© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 164 նախադեպի վերաբերյալ
2013թ. հունիս
Stichting Mothers of Srebrenica-ն և այլոք ընդդեմ Նիդեռլանդների (դեկտ.) - 65542/12
Դատավճիռ 11.6.2013 [Ստորաբաժանում III]
Հոդված 6
Քաղաքացիական դատավարություններ
Հոդված 6-1
Դատարանի մատչելիություն
Նիդեռլանդների դատարանների որոշումը՝ հրաժարվել ՄԱԿ-ի դեմ բողոքը լսելու իրավասությունից, որը ծագել էր Սրեբրենիցայի ջարդերի հետևանքով. անընդունելի
Փաստեր – Գանգատարկուն(երը) մի հիմնադրամ էր, որը ստեղծվել էր ըստ Նիդեռլանդների օրենսդրության՝ 1995թ. Սրեբրենիցայի ջարդերի զոհերի հարազատների և Բոսնիա և Հերցեգովինայի տասը քաղաքացիների, ովքեր ջարդի ժամանակ սպանված մարդկանց հարազատներն էին, անունից վարույթ բերելու նպատակով։ Ջարդերը տեղի էին ունեցել 1992-1995թ. Բոսնիա և Հերցեգովինայում պատերազմի ընթացքում, երբ Սրեբրենիցա քաղաքը, որը հանդիսանում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հռչակված “անվտանգ տարածքի” մի մասը, ենթարկվել էր հարձակման Բոսնիայի սերբական զորքերի (VRS) կողմից։ Ավելի քան 7,000 բոսնիացի մահմեդականներ էին զոհվել այս գործողության ժամանակ, որը չէր կարողացել կանգնեցնել ՄԱԿ-ի Պաշտպանության ուժերի (UNPROFOR) թույլ և քիչ զինված գումարտակը, որը կազմված էր թեթև զինված նիդեռլանդացի զինվորներից։ Բացի այդ, չնայած աջակցող օդուժ ուղարկելու մասին գումարտակի հրամանատարի խնդրանքին, ՄԱԿ-ը օդուժի վճռորոշ կիրառում չէր իրականացրել։
Գանգատարկուները քաղաքացիական վարույթ են բերել Նիդեռլանդների պետության և ՄԱԿ-ի դեմ Նիդեռլանդների ռեգիոնալ դատարանում, բայց 2008թ. հուլիսին դատարանը վճռել է, որ Նիդեռլանդների կառավարության վրա միջազգային իրավունքով ցեղասպանությունն արգելելելու պարտականություն դրված չէ իր քաղաքացիական իրավունքի միջոցով, և որ ինքն իրավասու չէ քննել ՄԱԿ-ի դեմ գանգատը։ 2012թ. ապրիլի 13-ին Նիդեռլանգների Գերագույն դատարանը հաստատել է, որ ՄԱԿ-ի Կանոնադրության և Միավորված ազգերի արտոնությունների և անձեռնամխելիությունների մասին կոնվենցիայի համաձայն ՄԱԿ-ն ունի հազվագյուտ անձեռնմխելիություն և չի կարող բերման ենթարկվել այն երկրների ներպետական դատարաններ, որոնք վերոնշյալ Կոնվենցիան ստորագրած կողմեր են։ ՄԱԿ-ի անձեռնմխելիությունը բացարձակ էր և նպատակ ուներ երաշխավորելու նրա լիովին անկախ գործունեությունը։
Եվրոպական դատարանին ուղղված իրենց գանգատում գանգատարկուները բողոքել էին, inter alia, որ ՄԱԿ-ին անձեռնմխելիություն շնորհելը խախտել է դատարանի մատչելիության իրենց իրավունքը, հակառակ Կոնվենցիայի Հոդված 6-ի։ Նրանք այնուհետև բողոքել էին, որ Նիդեռլանդների գերագույն դատարանը ամփոփ պատճառաբանությամբ մերժել է Եվրոպական միության Արդարադատության դատարանի կողմից նախնական վճիռ ստանալու վերաբերյալ իրենց խնդրանքը ։
Իրավունք – Հոդված 6 § 1
(a) Գանգատարկու հիմնադրամի դիրքորոշումը – Թեկուզև ստեղծված լինելով Սրեբրենիցայի ջարդերի զոհերի փրկված հարազատների շահերը պաշտպանելու նպատակով՝ գանգատարկու ընկերակցությունն ինքնին չէր ենթարկվել Հոդվածներ 6-ով և 13-ով բերված բողոքներում նշված խնդիրներին և ուստի չէր կարող պնդել, որ հանդիսանում է նշված դրույթների ոտնահարման “զոհ” Հոդված 34-ի իմաստով։
Եզրակացություն՝ անընդունելի է գանգատարկու հիմնադրամի առնչությամբ (անհամատեղելի ratione personae)։
(b) Միավորված ազգերի կազմակերպության անձեռնմխելիությունը – Դատարանը ընդգծեց, որ իր առջև առկա գործի շրջանակը սահմանփակվում էր այն հարցով, թե արդյոք մնացած գանգատարկուների՝ դատարանի մատչելիության իրավունքը համաձայն Հոդված 6-ի ոտնահարվել էր Նիդեռլանդների դատարանների որոշումներով։ Սրեբրենիցայի ջարդերի կամ դրանց հետևանքների վերագրումը չէր դասվում գանգատի շրջանակներում։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի վայելած անձեռնամխելիության բնույթին, ապա Դատարանը նշել է, որ իր դերը չէ փորձել պաշտոնապես սահմանել ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային այլ փաստաթղթերի դրույթների նշանակությունը։ Այնուամենայնիվ, այն ստիպված է եղել ուսումնասիրել, թե արդյոք առկա է եղել ճշմարտանման հիմք նշված փաստաթղթերում՝ կապված այն հարցերի հետ, որոնց վերաբերյալ բերվել է բողոքը։ Քանի որ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության Գլուխ VII-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներով ստեղծված գործառույթները հիմնարար էին միջազգային խաղաղություն և անվտանգություն ապահովելու ՄԱԿ-ի առաքելության համար, Կոնվենցիան չէր կարող մեկնաբանվել այնպիսի ձևով, որն Անվտանգության խորհրդի գործողություններն ու բացթողումները ենթարկեր ներպետական ընդդատությանը՝ առանց ՄԱԿ-ի համաձայնության։ Նշված գործողությունները ներպետական իրավասության շրջանակ բերելը կնշանակեր թույլ տալ առանձին Պետություններին, իրենց դատարանների միջոցով, միջամտել այս ոլորտում ՄԱԿ-ի առանցքային առաքելությանը, այդ թվում նրա գործողությունների արդյունավետ իրականացմանը։
Ինչ վերաբերում է գանգատարկուների այն փաստարկին, որ քանի որ իրենց գանգատը հիմնված էր ցեղասպանության գործողության վրա, որի համար նրանք պատասխանատվության են կանչել ՄԱԿ-ին (և Նիդեռլանդներին), ՄԱԿ-ի անձեռնմխելիությունը պետք է չեղյալ համարվի, ապա Դատարանը վճռեց, որ միջազգային իրավունքը չի աջակցում այն դիրքորոշմանը, որ քաղաքացիական գանգատը պետք է գերակշռի անձեռնմխելիության նկատմամբ միայն այն պատճառով, որ այն հիմնված է եղել միջազգային իրավունքի նորմի հատկապես ծանր խախտման մասին պնդման վրա։ Արդարդատության միջազգային դատարանը (ICJ) հստակ ձևակերպել է սա օտարերկրյա պետությունների ինքնիշխան անձեռնմխելիության նկատմամբ իր՝ Պետության իրավազորությունների անձեռնմխելիության (Գերմանիան ընդդեմ Իտալիայի. Հունաստանի նկատմամբ միջամտություն) մասին վճռում, որը կայացրել էր 2012թ. փետրվարին։ Դատարանի կարծիքով նա նաև ճշմարիտ է ՄԱԿ-ի ունեցած անձեռնմխելիության առնչությամբ։
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե չի եղել այլընտրանքային ընդդատություն, որը իրավասու լիներ քննելու գանգատարկուների գանգատն ընդդեմ ՄԱԿ-ի, Դատարանը համաձայնել էր, որ նման այլընտրանքային միջոց առկա չէ ո՛չ Նիդեռլանդների ներպետական օրենսդրությամբ և ո՛չ էլ ՄԱԿ-ի իրավունքի համաձայն։ Այնուամենայնիվ, դրանից չէր հետևում, որ այլընտրանքային միջոցի բացակայության դեպքում անձեռնմխելիության ճանաչումն ինքնին հանդիսանում էր դատարանի մատչելիության իրավունքի խախտում։ Այն փաստը, որ ՄԱԿ-ը դեռ մատչելի չէր դարձրել UNPROFOR-ի գործողությունների և անգործության վերաբերյալ բողոքների լուծման որևէ եղանակ, վերագրելի չէր Նիդեռլանդներին, և գանգատարկուների բողոքի բնույթը չէր պահանջում Նիդեռլանդներից գործել։
Եվ վերջապես, Դատարանն ավելի նպատակահարմար էր համարել քննել գանգատարկուների բողոքը, թե Նիդեռլանդների պետությունը փորձում էր Սրեբրենիցայի ջարդերը կանխարգելելու ձախողումը ամբողջովին վերագրել ՄԱԿ-ին՝ դրանով փորձելով խուսափել պատասխանատվությունից ավելի շուտ համաձայն Հոդված 6-ի, քան Հոդված 13-ի։ Դատարանը չէր կարող հաստատել, որ Նիդեռլանդների պետության նկատմամբ գանգատարկուների գանգատը, որի կապակցությամբ դատավարությունները դեռ ընթացքում էին, անպայման ձախողվելու է։
Այսպիսով՝ ՄԱԿ-ին անձեռնմխելիություն շնորհելը ծառայել էր իրավաչափ նպատակի և անհամաչափ չէր։
Եզրակացություն՝ անընդունելի (ակնհայտորեն վատ հիմնավորված)։
Դատարանը նաև որպես ակնհայտորեն վատ հիմնավորված մերժել է գանգատարկուների այն բողոքը, որ Նիդեռլանդների Գերագույն դատարանը հակիրճ հիմնավորմամբ մերժել է նախնական վճիռ ստանալ Եվրոպական Միության Արդարադատության դատարանից։ Արդեն իսկ վճռած լինելով, որ ՄԱԿ-ն օգտվում է ներպետական օրենսդրության նկատմամբ անձեռնմխելիությունից համաձայն միջազգային իրավունքի, Գերագույն դատարանը իրավասու է եղել համարելու նախնական դատավարության մասին խնդրանքը ավելորդ՝ առանց խնդրի հետագա քննման։
Եզրակացություն՝ անընդունելի (ակնհայտորեն վատ հիմնավորված)։
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy