվ. 10750/03, 12-ը մայիսի, 2009թ., Beygo-ն ընդդեմ Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների (դեկտ.), թիվ. 36099/06, 16-ը հունիսի, 2009թ., Rambus Inc.-ն ընդդեմ Գերմանիայի (դեկտ.), թիվ. 40382/04, 16-ը հունիսի, 2009թ., և Lechouritou-ն և այլոք ընդդեմ Գերմանիայի և Եվրոպական միության 26 այլ պետությունների (դեկտ.), թիվ. 37937/07, 3-ը ապրիլի, 2012թ.) կամ նրանց դիրքորոշմանը, որպես նման կազմակերպությանը, կամ դրա կողմից ստեղծված վարչական կամ դատական մարմնին հյուրընկալած Պետության (մասնավորապես տես Berić-ը և այլոք ընդդեմ Բոսնիա և Հերցեգովինայի (դեկտ.), թիվ. 36357/04, 36360/04, 38346/04, 41705/04, 45190/04, 45578/04, 45579/04, 45580/04, 91/05, 97/05, 100/05, 101/05, 1121/05, 1123/05, 1125/05, 1129/05, 1132/05, 1133/05, 1169/05, 1172/05, 1175/05, 1177/05, 1180/05, 1185/05, 20793/05 և 25496/05, 16-ը հոկտեմբերի, 2007թ., Galić-ն ընդդեմ Նիդեռլանդների (դեկտ.), թիվ. 22617/07, ECHR 2009, Blagojević-ն ընդդեմ Նիդեռլանդների, թիվ. 49032/07, 9-ը հունիսի, 2009թ. և Djokaba Lambi Longa-ն ընդդեմ Նիդեռլանդների (դեկտ.), թիվ. 33917/12, ECHR 2012)։
151. Բացի այդ, Դատարանին խնդրել են քննել հենց Պայմանավորվող պետությունների կողմից՝ միջազգային կազմակերպություններում իրենց ունեցած անդամակցության ուժով իրականացված գործողությունները։ Այս կապակցությամբ այն արտահայտել է այն կանխավարկածը, որ քանի որ հիմնարար իրավունքները պաշտպանվում են այնպիսի ձևով, որը կարող է համարվել որպես առնվազը համազոր նրան, ինչ ապահովում է Կոնվենցիան, Պետության գործողությունը, որը իրականացվում է Եվրոպական միության անդամակցությունից բխող նրա իրավական պարտավորություններին համապատասխան, կլինի Կոնվենցիայի պահանջներին համապատասխան (մասնավորապես տես Bosphorus Hava Yolları Turizm ve Ticaret Anonim Şirketi-ն ընդդեմ Իռլանդիայի [GC], թիվ. 45036/98, § 156, ECHR 2005‑VI և Cooperatieve Producentenorganisatie van de Nederlandse Kokkelvisserij U.A.-ն ընդդեմ Նիդեռլանդների (dec.), թիվ. 13645/05, ECHR 2009)։
152. Ներկա գործը տարբերվում է բոլոր նշված գործերից։ Դրա հիմքում ընկած է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության Գլուխ VII-ով նախատեսված՝ Անվտանգության խորհրդի լիազորությունների օգտագործման վերաբերյալ գանգատարկուների և Միավորված ազգերի կազմակերպության միջև վեճը։
153. Անվտանգության խորհրդի որոշումների նման Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը և այլ փաստաթղթեր, որոնք ղեկավարում են Միավորված ազգերի կազմակերպության գործառնությունը, Դատարանի կողմից կմեկնաբանվեն մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն Պետությունների ունեցած պարտավորություններին հնարավորինս ներդաշնակ։
154. Դատարանը գտնում է, որ քանի որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության Գլուխ VII-ի համաձայն Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի ընդունած որոշումները հիմնարար են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորելու՝ Միավորված ազգերի կազմակերպության առաքելության իրականացման համար, ապա Կոնվենցիան չի կարող մեկնաբանվել այնպիսի ձևով, որը Անվտանգության խորհրդի գործողություններն ու բացթողումները ենթարկի ներպետական ընդդատությանը՝ առաց Միավորված ազգերի կազմակերպության համաձայնության։ Նման գործողությունները ներպետական ընդդատության շրջանակ բերելը կնշանակի թույլ տալ առանձին պետություններին իրենց դատարանների միջոցով միջամտել այս ոլորտում Միավորված ազգերի կազմակերպության հիմնական առաքելությանը, ներառյալ նրա կողմից իր գործողությունների արդյունավետ իրականացմանը (տես վերը նշված, mutatis mutandis, Behrami-ն և Behrami-ն ընդդեմ Ֆրանսիայի և Saramati-ին ընդդեմ Ֆրանսիայի, Գերմանիայի և Նորվեգիայի, § 149)։
155. Բացի այդ, Դատարանը չի կարող հաշվի չառնել ICJ-ին, Իրավական գործընթացից Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի անձեռնմխելիության վերաբերյալ տարբերության մասին խորհրդակցական կարծիքը (Difference Relating to Immunity from Legal Process of a Special Rapporteur of the Commission on Human Rights, Խորհրդակցական կարծիք, I.C.J. Reports 1999, էջ. 62 և այլն (կայացված 1999թ. ապրիլի 29-ին) § 66), որում ICJ-ը որոշում է հետևյալը՝
“Վերջապես, Դատարանը ցանկանում է մատնանշել, որ իրավական գործընթացից անձեռնմխելիության հարցը տարբերվում է փոխհատուցման հարցից ցանկացած վնասի համար, որը պատճառվել է Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա գործակալների կողմից իրականացված գործողություններով՝ իրենց պաշտոնական լիազորությունները կատարելիս։
Միավորված ազգերի կազմակերպությունից կարող է պահանջվել փոխհատուցել նման գործողություններից ի հայտ եկած վնասը։ Սակայն, ինչպես հստակ է [Միավորված ազգերի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին Կոնվենցիայի] Գլուխ VIII, պարբերություն 29-ից, Միավորված ազգերի կազմակերպության դեմ նման ցանկացած պահանջ չպետք է քննվի ներպետական դատարաններում, բայց պետք է կարգավորվի համաձայն վեճերի կարգավորման պատշած եղանակների, որ’[Մ]իավորված ազգերի կազմակերպությունը կտրամադրի համաձայն Պարբերություն 29-ի ...”։
β. Գանգատարկուների բողոքի բնույթը
156. Գանգատարկուները պնդում էին, որ քանի որ իրենց բողոքը հիմնված է ցեղասպանության գործողության վրա, որի համար նրանք մեղադրում էին Միավորված ազգերի կազմակերպությանը (և Նիդեռլանդներին) և քանի որ ցեղասպանության արգելումը ius cogens կանոն է, ապա Միավորված ազգերի կազմակերպությանը պաշտպանող անձեռնմխելիության թիկնոցը պետք է հանվի։
157. Դատարանը ճանաչել է ցեղասպանության արգելումը որպես ius cogens կանոն Jorgić-ն ընդդեմ Գերմանիայի (թիվ. 74613/01, § 68, ECHR 2007‑III) վճռում։ Այդ գործում Դատարանը գտել է՝ հիմնվելով Ցեղասպանության մասին Կոնվենցիային, որ Գերմանիան կարող էր իրավասություն պահանջել՝ գանգատարկուին դատելու նպատակով (loc. cit., §§ 68-70)։
158. Սակայն ի տարբերություն Jorgić-ի, սույն գործը չի վերաբերում քրեական պատասխանատվությանը, այլ վերաբերում է ներպետական քաղաքացիական ընդդատությունից անձեռնմխելիությանը։ Միջազգային իրավունքը չի պաշտպանում այն դիրքորոշումը, որ քաղաքացիական վարույթը պետք է չեղյալ ճանաչի դատական քննության ենթարկվելուց անձեռնմխելիությունը զուտ այն պատճառով, որ այն հիմնված է միջազգային իրավունքի որևէ, նույնիսկ ius cogens, նորմի հատկապես կոպիտ ենթադրելի խախտման վրա։ Օտարերկրյա պետությունների սուվերեն անձեռնմխելիության առնչությամբ սա պարզորոշ սահմանվել է ICJ-ի կողմից օտարերկրյա պետությունների ինքնիշխան անձեռնմխելիության նկատմամբ նրա՝ Պետության իրավազորությունների անձեռնմխելիության (Գերմանիան ընդդեմ Իտալիայի. Հունաստանի նկատմամբ միջամտություն), վճռում, 3-ը փետրվարի, 2012թ., §§ 81-97։ Դատարանի կարծիքով սա նաև ճշմարիտ է Միավորված ազգերի կազմակերպության ունեցած անձեռնմխելիության առնչությամբ։
159. Չնայած Միավորված ազգերի կազմակերպության որևէ պաշտոնյայի անձեռնմխելիությունը հավասարակշռելու հնարավորությանը, ինչն առաջարկվում էր Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի անձեռնմխելիության վերաբերյալ տարբերության մասին ԱՄԴ (ICJ) -ի խորհրդատվական կարծիքի 61-րդ պարբերությունում, Դատարանը որևէ պատճառ չի տեսնում այլ վճիռ կայացնելու տվյալ գործում Միավորված ազգերի կազմակերպության ունեցած անձեռնմխելիության առնչությամբ, հատկապես քանի որ ի տարբերություն այն գործողությունների, որոնք վիճարկվում են սույն գործում, այնուամենայնիվ դրանք կարող են դատական քննության ենթարկվել միանգամայն հենվելով Անվտանգության խորհրդի որոշումների վրա, որը գործում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության Գլուխ VII-ի, ուստիև ունի հիմք միջազգային իրավունքում։
160. Եվ ոչ էլ կարող են Միավորված ազգերի կազմակերպության ներկա Գլխավոր քարտուղարի (Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի փոխխոսնակ Մարի Օկաբեյի ցերեկային ճեպազրույցից հատվածներ, ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակ, Նյու Յորք, ուրբաթ, 8-ը հունիսի 2007թ.) և ICTY-ի նախագահի (ICTY-ի Նախագահի ելույթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում, 8-ը հոկտեմբերի, 2009թ.) հայտարարությունները, որոնք վկայակոչվել էին գանգատարկուների կողմից, Դատարանին ուղղորդել՝ այլ վճիռ կայացնելու։ Չնայած երկուսն էր միտում են Պետություններին խրախուսել երաշխավորել “արդարադատությունը” Սրեբրենիցայի կոտորածների զոհերի փրկված հարազատներին, նրանցից ոչ մեկը կոչ չի անում Միավորված ազգերի կազմակերպությանը հանձնվել Նիդեռլանդների ներպետական ընդդատությանը։ Առաջինը կոչ է անում, որպեսզի հանցագործները դատվեն և աջակցություն ցուցաբերվի հենց Սրեբրենիցայի վերականգնմանը, իսկ երկրորդը կոչ է անում ստեղծել գանգատների հանձնաժողով կամ փոխհատուցման հիմնադրամ։
γ. Այլընտրանքային որևէ ընդդատության բացակայությունը
161. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի՝ Մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարումների և Միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ իրավախախտումների զոհերի պաշտպանության և հատուցման պարզ սկզբունքների և ուղենիշների մասին որոշումը (Որոշում A/RES/60/147, 16-ը դեկտեմբերի, 2005թ.) վերահաստատում է “միջազգային մարդասիրական իրավունքների ոտնահարման զոհերի փոխհատուցում ստանալու իրավունքը”, որը սահմանված է միջազգային մի շարք փաստաթղթերում։ Դարանով Ուղենիշները, ի թիվս այլ փաստաթղթերի, վկայակոչում են Կոնվենցիայի Հոդված 13-ը (որը մեջբերված է նախաբանում)։ Դրանք վերաբերում են այն Պետություններին, որոնց պատվիրված է ձեռնարկել համապատասխան գործողություն և ստեղծել անհրաժեշտ ընթացակարգերը։ Այդ անելով, սակայն, նրանք հաստատում են արդար դատաքննության մատչելիության իրավունքը, ինչպես այն ամրագրված է միջազգային իրավունքում (տես, մասնավորապես, պարբերություն VIII, “Արդարադատության մատչելիություն”, և պարբերություն XII, “Չսահմանափակում”)։
162. Միջազգային միակ փաստաթուղթը, որի վրա անհատները կարող էին հիմնել Միավորված ազգերի կազմակերպության դեմ իրավունքների պաշտպանության միջոց ունենալու իրենց իրավունքը՝ կապված UNPROFOR-ի գործողությունների և բացթողումների հետ, 1993թ. մայիսի 15-ին Բոսնիա և Հերցեգովինայում Միավորված ազգերի կազմակերպության պաշտպանական ուժերի կարգավիճակի մասին համաձայնությունն է, 1722 Միավորված ազգերի կազմակերպության պայմանագրերի շարք (UNTS) 77, որի Հոդված 48-ը պահանջում է, որպեսզի այդ նպատակով ստեղծվի բողոքների հանձնաժողով։ Սակայն պարզվում է, որ դա չի արվել։
163. Ինչպես ճշմարտացիորեն նշել էին գանգատարկուները, Waite-ը և Kennedy-ին գործում (վերը նշված, § 68) – ինչպես նաև Beer-ը և Regan-ը (վերը նշված, § 58) գործում – Դատարանը դա համարել էր “նյութական գործոն”, երբ որոշել էր, թե արդյոք միջազգային կազմակերպությանը ներպետական օրենսդրությունից անձեռնմխելիության շնորհումը թույլատրելի է Կոնվենցիայի համաձայն և արդյոք գանգատարկուներն ունեցել էին Կոնվենցիայով ամրագրված իրենց իրավունքները արդյունավետ պաշտպանելու ողջամիտ մատչելի միջոց։ Սույն գործով կասկածից վեր է, որ նման այլընտարնքային միջոց գոյություն չուներ Նիդեռլանդների ներպատական օրենսդրության կամ Միավորված ազգերի կազմակերպության օրենսդրության շրջանակներում։
164. Այնուամենայնիվ, դրանից չի հետևում, որ այլընտրանքային պաշտպանության միջոցի բացակայության դեպքում անձեռնմխելիության ճանաչումը ipso facto հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի ոտնահարում։ Օտարերկրյա պետությունների սուվերեն անձեռնմխելիության հետ կապված ICJ-ին բացահայտորեն մերժել է նման կանոնի գոյությունը (Պետության ընդդատական անձեռնմխելիությունը (Գերմանիան ընդդեմ Իտալիայի. Միջամտություն Հունաստանին), § 101)։ Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին, այս Դատարանի վճիռները Waite-ը և Kennedy-ին և Beer-ը և Regan-ը գործերով նույնպես չեն կարող մեկնաբանվել նման բացարձակ իմաստով։
165. Այստեղ մնում է այն փաստը, որ Միավորված ազգերի կազմակերպությունը մինչև այժմ չի ապահովել “կարգավորման եղանակներ”, որոնք պատշաճ կլինեին սույն վեճի կարգավորման համար։ Անկախ նրանից, թե արդյոք Միավորված ազգերի կազմակերպության Արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին Կոնվենցիայի Հոդված VIII-ի 29-րդ պարբերությունը կարող է մեկնաբանվել այնպես, որ պահանջի վեճերի կարգավորման մարմին ստեղծել տվյալ դեպքում, ստեղծված իրավիճակը Նիդեռլանդների վերագրելի չէ։ Եվ ոչ էլ Կոնվենցիայի Հոդված 6-ը պահանջում է Նիդեռլանդներից որևէ քայլ անել։ Ինչպես մատնանշվեց վերում, ներկա գործը հիմնովին տարբերվում է ավելի վաղ քննված գործերից, որոնցում Դատարանը ստիպված է եղել քննել ներպետական ընդդատությունից միջազգային կազմակերպությունների ունեցած անձեռնմխելիությունը, և այս գանգատարկուների բողոքի բնույթը չի ստիպում Նիդեռլանդներին Միավորված ազգերի կազմակերպությունից պաշտպանության միջոց տրամադրել իր սեփական դատարաններում։
δ. Կապը Նիդեռլանդների պետության դեմ գանգատի հետ
166. Գանգատարկուները բողոքել էին համաձայն Կոնվենցիայի Հոդված 13-ի, որ Նիդեռլանդների պետությունը փորձել է Սրեբրենիցայի կոտորածը կանխել չկարողանալու համար պատասխանատվությունը լիովին գցել Միավորված ազգերի կազմակերպության վրա, քանի որ Միավորված ազգերի կազմակերպությանը բացարձակ անձեռնմխելիություն էր շնորհված, և դա համազոր էր նրանց կարծիքով Պետության կողմից գանգատարկուների նկատմամբ պատասխանատվությունից ընդհանրապես խուսափելուն։ Դատարանը նպատակահարմար է համարում քննել այս գանգատը ավելի շուտ Կոնվենցիայի Հոդված 6 § 1-ի, քան Հոդված 13-ի շրջանակներում։
167. Դատարանը ներկայում չի կարող հաստատված համարել այն, որ Նիդեռլանդների պետության դեմ գանգատարկուների բողոքը անպայմանորեն ձախողվելու է։ Հաագայի վերաքննիչ դատարանն առնվազը պատրաստակամություն է դրսևորել Mustafić-ի և Nuhanović-ի գործերով, քննելու Պետության դեմ բերված բողոքները, որոնք ծագել են Նիդեռլանդների կառավարության և հենց Dutchbat-ի գործողություններից, կապված Սրեբրենիցայի ջարդերում անհատների մահվան հետ (տես վերը նշված պարբերություն 110)։ Դատարանը նշում է նաև, որ ըստ օրենքի բողոքները, որոնք բերվել են Պետության կողմից երկու գործով էլ, ներկայում ընթացքի մեջ են (տես վերը նշված պարբերություն 111)։
168. Համենայն դեպս, այն հարցը, թե արդյոք գանգատարկուների բողոքները պետք է գերակշռել ցանկացած մեղադրյալի նկատմամբ, կախված է ներպետական դատարանների կողմից համապատասխան փաստերի հաստատումից և նյութական իրավունքի կիրառումից։ Առանց որևէ վճռի նկատմամբ կանխակալության, Գերագույն Դատարանը այնուամենայնիվ կարող է դեր ունենալ գանգատարկուների և Mustafić-ի և Nuhanović-ի գործերում և անհրաժեշտ է մատնանշել, որ Հոդված 6 § 1-ը չի երաշխավորում որևէ հատուկ բովանդակություն (քաղաքացիական) “իրավունքների և պարտականությունների համար” Պայմանավորվող պետությունների նյութական իրավունքում։ Դատարանը չի կարող Հոդված 6 § 1-ի մեկնաբանության միջոցով ստեղծել նյութական իրավունք, որն իրավական հիմք չունի խնդրո առարկա Պետությունում (տես օրինակ, Z-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ. 29392/95, § 98, ECHR 2001‑V, Roche-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ. 32555/96, § 119, ECHR 2005‑X, և Boulois-ն ընդդեմ Լյուքսեմբուրգի [GC], թիվ. 37575/04, § 91, ECHR 2012)։
ε. Եզրակացություն
169. Վերոնշյալ բացահայտումները Դատարանին հանգեցնում են այն եզրակացության, որ սույն գործում Միավորված ազգերի կազմակերպությանն անձեռնմխելիության շնորհումը ծառայել է իրավաչափ նպատակի և չի եղել անհամաչափ։
170. Հետևաբար գանգատի այս մասը ակնհայտորեն վատ հիմնավորված է և պետք է մերժվի համաձայն Կոնվենցիայի Հոդված 35 §§ 3 (a)-ի և 4-ի։
3. Գերագույն դատարանի կողմից Եվրոպական միության Արդարադատության դատարանից նախնական որոշում ստանալու մասին խնդրանքի մերժումը
171. Գանգատարկուները բողոքում էին Գերագույն դատարանի կողմից՝ Եվրոպական միության Արդարադատության դատարանից նախնական որոշում ստանալու վերաբերյալ իրենց խնդրանքի մերժման կապակցությամբ։ Մերժումը հիմնված էր ամփոփ պատճառաբանության վրա։ Նրանք պնդում էին, որ Միավորված ազգերի կազմակերպությանը շնորհված ընդդատական անձեռնմխելիության և Եվրոպական միության օրենսդրությամբ ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության սկզբունքի միջև փոխհարաբերությունը մեծապես վերաբերում էր իրենց գործին և երբեք նախապես չէր քննվել Արդարադատության դատարանի կողմից, Գերագույն դատարանն ուստի չպետք է այդքան արհամարհական վերաբերմունք ցուցաբերեր նշված հարցի նկատմամբ։
172. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիան որպես այդպիսին չի երաշխավորում, որ որպես այդպիսին որևէ իրավունք ներպետական դատարանի կողմից վկայակոչվի մեկ այլ ազգային կամ ներպետական իշխանության՝ նախնական քննության նպատակով (ի թիվս այլ աղբյուների տես Coëme-ը և այլոք ընդդեմ Բելգիայի, թիվ. 32492/96, 32547/96, 32548/96, 33209/96 և 33210/96, § 114, ECHR 2000‑VII, Ullens de Schooten-ը և Rezabek-ն ընդդեմ Բելգիայի, թիվ. 3989/07 և 38353/07, § 57, 20-ը սեպտեմբերի, 2011թ. և Ferreira Santos Pardal-ն ընդդեմ Պորտուգալիայի (դեկտ.), թիվ. 30123/10, 4-ը սեպտեմբերի, 2012թ.)։ Չնայած դրան, որևէ դատարան կամ տրիբունալ, որի որոշումների դեմ չկա դատական պաշտպանության միջոց համաձայն ներպետական իրավունքի, պարտավոր է, եթե այն մերժում է նախնական որոշում խնդրել Եվրոպական միության Արդարադատության դատարանից, մատնանշել այն պատճառները, թե ինչու է այն գտնում, որ բարձրացված հարցը անտեղի է, որ խնդրո առարկա համայնքային դրույթն արդեն մեկնաբանվել է Արդարադատության դատարանի կողմից կամ որ համայնքի օրենքի ճիշտ կիրառումն այնքան ակնհայտ է, որ տեղ չի թողնում որևէ ողջամիտ կասկածի համար (տես վերը նշված Ullens de Schooten-ը և Rezabek-ը, § 62)։
173. Դատարանը գտնում է, որ սույն գործում Գերագույն դատարանի հակիրճ պատճառաբանությունը բավարար է եղել։ Արդեն իսկ վճռած լինելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունն ուներ անձեռնմխելիություն ներպետական ընդդատությունից համաձայն միջազգային իրավունքի՝ Գերագույն դատարանն իրավունք ուներ համարելու, որ Եվրոպական միության Արդարադատության դատարանից նախնական որոշում ստանալու վերաբերյալ խնդրանքն ավելորդ էր։
174. Ընդհանուր առմամբ, չնայած որ Հոդված 6-ը պահանջում է, որպեսզի դատարանների վճիռները համապատասխանաբար սահմանեն այն հիմքերը, որոնց վրա դրանք հիմնված են, դա չի նշանակում, որ պահանջվում է մանրամասն պատասխան առաջ քաշված յուրաքանչյուր ներկայացման համար, և ոչ էլ Դատարանին կոչ է արվում քննել, թե արդյոք փաստարկը բավարար է, կամ արդյոք մերժումը բավարար հիմնավորված է։ Բացի այդ, բողոքը մերժելիս վերաքննիչ դատարանը կարող է սկզբունքորեն պարզապես հաստատել ավելի ցածր մակարդակի դատարանի որոշման հիմնավորումները (ի թիվս այլ աղբյուների տես՝ Kok-ն ընդդեմ Նիդեռլանդների, (դեկտ.), թիվ. 43149/98, ECHR 2000-VI)։
175. Հետևաբար այս գանգատը նույնպես ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի համաձայն Կոնվենցիայի Հոդված Article 35 §§ 3 (a)-ի և 4-ի։
C. Կոնվենցիայի Հոդված 13-ի ենթադրելի խախտում
176. Գանգատարկուները բողոքում էին, որ Նիդեռլանդների պետությունը չարաշահում էր Միավորված ազգերի կազմակերպությանը շնորհված անձեռնմխելիությունը՝ Սրեբրենիցայի կոտորածը կանխելու ձախողման մեղքը գցելով միմիայն Միավորված ազգերի կազմակերպության վրա՝ դրանով խուսափելով իրենց սեփական պատասխանատվությունից գանգատարկուների նկատմամբ։ Նրանք հենվում էին Կոնվենցիայի Հոդված 13-ին, որն ամրագրում է հետևյալը՝
“Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք”։
177. Արդեն իսկ քննած լինելով սույն գանգատը համաձայն Կոնվենցիայի Հոդված 6 § 1-ի, Դատարանը գտնում է, որ չկա Հոդված 13-ի շրջանակներում որևէ առանձին հարց։ Այս մյուս Հոդվածի պահանջները պակաս խիստ են, քան Հոդված 6 § 1-ով նախատեսվածները (ի թիվս շատ այլ աղբյուրների տես վերը նշված Coëme-ը և այլոք-ը, § 117)։
178. Հետևաբար, գանգատի այս մասը նույնպես վատ հիմնավորված է և պետք է մերժվի համաձայն Կոնվենցիայի Հոդված Article 35 §§ 3 (a)-ի և 4-ի։
D. Դատարանի որոշումը
Այս հիմքով Դատարանը միաձայն
Հայտարարում է, որ գանգատն անընդունելի է։
Մարիալենս ՑիրլիԺոզեփ Կասադևալ
Դատարանի փոխքարտուղարՆախագահ
Առանձին կարծիքները չեն թարգմանվել, բայց ներառված են անգլերենով կա ֆրանսերենով դատավճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որին կարելի է ծանոթանալ Դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայում։
Appendix
STICHTING MOTHERS OF SREBRENICA is a foundation (stichting) with legal personality under Netherlands law created in 2006 with its registered office in Amsterdam. Ms Munira SUBAŠIĆ is a national of Bosnia and Herzegovina who was born in 1948 and lives in Vogošća, Bosnia and Herzegovina. Ms Zumra ŠEHOMEROVIĆ is a national of Bosnia and Herzegovina who was born in 1951 and lives in Vogošća, Bosnia and Herzegovina. Ms Kada HOTIĆ is a national of Bosnia and Herzegovina who was born in 1945 and lives in Vogošća, Bosnia and Herzegovina. Ms Sabaheta FEJZIĆ is a national of Bosnia and Herzegovina who was born in 1956 and lives in Vogošća, Bosnia and Herzegovina. Ms Kadira GABELJIĆ is a national of Bosnia and Herzegovina who was born in 1955 and lives in Vogošća, Bosnia and Herzegovina. Ms Ramiza GURDIĆ is a national of Bosnia and Herzegovina who was born in 1953 and lives in Sarajevo, Bosnia and Herzegovina. Ms Mila HASANOVIĆ is a national of Bosnia and Herzegovina who was born in 1946 and lives in Sarajevo, Bosnia and Herzegovina. Ms Šuhreta MUJIĆ is a national of Bosnia and Herzegovina who was born in 1951 and lives in Sarajevo, Bosnia and Herzegovina.Ms X is a national of Bosnia and Herzegovina who was born in 1982 and lives in Cologne, Germany.Ms Y is a national of Bosnia and Herzegovina who was born in 1952 and lives in Sarajevo, Bosnia and Herzegovina.
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
[1]1. (Bosniac-ները (երբեմն գրվում էին՝ Bosniaks) հայտնի էին որպես “մահմեդականներ” կամ “Հարավսլավիայի մահմեդականներ” մինչև 1992-95թթ. պատերազմը։ “Bosniacs” (Bošnjaci) տերմինը չպետք է շփոթել “Bosnians” (Bosanci) հետ, որը սովորաբար օգտագործվում է Բոսնիայի և Հերցեգովինայի քաղաքացիներին մատնանշելու նպատակվ՝ անկախ նրանց էթնիկ ծագումից։
[2]. Խորվաթները էթնիկ խումբ են, որի անդամները կարող են լինել Խորվաթիայի, SFRY–ի կազմում եղած նախկին հանրապետություններից որևէ մեկի, այդ թվում նաև Բոսնիա և Հերցեգովինայի բնակիչներ։ “Croat” արտահայտությունը սովորաբեր օգտագործվում է (թե՛ որպես գոյական և թե՛ որպես ածական)՝ վկայակոչելու էթնիկ խմբի անդամներին, անկախ նրանց քաղաքացիությունից։ Այն չպետք է շփոթել “Croatian” տերմինի հետ, որը սովորաբար վերաբերում է Խորվաթիայի քաղաքացիներին։
[3]3. Սերբերը էթնիկ խումբ են, որի անդամները կարող են լինել Սերբիայի կամ SFRY–ի կազմում եղած նախկին հանրապետություններից որևէ մեկի, այդ թվում նաև Բոսնիա և Հերցեգովինայի բնակիչներ։ “Serb” արտահայտությունը սովորաբար օգտագործվում է (թե՛ որպես գոյական և թե՛ որպես ածական) վկայակոչելու էթնիկ խմբի անդամներին, անկախ նրանց քաղաքացիությունից։ Այն չպետք է շփոթել “Serbian”-ի հետ, որը վերաբերում է Սերբիայի քաղաքացիներին։ Այս համաձայնությանն է հետևել Դատարանը տվյալ որոշումը կայացնելիս՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեջ են բերվել փաստաթղթեր, որոնք չեն ծագում հենց Դատարանից, և որտեղ ձևակերպումները պահպանված են ըստ բնօրինակի։
[4]4. Տես՝ Պարտադրված կամ ոչ կամովին անհետացման հարցերով Միավորված ազգերի աշխատանքային խմբի մամուլի հաղորդագրությունը 2010թ. հունիսի 21-ին Բոսնիա և Հերցեգովինա նրա այցի կապակցությամբ։
[5] Տես օրինակ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների հանձնաժողով (Մոնիթորինգի հանձնաժողով), փաստ. 10200, 4-ը հունիսի, 2004թ. (Բոսնիա և Հերցեգովինայի կողմից պարտականությունների և պարտավորությունների կատարումը): “Սրեբրենիցայի ջարդերը, որոնք տեղի ունեցան 1995թ. հուլիսին, ՄԱԿ-ի անվտանգ ապաստանում՝ Սրեբրենիցա քաղաքի ներսում և նրա շրջակայքում, Համաշխարհային երկրորդ պատերազմից ի վեր տեղի ունեցած վատթարագույն վայրագություններից մեկն են. մոտ 7,000 Bosniac տղաներ և տղամարդիկ սպավեցին սերբական [sic] զորքերի կողմից, և նրանց մարմինները նետվեցին զանգվածային գերեզմաններ” (§ 33)։
Full & Egal Universal Law Academy