© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 159
հունվար 2013
Ուիլկոքսը և Հարֆորդն ընդդեմ Միացյալ Թագավորության - 43759/10 և 43771/12
Վճիռ 8.1.2013
Հոդված 3
Նվաստացնող պատիժ
Անմարդկային պատիժ
Թաիլանդի դատարանների կողմից նշանակված երկարաժամկետ ազատազրկման կիրառման շարունակումը Միացյալ Թագավորությունում` դատապարտյալների փոխանցման համաձայնագրի համաձայն. անընդունելի
Հոդված 5
Հոդված 5-1
Ազատությունից զրկում
Հոդված 5-1-a
Դատապարտումից հետո
Թաիլանդի դատարանների կողմից նշանակված երկարաժամկետ ազատազրկման կիրառման շարունակումը Միացյալ Թագավորությունում` դատապարտյալների փոխանցման համաձայնագրի համաձայն. անընդունելի
Փաստեր – Երկու դիմումատուներն էլ պահվել են Միացյալ Թագավորության բանտերում` կրելով Թաիլանդի դատարանների կողմից նշանակված պատիժները, թմրանյութեր պահելու համար, ինչում նրանք երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել: Նրանք փոխանցվել են Միացյալ Թագավորությանը իրենց պատիժների չկրած մասը Միացյալ Թագավորության և Թաիլանդի միջև կնքված դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագրի համապատասխան կրելու համար: Նրանք տեղեկացվել են, որ փոխանցման դեպքում նրանք հնարավորություն չեն ունենա վիճարկել իրենց պատժաժամկետը:
Եվրոպական դատարանին ներկայացրած իրենց գանգատներում դիմումատուները պնդել են, որ իրենց պատիժները ծայրահեղ անհամաչափ են և չորսից հինգ անգամ երկար են, քան այն պատիժները, որոնք հավանական է որ կնշանակվեին իրենց նկատմամբ, նույն հանցագործությունների համար Միացյալ Թագավորությունում և շարունակվող ազատազրկումը խախտում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրենց իրավունքները: Նրանք այնուհետև գանգատվել են, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն իրենց շարունակվող ազատազրկումը կամայական է, քանի որ դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագրի գործողության եղանակի պատճառով, եթե իրենք ընդունած չլինեին իրենց մեղքը, ազատազրկումն ավելի կարճատև կլիներ: Առաջին դիմումատուն պնդել է նաև, որ իր գործով կիրառվել է «անժխտելի կանխավարկածը», որը հանգեցրել է դատավարության ակնհայտ այնպիսի անարդարության, որը կամայական է դարձնում Միացյալ Թագավորությունում իր շարունակվող ազատազրկումը:
Իրավունք - Հոդված 3. Չնայած պատիժների պատշաճ նշանակման հարցերը հիմնականում չեն վերաբերում Կոնվենցիայի գործողության ոլորտին, Եվրոպական դատարանը ընդունել է, որ ծայրահեղ անհամաչափ պատիժը կարող է դրա նշանակման պահին հանգեցնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող դաժան վերաբերմունքի: Սակայն ակնհայտ անհամաչափությունը խիստ չափանիշ է հանդիսանում, որի պահանջները կորղ են բավարարվել միայն բացառիկ հանգամանքներում: Բացի այդ անհրաժեշտ ուշադրություն պետք է դարձվի այն փաստին, որ պատիժների նշանակման պրակտիկան միատեսակ չէ տարբեր պետություններում` տարբեր ներպետական մոտեցումների և պայմանների պատճառով: Վիճարկվող գործողություններում նվաստացման կամ տառապանքի աստիճանը քննության առնելիս անհրաժեշտ է հաշվի առնել այլընտրանքային տարբերակին հատուկ նվաստացման կամ տառապանքի աստիճանը:
Սույն գործով, եթե դիմումատուները փոխանցված չլինեին, Թաիլանդում նրանց նկատմամբ նշանակված պատիժները և ազատազրկման պայմանները կարող էին դաժան և նվաստացնող լինել: Դատարանի կարծիքով պարադոքսալ կլիներ, եթե Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունը կիրառվեր ավելի մարդասիրական պայմաններում պատիժը կրելու համար դատապարտյալների փոխանցմանը խոչընդոտելու նպատակով: Հետևաբար, հարցը կայանում է նրանում, թե արդյոք գերազանցել են պատժի երկարատև կրմանն ուղեկցող տառապանքները և նվաստացումը արտասահմանյան դատարանի կողմից նշանակված պատժի կիրառման սահմանները: Տառապանքի այդ մակարդակը գնահատելիս պետք է հաշվի առնվի այն փաստը, որ փոխանցումը տեղի է ունեցել արդարադատության իրականացման միջազգային համագործակցության շրջանակներում, որը սկզբունքորեն համապատասխանել է շահագրգիռ անձանց շահերին: Դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագրերը սովորաբար նպատակ են հետապնդում նվազեցնել սոցիալական, մշակութային կամ լեզվական տեսակետից անծանոթ միջավայրում պատժի կրման բացասական հետևանքները և ավելի դյուրին դարձնել հասարակության մեջ հետագա վերաինտեգրումը:
Սույն գործով չի ենթադրվել, որ դիմումատուների նկատմամբ նշանակված պատիժները, գերազանցում են Թաիլանդում սովորաբար համանման հանցագործությունների համար նշանակվող պատիժները: Դրանք չեն գերազանցել նաև Անգլիայում համապատասխան դատավճիռների թույլատրելի առավեագույն չափը: Նշանակություն ունի նաև, որ Թաիլանդը բախվել է թմրանյութերի հետ կապված լուրջ խնդիրների, և այդ պատճառով թմրանյութերի հետ կաթված հանցագործությունները խստորեն պատժվում են: Բացի այդ, որ վիճարկվող պատիժները կատարվել են Միացյալ Թագավորության կողմից դիմումատուների` փոխանցման մասին դիմումների համաձայն, և երկու դիմումատուներն էլ տեղեկացվել են պատժի տևողության վերաբերյալ, որը նրանք պետք է կրեն և մեղադրական դատավճիռները կամ նշանակված պատիժները վիճարկելու անհնարինության վերաբերյալ: Վերջապես, փոխանցման մասին դիմումների մերժման դեպքում երկու դիմումատուները կարող էին վաղաժամ ազատ արձակվել միայն իրենց պատիժների երկու երրորդը կրելուց հետո, այլ ոչ թե կեսի` ինչպես նախատեսում է անգլիական օրենսդրությունը:
Եզրակացություն. անընդունելի (ակնհայտ անհիմն)
Հոդված 5 կետ 1
(ա) Մեղքն ընդունելու հետևանքները – դիմումատուները պնդել են, որ իրենց մեքն ընդունելր պետք է հանգեցներ պատժաժամկետի նշանկալի նվազմանը: Այնուամենայնից, չնայած Թաիլանդում նրանց պատիժները նվազեցվել են ցման ազատազրկումից մինրև որոժակի ժամկետով ազատազրկման, այդ նվազեցման հետևանքները խախտվել են Միացյալ Թագավորությանը փոխանցման արդյունքում: Դրա պատճառը կայանում էր նրանում, որ եթե նրանք իրենց մեղքն ընդունած չլիներին և ցմահ ազատազրկման դատապարտված լինեին Թաիլանդում Անգլիայի Բարձր դատարանը պետք է նշանակեր ընդունելի նվազագույն ժամկետը, որը պետք է կրեին մինչև լիցենզիայով ազատ արդակման հարցի քննությունը: Այդ դեպքում Բարձր դատարանը հաշվի կառենր պատիժների նշանակման տեղական կարգը և իրենց գործերում կիրառվող ազատազրկման ժամկետները նշանակալիորեն ավելի ցածր կլինեին քան թաիլանդական դատարանների կողմից նշանակված պատժաժամկետները: Այդպիսով, իրենց մեղքը չընդունելու դեպքում նրանք կարող էին անմիջապես ազատ արձակված լինել:
Այնուամենայնիվ, Դատարանը նկատել է, որ առաջին դիմումատուի դեպքում ցմահ ազատազրկումը միակ հնարավոր պատիժը չէր որին կարող էր դատապարտել թաիլանդական դատարանը մեղքը չընդունելու դեպքում: Նա կարող էր դատապարտվել մահվան: Քանի որ մեղքն ընդունելը նվազեցրել էր պատիժը ցմահ ազատազրկումից մինչև որոշակի ժամկետով ազատազրկման նա դրանից նշանակալիորեն օգտվել էր: Միևնույն ժամանակ Թաիլանդում հաճախ թագավորական համաներումներ են շնորհվում, որոնք կարող էին մեղմացնել ցմահ ազատազրկումը մինչև որոշակի ժամկետով ազատազրկման: Երկու դիմումատուներն էլ արդեն օգտվել են պատժի մեղմացումից` թագավորական համաներման հետևանքվ: Այդպիսով, չի հաստատվել, որ դիմումատուների կողմից իրենց մեղքերը չընդունելու դեպքում, նրանք ցմահ ազատազրկման դատապարտված կլինեին փոխանցման պահին, ինչը կպահանջեր Բարձր դատարանի կողմից նվազագույն ժամկետի նշանակում: Առաջին դիմումատուի գործի կապակցությամբ, ցմահ ազատազրկման դատապարտված լինելու դեպքում նա հարկադրված կլիներ նվազագույն ութ տարվա ազատազրկումը կրել Թաիլանդում մինչև փոխանցման իրավունք ստանալը, այն չորս տարվա փոխարեն, որը նա իրականում կրել է: Չնայած երկրորդ դիմումատուի վերաբերյալ համանման տեղեկություններ չեն ներկայացվել, ամենայն հավանականությամբ նրա նկատմամբ ևս համանման սահմանափակումներ էին կիրառվելու: Բացի այդ, ճիծտ չէր լինի համեմատել ցմահ ազատազրկման և որոշակի ժամկետով ազատազրկման տարիֆային ժամկետները: Մասնավորապես, ցմահ ազատազրկումը հանգեցնում է պարտավորությունների և սահմանափակումների, որոնք պահպանվում են անմիջականորեն կրած ազատազրկումից հետո` պայմանական վաղաժամ ազատ արձակման և այդ պայմանների խախտման դեպքում բանտ վերադառնալու սպառնալիքի ձևով: Այդ սահմանափակումները սկզբունքորեն ավելի խիստ պատժի են վերածում ցմահ ազատազրկումը: Վերջապես, Ելքերի միջև առաջացած բոլոր տարբերությունները տարբեր դիմումատուների նկատմամբ տարբեր նորմերի կամայական կիրառման հետևանք չեն հանդիսացել: Հստակ կանոններ են կիրառվել դատապարտյալների փոխանցման և դիմումատուների գործերով: Տարբեր ելքերը տեղի են ունեցել փոխանցող պետության` պատժի նշանակման մասին օրենսդրության և ընդունող պետության պրակտիկայի փոխգործողության արդյունքում:
Այդպիսի հանգամանքներում դիմումատուների` Միացյալ Թագավորությունում երկարատև ազատազրկումը չէր կարող կամայական համարվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի իմաստով` որպես իրենց կողմից մեղքի ընդունման հետևանք:
(բ) «Անժխտելի կանխավարկածը» - Առաջին դիմումատուն գանգատվել է, որ թաիլանդական օրենսդրությամբ անժխտելի կանխավարկածի առկայության պատճառով, որ որոշակի քանակը գերազանցող թմրանյութերը իրացման նպատակ են հետապնդում, նա չէր կարող ապացուցել, որ դրանք իրականում նախատեսված են եղել իր անձնական օգտագործման համար: Այդպիսով, նրա պնդմամբ իր գործի դատաքննությունը ակնհայտ անարդար է եղել, իսկ հաջորդած ազատազրկումը` կամայական:
Դատարանը նշել է, որ չափանիշը, թե արդյոք տեղի է ունեցել «արդարադատության ակնհայտ մերժում» խիստ չափանիշ է և չի սահմանափակվում նորմերից պարզապես շեղվելու շրջանակներում և պահանջում է արդար դատաքննության իրավունքի բուն էության խարխլում:
Փաստի կամ իրավունքի կանխավարկածներ են գործում բոլոր իրավական համակարգերում: Համանման կանխավարկածները պետք է ողջամիտ սահմաններում ունենան, որոնք հաշվի կառնեն հարցի նշանակությունը և կպահպանեին պաշտպանության կողմից իրավունքները, հետևաբար չի կարելի բացառել այնպիսի հանգամանքների առաջացումը, որոնցում այդ բնույթի դրույթները կհանգեցներ առաջին դիմումատուի գործով խախտումների: Սակայն այդ դրույթի նպատակ էր հետապնդում խստացնել որոշակի քանակությամբ թմրանյութեր պահելու համար պատիժը` այդպիսի գործողությունների կանխարգելման նպատակով: Հանցագործությունը հիմնականում թմրամիջոցներ պահելն էր, ինը դեռ պետք է ապացուցեր մեղադրանքի կողմը: Առաջին դիմումատուն թաիլանդական դատավարությունների ընթացքում օգտվել է մի շարք դատավարական երաշխիքներից: Նրան դատել են դռնբաց դատավարությունում երկու անկախ դատավորներ, նա ներկա է գտնվել դատաքննության ողջ ընթացքում և ունեցել է ներկայացուցիչ, արդարացվել է որոշ մեղադրանքներով` անմեղության կանխավարկածին համապատասխան և չնայած հերոին և էքստազի պահելը չի վիճարկվել, ներկայացված ապացույցներով հիմնավորվել է, որ նա է պահել թմրանյութերը: Դիմումատուն դատապարտվել է գործող օրենսդրության համաձայն և նրա պատիժը նվազեցվել է մեղքն ընդունելու կապակցությամբ: Ցանկացած դեպքում դատաքննության ընդհանուր արդարության վրա անժխտելի կանխավարկածի ազդեցությունը գնահատելիս էական գործոն է հանդիսանում որ առաջին դիմումատուն դատաքննության ընթացքում կամ փոխանցման համար դիմում ներկայացնելիս չի տեղեկացրել անգլիական իշխանություններին իր գործով ենթադրյալ արդարադատության ակնհայտ մերժման մասին:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.[ECHR].), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը : Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@[ECHR].:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@echr..
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@echr.
Full & Egal Universal Law Academy