© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
գանգատներ թիվ 43759/10 և 43771/12
Սթիվեն ՈՒԻԼԼԿՈՔՍՆ ընդդեմ Միացյալ Թագավորության
և Սքոթ ՀԱՐՖՈՐԴՆ ընդդեմ Միացյալ Թագավորության
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (չորրորդ բաժանմունքը) 2013թթ. հունվարի 8-ին հետևյալ կազմով`
Ինետա Զիեմելե (Ineta Ziemele), Նախագահ
Դեյվիդ Թհոր Բյորգվինսոն (Davíd Thór Björgvinsson)
Պայվի Հիրվելա (Päivi Hirvelä),
Գեորգե Նիկոլաոու (George Nicolaou),
Փոլ Մահոնի (Paul Mahoney),
Կշիշտոֆ Վոյտիչեկ (Krzysztof Wojtyczek),
Ֆարիս Վեհաբովիչ (Faris Vehabović) դատավորներ,
և Ֆաթոշ Արաջը (Fatoş Aracı), բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2010թ. օգոստոսի 2-ին և 2012թ. հունիսի 29-ին ներկայացված վերոնշյալ գանգատների կապակցությամբ,
Քննության առնելով, որոշել է հետևյալը
ՓԱՍՏԵՐԸ Առաջին դիմումատուն` պարոն Սթիվեն ՈՒիլլկոքսը, Բրիտանիայի քաղաքացի է, ով ծնվել է 1964թ. և ներկայումս ազատազրկված է «Ռայ Հիլլ» բանտում (HM Prison Rye Hill): Երկրորդ դիմումատուն` պարոն Սքոթ Հարֆորդը, բրիտանիայի քաղաքացի է ով ծնվել է 1975թ. և ներկայումս ազատազրկված է «Ֆուլլ Սաթթոն» բանտում (Full Sutton): Երկու դիմումատուներին էլ Դատարանում ներկայացնում էր «Սթիվենս Սլիսիթրս» ընկերությունը, որը Սթաֆֆորդում գործող փաստաբանական ընկերություն է:
Ա. Գործի հանգամանքները
Գործի հանգամանքները, որոնք ներկայացվել են դիմումատուների կողմից, կարող են ամփոփվել հետևյալ կերպ.
Առաջին դիմումատուն
(ա) Ձերբակալությունը, դատապարտումը և տեղափոխումը
2003թ. ապրիլին առաջին դիմումատուն ձերբակալվել է և կալանքի տակ է վերցվել Թաիլանդում, ուր նա այդ ժամանակ բնակվում էր, թմրամիջոցների մեղադրանքով: 2004թ. նոյեմբերին նա իրեն մեղավոր է ճանաչել 24 գրամ մաքուր հերոինի և էքստազիի հաբերի տեսքով 1,4 գրամ մաքուր ՄԴՄԱ` իրացման նպատակով պահելու մեղադրանքով: Երկուսն էլ Թաիլանդի օրենսդրությամբ համարվում են 1-ին կատեգորիայի թմրամիջոցներ (տե՛ս ստորև` կետ 36): Թմրամիջոցների քանակությունը ծնել է «անժխտելի կանխավարկած», որ դրանք տարածման նպատակով են պահվել (տե՛ս ստորև` կետ 40): Առաջին դիմումատուի նկատմամբ հանվել է 760 գրամ մաքուր հերոինը տարածման նպատակով պահելու մեղադրանքը` պահելու վերաբերյալ ապացույցների անբավարարության պատճառով: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այնուամենայնիվ հաշվի առնելով մեղադրանքը ընդունելու փաստը նրա պատիժը կրճատվել է մեկ երրորդով: Հավասարեցնելով ցմահ ազատազրկումը հիսուն տարվա ազատազրկմանը` դատարանը առաջին դիմումատուին դատապարտել է երեսունհինգ տարվա և չորս ամսվա ազատազրկման վերը նշված դատապարտման կապակցությամբ: 2007թ. հունիսին առաջին դիմումատուն դիմել է Միացյալ Թագավորություն տեղափոխվելու համար` իր պատժի մնացած մասը կրելու համար` համաձայն Թաիլանդի և Միացյալ Թագավորության միջև դատապարտյալների տեղափոխման վերաբերյալ երկկողմ պայմանագրի (Դատապարտյալների տեղափոխման մասին համաձայնագիր` տե՛ս ստորև` կետեր 49-56): Դիմումը համաձայնեցվել է երկու կառավարությունների հետ: Փոխանցման պայմանները պարզաբանվել են առաջին դիմումատուին Միացյալ Թագավորության իրավախախտների նկատմամբ վերահսկողության ազգային ծառայությունից ստացված նամակում, որում պարզաբանվել էր, որ Միացյալ Թագավորությունը կիրառելու է կիրառված պատիժը` պայմանական և վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի գործող օրենսդրության համաձայն: Այն նշել էր նաև, որ փոխանցումից հետո առաջին դիմումատուն չի կարող վիճարկել իր դատապարտումը կամ պատիժը բրիտանական դատարաններում. Վերաքննության իրավունքը պատկանում էր դատապարտող պետությանը և ցանկացած բողոքարկում պետք է արվի մինչև տեղափոխումը: Առաջին դիմումատուն համաձայնել է պայմաններին և տվել է համաձայնության մասին ստորագրությունը: 2007թ. նոյեմբերի 6-ին առաջին դիմումատուն տեղափոխվել է Անգլիայի բանտերից մեկը` Թաիլանդում պահանջվող նվազագույն քառամյա պատիժը կրելուց հետո: Նրա դատապարտման վերաբերյալ որոշումն ընդունվել է Արդարադատության նախարարության կողմից «Դատապարտյալների հայրենադարձման» մասին 1984թ. օրենքի համաձայն («1984թ. օրենք»` տե՛ս ստորև` կետեր 57-62): 2008թ. հունիսին առաջին դիմումատուի պատիժը նվազեցվել է Թաիլանդի արքայական հրամանով քսանինը տարվա և երեք ամսվա: Դր արդյունքում 2008թ. հունիսի 9-ին նրա դատապարտման վերաբերյալ նոր որոշում է ընդունվել Արդարադատության նախարարության կողմից` 1984թ. օրենքի համապատասխան: Որոշմամբ նրա ազատազրկումը ևս 8,901 օրով (քսանչորս տարուց ավելի): Առաջին դիմումատուի ներկայիս վաղաժամկետ ազատ արձակման ամսաթիվը, իր պատժի կեսով` 2017թ. դեկտեմբերի 5-ն է:
(բ) բողոքարկումը դատարանում
Առաջին դիմումատուն բողոքարկել է իր ազատազրկման վերաբերյալ Արդարադատության նախարարության 2008թ. հունիսի 9-ի որոշումը: Նա նախևառաջ պնդել է, որ Թաիլանդի օրենսդրության համաձայն «անժխտելի կանխավարկածը», որ պահելը տարածմանը նպատակ էր հետապնդում, հանգեցրել է արդարադատության ակնհայտ մերժման և որ պատժի կիրառումն այդ իսկ պատճառով կամայական է` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Երկրորդ, նույնպես 5-րդ հոդվածի համաձայն, նա պնդել է, որ պատիժը կամայական էր, քանի որ տեղափոխման արդյունքը նշանակում էր, որ իր մեղքն ընդունելու արդյունքում նա ավելի երկար ժամանակ պետք է անցկացներ ազատազրկված, քան իրեն մեղավոր չճանաչելու դեպքում: Վերջապես, նա պնդել էր, որ իր պատժի շարունակական կիրառումը Միացյալ Թագավորությունում խախտում էր իր իրավունքները Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված, քանի որ պատիժն ինքնին չափազանց անհամաչափ էր: Չնայած նա ընդունել էր, որ իր համաձայնությունն է տվել փոխանցման պայմաններին, նա պնդել էր, որ այլ ընտրություն չուներ, քան համաձայնել ցանկացած պայմաններով փոխանցմանը, թաիլդանդական բանտի ահավոր պայմանների պատճառով և նրա համաձայնություն այդպիսով ազատորեն չի տրվել: 2009թ. հուլիսի 1-ին Բարձր դատարանը կայացրել է որոշում, որով մերժել է բողոքը: Դատավոր Օսիլին նկատել է, նախ, որ համաձայնություն է ձեռք բերված եղել, որ վիճարկվող կանխավարկածն անժխտելի է: Նա այնուհետև նկատել է, որ թաիլանդական դատարանը որևէ դիտողություն չի արել առաջին դիմումատուի հաստատակամ պնդումների մասին, որ թմրանյութերն անձնական օգտագործման համար են եղել, քանի որ Թաիլանդի օրենսդրությամբ դա նշանակություն չունի:Դատավարը քննության էր առել Բատտարկյալների փոխանցման մասին համաձայնագրի դրույթները» Նա համարել էր, որ դրանց գործողությունն այն էր, որ պատժի մի մասը, որը կիրառվել է փոխանցող պետության կողմից և որ չէր կրվել մինչև փոխանցումը պետք է կրվեր ընդունող պետությունում, վերջինիս վաղաժամ ազատման դրույթներին համաձայն: Առաջին դիմումատուի դեպքում դա նշանակում էր, որ չնայած Թաիլանդում նա կարող էր ազատ արձակվել իր պատժի երկու երրորդը կրելուց հետո, Միացյալ Թագավորությունում նա կարող է օգտվել ազատ արձակման իրավունքից դրա կեսից: Նրա նկատմամբ կարող էին տարածվել նաև Թաիլանդում շնորհված թագավորական ներումները և համաներումները:
(i) Դիմումատուի մոտ հայտնաբերված թմրանյութերի քանակից բխող կանխավարկածը
Անդրադառնալով Թաիլանդում տեղի ունեցած դատաքննության հիման վրա առաջին դիմումատուի շարունակական ազատազրկման օրինաչափության քննությանը` դատավոր Օսլին համաձայնել է, որ արդարադատության ակնհայտ մերժում ներառող դատավարությանը հաջորդած պատժի կիրառման շարունակումը, կարող էր անօրինական լինել և որ դատապարտյալի` տեղափոխվելու համաձայնությունը չի կարող փոխել դա: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր, որ Միացյալ Թագավորությունը մինչև տեղափոխումը տեղեկանար, թե արդյոք ըստ էության և ձևական առումով դատապարտումը տեղի է ունեցել իրավասու դատարանի կողմից: Դատավորը նշել է, որ ատյանները, որոնք քննել են դա, ամենայն հավանականությամբ ակնհայտ և ճանաչած են եղել Միացյալ Թագավորության դիվանագիտական ներկայացուցիչների համար դատաքննության ժամանակ: Նա նկատել է, որ Դատապարտյալների փոխանցման համաձայնագրի, ներպետական օրենսդրության և սույն Դատարանի մոտեցման հետևանքն այն էր, որ որքան անարդար էր դատաքննությունը այնքան ավելի հավանական էր, որ ընդունող պետությունը ստիպված կլինի հրաժարվել համագործակցությունից և դատապարտյալը հարկադրված կլինի մնալ նույն տեղում, ինչպես այլ դեպքերում, երբ դատապարտյալը չէր բավարարել փոխանցման պահանջներին:Դառնալով առաջին դիմումատուի գործի հանգամանքներին, դատավորը նկատել էր, որ նրան թույլ է տրվել փոխանցել, որը վերը վերլուծված իր սեփական փաստարկների համաձայն, պետք է մերժված լիներ դատավարության ընթացքում արդարադատության ակնհայտ մերժման հիմքով: Այնուամենայնիվ, դա չի խանգարել նրան վիճարկել իր շարունակվող ազատազրկման օրինականությունը, Միացյալ Թագավորության իրավազորության ներքո հայտնվելուց հետո: Դատարանը բացատրել է, որ «Դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագրի» խախտման վտանգը նվազեցրել է այն բարձր նշաձողը, որը բավարարված լինելուց հետո էր հնարավոր դիմել ազատ արձակման համար և հավանականությունը, որ ցանկացած դատավարություն, որը բավարարում է դրան, արդեն արժանացած կլիներ բրիտանական իշխանությունների ուշադրությանը և հանգեցրած կլիներ տեղափոխման դիմումի մերժմանը: Նա շարունակել է.
«37. ... Իսկապես, դատարանը խորաթափանցություն պետք է դրսևորի նշաձողը ցածրացնելուց խուսափելու համար: Այն կիրառելի է միայն այն դեպքերում, երբ դատարանի արձագանքն այնպիսին է, որ կոնկրետ դատապարտյալը պարզապես չի կարող անազատության մեջ պահվել Միացյալ Թագավորությունում այդպիսի դատավարությանը հաջորդած պատիժը շարունակելու համար:
38. ... Եթե պարոն Ուիլկոքսն իրավացի է, որ իր դատավարությունը հանդիսանում էր արդարադատության ակնհայտ մերժում, նա ընդհանրապես չպետք է տեղափոխված լիներ ԲՏՀ (Դատապարտյալների տեղափոխման մասին համաձայնագրի) համաձայն և պետք է մնացած լիներ Թաիլանդի բանտում: Միացյալ Թագավորությունում նրա կրկնակի քննության համար դրույթներ չկան: Եթե նույնիսկ հնարավոր է, որ պարոն Ուիլկոքսն, իր պնդմամբ, շահել է Միացյալ Թագավորության իշխանությունների զգոնության պակասից, մյուսները չպետք է օգտվեն դրանից: Նրա գործողությունները, եթե նա իրավացի է, ԲՏՀ-ով սահմանված տեղափոխման իրավունքի սահմանափակումների կապակցությամբ, և այլոց` կյանքին սպառնացող անբարենպաստ իր ապացույցների կապակցությամբ` իր սեփական ազատմանը հասնելու համար, չի կարող անտեսել օրենքը: Այն կարող է դրդել, այնուամենայնիվ, դրա խնամքով կիրառմանը:»
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք դիմումատուի դեպքում տեղի է ունեցել արդարադատության ակնհայտ մերժում, դատավորը նկատել է, որ ապացույցների հիման վրա ողջամտորեն վիճարկելի է եղել, որ թմրանյութերը միայն անձնական օգտագործման համար էին: Նա քննության է առել կանխավարկածի բնույթը և ազդեցությունը և գտել է, որ այն «թմրամիջոցների գործերով տարածված և չափազանց կարևոր անվիճելի կանխավարկած է», որը հանգեցնում է էականորեն երկարաժամկետ պատիժների: Այնուամենայնիվ, նա եզրակացրել է, որ Թաիլանդում տեղի ունեցած դատավարությունները չեն կարող բնութագրվել, որպես արդար դատաքննության իրավունքի լիակատար մերժում կամ անտեսում: Նա նկատել է, որ դատավարությունն ընթացել է դռնբաց երկու անկախ դատավորների առջև. որ առաջին դիմումատուն ներկա է եղել և ունեցել է ներկայացուցիչ, որ նրա նկատմամբ հանվել են որոշ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքները, որ դատարանը քննության է առել թմրանյութերն իրեն պատկանելու վերաբերյալ ապացույցները, չնայած այդ փաստը չի վիճարկվել, որ դատապարտման ներպետական ընթացակարգերը պահպանվել են և նշանակալի մեղմացում է թույլ տրվել մեղքն ընդունելու համար, որ կայացվել է պատճառաբանված դատավճիռ: Հղում կատարելով «անվիճարկելի կանխավարկածի» և անմեղության կանխավարկածի հարաբերակցության վերաբերյալ Թաիլանդի Գերագույն դատարանի որոշմանը (տե՛ս ստորև` կետեր 41-42), դատավորը նկատել էր, որ «անվիճարկելի կանխավարկածի» հիմքում ընկած պատճառաբանությունն այն էր, որ Թաիլդանդի դատարանները պատժի էին դատապարտում տիրապետած քանակության համար: Նա ընդգծել էր, որ Թաիլանդը բախվել է թմրանյութերի աղետին և Միացյալ Թագավորությունում դատարանները պետք է չշտապի դատավճիռ կայացնել այն միջոցների վերաբերյալ, որոնցով Կոնվենցիայի անդամ չհանդիսացող պետությունները պայքարում են սուր խնդիրների դեմ իրենց երկրներում: Մերժելով դատավարության վերաբերյալ 5-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը, դատավորը եզրակացրել է.
«51. Անհրաժեշտ է ամբողջությամբ դիտարկել դատաքննությունը: Ես եզրակացնում եմ, որ դատաքննությունն արդար է եղել թմրանյութերի վերաբերյալ ներպետական օրենսդրության ընձեռած սահմաններում` մեկ, սակայն անհրաժեշտ, տարրի կապակցությամբ: Այդ սահմանները բացասաբար են անդրադառնում իրավունքի վրա, սակայն ոչ ամբողջապես զրոյացնում կամ ժխտում են այն և ոչ էլ, իմ կարծիքով, մոտ են դրան ...»
Դատավոր Դեյվիսը համաձայնել է, որ գանգատը ենթակա է մերժման: «անվիճարկելի կանխավարկածի կապակցությամբ» նա նշել է.
«91. ... Ես կարող եմ ընդունել, որ Եվրոպական իրավունքի չափորոշիչներով, տարածելու մտադրության անվիճարկելի (ոչ վիճարկելի) կանխավարկածը լիովին կարող է վիճարկելի լինել: Սակայն Թաիլանդի օրենսդրության համապատասխան դրույթը քննության է առնվել Թաիլանդի սահմանադրական դատարանում և ճանաչվել է սահմանադրական և Թաիլանդում կիրառվող անմեղության կանխավարկածին չհակասող: Ես չեմ կարծում, որ Միացյալ Թագավորության դատարանները պետք է խորամուխ լինեն այդ հարցի կապակցությամբ ձգտել այդ հարցի նկատմամբ կիրառել և իրենց սեփական տեսակետները: Ավելին, ինչպես նշել է նաև Թաիլանդի սահմանադրական դատարանը, գործնականում իրականությունն այն է, որ այդպիսի կանխավարկածը գոյություն ունի դատապարտելիս` պատժի նշանակալիորեն ծանրացման վրա գործնական ազդեցություն ունենալու համար: Այն արտացոլում է Թաիլանդում թմրանյութերի խնդիրների դեմ պայքարելու համար օրենսդրությամբ ընդունված զսպիչ մոտեցումները:
92. Այնուհետև, պարոն ՈՒիլկոքսի` Թաիլանդում ունեցած դատավարությունը կարող է ըստ էության ճանաչվել որպես պատշաճ դատավարություն: Նա ունեցել է իրավական ներկայացուցչություն, ընդունվել են և քննության են առնվել ապացույցները, դատարանների դատական կազմը կիրառել է անմեղության կանխավարկածը և փաստացի, դատարանի լիովին պատճառաբանված դատավճռով, ապացույցները ստանալուց հետո, որոշվել է, որ մեղադրող կողմը չի ապացուցել ավելի ծանր մեղադրանը, որն առաջադրվել էր նրան և որով դատապարտվել է նրա հանցակիցը: Պարոն Ուիլկոքսն այդպիսով մեղադրվել է ավելի մեղմ պատժի իր մեղքն ընդունելու հիմքով և դատապարվել պատշաճ ընթացակարգով և պատիժը համապատասխանում է Թաիլանդի օրենքներին ... »
(ii) Մեղքն ընդունելու հետևանքը
Առաջին դիմումատուն պնդել է նաև, որ իր շարունակված ազատազրկումը կամայական է եղել իր` մեղքն ընդունելու լույսի ներքո: Նա պնդել է, որ ինքը ցմահ ազատազրկման կդատապարտվեր եթե չընդուներ իր մեղքը և տեղափոխվելիս, պատժի նվազագույն ժամկետի վերաբերյալ որոշում պետք է կայացներ Բարձր դատարանը (տե՛ս վերը` կետ 63): Պատժի նվազագույն ժամկետը սահմանելիս Բարձր դատարանը հաշվի պետք է առած լիներ բրիտանական համատեքստը և այն այդ իսկ պատճառով սահմանած կլիներ ավելի կարճ նվազագույն ժամեկտ քան Թաիլանդում սահմանված ժամկետը: Դատավոր Օսլին համարել է.
«54. Այս պնդումն անհիմն է: Մեղքն ընդունելուց հետո ցմահ ազատազրկման այլ ոչ թե մահապատժի դատապարտված լինելու դեպքում նա հարկադրված կլիներ կրել նվազագույն 8 տարվա ազատազրկում Թաիլանդում մինչև տեղափոխման հարցի քննությունը, այլ ոչ թե` 4 տարվա, որը նա իրականում կրել է: Միացյալ Թագավորությունում ազատ արձակվելուց հետո նա ազատությամբ մեջ կմնար որոշակի պայմանով: Ցմահ ազատազրկումը միտված է շարունակական ազդեցություն ունենալ ազատումից հետո և անազատության վերադարձնելու սպառնալիք կպարունակեր, որն այլ դեպքում առկա չէր լինի: Այն պետք է դիտարկվի որպես սկզբունքորեն ավելի խիստ պատիժ: Արդյունքների տարբերությունը չի հանդիսանում Թաիլանդի դատարանի կամայական գործողության արդյունք այլ Թաիլանդի օրենսդրության կիրառումը նրա կողմից մեղքն ընդունելու նկատմամբ, այնուհետև փոխգործակցություն տեղափոխման դեպքում` ՄԹ պատժական քաղականությանն հետ:»
Այդ իսկ պատճառով նա եզրակացրել է, որ բրիտանական դատարանների կողմից կամայական չի եղել տեղափոխությունից հետո պատժի կիրառումը: Դատավոր Դեյվիսն ավելացրել է.
«94. ... Թաիլանդում ցմահ ազատազրկման հաճախ են դատապարտվում և դրա նկատմամբ տարածվում են համաներումները կամ ներումները: Միայն այն պատճառով, որ Անգլիական իրավունքում տարիֆային համակարգ է ներդրված վիճարկվող կամայականությունը կարող է նույնիսկ սկսել արդյունք տալ: Ցանկացած դեպքում, անկասկած հստակ է, որ Թաիլանդի իշխանությունները կհամաձայներին փոխանցել պարոն Թւիլկոքսին որպես ցմաս ազատազրկման դատապարտված դատապարտյալ, ամեն դեպքում, ապացույցները վկայում են, որ Թաիլանդը պահանջում է որպեսզի այդպիսի դատապարտյալը առնվազն 88 տարի պատիժը կրի Թաիլանդի բանտում նախքան նույնիսկ նրա հայրենադարձությունը դիտարկելը: Ապացույցները վկայում են նաև, որ գործնականում Թաիլանդում հաճախակի շնորհվող ընդհանուր համաներումների կամ ներումների արդյունքում, ցմահ ազատազրկումը հաճախ նվազեցվում է որոշակի ժամկետով ազատազրկման:
(iii) Պատժի «ընդհանուր անհամաչափությունը»
Վերջապես դատավոր Օսլին անդրադարձել է առաջին դիմումատուի պաստարկին, որ կիրառված պատիժը ընդհանուր անհամաչափությամբ հանգեցրել է 3-րդ հոդվածի խախտմանը: Նա համաձայնել է, որ եթե առաջին դիմումատուն դատապարտված լիներ Միացյալ Թագավորությունում համապատասխան քանակությամբ հերոին և էքստազի պահելու համար, նրան պատիժը չէր գերազանցի յոթ տարվա առավելագույն պատժաժամկետը (տե՛ս ստորև` կետ 46) և էականորեն ավելի նվազ կլիներ դրանից: Նույնիսկ եթե առաջին դիմումատուն դատապարտված լիներ Միացյալ Թագավորությունում իրացման նպատակով այդպիսի քանակությամբ թմրամիջոցներ պահելու համար, որը համապատասխանում է այն անցագործությանը, որի համար նա դատապարտվել է, նրա պատիժը չէր գերազանցի մոտ վեց տարին` հաշվի առնելով այլ համանման գործերով կիրառված պատիժները (չնայած հանցագործության առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է): Նա շարունակել է.
«60. ... Ինձ չի թվում թր իմաստ ունի քննության առնել թե արդյոք որոշակի ժամկետով ազատազրկումը ընդհանուր առմամբ այնքան անհամապատասխան է կամ կարող է այդպիսին լինել, որպեսզի խախտի 3-րդ հոդվածը պարզապես իր տևողության պատճառով: Դա այն պատճառով, քանի որ միշտ առկա են լինելու դատավճռի վրա ազդող այլ գործոններ: Դրանք ներառելու են հանցագործության բնույթը, պատժիչ կառուցակարգի հիմնավորումները, ինչպես նաև հանցագործության կատարման կոնկրետ եղանակը և հանցագործություն կատարած անձի անձնական հանգամանքները:»
Դատավորը նկատել է, որ առաջին դիմումատուն ներկայացրել է ապացույցներ, որոնք, ընդունելու դեպքում, վկայում են նրա ազատազրկման պայմանների չափազանց դաժան և նվաստացուցիչ լինելու մասին և հնարավոր է` խախտում են 3-րդ հոդվածի չափորոշիչները: Նա շարունակել է.
«64. ... պարոն Ուիլկոքսի հաջողությունը կարող է չափազանց բացասաբար անդրադառնալ այլ դատապարտյալների շահերի վրա, ովքեր տառապում են նրա կողմից նկարագրված հանգամանքներում և ոչ միայն Թաիլանդում: Նա դատապարտված չի եղել Թաիլանդում անսովոր հանցագործության համար ... [Ա] Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վկայություն է տվել որ 1991թ. ի վեր ԴՓՀ համաձայն մինչև 50 տարի ազատազրկման դատապարտված 33 դատապարտյալ է տեղափոխվել Թաիլանդից, որոնց մեծ մասը պատիժ էր կրում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար: Չպետք է ենթադրել, որ Թաիլանդը անտարբեր կլինի, եթե ՄԹ ազատ արձակի մեկին կալանքից ՄԹ փոխանցելուց հետո, քանի որ պատիժը, որը պետք է կրվեր համարվել է ընդհանուր առմամբ անհամաչափ: Թաիլադըը չի համաձայնել և չի համաձայնի, որ ՄԹ դատարանն իր սեփական դատապարտմամբ փոխարինի թաիլանդական դատարանի վճիռը: Թաիլանդը հրաժարվել է կնքել երկկողմ պայմանագիր Նիդեռլանդների հետ, մինչև այլ չի հրաժարվել «պատիժը փոխելու» իր արտոնությունից: ՄԹ բարեխղճությունը կարող է կասկածի տակ դրվել իմ կարծիքով ԴՓՀ-ի և փոխանցման ժամանակ ՄԹ կառավարության խոսքի լույսի ներքո և այլ դատապարտյալների փոխանցումը կարող է այդպիսով արգելվել կամ կանխվել:»
Դատավորն այնուհետև նկատել է, այն, թե ինչպես է վարվում Միացյալ Թագավորությունը փոխանցված դատապարտյալների հետ, կարող է անդրադառնալ որ փոխանցման նկատմամբ այլ պետությունների վերաբերմունքի վրա, որոնց հետ Միացյալ Թագավորությունը կնքել է դատապարտյալների փոխանցման երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր: Այդ իսկ պատճառով նա համարել է, որ եթե առաջին դիմումատուն իրավացի է, որ պատիժը կարող է ընդհանուր առմամբ այնքան անհամաչափ լինել, որպեսզի դրա կիրառման շարունակումը Միացյալ Թագավորությունում հանգեցնի 3-րդ հոդվածի խախտմանը, ապա Միացյալ Թագավորությունը պետք է հարկադրված լինի մերժել փոխանցման ընդունումն այդ հիմքով` Դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագիրը չխախտելու համար: Անհրաժեշտ կլինի գնահատել համաչափությունը փոխանցումից առաջ` փոխանցման դիմումը բավարարելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Դատավորը նկատել է.
«66. ... Դա կնշանակեր, որ ավելի քիչ դատապարտյալներ կփոխանցվեն, որքան էլ որ նրանք առարկեն, որ համաձայնություն են տվել ԴՓՀ-ում նշված պայմաններով փոխանցմանը: Դա կարող է լիովին հանգեցնել ՄԹ-ի կողմից առավել զգուշավոր որոշումների ընդունմանը, թե ով կարող է փոխանցվել ԴՓՀ համաձայնեցված կիրառման պահպանման շահերից ելնելով: Հավանական չէ նաև, որ դատապարտյալները փոխանցումից առաջ կարող են որևէ բան ասել, որը կարող է խոչընդոտել իրենց փոխանցմանը: Սակայն պատրաստ պահելով վառոդը մինչև վերադարձը միայն կհետաձգի խնդիրը որը ստեղծելու է ԴՓՀ համար` խարխլելով դրա արդյունավետ և շահավետ կիրառման համար անհրաժեշտ բարի կամքը: Պարոն Ուիլկոքսը, եթե նրա պնդումը ճիշտ է, կշահի իրավական որոշակիության պակասից, որը նրա պնդումները կխահանջեին, որպեսզի կիրառվեին ապագայում ուրիշների նկատմամբ: Այդ իսկ պատճառով նշանակալի երկընտրանք է ստեղծվել [դիմումատուի] փաստարկների սկզբունքներով...»
Դատավորն ընդգծել էր, որ «Դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագիրրը» որպես ամբողջությունը մշակվել էր, փոխանցման դեպքում, կիրառել փոխանցող դատարանի սահմանած պատիժը և նորից դատաքննություն չիրականացնել և դատապարտել, այս անգամ ընդունելով ընդունող պետության արժեքները և դատավճիռները: Նա համարել էր, որ Միացյալ Թագավորության կողմից` փոխանցումից հետո պատիժը վերանայելը կնշանակեր անել այն ինչը մերժում էր «Դատապարտյալների փոխանցման համաձայնագիրը» և մեկնաբանել համաձայնագիրը որպես այդպիսի իրավունք ընձեռող կնշանակեր խեղաթյուրել դրա դրույթները: Նա շարունակել էր.
«69. Այս երկընտրանքի պատրաստի լուծումը հնարավոր չէ գտնել Դրոզդը և Յանուսեկը գործով [26 հունիսի 1992թ. կետ 110, Սերիա Ա, թիվ 240] ՄԻԵԴ կարճ չպատճառաբանված ընթացիկ նախադասության մեջ, որը պահանջում էր ընդունող պետությունից չհամագործակցել փոխանցումների կապակցությամբ: Այն չի անդրադառնում այս դեպքում ծագած խնդրին: Անհրաժեշտ չէ, որ այն գործ ունենա մի խնդրի հետ, որը նրա փաստարկների հիման վրա, սույն դիմումատուն պետք է մնացած լինել անազատության մեջ և շատ ավելի վատ պայմաններում քան դրանք, որոնցից նա օգտվել է փոխանցումից հետո: Անհրաժեշտ չէ նաև, որ այն դիտարկի այն խնդիրը, որ եթե նրան հաջողվել է համոզել ՄԹ կառավարությանը համագործակցել Թաիլանդի հետ, իր սեփական շահերից ելնելով և այն եղանակով, որի կապակցությամբ նա հիմա առարկում է, հանգեցնում է նրան, կարող է հանգեցնել նրան, որ այլոք կարող են լիովին թողնվել տառապելու Թաիլանդում կամ այլուր, դատաքննություններից հետո այնպիսի պայմաններում և ժամկետներով, որոնք կարող են խախտել իրեն պաշտպանող փաստարկների բուն սկզբունքնեը: Պարոն Ուիլկքսի փաստարկը, եթե այն ճշմարիտ է, պահանջում է ընդունել այն պնդումը, որ նա պետք է դեռ թաիլանդական բանտում լիներ և այժմ, երբ ՄԹ կառավարությունը տեղեկացված է նրա գործով տեղի ունեցած մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին, համանման դրության մեջ գտնվող այլ անձինք պետք է մնան այնտեղ որպեսզի նրանց մարդու իրավունքները չխախտվեն Միացյալ Թագավորությունում: Այդպիսով այդ հանգամանքներում ՄԻԵԴի դիրքորոշման կիրառումը կարող է հանգեցնել հակադիր արդյունքի, քան այն արդյունքը որը ենթադրվել է վոր ձեռք կբերվեն Դրոզդը և Յանուսեկը գործով: Չպետք է այնպես դիտարկվի, որ իր ընթացիկ նկատառումը համագործակցության մերժման պարտավորության վերաբերյալ կարող էր պահանջել Միացյալ Թագավորություից խախտել իր միջազգային համաձայնագրերի բովանդակությունը, որպես հնարավոր կարճաժամկետ այլընտրանքային տարբերության համար, մինչև փոխանցող պետությունները կհրաժարվեն իրենց շարունակվող համագործակցությունը ԴՓՀ համապատասխան, ինչը նրանք իրավունք ունենա անել: ՄԻԵԴ չի կարող ամրագրած լինել որ չհամագործակցելու պարտավորությունը պետք է նշանակի որ փոխանցումները պետք է համաձայնեցվեն մի հիմքով և ապա ազդեն մեկ այլի նկատմամբ, այնպես, որը կխարխլի պահանջող պետության բարեխղճությունը: Այդ չափազանց իրական խնդիրները պարզապես նրա քննությանը չեն ներկայացված և այդ իսկ պատճառով հասկանալիորեն չեն դիտարկվել:
Դատավորը եզրակացրել է, որ փաստորեն առաջին դիմաւոմատուի նկատմամբ Միացյալ Թագավորության կողմից ցուցաբերված վերաբերմունքը 3-րդ հոդվածի իմաստով պատժի կիրառում չի հանդիսացել, այլ փոխանցման, որին առաջին դիմումատուն համաձայնել է Թաիլդանդում նշանակված պատժի` Միացյալ Թագավորությունում կիրառման շարունակման նպատակով: Այդպիսվ դատավորը վճռել է, որ ենթադրյալ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը, որը հանգեցրել է 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտմանը, փոխանցման դիմումի կենսագործումն էր` պատիժի կիրառման շարունակմաբ անհրաժեշտ հետևանքներով: Նա շարունակել է.
«70. ... Նշանակություն չունի այն հարցը, թե արդյոք այս պատիժն ընդհանուր առմամբ այնքան անհամաչափ է, որ կհանգեցնի 3-րդ հոդվածի խախտմանը: Պարոն Ուիլկոքսն ընտրություն է ունեցել որոշել իր պատժի կրման վայրը` Թաիլանդ կամ ՄԹ: Նա ընտրել է պատիժը կրել Միացյալ Թագավորությունում` այն առավելությունների համար, որոնք կընձեռվեին նրան և այդ հիմքով է համաձայնել փոխանցմանը: Նա իմացել է, որ այդ առավելությունները չեն ներառում պատժի վերանայումը: Պատժի «կոպիտ անհամաչափության» հայեցակարգը չի փոխարինում 3-րդ հոդվածի ձևակերպմանը այլ ցույց է տալիս թե ինչի նկատմամբ կարող է այն տարածվել. հիմքում ընկած վերաբերմունքը պետք է լինի դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ: Ես չեմ կարող ընդունել, որ այս մարդասիրական դրույթի կիրառումը, որից օգտվել է դիմումատուն իր լիակատար իրազեկ ընտրությամբ կարող է նկարագրվել որպես որը դաժան է, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ այդպիսի վերաբերմունքի ուղղորդող: Փոխանցումից հետո ատժի կիրառման շարունակությունը պարզապես չի խախտում 3-րդ հոդվածը, որքան էլ ՄԹ տեսանկյունից կոպիտ է պատժի անհամաչափությունը կամ որքան էլ կամայական կարող է եղած լինել պատիժը:»
Այդ հանգամանքներում Միացյալ Թագավորությունից չի պահանջվում փոխանցումից առաջ քննության առնել, թե արդյոք փոխանցող պետության դատարանի կողմից կիրառված պատիժը այնքան խիստ անհամաչափ է որ կարող է կիրառման դեպքում հանգեցնել 3-րդ հոդվածի խախտման: Ինչ վերաբերում է առաջին դիմումատուի պնդմանը, որ իր համաձայնություն ազատորեն չի տրվել և պետք է հաշվի չառնվի, դատավորը նկատել է, որ արտասահմանում փոխանցման համար դիմող դատապարտյալների համար միշտ առկա կլինեն զրկանքների հանգամանքներ, որոնք կազդեն նրանց համաձայնության վրա. այդ պատճառով է, որ նրանք դիմում են փոխանցման համար: Լոկ այն փաստը, որ 3-րդ հոդվածով սահմանված իրավունքները խախտվել են որևէ կոնկրետ փոխանցող երկրում չի նշանակում, որ դատապարտյալի փոխանցումը պետք է մերժվեր այն հիմքով, որ դատապարտյալի համաձայնությունը չի կարող իրականում տրվել: Եթե դատարանը պետք է վճռեր, որ առաջին դիմումատուի համաձայնությունը խեղվել է բանտի պայմաններով, նույնը կարող է ճշմարիտ լինել Թաիլանդում նույն պայմաններում պահվող այլ բրիտանացի դատապարտյալների կապակցությամբ, ովքեր կարող էին այդ իսկ պատճառով երբեք իրական համաձայնություն չտալ: Նա եզրակացրել է.
«74. ՄԻԵԴ իրավագիտությունը չի պահանջում, որ շահավետ նպատակներով կնքված միջազգային համաձայնագրերը որոնք կիրառվում են ի շահ խնդրո առարկա անհատի, խախտվեն այս կերպ, առավել ևս` բնութագրվեն որպես 3-րդ հոդվածի խախտումներ ... :
Վերջապես դատավորը վճռել է, որ նույնիսկ եթե պատժի կիրառման շարունակումը կարող էր խախտել 3-րդ հոդվածը պատժի ժամկետի երկարության պատճառով, առաջին դիմումատուի նկատմամբ կիրառված պատիժը այն քան կոպիտ անհամաչափ չէ հանցագործությանը կամ այնքան կամայական չէ, որ դրա կիրառման շարունակությունը ՄԹ կողմից կարող է խախտել այդ հոդվածը: Չնայած ՄԹ պատժային չափորոշիչներով պատիժը խիստ է, առաջին դիմումատուն Միացյալ Թագավորությունում չի կատարել հանցագործությունները, նա կատարել է դրանք Թաիլանդում, որտեղ առկա են թմրանյութրի հետ կապված լուրջ խնդիրներ և որտեղ գործադիր և օրենսդիր մարմինները իրավունք ունեին այն տեսակետը պաշտպանել, որ խիստ պատիժները իրավաչափ և անհրաժեշտ են: Դատավորն այս կապակցությամբ նկատել է.
«77. ... Չափազանց սխալ կլիներ անտեսել այն փաստը, որ պատիժը չի նշանակվել ՄԹ կողմից` ՄԹ թմրանյութերի հետ կապված խնդիրների կապակցությամբ ՄԹ արժեքներով և չափորոշիչներով: Այն կայացվել է մեկ այլ երկրի կողմից` միջազգայնորեն աղետ ճանաչված երևույթի հետ կապված իր սեփական արժեքներով, դատողություններով և նպատակներով, որի` Թաիլանդի համար նշանակության վերաբերյալ կարող է որոշել միայն Թաիլանդը: Դատողությունը պատժի անհամաչափության այն աստիճանի վերաբերյալ, որը, Միացյալ Թագավորությունում կիրառվելու դեպքում կարող է հանգեցնել 3-րդ հոդվածի խախտմանը չի կարող անտեսել այդ հանգամանքը և առաջ շարժվել այնպես կարծես հանցագործությունը կատարվել կամ դատապարտվել է ՄԹ-ում: Կոպիտ անհամաչափությունը վերաբերում է հանցագործության ծանրությանը և հանցագործության հանգամանքներին: Եթե անհամաչափությունը վերլուծության հիմքն է այն չի կարող դիտարկվել վակուումում կամ այնպես կարծես ամբողջ աշխարհը կիսում է նույն խնդիրները նույն չափով և բաժանում է նույն տեսակետը թե ինչպես լուծել դրանք: Ավելի քիչ իմաստ ունի դատել նույն աստիճանի անհամաչափության վերաբերյալ ենթադրելով, որ պատիժը նշանակվել է ՄԹ-ում, երբ դա այդպես չէ: Անհամաչափությունը պահանջում է հաշվի առնել փոխանցող պետությունում առկա դիրքը կամ այն կհանգեցնի անհամաչափության վերաբերյալ կեղծ տեսակետի: Հանցագործության կատարման և պատժի նշանակման երկրի խնդիրները և հեռանկարները էական նշանակություն ունեն:»
Դատավոր Դեյվիսը նկատել է, որ անհրաժեշտ է չմոռանալ, որ անգլիական իրավունքի համաձայն առավելագույն պատիժը այն հանցագործության համար, որով դատապարտվել է դիմումատուն, ցմահ բանտարկությունն է: Չնայած նա ընդունել է, որ Թագի դատարանում Անգլիայում դիմումատուն հավանական չէ, որ մեղքն ընդունելու դեպքում, նույնիսկ դիտավորությունը ենթադրելով, ավելին կնշանակվեր քան մոտ չորս կամ հինգ տարվա ազատազրկումը, նա համարել է, որ պատժի կիրառումը պայմանավորվող պետության կողմից փոխանցման ժամանակ, չպետք է 3-րդ հոդվածի իմաստով, հավասարեցվի Պայմանավորվող պետության կողմից ենթադրաբար կիրառվող պատժին: Նա համաձայնել է դատավոր Օսլիի հետ, որ Միացյալ Թագավորության իշխանությունների կողմից համապատասխան վերաբերմունքը 3-րդ հոդվածի իմաստով հանդիսացել է նրանց համաձայնությունը դիմումատուի փոխանցմանը: Նա շարունակել է.
«96. Մեկ անգամ նման ձևով դա դիտարկելիս, ինչպես իմ կարծիքով պետք է լինի, այս փաստարկը պարոն Ուիլկոքսի անունից խարխլվում է: Պարոն Ուիլկոքսը պետք է անգլիական իրավունքի համաձայն ենթակա լիներ վաղաժամ ազատման, որը գործում է ի շահ իրեն, և պատժի համաչափությանը պարզապես քանի որ դա է պահանջում ԴՓՀ-ը ... Եթե նա չի ծառայում ի շահ համաչափությանը ապա ԴՓՀ դրույթների կիրառմամբ խախտվել են ԴՓՀ դրույթները և ... 1984թ. Դատապարտյալների հայրենադրաձության մասին օրենքի հիմքում ընկած քաղաքականությունն ապարդյուն է և ԴՓՀ ինքնին կարող է շուտով վերածվել անպետք թղթի կտորի` ի վնաս Թաիլանդում` ապագայում հայրենադարձության հույս փայփայող դատապարտյալների ...
97. Իմ կարծիքով, սույն ենթատեքստում, չի կարելի ասել որ պարոն Ուիլկոքսի նկատմամբ նշանակված այս պատիժը այնպիսին է, որ դրա կիրառումը կհանգեցնի Միացյալ Թագավորության կողմից 3-րդ հոդվածի խախտման: Թիլանդը հստակ որոշել է խիստ պատիժներ կիրառել թմրամիջոցների չարաշահման համար. պատշաճ ձևավորված դատարանը, պատշաճ դատավարության արդյունքում պատիժ է նշանակել պարոն Ուիլկոքսի նկատմամբ, որը Թաիլանդի օրենքների համաձայն չափահաս է, որի օրինականությունը հաստատվել է թաիլանդական Սահմանադրական դատարանի կողմից: Ի լրումն, նա օգտվել է. անկախ որևէ դիվանագիտական նախաձեռնություններից, որոնք կարող էին կատարվել, պարբերաբար տեղի ունեցած համաներումներից կամ ներումներից, որոնք պարբերաբար հայտարարվում են Թաիլանդում և նա նաև օգտվել է անգլիական իրավունքով սահմանված վաղաժամկետ ազատման դրույթներից:»
2010թ. փետրվարի 3-ին Գերագույն դատարանը մերժել է Շրջանային դատարանի վճռի բողոքարկման թույլտվությունը:
Երկրորդ դիմումատուն
Երկրորդ դիմումատուն ձերբակալվել է Թաիլադնում 2005թ. մարտի 19-ին 240 մետանֆիտամինի հաբերով Կամբոջիայի և Թաիլանդի սահմանը հատելու համար: Նա ընդունել է իր մեղքը 240 մեթանֆիտամինի հաբերի ապօրինի ներմուծման մեղադրանքով և դատապարտվել երեսուն տարվա ազատազրկման: Արքայական համաներմամբ հետագայում նրա պատիժը նվազեցվել է քսանվեց տարվա և ութ ամսվա ազատազրկման: Երկրորդ դիմումատուն դիմել է Միացյալ Թագավորություն տեղափոխվելու համար` իր պատժի չկրած մասն այնտեղ կրելու համար: Նա այնուհետև դիմել է, որ իր պատիժը նվազեցվի փոխանցումից հետո Միացյալ Թագավորությունում կիրառելի առավելագույն պատժաժամկետի չափով այն հանցագործության համար, որի համար նա դատապարտվել է: Երկրորդ դիմումատուի կողմց հանցագործության կատարման պահին մեթանֆիտամինը Բ դասի թմրանյութ էր Միացյալ Թագավորության օրենսդրությամբ: Եթե երկրորդ դիմումատուն հանցագործությունը կատարած լիներ Միացյալ Թագավորութունում նա կդատապարտվեր առավելագույնը տասնչորս տարվա ազատազրկման: 2007թ. հունվարի 18-ին մեթանֆիտամինը դասակարգվել է, որպես Ա դասի թմրանյութ Միացյալ Թագավորությունում: Ա դասի թմրանյութի ներմուծման համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն էր (տե՛ս ստորև` կետ 44): 2009թ. հուլիսի 24-ին Արդարադատության նախարարությունը համաձայնություն է տվել երկրորդ դիմումատուի` պատժի չկրած մասը կրելու համար Միացյալ Թագավորություն տեղափոխվելու դիմումին: Պատիժը նվազեցնելու վերաբերյալ դիմումի կապակցությամբ նախարարությունը պարզաբանել է.
«Ինչպես դուք հավանաբար տեղյակ եք Թաիլանդում հանցագործությունը կատարելու ժամանակ համանման հանցագործությունը Միացյալ Թագավորությունը կհանդիսանար Բ դասի թմրանյութի ներմուծման հանցագործություն: Որպես այդպիսին այն կհանգեցներ առավելագույնը 14 տարվա ազատազրկմամբ: Այնուամենայնիվ, Միացյալ Թագավորության և Թաիլանդի միջև կնքված Դատապարտյալների փոխանցման համաձայնագրի դրույթների համաձայն մենք պարտավոր ենք կիրառել թաիլանդական դատարանների կողմից ձեր նկատմամբ նշանակված պատիժը: Անգլիական օրենսդրության որևէ դրույթ չի պահանջում նվազեցնել կամ համապատասխանեցնել արտասահմանում նշանակված պատիժը եթե այդ պատիժը գերազանցում է օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատիժը, եթե այդպիսի համապատասխանեցումը նախատեսված չէ համապատասխան միջազգային պայմանագրով:»
Երկրորդ դիմումատուին հնարավորություն է ընձեռվել ետ վերցնել փոխանցման իր դիմումը: Նա այդպես չի վարվել և երկու պետությունները և երկրորդ դիմումատուն համաձայնել են փոխանցմանը` Դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագրի համապատասխան, երկրորդ դիմումատուն ժամանել է Անգլիա 2009թ. նոյեմբերի 11-ին: Ներկայումս նրա վաղաժամ ազատման ամսաթիվը 2020թ. օգոստոսն է: 2010թ. փետրվարին երկրորդ դիմումատուն պայմանական ներման համար դիմել է նախարարին` վերջինիս արքայական ներման իրավունքի համաձայն; 2010թ. ապրիլի 27-ին երկրորդ դիմումատուն պատասխան է ստացել, որն inter alia, նշում էր.
«Արդարադատության նախարարը եզրակացրել է, որ նա Թաիլանդի հետ կնքված միջազգային պայմանագրի համաձայն պայմանական ներում շնորհելու իրավունք չունի: Այդպես վարվելը կհանգեցներ այդ համաձայնագրի խախտմանը ինչպես նաև կհակասեր ՄԹ քաղաքականությանը, որն արտացոլված էր այդտեղ:»
Երկրորդ դիմումատուն դիմել է այդ որոշման դատական վերանայման թույլտվություն ստանալու համար` պնդելով որ Նախարարը սխալ է մեկնաբանել իր իրավունքները ներում շնորհելու արքայական արտոնության համաձայն և որ նա չի բացահայտել իր այդ որոշման հետ կապված նյութերը: 2011թ. նոյեմբերի 17-ին թույլտվությունը մերժվել է: Երկրորդ դիմումատուի գանգատը Գերագույն դատարան ընդհանուր հանրային նշանակության իրավունքի հարցի կապակցությամբ մերժվել է 2012թ. մարտի 2-ին:
Բ. Համապատասխան իրավունքը և պրակտիկան
Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ Թաիլանդի օրենսդրությունը
Թաիլանդի «Թմրամիջոցների մասին» 1979փ. օրենքի 15-րդ բաժինը պարունակում է առանց կառավարության թույլտվության 1-ին կարգի թմրամիջոցներ արտադրելու, ներմուծելու, արտահանելու, տարածելու կամ պահելու ընդհանուր արգելքը: Հերոինը, մեթանֆիտամինը և էքստազին 1-ին կարգի թմրամիջոցներ են: 65-րդ բաժինը սահմանում է, որ 1-ին կարգի թմրամիջոցների արտադրությունը, ներմուծումը և արտահանումը պատժվում է ցմահ ազատազրկմամբ և տուգանքով: Մահապատիժ է կիրառվում, եթե հանցագործութունը կատարվել է տարածման նպատակով: 67-րդ բաժինը վերաբերում է 3 գրամ կամ ավելի նվազ քանակությամբ 1-ին կարգի թմրամիջոցներ պահելուն. Ազատազրկման ժամկետը` մեկից տաս տարի կամ տուգանք: 66-րդ բաժինը վերաբերում է 1-ին դասի թմրամիջոցների տարածմանը և տարածման նպատակով պահելուն: Եթե մաքուր քանակությունը 3 գրամից ավելի քիչ է, ազատազրկման ժամկետը չորսից տասնհինգ տարվա միջակայքում է կամ տուգանք: 3-ից 20 գրամի դեպքում ազատազրկման ժամկետը` չորս տարուց մինչև ցմահ ազատազրկում և տուգանք: 20 գրամը գերազանցելու դեպքում պատիժը ցմահ ազատազրկում և տուգանք, կամ մահ: 15-րդ բաժնի 3-րդ կետը սահմանում է, որ 3 և ավելի գրամ 1-ին կարգի թմրամիջոցներ արտադրելը, ներմուծելը արտահանելը կամ պահելը համարվում է տարածման նպատակով արտադրել, ներմուծել, արտահանել կամ պահել: 2001թ. Թաիլանդի Սահմանադրական դատարանը քննության է առել այս «անժխտելի կանխավարկածի» համապատասխանությունը սահմանադրական դրույթին, որ հանցագործության մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ և նրա մեղքը պետք է ապացուցվի: Այդ ժամանակ կանխավարկածը տարածվում է մաքուր 20 գրամի այլ ոչ թե 3 գրամի նկատմամբ: Դատարանը եզրակացրել է, որ «անժխտելի կանխավարկածը» համապատասխանում է սահմանադրական դրույթին: Այն նկատել էր, որ օրենքի նպատակն էր.
«հնարավոր դարձնել թմրամիջոցների արդյունավետ կանխարգելումը և հսկողությունը և համապատասխանության հասնել թմրամիջոցների մասին միջազգային կոնվենցիային, որի անդամն է Թաիլանդը: Դա այն պատճառով է, որ ներկայումս թմրամիջոցները միջազգային մտահոգություն են և լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության և կյանքի համար: Այդ իսկ պատճառով պատիժները պետք է սովորականից ավելի խիստ լինեն և պատժիչ միջոցառումները պետք է բացարձակ լինեն:»
Օրենսդրության նպատակը մաքուր 20 գրամից ավել պահողներին պատժելն է այնպես, ինչպես եթե նրանց գործողությունները տարածման նպատակ հետապնդեին: 1-ին կարգի թմրամիջոցները մեծ վտանգ են ներկայացնում հասարակության համար և դրանց արտադրությունը և պահումը չի թույլատրվում: Որքան շատ արտադրվի կամ պահվի այնքան մեծ է վտանգը: Այնուամենայնիվ, դատարանը պարզաբանել է, որ օրենքով 1-ին կարգի թմրանյութերի չափի սահմանումը միայն ելակետ է ծառայում հանցագործության համար, որը հանգեցնելու է պատժի: Օրենքը սահմանել էր պատիժները ցույց տալով այն քայլերը որոնցով դրանք աճում են ներգրավված ծավալների հետ: Անկախ այն հանգամանքից թե թմրամիջոցները պահվել են օգտագործման թե տարածման համար, տարբեր պատիժներ կարող էին նշանակվել պահվող չափից կախված` օրենքով սահմանված կարգով: Անձը ում նկատմամբ նշանակվել է պատիժը, պետք է հիմնավորվեր որ պահել է համապատասխան չափի թմրամիջոցներ:
Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ ՄԹ օրենսդրությունը և պրակտիկան
«Թմրամիջոցների չարաշահման մասին» 1971թ. օրենքի (1971թ. օրենք) 3(1) բաժինը սահմանում է, որ հսկողության ներքո գտնվող թմրամիջոցների ներմուծումը կամ արտահանումն արգելվում է: Մաքսերի և ակցիզների կառավարման մասին 19797թ. օրենքի 50(3) բաժնի համաձայն անձը մեղավոր է համարվում հանցագործության կատարման մեջ, եթե նա ներմուծում է կամ կապված է որևէ արգելված ապրանքի ներմուծման հետ: 1979թ. օրենքի 1-ին հավելվածի 50(4) և (5) բաժինները սահմանում են, որ Ա դասի թմրամիջոցի ներմուծման համար առավելագույն պատիժը ցմահ բանտարկություն է և տուգանքը: Բ դասի թմրամիջոցի ներմուծման համար առավելագույն պատիժը տասնչորս տարվա ազատազրկումն է և տուգանքը: 1971թ. օրենքի 5-րդ բաժինը հանցագործություն է համար անձի կողմից վերահսկվող թմրամիջոց պահելը, սահմանափակ բացառություններով: Այն այնուհետև սահմանում է, որ անձի կողմից վերահսկվող թմրամիջոց է պահելը, օրինական կամ ապօրինի, մեկ այլ անձի մատակարարելու նպատակով հանդիսանում է հանցագործություն, սահմանափակ բացառություններով: 1971թ. օրենքի 25-րդ բաժինը և 4-րդ հավելվածը վերաբերում է պատիժներին և հանցագործների դատապարտմանը: Ա դասի թմրամիջոց պահելու համար առավելագույն պատժաժամկետը յոթ տարվա ազատազրկումն է և տուգանքը: Տարածման նպատակով Ա դասի թմրամիջոց պահելու համար առավելագուն պատիժը ցմահ ազատազրկումն է և տուգանքը: Հերոին, էքստազի և մեթանֆիտամինը Ա դասի թմրամիջոցներ են: Մինչև 2007թ. հունվարի 18-ը, մեթամֆիտամինը բ դասի թմրամիջոց էր: Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դատապարտման վերջին ուղենիշները արձակվել են 2012թ. փետրվարին Դատապարտումների հարցերով խորհրդի կողմից: Միացյալ Թագավորության դատարաններից պահանջվում է հետևել ուղենիշներին 2012թ, փետրվարի 27-ից հետո որևէ մեկին դատապարտելիս, եթե այդպես վարվելը չի հակասում արդարադատության շահերին: Ուղենիշը պահանջում է իրավախախտի դերի գնահատում և հաշվի է առնում գործով անցնող թմրամիջոցների քաշը համապատասխան ելակետ և պատժի միջակայք սահմանելու համար:
Միացյալ Թագավորության և Թաիլանդի միջև համաձայնագիրը իրավախախտների փոխանցման և Քրեական պատիժների կիրառման հարցերով համագործակցության մասին
Դատապարտյալների փոխանցման համաձայնագիրը Միացյալ Թագավորության և Թաիլանդի միջև ուժի մեջ է մտել 1991թ. փետրվարին: Դրա նախաբանում հղում է արվում կողմերի ցանկությանը բարելավել համագործակցության ջանքերը իրավակիրառ և արդարադատության իրականացման բնագավառներում. Համագործակցել քրեական պատիժների կենսագործման և նպաստել հասարակության մեջ հանցագործների բարեհաջող վերաինտեգրմանը: 2-րդ հոդվածը սահմանում է, որ դատապարտված անձինք փոխանցող երկրից ընդունող երկիր փոխանցելու դեպքում կրելու են իրենց նկատմամբ նշանակված պատիժը: 3-րդ հոդվածը ամրագրում է Համաձայնագրի կիրառման շրջանակները: Այն մի շարք պայմաններ է նախատեսում, ներառյալ գործողությունները որոնց համար պատիժ է նշանակվել հանցագործություն են երկու երկրներում, իրավախախտը ընդունող պետության քաղաքացի է, կրել է պատժի որոշակի նվազագույն ժամկետ, դատավճիռը վերջնական է և կասեցված դատավարություններ չկան, մասնակից երկու պետությունները և դատապարտյալը համաձայն են փոխանցմանը: 5-րդ հոդվածը սահմանում է, որ փոխանցող պետությունը պահպանում է բացառիկ իրավազորությունն իր դատարանների, դրանց կողմից կայացված դատավճիռների և վերանայման ընթացակարգերի, այդպիսի դատավճիռների և պատիժների փոփոխման կամ վերացման նկատմամբ: 6(1) հոդվածը սահմանում է, որ փոխանցումից հետո պատժի կիրառման շարունակումը կարգավորվում է ընդունող պետության օրենքներով և ընթացակարգերով, ներառյալ դրանցով, որոնք վերաբերում են ազատազրկման պայմաններին և ներմամբ ազատազրկման ժամկետի նվազեցմանը, պայմանական ազատմանը, ներմանը: 6(2) հոդվածը սահմանում է, որ 6(3) հոդվածից կախված ընդունող պետության համար պարտադիր են փոխանցող կողմի նշանակած պատժի իրավական բնույթը և տևողությունը: 6(3) հոդվածը սահմանում է, որ ազատազրկման որևէ պատիժ չի կարող ընդունող պետության կողմից այնպես կիրառվել, որ կհանգեցնի փոխանցող պետության դատարանի կողմից սահմանված պատժի երկարաձգմանը: Այն սահմանում է, որ կիրառումը պետք է «հնարավորինս» համապատասխանի փոխանցող պետությունում նշանակված պատժին: 6(6) հոդվածը պահանջում է, որ ընդունող պետությունը տեղեկացնի փոխանցող պետությանը պայմանական ազատման, պատժի ավարտի կամ փախուստի վերաբերյալ:
Փոխանցման ընթացակարգը «Դատապարտյալների հայրենադարձության մասին» 1984թ. օրենքի 1(1) բաժինը սահմանում է, որ 1-ին բաժնի այլ դրույթներով պայմանավորված Նախարարը պետք է հրաման արձակի դատապարտյալի Միացյալ Թագավորություն տեղափոխման վերաբերյալ, դատապարտյալների փոխանցման վերաբերյալ համաձայնագրի համաձայն Շահագրգիռ պետությունները և դատապարտյալը (անհրաժեշտության դեպքում) իրենց համաձայնություններն են տվել փոխանցմանը: 1(2) բաժինը արգելում է նախարարին հրաման արձակել եթե նա նպատակահարմար չի համարում փոխանցման իրականացումը: 1(4) սահմանում է, որ նախարարը չպետք է հրաման արձակի եթե նա համոզված չէ, որ բոլոր ողջամիտ քայլերը ձեռնարկվել են դատապարտյալին իր սեփական լեզվով գրավոր տեղեկացնելու համար.
«(ա) որքանով որ դա նշանակություն ունի դատապարտյալի գործով, միջազգային համաձայնությունների էության վերաբերյալ, որի համաձայն առաջարկվում է փոխանցել նրան,
(բ) դատապարտյալի վերաբերյալ սույն օրենքի համաձայն ընդունվող հրամանի ազդեցության վերաբերյալ,
(գ) ..., այդ հրամանի համաձայն նրա ազատազրկման հետ կապված օրենքի (ներառյալ որևէ որոշման կամ փաստաթղթի որի համաձայն նա կարող է ավելի վաղ ազատվել քան սահմանված է հրամանի պայմաններով) դատապարտյալի նկատմամբ ազդեցության վերաբերյալ
...
(ե) Համապատասխան նախարարի իրավազորությունների վերաբերյալ օրենքի 6-րդ բաժնի համաձայն [հրամանների վերացումը]:
1984թ. օրենքի 3 (1) բաժնի համաձայն հրամանի գործողությունը դատապարտյալին Միացյալ Թագավորություն բերելու թույլտվություն տալն է և նրա ազատազրկումը` միջազգային համաձայնագրերին գործողության մեջ դնող համապատասխան դրույթներին համաձայն, որոնց համապատասխան փոխանցվել է դատապարտյալը: 3 (3) բաժինը սահմանում է, որ որոշելիս, թե որ դրույթներն են համապատասխան, նախարարը պետք է այն ծավալով, որը նա համապատասխան է համարում դատապարտյալի փոխանցման մասին համաձայնագրին, հաշվի առնի հրամանում պարունակվող դրույթների անհամապատասխանությունը, որը inter alia.
(ա) համարժեք են ավելի քան առավելագույն պատիժներին (առկայության դեպքում) որոնք կարող են նշանակվել անձի նկատմամբ, ով Միացյալ Թագավորության որևէ հատվածում, որտեղ դատապարտյալը պետք է պահվի, կատարում է այնպիսի հանցագործություն որը համապատասխանում է դրան, որի կապակցությամբ դատապարտյալը պետք է կալանքի տակ պահվի երկրում ... որտեղից նա պետք է փոխանցվի ... »
1984թ. օրենքի 6-րդ բաժինը իրավունք է վերապահում նախարարին վերացնել հրամանը և նոր հրաման արձակել, եթե որևէ պահի նրան թվում է, որ պատշաճ է գործողության մեջ դնել դատապարտյալի փոխանցման մասին համաձայնագիրը կամ այնպիսի գործով, որի նկատմամբ տարածվում են 1(2) բաժնի դրույթները (տե՛ս վերը` կետ 58): Քրեական արդարադատության մասին 2003թ. օրենքի 273-րդ բաժնի համաձայն (2003թ. օրենք) ցմահ դատապարտյալի` Մեծ Բրիտանիային փոխանցելու դեպքում 9184թ. օրենքի համաձայն արձակված հրամանի համաձայն նախարարը պարտավոր է փոխանցել նրա գործը Բարձր Դատարանը, որպեսզի այն սահմանի այն նվազագույն պատժաժամկետը, որը նա պետք է կրի մինչև պայմանական ազատման համար դիմելու իրավունք ստանալը:
ԳԱՆԳԱՏՆԵՐ
Երկու դիմումատուներն էլ գանգատվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն, որ իրենց պատիժները ակնհայտ անհամապատասխան են կատարված հանցագործություններին: Երկու դիմումատուները գանգատվել են նաև 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն որ Միացյալ Թագավորությունում իրենց շարունակված ազատազրկումը կամայական էր քանի որ մեղքն ընդունելու պարագայում նրանք հարկադրված են եղել ավելի երկար ժամկետով ազատազրկված մնալ քան եթե նրանք ընդունած չլինեին մեղքը: Վերջապես առաջին դիմումատուն պնդել է, որ իր գործով կիրառված թաիլանդական օրենքով սահմանված «անժխտելի կանխավարկածի» հետևանքով իր դատավարությունն ակնհայտ անարդար էր և իր շարունակված ազատազրկումը հետևաբար կամայական և հակաիրավական 5-րդ հոդվածի 1-ին կետ համաձայն:
ԻՐԱՎՈՒՆՔ
Ա. Միացում Հաշվի առնելով համանման փաստական և իրավական հիմքերը Դատարանը որոշում է միացնել երկու գանգատները` Դատարանի կանոնակարգի 42-րդ կանոնի 1-ին կետի համաձայն:
Բ. երկրորդ դիմումատուի գանգատի համապատասխանությունը 35-րդ հոդվածի 1-ին կետին
Դատարանը նկատում է ի սկզբանե որ երկրորդ դիմումատուն փոխանցվել է Միացյալ Թագավորությանը 2009թ. նոյեմբերի 11-ին: Նա չի վիճարկել նախարարի կողմից արձակված հրամանը` Միացյալ Թագավորությունում իր շարունակված կալանքի վերաբերյալ: Փոխարենը նա դիմել է Նախարարի ավելի ուշ` 2010թ. ապրիլի 27-ին կայացրած որոշման դատական վերանայման համար, որով մերժվում էր նրան պայմանական ներում շնորհել: Նա գանգատ է ներկայացրել սույն Դատարան 2012թ. մարտի երկուսին` մերժումից հետո վեց ամսվա ընթացքում` համընդհանուր հանրային նշանակություն ունեցող իրավունքի հետ կապված հարցի հաստատման համար: Դատարանը նկատում է, որ հարցը ծագում է երկրորդ դիմումատուի գործով թե արդյոք նա պահպանել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, որոնք սահմանում են.
«Դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, և վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ կայացվել է ներպետական վերջնական որոշումը։» Այնուամենայնիվ, հարկ չկա, որպեսզի Դատարանի անդրադառնա սույն հարցին, քանի որ նրա գանգատն, ամեն դեպքում, անընդունելի է ստորև շարադրված պատճառներով:
Գ. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված գանգատները
Դիմումատուները պնդել են, որ իրենց պատիժներն ակնհայտ անհամաչափ են և որ Միացյալ Թագավորության կողմից պատիժների կիրառման շարունակումը խախտել է նրանց` Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքները, որը սահմանում է
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։
Դիմումատուները պնդել են, որ Շրջանային դատարանի եզրակացությունները, որ միայն փոխանցմանը տրված համաձայնությունը է քննության ենթակա 3-րդ հոդվածի համաձայն ճիշտ չէ և որ պատժի շարունակումը հավասարապես ունակ է խախտելու այդ հոդվածը: Նրանք համարել են որ ակնհայտ անհամաչափ պատիժը կարող էր հանգեցնել 3-րդ հոդվածի խախտման` հղում կատարելով Հարկինսը և Էդվարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Harkins and Edwards v. the United Kingdom), թիվ 9146/07 և 32650/07, կետ 133, 17 հունվարի 2012թ.: 3-րդ հոդվածը հայեցողության շրջանակ չի նախատեսում և համապատասխանաբար հաստատված է, որ կողմնակի նպատակները, նույնիսկ օրինական կամ դրվատելի չեն անդրադառնում 3-րդ հոդվածի բացարձակ բնույթի վրա: Փաստը, որ պատիժը նշանակվել է Թաիլանդում նշանակություն չունի գնահատելիս, թե արդյոք տեղի է ունեցել խախտում. եթե պատիժն ակնհայտ անհամաչափ է համարվել այն չի կարող կիրառվել այլընտրանքային պատժի ենթատեքստում: Այն կիրառվում է բացարձակորեն` փոխանցված դատապարտյալների նկատմամբ: Ինչ վերաբերում է նրանց գործերով նշանակված պատիժների անհամաչափ բնույթին նրանք նշել են, որ իրենց պատիժները չորսից հինգ անգամ երկար էին քան այն պատիժները, որոնք հավանական է, որ կնշանակվեին եթե նրանց նույն հանցագործությունների համար դատապարտված լինեին Միացյալ Թագավորությունում: Նրանք պնդել են, որ իրենց շարունակված կալանքը չի ծառայել այլև օրինական քրեակատարողական նպատակների` հաշվի առնելով այն ժամանակը, որը նրանք արդեն անցկացրել են ազատազրկման մեջ: Դատարանը հիշեցնում է, ի սկզբանե որ վատ վերաբերմունքը պետք է հասնի դաժանության նվազագույն մակարդակի, 3-րդ հոդվածի գործողության շրջանակում հայտնվելու համար: Այս նվազագույնի գնահատականը կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպես օրինակ վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիակակն ակմ մտավոր ազդեցությունը և որոշ դեպքերում զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե՛ս Լեգերն ընդդեմ Ֆրանսիայի (Léger v. France) թիվ 19324/02, կետ 89, 11 ապրիլի 2006թ.; և Կաֆկարիսն ընդդեմ Կիպորսի (Kafkaris v. Cyprus) [GC], թիվ 21906/04, կետ 95, ՄԻԵԴ 2008թ.): Դատարանը համապատասխանաբար մշտապես ընդգծել է, որ կիրառված տառապանքը և նվաստացումը պետք է գերազանցի այն տառապանքի կամ նվաստացման տարրերը, որոնք կապված են օրինական վերաբերմունքի կամ պատժի ընտրված ձևի հետ: Այդպիսով ազատությունից զրկելու հետ կապված գործերով, Պետությունը պետք է երաշխավորի, որ անձը պահվում է այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են մարդկային արժանապատվությանը և միջոցի կիրառման եղանակը և մեթոդները չեն պատճառում նրան տառապանք և զրկանքներ, որոնք գերազանցում են կալանքին ներհատուկ տառապանքի անխուսափելի մակարդակը (տե՛ս վերը` Կաֆկարիս` կետ 96 և Կուդլան ընդդեմ Լեհաստանի (Kudła v. Poland) [GC], թիվ 30210/96, կետեր 92 և 94, ՄԻԵԴ 2000‑XI): Չնայած, սկզբունքորեն, պատշաճ դատապարտման հարցերը մեծապես դուրս են Կոնվենցիայի շրջանակներից, Դատարանն ընդունում է, որ ակնհայտ անհամաչափ պատիժը կարող է հանգեցնել դրա նշանակման պահին 3-րդ հոդվածին հակասող վատ վերաբերմունքի: Այնուամենայնիվ, ակնհայտ անհամաչափությունը խիստ չափանիշ է և այն միայն հազվադեպ և առանձնահատուկ դեպքերում է, որ չափանիշը բավարարվում է (տե՛ս վերը նշված Հարկինսը և Էդվարդս` կետ 133): Հարկինսը և Էդվադսը գործով, որը ներառում էր դիմումատուների գանգատը, որ ակնհայտ անհամաչափ պատիժներ կարող են նշանակվել պետության կողմից, որը պահանջել է իրենց արտահանձնումը, Դատարանը պարզաբանել է, որ փոխանցման գործում, խախտում կարող է տեղի ունենալ, եթե դիմումատուն կարողանա ի ցույց դնել, որ նրան սպառնացել է ընդունող պետությունում ակնհայտ անհամաչափ պատժի նշանակման իրական վտանգը: Այնուամենայնիվ, այն ընդգծել է, որ Կոնվենցիան չի հանդիսանում պայմանավորվող պետությունների կողմից այլ պետությունների նկատմամբ Կոնվենցիոն չափորոշիչների կիրառելու միջոց: Պատշաճ ուշադրություն պետք է դարձվի այն փաստին, որ դատապարտման պրակտիկաները նշանակալիորեն տարբերվում են պետությունների միջև և որ հաճախ կարող ն լինել օրինական և ողջամիտ տարբերություններ պետությունների միջև կապված, նույնիսկ համանման հանցագործությունների համար նշանակված պատիժների տևողության հետ: Համապատասխանաբար, միայն «չափազանց բացառիկ» դեպքերում է, որ դիմումատուն կարող է հիմնավորել, որ պատիժը, որը սպառնում է նրան Կոնվենցիայի կողմ չհանդիսացող պետությունում ակնհայտ անհամաչափ կլինի և այդպիսով կհակասի 3-րդ հոդվածին (Դատարանի վճռի 134-րդ կետ): Դատարանն ընդգծում է, որ տարբեր նկատառումներ են ծագում այն գործերով, որոնցում պայմանավորվող պետությունից պահանջվում է մերժել արտահանձնումն այնպիսի իրավազորության, որտեղ կարող է նշանակվել ակնհայտ անհամաչափ պատիժ. և այն դեպքերում երբ նույն պետությունը բախվում է դատապարտյալի փոխանցման դիմումին կրելու համար օտարերկրյա դատարանի կողմից նշանակված պատիժը, որը կարող է ակնհայտ անհամաչափ համարվել և դա հաստատվել է նախքան արտահանձնման դիմումը: Վերջին դեպքում պետության իշխանության ներքո է խնդրահարույց պատժի նշանակման կանխումը: Վերջին դեպքում պատիժը նշանակվել է և կարող է կրվել դաժան և նվաստացնող պայմաններում, ենթակա սահմանափակ վաղաժամ ազատման դրույթների: Դիտարկելիս վիճարկվող ակտերին ներհատուկ նվաստացման կամ տառապանքի աստիճանը անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այլընտրանքային տարբերակին ներհատուկ նվաստացման կամ տառապանքի աստիճանին: դատարանի կարծիքով կլիներ պարադոքսալ և հրաժարում Կոնվենցիոն իրավունքներն այնպես մեկնաբանելու և կիրառելու իր պարտավորությունից, որը դրա երաշխիքները դարձնում է գործնական և արդյունավետ այլ ոչ թե տեսական և թվացյալ (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների Աիրեյն ընդդեմ Իռլանդիայի (Airey v. Ireland), 9 հոկտեմբերի 1979թ., կետ 26, Սերիս A թիվ 32; և Հիրսի Ջամաան և այլոք ընդդեմ Իտալիայի (Hirsi Jamaa and Others v. Italy) [GC], թիվ 27765/09, կետ 175, ՄԻԵԴ 2012թ.), եթե 3-րդ հոդվածով տրամադրված պաշտպանությունը գործում է կանխելու համար դատապարտյալների փոխանցումը` իրենց պատիժներն ավելի մարդկային պայմաններում կրելու համար: Նախորդ կետերից հետևում է, որ քննության առնելով, թե արդյոք պատիժը խախտում է 3-րդ հոդվածը դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագրին համապատասխան պատժի կիրառման շարունակման դեպքում, ուշադրություն պետք է դարձվի թե արդյոք ներառվող տառապանքը կամ նվաստացումը գերազանցում է տառապանքի կամ նվաստացման այն անխուսափելի տարրը որը կապված է օտարերկրյա դատարանի կողմից նշանակված ազատազրկման կիրառման հետ: Տառապանքի կամ նվաստացման աստիճանը գնահատելիս, անհրաժեշտ է հաշվի առնել պետությունների կողմից ընդունված դատապարտման տարբեր պրակտիկաները և օրինական և ողջամիտ տարբերությունները պետությունների միջև պատժաժամկետների համապատասխան տևողության կապակցությամբ: Դատարանը պետք է նաև հաշվի առնի այն փաստը, որ փոխանցումը տեղի է ունեցել արդարադատության իրականացման միջազգային համագործակցության կառուցակարի շրջանակներում, որը սկզբունքորեն բխում է շահագրգիռ անձանց շահերից (տե՛ս Դրոզդը և Յանուսեկն ընդդեմ Ֆրանսիայի և Իսպանիայի (Drozd and Janousek v. France and Spain), 26 հունիսի 1992թ., կետ 110, Սերիա A թիվ 240; և Վեերմայեն ընդդեմ Ֆինլանդիայի (Veermaë v. Finland) (dec.) թիվ 38704/03, 15 մարտի 2005թ.): Դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագրերը մասնավորապես հիմնականում նպատակ են հետապնդում ծառայել սոցիալական, մշակութային կամ լեզվական առումով անծանոթ միջավայրում պատժի կրման բացասական հետևանքների վերացման և հասարակության մեջ հետագա վերաինտեգրման դրվատելի նպատակներին (տե՛ս վերը` Դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագրի նպատակները` կետ 49): Այդպիսով, երբ միջազգային համագործակցության միջոցը ուղղված է արտասահմանում քրեական պատժի ենթարկված անձանց հիմնարար իրավունքների խթանմանը և պաշտպանությանը, այդ միջոցի արդյունքում դիմումատուի ստացած շահը կարևոր գործոն է գտնելու համար որ պատժի կիրառման եղանակը և մեթոդը դիմումատուին չի ենթարկում կալանքին ներհատուկ տառապանքների անխուսափելի մակարդակը գերազանցող տառապանքների կամ զրկանքների: Սույն գործով Դատարանն ընդգծում է նախևառաջ, որ որևէ առաջարկ չկա, որ դիմումատուների նկատմամբ կիրառված պատիժները դուրս էին Թաիլանդում համանման հանցագործությունների համար դատապարտված այլ անձանց նկատմամբ նշանակված պատիժների շրջանակից: Դիմումատուների նկատմամբ նշանակված պատիժները ներառվում էին նաև Անգլիայում համանման մեղադրանքներով թույլատրելի առավելագույն պատիժների սահմաններում` 1971 և 1979թթ օրենքների համապատասխան (տե՛ս վերը` կետեր 44 և 46): Դատարանն ընդգծում է նաև, որ դիմումատուների պատիժները նշանակվել են թաիլանդական դատարանների կողմից Թաիլանդում կատարված թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար: Այս կապակցությամբ Դատարանը ուշադրություն է դարձնում աշխարհի տարբեր երկրներում գերակայող քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային պայմանների էական տարբերությունների վրա: Որպես այս նշանակալի տարբերությունների հետևանք պետությունները կառուցել են իրենց քրեական արդարադատության համակարգերը այնպիսի սկզբունքների և մոտեցումների շուրջ, որոնք հաճախ հավասարապես տարբերվում են: Սկզբունքորեն ինքնիշխան պետություններն է որ պետք է որոշեն ինչպես ավլի լավ կլինի պայքարել իրենց համապատասխան տարածքներում ծագող խնդիրների հետ, պայմանով որ արձագանքները մնան ժողովրդավարական պետությունների կողմից ընդունելի համարվող մոտեցումների շրջանակներում: Մի երկրում կիրառված լուծումը կարող է հարմար չլինել մյուսում և դրանից հետևում է, որ պատիժը չի կարող ակնհայտ անհամաչափ համարվել պարզապես որովհետև այն վելի խիստ է քան այն պատիժը, որը կնշանակվեր մեկ այլ պետությունում: Անվիճելի է, որ Թաիլանդը բախվում է թմրամիջոցների հետ կապված լուրջ խնդրի և այդ պատճառով թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները դաժանորեն պատժվում են: Դատարանը համաձայնում է Շրջանային դատարանի դատավորի հետ, որ Թաիլանդի գործադիր և օրենսդիր մարմիններն իրավունք ունեին պաշտպանել այն տեսակետը, որ Միացյալ Թագավորությունում կիրառվող պատիժներից ավելի խիստ պատիժներն օրինական և անհրաժեշտ են (տե՛ս վերը` կետ 72): Անկասկած նշանակություն ունի նաև այն, որ վիճարկվող պատիժները կիրառվում եմ Միացյալ Թագավորության կողմից դիմումատուների` փոխանցման վերաբերյալ դիմումների համաձայն: Հստակ է, որ երկու դիմումատուները ուղղակիորեն համաձայնել են փոխանցմանը իրազեկված լինելով այդպես վարվելու հետևանքների մասին` պատիժների տևողության կապակցությամբ, որը նրանք հարկադրված կլինեին կրել և մեղադրանքները կամ իրենց նկատմամբ նշանակված պատիժները բողոքարկելու իրենց հնարավորության բացակայության վերաբերյալ (տե՛ս վերը` կետեր 5 և 31-33): Դատարանը նկատում է, որ եթե փոխանցման դիմումները մերժված լինեին Միացյալ Թագավորության կողմից, երկու դիմումատուները մնացած կլինեին բանտարկված թաիլանդական բանտերում, ուր նրանց ազատազրկման պայմանները ամենայն հավանականությամբ շատ ավելի վատ կլինեին քան նրանք, որոնցից իրենք ներկայումս օգտվում են և կարող էին ինքնին հանգեցնել 3-րդ հոդվածի խախտման: Նրանց վաղաժամ ազատման հնարավորություն կդիտարկվեր միայն իրենց պատիժների երկու երրորդը կրելուց հետո, ի տարբերություն անգլիական իրավունքով սահմանված մեկ երկրորդի: Փոխանցումները հստակորեն ուղղված էին նրանց հիմնարար իրավունքների կոնկրետ հանգամանքներում հնարավորինս առավելագույն ծավալով աջակցությանը և պաշտպանությանը և հասել են այդ նպատակին: Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, գործով Դատարանին բավարարող ապացույցներ չեն ներկայացվել, որ դիմումատուների պատիժների կիրառումը ներառել է որևէ տառապանք կամ նվաստացում նախքան անգլիական իրավունքի համաձայն նրանց վաղաժամ ազատման համար դիմելու իրավունքի իրականացումը, գերազանցել է թաիլանդական դատարանների կողմից նշանակված պատժի հետ կապված տառապանքների կամ նվաստացման անխուսափելի տարրը և մասնավորապես, որ միջոցի կիրառման եղանակը և մեթոդը ենթարկել է նրանց ազատազրկմանը ներհատուկ տառապանքի մակարդակը գերազանցող տառապանքի կամ զրկանքների: Դիմումատուների` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված գանգատները համապատասխանաբար ակնհայտ անհիմն են և պետք է մերժվեն 35-րդ հոդվածի 3 (ա) և 4 կետերի համաձայն:
Դ. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված գանգատները
Դիմումատուները գանգատվել են, որ իրենց ազատազրկման շարունակումը կամայական էր, քանի որ եթե նրանք չընդունեին իրենց մեղքը` արդյունքում ավելի քիչ ժամանակ կանցկացնեին բանտում: Նրանք հղում են կատարել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին, որը սահմանում է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
ա. անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո ...»
Առաջին դիմումատուն պնդել է նաև, որ «անժխտելի կանխավարկածի» կիրառումն իր գործով դատաքննությունը դարձրել է ակնհայտ անարդար, այնքան, որ նրա ազատազրկման շարունակումը Միացյալ Թագավորությունում կամայական էր:
Ընդհանուր նկատառումներ
Դիմումատուների գանգատների բնույթի վերաբերյալ ներկայացված մանրամասներից կարելի է տեսնել, որ նրանք չեն վիճարկել իրենց շարունակված ազատազրկման համապատասխանությունը ներպետական օրենսդրությանը և չեն վիճարկել նաև պատճառական կապի առկայությունը իրենց դատապարտման և խնդրո առարկա ազատությունից զրկման միջև: Նրանց գանգատները փոխարենը սևեռվել են իրենց շարունակված կալանքի ենթադրյալ կամայականության վրա: Դատարանն այդ իսկ պատճառով քննության է առնելու թե արդյոք ազատությունից զրկումը նրանց գործերով կամայական է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Այն նախկինում նշել էր որ կամայականությունը կարող է ծագել եթե առկա են եղել անբարեխղճության կամ խաբեության տարրեր իշխանությունների կողմից, եթե կալանքի մասին որոշումը և կալանքի իրականացումը իրականում չի համապատասխանում 5-րդ հոդվածի 1ին կետի ենթակետով թույլատրված սահմանափակումների նպատակին, եթե որևէ կապ չկա հղում կատարված ազատությունից զրկելու թույլատրելի հիմքի և կալանքի վայրի և պայմանների միջև և եթե որևէ համաչափության հարաբերություն առկա չէ հղում կատարված ազատությունից զրկելու թույլատրելի հիմքի և խնդրո առարկա կալանքի միջև (տե՛ս Կրաջիշնիկն ընդդեմ Միացյալ Թագավորության (Krajišnik v. the United Kingdom) (dec.), թիվ 6017/77, կետ 53, 23 հոկտեմբերի 2012թ. տե՛ս նաև Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության (Saadi v. the United Kingdom) [GC], թիվ 13229/03, կետ 69, ՄԻԵԴ 2008թ.; և Ջեյմսը, Ուելլսը և Լին ընդդեմ Միացյալ Թագավորության (James, Wells and Lee v. the United Kingdom), թիվ 25119/09, 57715/09 և 57877/09, կետեր 192-195, 18 սեպտեմբերի 2012թ. (դեռևս վերջնական չէ) և դրանցում արված հղումները): Դիմումատուները չեն վիճարկել որ այս տարրերից որևէ մեկն առկա է եղել իրենց գործով և Դատարանը քննության չի առել դրանց առկայությունը: Այդ իսկ պատճառով մնում է քննության առնել, թե արդյոք դիմումատուների գործերում առկա են կամայականության այլ հատկանիշներ, որոնք ծագում են իրենց մեղքն ընդունելու հետևանքով կամ առաջին դիմումատուի դեպքում Թաիլանդում «անժխտելի կանխավարկածի» կիրառման հետևանքով: Կամայականության հարցը դիտարկելիս Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիան չի կարող մեկնաբանվել վակուումում և պետք է հնարավորինս մեկնաբանվի դրա մասը կազմող միջազգային իրավունքի նորմեր հետ ներդաշնակության մեջ (տե՛ս Ալ Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության (Al‑Adsani v. the United Kingdom) [GC], թիվ 35763/97, կետ 55, ՄԻԵԴ 2001‑XI; Չոշանսկին ընդդեմ Շվեդիայի (Csoszánszki v. Sweden) (dec.), թիվ 22318/02, 27 հունիսի 2006թ.; Ռանցևն ընդդեմ Կիպրոսի և Ռուսաստանի (Rantsev v. Cyprus and Russia), թիվ 25965/04, կետ 274, ՄԻԵԴ 2010 (քաղվածքներ)): Սույն գործով հետևաբար պետք է ուշադրություն դարձվի դատապարտյալների փոխանցման ընդհանուր համատեքստին և Դատապարտյալների փոխանցման համաձայնագրի սույն գործով կիրառելի կոնկրետ դրույթներին:
Մեղքն ընդունելու հետևանքը Դիմումատուները պնդել են, որ իրանց` մեղքն ընդունելը պետք է հանգեցներ պատժի նշանակալի նվազեցմանը: Այնուամենայնիվ, չնայած Թաիլանդում նրանց պատիժը նվազեցվել է ցմահ բանտարկությունից որոշակի պատժաժամկետների նվազեցումը հակառակ ազդեցություն է ունեցել իրենց` Միացյալ Թագավորությանը փոխանցմամբ: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ եթե նրանք չընդունեին իրենց մեղքը և դատապարտվեին ցմահ ազատազրկման, ապա Բարձր դատարանի կողմից ենթակա կլիներ որոշման նրանց համար պատժի կրման համապատասխան նվազագույն ժամկետը մինչև պայմանական ազատման դիտարկումը (տե՛ս վերը` կետ 63): Սույն քննությունն իրականացնելիս դատարանը պետք է հաշվի առնի դատապարտման տեղական ղեկավար սկզբունքները և նրաց գործերից յուրաքանչյուրով նշանակված ժամկետները արդյոք էականորեն նվազ կլինեին քան թաիլանդական դատարանի կողմից նշանակված որոշակի պատիժները: Որպես այդպիսին, եթե նրանք ընդունած չլինեին իրենց մեղքը, կունենային արդյոք նրանք անհապաղ ազատման հեռանկար: Դատարանը նկատում է, որ առաջին դիմումատուի դեպքում ցմահ ազատազրկումը թաիլանդական դատարանում միակ հնարավոր պատիժը չէր նրան` մեղքը չընդունելուց հետո դատապարտելու դեպքում: Նա մեղադրվել էր տարածման նպատակով 24 գրամ հերոին պահելու մեջ. այդպիսի հանցագործության համար երկու հնարավոր պատիժները ցմահ ազատազրկումը և մահապատիժն էին (տե՛ս վերը` կետ 39): Քանի որ մեղքն ընդունելը նվազեցրել է մահապատիժը ազատազրկման որոշակի ժամանակահատվածի նա նշանակալիորեն շահել է դրանից: Դատարանն այնուհետև նկատում է որ արքայական համաներումները տարածված են Թաիլանդում և որ դրանք կարող էին հանգեցնել ցմահ ազատազրկման նվազեցմանը ազատազրկման որոշակի պատժաժամկետի (տե՛ս վերը` կետ 19): Պետք է նշել, որ երկու դիմումատուներն արդեն շահել են արքայական համաներման արդյունքում պատժի նվազեցումից (տե՛ս վերը` կետեր 7 և 30): Այդ իսկ պատճառով չի հաստատվել որ դիմումատուների` մեղքը չընդունելի դեպքում նրանք դատապարտված կլինեին ցմահ ազատազրկման փոխանցման պահի դրությամբ և հարկավոր կլիներ բարձր դատարանի կողմից նվազագույն պատժաժամկետի սահմանումը: Այնուհետև, ինչպես նկատել է շրջանային դատարանը առաջին դիմումատուի գործո, եթե նա դատապարտված լիներ ցմահ ազատազրկման հա հարկադրված կլիներ Թաիլանդում նվազագույնը ութ տարի պատիժը կրել մինչև փոխանցման համար դիմելու իրավունք ստանալը, այլ ոչ թե չորս տարի, որն իրականում կրել էր (տե՛ս վերը` կետեր 17 և 19): Չնայած այդպիսի տեղեկատվություն չի տրամադրվել երկրորդ դիմումատուի վերաբերյալ, հավանական է որ համանման սահմանափակումները կիրառելի կլիներին նաև նրա նկատմամբ» Ցմահ ազատազրկման նշանակման դեպքում դիմումատուները զրկված կլինեին փոխանցման հնարավորությունից ևս չորս տարի, որը նրանք պետք է անցկացնեին թաիլանդական բանտերում տիրող դաժան պայմաններում: Դատարանը համաձայնում է նաև շրջանային դատարանի այն դիտարկումներին, որ ճիշտ չէ համեմատել ցմահ բանտարկության տարիֆային ժամանակահատվածը որոշակի ժամկետով ազատազրկման հետ (տե՛ս վերը` կետ 17): Մասնավորապես, ցմահ ազատազրկումը պարտավորություններ և սահմանափակումներ է նախատեսում, որն ավելին է քան պարզապես ազատազրկման ներքո անցկացված ժամանակահատվածը և՛ ներման պայմանների և այդ պայմանների խախտման դեպքում ազատազրկման վայր վերադառնալու սպառնալիքի ձևերով: Այդ սահմանափակումները ըստ էության վաելի խիստ պատժի են վերածում ցմահ ազատազրկումը: Դատարանն ընդունում է, որ կարող են տարբերություններ լինել այն դատապարտյալների համար ովքեր փոխանցվել են այն պետությունից, որտեղ նրանց դատապարտվել են իրենց պատիժների` մեկ այլ պետություն: Դատարանը նախկինում գտել է, որ ազատազրկումը կամայական չէ եթե փոխանցող պետության քրեական օրենսդրության և ընդունող պետության վաղաժամ ազատման վերաբերյալ դրույթների փոխգործողության արդյունքում դատապարտյալի փոխանցումը հանգեցրել էր de facto ավելի երկար ժամկետով ազատազրկմանը (տե՛ս վերը նշված Վեերմայեն (Veermaë), Չոշանսկին ընդդեմ Շվեդիայի (Csoszánszki v. Sweden) (dec.), թիվ 22318/02, 27 հունիսի 2006թ.; Չիոկն ընդդեմ Լենաստանի (Ciok v. Poland) (dec.), թիվ 498/10, կետ 26, 23 հոկտեմբերի 2012թ.; և Գիզան ընդդեմ Լեհաստանի (Giza v. Poland) (dec.), թիվ 1997/11, կետ 23, 23 հոկտեմբերի 2012թ.): Սույն գործով թվում է, թե եթե Թաիլանդում ցմահ ազատազրկումներ նշանակված լինեին դիմումատուների նկատմամբ և մինչև նրանց փոխանցումը արքայական համաներմամբ փոխարինված չլինեին որոշակի ժամկետով պատիժների, դիմումատուները կօգտվեին նշանակալիորեն նվազեցված ազատազրկման ժամկետից Միացյալ Թագավորությանը փոխանցելուց հետո, քանի որ Բարձր դատարանը սահմանած կլիներ հարաբերականորեն կարճ նվազագույն ժամկետ (տե՛ս վերը` կետ 17): Այնուամենայնիվ արդյունքների տարբերությունը չի ծագում տարբեր դատապարտյալների նկատմամբ տարբեր նորմերի կամայական կիրառման հետևանքով: Դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագրում և 1984 և 2003թ օրենքներում շարադրված հստակ նորմերը կիրառվում են դատապարտյալների փոխանցման գործերով և կիրառվել էին դիմումատուների գործերով: Տարբեր արդյունքների առաջացման հնարավորությունը դատապարտման վերաբերյալ փոխանցող պետության օրենսդրության և փոխանցման կապակցությամբ ընդունող պետության պրակտիկայի փոխգործողության հետևանք է: Այդպիսի տարբերությունները ներհատուկ են դատապարտյալների փոխանցման բոլոր համաձայնագրերին, որոնք հիմնականում հիմնված են այն սկզբունքի վրա, որ փոխանցող պետության կողմից նշանակված պատիժը կիրառվելու է ընդունող պետության կողմից: Դատարանը կրկնում է, որ դիմումատուները համաձայնել են իրենց փոխանցումները իմանալով թե ինչ է դա ենթադրում ազատազրկման ժամկետի առումով, որը նրանք պետք է կրեին, անկասկած օգտվելով Միացյալ Թագավորությունում իրենց պատիժների կիրառման շատ առավելություններից, ներառյալ վաղաժամ ազատման ավելի բարենպաստ նորմերը և ազատազրկման ավելի լավ պայմանները: Այդ հանգամանքներում դիմումատուների ազատազրկման շարունակումը Միացյալ Թագավորությունում չի կարելի կամայական է եղել 5-րդ հոդվածի 1-ին (ա) կետի իմաստով որպես իրենց մեղքն ընդունելու հետևանք: Նրանց գանգատները ակնհայտ անհիմն են և այդ իսկ պատճառով անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(ա) և 4-րդ կետերի համաձայն:
«Անժխտելի կանխավարկածը»
Չնայած առաջին դիմումատուն ընդունել է իր մեղքը, նա պնդել է, որ չնայած հայտնաբերված քանակին, թմրամիջոցները իր անձնական օգտագործման համար էին: Թաիլանդական օրենսդրության մեջ ամրագրված «անվիճարկելի կանխավարակածի» հետևանքով նա հնարավորություն չի ունեցել վիճարկել թմրամիջոցների տարածման մեղադրանքը: Դրա հետևանքով նա պնդել է որ իր դատավարությունն ակնհայտ անարդար էր և իր հետագա ազատազրկումը` կամայական, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին(ա) կետի համաձայն: Քանի որ Կոնվենցիան չի պահանջում պայմանավորվող պետություններից իրենց չափորոշիչները կիրառել երրորդ պետությունների նկատմամբ, -րդ հոդվածի 1-ին (ա) կետի պահանջը չի ենթադրում որ Դատարանը պետք է այդ դատապարտմանը հանգեցրած երրորդ երկրների դատավարությունները համակողմանի քննության առնի և ստուգի, թե արդյոք դրանք ամբողջովին համապատասխանել էն Կոնվեննցիայի 6-րդ հոդվածի պահանջներին (տե՛ս Ստոիչկովն ընդդեմ Բուլղարիայի, (Stoichkov v. Bulgaria), թիվ 9808/02, կետ 51, 24 մարտի 2005թ. և վերը հիշատակված Դրոզդը և Յանուսեկը (Drozd and Janousek), կետ110): Կոնվենցիայով չկաշկանդված դատարանի կողմից 6-րդ հոդվածում ամրագրված սկզբունքները կիրառելու եղանակը քննության առնել պահանջելու համար կհակասի արդարադատության իրականացման ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման ներկա միտումներին, որը Դատարանն արդեն կրկնել է, ընդհանուր առմամբ բխում է շահագրգիռ անձանց շահերից (տե՛ս վերը նշված Դրոզդը և Յանուսեկը` կետ 110): Այնուամենայնիվ, Դատարանը վճռել է նաև, որ եթե դատապարտումը «արդարադատության ակնհայտ մերժման» դատավարության հետևանք է, այն է ակնհայտորեն հակասում է 6-րդ հոդվածի դրույթներին կամ դրանցում ամրագրված սկզբունքներին» ազատությունից զրկումը չի կարող արդարացվել 5-րդ հոդվածի 1 (ա) կետի համաձայն (տե՛ս վերը նշված Ստոիչկովը` կետ 51 և Օթմանն (Աբու Քաթադան) ընդդեմ Միացյալ Թագավորության (Othman (Abu Qatada) v. the United Kingdom), թիվ 8139/09, կետ 259, 17 հունվարի 2012թ.): Դատարանը նշել է, որ «արդարության ակնհայտ մերժումը» անարդարության խիստ չափանիշ է: Այն ավելին է քան պարզապես շեղումները կամ երաշխիքների բացակայությունը դատաքննության ընթացքում, որոնք կարող են հանգեցնել 6-րդ հոդվածի խախտման, եթե տեղի ունենային Պայմանավորվող պետության ներսում: Պահանջվում է, որ տեղի ունեցած լինի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության սկզբունքների խախտում որն այնքնա հիմնարար լինի, որպեսզի հանգեցնի այդ հոդվածով նախատեսված իրավունքի բուն էության զրոյացմանը կամ ոչնչացմանը (տե՛ս վերը նշված Օթմանը (Աբու Քաթադան) կետ 260): Չնայած դեռևս չի պահանջվել ավելի հստակ սահմանում տալ հասկացությանը, Դատարանն այնուամենայնիվ նշել է, որ անարդարության որոշակի ձևեր կարող են հանգեցնել արդարության ակնհայտ մերժման: Դրանց թվում են. in absentia դատապարտումը առանց հետագայում մեղադրանքի էության նոր քննության հնարավորության, դատավարությունը, որը արագացված է իր բնույթով և իրականացվել է պաշտպանության կողմից իրավունքների լիակատար անտեսմամբ, կալանք, առանց անկախ և անկողմնակալ դատարանի կողմից դրա օրինականության վերանայման հնարավորության, իրավաբան ունենալու իրավունքի դիտավորյալ և պարբերական մերժում, հատկապես օտար երկրում կալանքի տակ առնված անձի դեպքում, և խոշտանգմամբ ձեռք բերված ապացույցի ընդունում (տե՛ս վերը նշված Օթմանն (Աբու Քաթադա) կետ 259 և դրանում կատարված հղումները և կետ 267): Բերվախ օրինակներից և բուն չափանիշի բնույթից հետևում է, որ արդարության ակնհայտ մերժման դեպքերը ակնհայտ և հայտնի են լինելու ընդունող պետության դիվանագիտական ներկայացուցիչներին նախքան փոխանցման տեղի ունենալը: Սույն գործով հարցն այն է, թե արդյոք թաիլանդական օրենսդրության «անժխտելի կանխավարկածը» հանգեցրել է 6-րդ հոդվածի խախտմանը, որն այնքան հիմնարար է եղել որ հանգեցրել է դիմումատուի` արդար դատաքննության իրավունքի զրոյացմանը կամ ոչնչացմանը: Այս կապակցությամբ Դատարանը նկատում է, որ իրավունքի կամ փաստի կանխավարկածները գործում են յուրաքանչյուր իրավական համակարգում և Կոնվենցիան սկզբունքորեն չի արգելում այդպիսի կանխավարկածները: Այնուամենայնիվ, 6-րդ հոդվածի 2-րդ կետ անտարբերություն չի դրսևորում քրեական իրավունքով սահմանված փաստի կամ իրավունքի կանխավարկածների նկատմամբ: Այն պահանջում է պետություններից սահմանափակել դրանք ողջամիտ սահմաններում, որոնք հաշվի են առնում թե ինչ է դրված նժարին և պահպանում են պաշտպանության իրավունքները (Սալաբիակուն ընդդեմ Ֆրանսիայի (Salabiaku v. France), 7 հոկտեմբերի 1988թ., կետ 28, Սերիա A թիվ 141‑A): Խնդրո առարկա թաիլանդական օրենքի 15(3) բաժնի գործողությունը (տե՛ս վերը` կետ 40), դրույթ, որն ամրագրում է կոնկրետ հանցագործության հանցակազմը, որով կասկածյալ իրավախախտին կարող է մեղադրանք առաջադրվել, դատաքննության ենթարկվել և դատապարտվել թույլ չի տալիս առաջին դիմումատուին վիճարկել, որ իր մոտ եղած թմրամիջոցների քանակությունը միայն անձնական օգտագործման համար է եղել: Դատարանն այնուհետև նկատում է, որ Բարձր դատարանի եզրահանգումներն այն մասին, որ գործը ողջամտորեն վիճարկելի էր, այն ապացույցներով, որ թմրամիջոցները առաջին դիմումատուի սեփական օգտագործման համար են եղել (տե՛ս վերը` կետ 13): Չի կարելի բացառել, որ կարող են հանգամանքներ լինել , որոնցում թաիլանդական օրենքի 15(3) բաժնի դրույթների բնույթը կարող է 6-րդ հոդվածի 2-րդ կետի կապակցությամբ խնդիր ծնել: Այնուամենայնիվ, ինչպես իր 2001թ. վճռում պարզաբանել է Թաիլանդի սահմանադրական դատարանը թաիլանդական օրենքի նպատակը որոշակի քանակով թմրամիջոցներից ավել պահողներին խստորեն պատժելն է և 15(3) բաժնի ենթադրվող ազդեցությունը ավելի ծանր պատիժ նախատեսելն էր, որը կարող է նշանակվել մեղադրյալ նկատմամբ թմրամիջոցների այդպիսի քանակություն պահելու համար: Հանցագործության էությունը թմրամիջոցներ պահելն է և դա դեռ պետք է ապացուցի մեղադրող կողմը (տե՛ս վերը` կետեր 41-42): Սույն գործով առաջին դիմումատուն օգտվել է մի շարք դատավարական երաշխիքներից Թաիլանդի դատաքննությունների ընթացքում: Նրա գործը քննվել է դռնբաց երկու անկախ դատավորների կողմից, նա ներկա է եղել դատավարության ողջ ընթացքում և ունեցել `է իրավաբանական ներկայացուցչություն, նրա նկատմամբ հանվել են որոշ մեղադրանքներ անմեղության կանխավարկածի համաձայն և անկախ այն փաստի, որ հերոին և էքստազի պահելը չի վիճարկվել, ապացույցներ են ներկայացվել, որոնք վկայել են, որ նա թմրամիջոցներ է պահել և նա դատապարտվել է կիրառելի օրենքի համապատասխան և նշանակալիորեն պատիժը մեղմվել է մեղքն ընդունելու համար (տե՛ս վերը` կետեր 13 և 16): Ցանկացած դեպքում դատաքննության ընդհանուր արդարության վրա «անժխտելի կանխավարկածի» ազդեցությունը գնահատելիս էական գործոն է, որ առաջին դիմումատուն չի տեղեկացրել բրիտանական իշխանություններին դատաքննության ընթացքում կամ փոխանցման համար դիմելիս, իր գործով ենթադրյալ արդարության ակնհայտ մերժման մասին: Դատարանը եզրակացնում է, որ չնայած դիմումատուի պաշտպանության իրավունքները սահմանափակվել են «անժխտելի կանխավարկածի» կիրառմամբ չի կարելի ասել, որ արդար դատաքննության նրա իրավունքի բուն էությունը ոչնչացվել է: Հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները Դատարանը համարում է, որ դիմումատուն չի հիմնավորել, որ իր գործով տեղի է ունեցել արդարության ակնհայտ մերժում: Դիմումատուին ազատազրկման շարունակումն այդ իսկ պատճառով չի հանգեցրել 5-րդ հոդվածի 1 (ա) կետի խախտման: Նար գանգատը համապատասխանաբար ակնհայտ անհիմն է և այդ պատճառով անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:
Վերոգրյալ պատճառներով Դատարանը միաձայն
Որոշում է միացնել գանգատները
Հայտարարում է գանգատներն անընդունելի:
Ֆաթոշ Արաջը Ինետա Զիմելե
Քարտուղար Նախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy