© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 149
2012թ. փետրվար
Tripon-ն ընդդեմ Ռումինիայի - 27062/04
Վճիռ 07.02.2012թ. [Բաժանմունք III]
Հոդված 6
Հոդված 6-2
Անմեղության կանխավարկած
Նախնական կալանքի տակ գտնվող պաշտոնյային աշխատանքից ազատելը. անընդունելի
Փաստեր. 2001թ. սեպտեմբերին պետական պաշտոնյա հանդիսացող դիմումատուն, ով սահմանային անցակետում աշխատում էր որպես մաքսային ծառայող, դատախազության որոշմամբ նախնական կալանքի տակ էր վերցվել` պետության շահերին դեմ գործողություններ կատարելու համար: 2001թ. նոյեմբերին առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում նրա կալանքի ժամկետը մինչև 2001թ. դեկտեմբերի 1-ը երկարաձգելու մասին, և հենց այդ օրը վերջինս ազատ է արձակվում: 2001թ. նոյեմբերի 28-ին Ֆինանսների նախարարության որոշմամբ դիմումատուն ազատվում է աշխատանքից՝ հիմք ընդունելով Աշխատանքային օրենսգրքի այն դրույթը, համաձայն որի գործատուն իրավունք ունի աշխատակցին ազատել աշխատանքից, եթե վերջինս կալանքի տակ է գտնվել 60 օրից ավել` անկախ դրա պատճառներից: Դիմումատուն փորձում է բողոքարկել այդ որոշումը, սակայն ապարդյուն: 2003թ. Սահմանադրական դատարանը մերժում է տվյալ օրենսդրական դրույթի հակասահմանադրական ճանաչելու մասին պահանջը: 2004թ. դիմումատուն դատապարտվում է պայմանական ժամկետով ազատազրկման: Նա բողոքարկում է դատարանի այդ որոշումը: 2010 թվականին նրա նկատմամբ քրեական վարույթը կասեցվում է` քրեական հետապնդման վաղեմության ժամկետի ավարտման հիմքով: Շրջանային դատարանը վճռում է, որ դիմումատուն չէր կարող արդարացվել՝ հաշվի առնելով քրեական գործում առկա նրա դեմ ներկայացված այն փաստերը, որոնք հաստատում էին նրա մեղքը:
Իրավունք. Հոդված 6 § 2. Աշխատանքային օրենսգրքով սահմանված համապատասխան ժամկետում` ավելի քան 60 օր կալանքի տակ գտնվող աշխատողներին աշխատանքից ազատելու իրավունքը հիմնված է օբյեկտիվ գործոնի վրա` այն է աշխատակիցների երկարատև բացակայությունը աշխատանքի վայրից և ոչ թե նրանց կալանքն արդարացնող մեղավորության գործոնը: Անվիճելի էր, որ օրենսդիրն, աշխատանքային օրենսգրքում այդ դրույթը սահմանելով, նպատակ էր ունեցել պաշտպանել թե´ պետական, և թե´ մասնավոր գործատուներին աշխատանքից երկար ժամանակով բացակայության պատճառով առաջացող անբարենպաստ հետևանքներից, ինչը նկատել էր նաև Սահմանադրական դատարանը: Եվրոպական դատարանը չի միջամտում պետության նման օրենսդրական քաղաքականության ընտրությանը, մասնավորապես, երբ ազգային օրենսդրությունը բավարար երաշխիքներ է նախատեսում` ազատազրկման պարագայում աշխատանքից երկարաժամկետ բացակայելու դեպքում աշխատակցի հանդեպ կամայական կամ անարդար վերաբերմունքից խուսափելու համար: Սակայն Ռումինիայի օրենսդրությունը գործի քննության ժամանակ կարիք չուներ նման երաշխիքների. դատախազությունը ուներ կալանք նշանակելու առավելագույնը 30-օրյա ժամկետի իրավասություն, այն երկարաձգելու կարգադրության իրավունքը վերապահված էր բացառապես դատարանին և միայն անհրաժեշտության և պատճառաբանված դեպքերում: Ավելին, պետության որևէ ներկայացուցիչ, լինի դա դատավոր, դատարան կամ որևէ այլ պետական պաշտոնյա սույն գործով չէր արել այնպիսի հայտարարություն, որը կակնարկեր դիմումատուի մեղավոր լինելու մասին, մինչ 2004 թվականի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: Մասնավորապես, ներպետական դատարանների կողմից դիմումատուի աշխատանքից ազատման վերաբերյալ կայացված որոշումները չէին պարունակում որևէ հայտարարություն այն մասին, որ վերջինս մեղավոր էր ճանաչվում այն հանցագործության մեջ, որի համար իր դեմ մեղադրանք էր առաջադրվել: Բացի այդ, հակասական և հասարակական գործընթացի պայմաններում իրականացված մանրակրկիտ քննության արդյունքում է, որ դատարանը հաստատել էր դիմումատուի մեղադրանքի հիմքում ընկած վերջինիս` պետության դեմ իրականացված չարաշահումները: Չնայած այդ ամենի, դատարանները դիմումատուի նկատմամբ կիրառել էին օրենսդրության ամենաբարենպաստ դրույթները` կարգադրելով կարճել նրա հանդեպ իրականացվող քրեական վարույթը` այն հիմքով, որ օրենքով սահմանված քրեական պատասխանատվության ժամկետն արդեն լրացել էր: Իրականում, եթե դիմումատուն արդարացվեր, օրենքը միևնույն է չէր պահանջում, որպեսզի նախկին գործատուն վերականգներ նրա պաշտոնը: Այնուամենայնիվ, դիմումատուն հնարավորություն կունենար իր գործով թույլ տրված ենթադրյալ դատական սխալի պատճառով իր կրած վնասը փոխհատուցելու հայց ներկայացնել պետության դեմ: Վերջապես, 2005 թվականից ի վեր Ռումինիայի ներկայիս գործող օրենսդրությունը ժամանակավոր կալանքի պատճառով բացակայության առավելագույն ժամկետը սահմանել էր 30 օր, որից հետո գործատուն իրավունք ուներ աշխատողին ազատել աշխատանքից, ինչն առավել բարենպաստ էր գործատուների համար` հաշվի առնելով չափազանցված երաշխիքներն ընդդեմ աշխատողների նկատմամբ դրսևորվող կամայական կամ անարդարացի վերաբերմունքի: Ելնելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներից` միայն անկախ և անաչառ դատարան էր իրավասու հիմնավորված որոշմամբ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց նկատմամբ նախնական կալանք նշանակել:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, գործատուի կողմից դիմումատուին աշխատանքից ազատելու որոշումը, որն ընդունվել էր գործի քննության ժամանակ գործող ներպետական օրենսդրության համապատասխան` այն չէր կարող դիտարկվել որպես հայտարարություն կամ գործողություն, որն արտացոլում էր դիմումատուի մեղավորությունը կամ կանխորոշում էր իրավասու դատարանի կողմից փաստերի գնահատումը:
Եզրակացություն. անընդունելի (ակնհայտ անհիմն):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy