© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 106
2008թ. մարտ
Բուդաևան և այլոք ընդդեմ Ռուսաստանի-15339/02
Վճիռ - 20.03.2008թ. [Բաժին I]
Հոդված 2
Դրական պարտականություններ
Իշխանությունների կողմից հողաշինության և արտակարգ իրավիճակներում օգնություն ապահովելու քաղաքականության չիրականացումը կանխատեսված ռիսկի լույսի ներքո, որը կարող էր հանգեցնել կյանքից զրկվելուն: Խախտումներ:
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասը
Սեփականության իրավունքի ազատ իրականացունը
Իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցների բավարարությունը` փլվածքի հետևանքով ունեցվածքից զրկված զոհերին այլընտրանքային հարմարություններով ապահովելու և արտակարգ իրավիճակներում օգնություն ցույց տալու առթիվ: Խախտում չկա:
Փաստեր.
Ռուսաստանի Տուրնաուզ քաղաքը գտնվում է այնտեղ, որտեղ փլվածքներ են գրանցվել ամեն տարի` սկսած 1937 թվականից: 2000 թվականի ամռանը փլվածքներ են եղել յոթ օր շարունակ, որոնց ընթացքում գրանցվել է առնվազն 8 մահվան դեպք, ներառյալ` առաջին դիմողի ամուսինը: Նրա կրտսեր որդին նույնպես լուրջ վնասվածքներ էր ստացել, մինչդեռ երկրորդ դիմողը և նրա դուստրը ծայրաստիճան այրվածքներ էին ստացել: Դիմողների տները և ունեցվածքը ոչնչացվել էին և, չնայած նրանց տրամադրվել էին անվճար կացարաններ և անհրաժեշտ գումար, նրանց առողջական վիճակը վատթարացել է դժբախտ պատահարից հետո: Դատախազությունը որոշել է չհարուցել քրեական գործ ոչ դժբախտ պատահարի, ոչ էլ առաջին դիմողի մահվան առթիվ, որը համարվել է դժբախտ պատահարի արդյունք: Այնուհետև դիմողների կողմից ընդդեմ իշխանությունների ներկայացված քաղաքացիական հայցը մերժվել է այն հիմքով, որ տեղի բնակչությունը ռիսկի վերաբերյալ տեղեկացված է եղել լրատվամիջոցներով, և ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները այդ ռիսկը նվազեցնելու համար:
Եվրոպական դատարանում քննության ժամանակ Կառավարությունը նշել է, որ փլվածքների բացառիկ ուժգնության պատճառով նրանք չեն կարողացել կանխատեսել կամ կանխել այն, միչնչ դեռ յուրաքանչյուր բնակիչ, ով վերադարձել է տուն առաջին ալիքից հետո, այդպիսով խախտել է տարհանման կարգը:
Դիմողներն իրենց հերթին մեղադրել են իշխանություններին այն հարցում, որ վերջիններս չեն իրականացրել իրենց խարխլված տների նորոգում, չեն արել որևէ հետագա զգուշացում, ինչպես նաև չեն իրականացրել քննություն: Նրանց ներկայացրել են պաշտոնական փաստաթղթեր առ այն, որ բուջեում առկա չէ որևէ ֆոնդ վերանորոգումների համար, և մինչև դժբախտ պատահարն իշխանություններն մի քանի անգամ զգուշացումներ են ստացել լեռնային հաստատությունից (պետական հաստատություն, որն իրականացնում է բարձրադիր լեռնային տարածքների եղանակային ռիսկի կանխատեսումներ), որոնցով տեղեկացվել են, որ պետք է հոգան վերանորոգումների ծախսերը և պետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում իրականացնելու բնակչության տարահանում: Վերջին նախազգուշացումներից մեկը վկայակոչել է հնարավոր կորուստները և արհավիրքները, եթե չնախաձեռնվեն հրատապ միջոցառումներ:
Օրենք.
Հոդված 2 (a)
Ոչ պատշաճ աջակցությունը և նախազգուշացում չիրականացնելը: Պետության դրական պարտականությունների ծավալը` շտապ օգնություն ցույց տալու ոլորտում կախված է եղել վտանգի աղբյուրից և ռիսկը փոքր ընկալելու սահմանից: Այստեղ կարևոր հանգամանքն այն էր, թե արդյոք գործի հանգամանքները մատնանշել են լիովին կանխատեսելի բնածին վտանգի անխուսափելիությw6ny, ինչպիսին էր կրկնվող աղետը, որը տեղի է ունեցել այնպիսի վայրում, որը նախատեսված է եղել մարդկանց բնակության կամ օգտագործման համար: Իշխանություններն ստացել են մի շարք զգուշացումներ 1999 թվականին, որոնք պետք է որ ահազանգած լիներ նրանց մեծածավալ փլվածքների ռիսկի մասին: Իրոք, նրանք տեղյակ են եղել, որ ցանկացած փլվածք, անկախ դրա ծավալից, կարող էր ունենալ կործանիչ հետևանքներ պաշտպանիչ ենթակառուցվածքների ինֆրաստրուկտուրաների կործանման հետևանքով: Չնայած, հրատապ վերանորոգումներն իրականացվել էին բավականին կայուն, այդուհանդերձ չէր տրամադրվել որևէ ֆոնդ: Ներքին գործնական միջոցները, որոնք է